Posted in Աշխարհագրություն

էկո-նախագիծ

Մասնակիցներ- Տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը— Երկու ամիս

Նպատակը— Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

Ըթացքը․

  • սովորողների կողմից առաջարկվող բնապահպանական նախագծերի իրականացում
  • վեր հանել առկա խնդիրները
  • առաջարկել լուծման ուղղիներ
  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ

Արդյունքներ․

  • Մեդիափաթեթների կազմում
  • Ֆիլմերի
  • Թարգմանությունների
  • Հետազոտական վերլուծական աշխատանքների
  • Հարցազրույցների
  • Նկարաշարերի

Մեր մոլորակը անընդհատ բախվում է տարբեր տեսակի բնապահպանական խնդիրներ. Դրանց մեծ մասը գալիս է բնական ռեսուրսների գերշահագործումից այնպիսի արագացված տեմպերով, որ այն չի կարող վերականգնվել նույն արագությամբ։ Այս ամենը ենթադրում է շրջակա միջավայրի դեգրադացիա՝ մարդկանց կողմից չարաշահումների հետևանքով։ Մարդկային սպառումը հիմնված է մեր ռեգեներացիոն կարողություններից դուրս ապրանքների ձեռքբերման վրա:

Բնապահպանական խնդիրներ

կենսաբազմազանության կորուստ

Կլիմայի փոփոխություն և օդի աղտոտվածություն

Երկիրը կանգնած է կլիմայի փոփոխության հետ, քանի որ ջերմաստիճանը գնալով բարձրանում է, և դա արագանում է մարդկային գործունեության շնորհիվ, այսինքն՝ մենք մղել ենք մարդկանց և ավելացրել ջերմոցային գազերի արտանետումները:

Դրան դիմակայելը պահանջում է գլոբալ պարտավորություն, որում բոլոր երկրները պետք է նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ: Դրա համար անհրաժեշտ է խաղադրույք կատարել վերականգնվող էներգիայի, հասարակական տրանսպորտի և մաքուր էներգիա օգտագործող մեքենաների վրա և ընդունել օրենքներ, որոնք կարգավորում են արդյունաբերության արտանետումները

Օդի աղտոտվածությունը, այսինքն՝ օդում աղտոտող նյութերի առկայությունը, ունի ինչպես բնական, այնպես էլ տեխնածին պատճառներ։ Օդի աղտոտվածություն առաջացնող ամենամեծ գործոններն են. հանքարդյունաբերություն՝ քիմիական արտադրանքի և դրա զարգացման համար անհրաժեշտ ծանր տեխնիկայի օգտագործման, անտառահատումների, ավելացել է փոխադրումները՝ կապված հանածո վառելիքի այրման, հրդեհների և գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման հետ:

Այն նվազեցնելու համար կարող են ձեռնարկվել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հասարակական տրանսպորտի խթանումը, հանածո վառելիքի պատասխանատու սպառումը, ավելի շատ կանաչ տարածքների կառուցումը կամ սպառման կրճատումը` թափոնների առաջացումը նվազեցնելու համար:

Օդի աղտոտում

Թափոններից ազատվելու մի այլ միջոց է այն վառելը : Վառելու հետևանքով առաջանում է օդի աղտոտվածություն և թթվածնի պակասություն : Օդի աղտոտվածությունից կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ : Օդը աղտոտվում է նաև ատոմակայանների ծուխից :

Ջրի աղտոտումը

Ներկայումս կան շատ գործարաններ և այդ գործարաններում կուտակվում է մեծ քանակի թափոն : Դրանիցից ազատվելու մի միջոցը այն ջուրը, գետերը, ծովերը կամ օվկիանոսները գցելն է : Դրա հետևանքով վերանում են ձկների հազարավոր տեսակներ : Ջուրը աղտոտվում է նաև, երբ նավթ կամ մեկ այլ նյութ է թափվում այնտեղ: Դրա հետևանքով նույնպես վերանում են փկների տեսակները :

Թափոնների կառավարում և վերամշակման բացակայություն

Գերբնակեցվածությունը և իմպլանտացված սպառողների ապրելակերպը հանգեցնում են թափոնների արտադրության աճի և, հետևաբար, սպառման սպառնացող բնական ռեսուրսների շահագործման ավելացմանը: Որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է կրթել և ընդգծել շրջանաձև տնտեսությունը այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսիք են կրճատումը, վերամշակումը կամ վերաօգտագործումը:

Թեեւ շատ երկրներում, հատկապես զարգացած երկրներում, եթե թափոնների կառավարում է իրականացվում եւ կան դրա վերացման սուբյեկտներ։ Կան նաև շատ երկրներ, որոնք չեն վերամշակում: Բացի նոր բնական պաշարների արդյունահանման ավելացումից, վերամշակման բացակայությունը հանգեցնում է աղբավայրերում մեծ քանակությամբ թափոնների կուտակմանը: Ինչ վերաբերում է վերամշակման բացակայությանը, կարևոր է բարձրացնել իրազեկվածությունը և կրթել հանրությանը, սակայն կառավարությունը պետք է նաև պարտավորվի, որպեսզի ապահովվի թափոնների լավ կառավարում:

 ՄԱՐԴԱԾԻՆ ԵՒ ԲՆԱԾԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Հնուց ի վեր մարդիկ ունեցել են տարբեր խնդիրներ ապրելակերպի հետ կապված:Դրանցից շատերի պատճառը հենց ինքը`մարդը է:Ժամանակի ընթացքում հաճախ այնպես է ստացվել,որ մարդը գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսել է վնաս հասցնել բնությանը,որոնք էլ իրենց հերթին առաջացրել են էկոլոգիական հիմնախնդիրներ:Մարդը իր գոյությունը պահելու համար` օգտվելով  բնությունից վնաս է հասցրել հենց ինք իրեն:Կտրելով  ծառերը` դրանք օգտագործելով բնական կարիքները հոգալու համար,նախնադարյան մարդը անգիտակցաբար սկսել է վերացնել կանաչ տարածությունը,որը ժամանակի ընթացքում  հաղորդվել է մեր օրերում ապրողներին և այսօր էլ ցավոք սրտի մարդիկ գիտակցելով մոտեցող վտանգը շարունակում են ծառահատումը:

Էկոլոգիական հիմնախնդիր կարող է համարվել նաև մարդու կողմից կենդանական աշխարհի վերացումը:Երբեմն պատահում է այնպես,որ մարդիկ անթույլատրելի վայրերում որսի են գնում և սպանում այնպիսի կենդանիների ,որոնք կանգնած են ոչնչացման եզրին:

Շրջակա միջավայրի աղտոտումն այսօր ամենատարածված և հիմնական խնդիրներից մեկն է:Չկատարելով սեփական պարտականությունները ,չհետևելով  միջավայրի մաքրությանը,մարդը լուրջ վնաս հասցնելով բնությանը նաև վնաս է  հասցնում ընդերքին,որտեղից առաջանում են օդի հետ կապված խնդիրներ: Որոշ պետական կազմակերպություններ  կատարում են տարբեր աշխատանքներ ,որպեսզի փոքր-ինչ վերանան այդ խնդիրները:

Բայց քիչ  չեն այնպիսի դեպքերը,երբ էկոլոգիական խնդիրների պատճառը հենց ինքն է` բնությունը:Կախված տարածքից,բնական պայմաններից  Երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բնական աղետներ:Դա կարող է լինել ջրհեղեղը,երկրաշարժը,փոթորիկը և այլն:Այս ամենն էլ իր հերթին է վնաս հասցնում բնությանը:

Երևանյան լճի աղտոտվածություն

 Երևանյան լիճը (Երևանյան ծով) արհեստական ջրամբար է, որ գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդանի կիրճում՝։Կառուցվել է 1966 — 1970թթ. նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։ Ջրամբարի կառուցման նպատակով գյուղի բնակչությունը վերաբնակեցվեց: Երևի թե հիմա էլ նրանցից ոմանց կարելի է հանդիպել Արարատյան զանգվածում, ուր նրանք բնակարաններ ստացան: Եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, կարող ենք տեսնել հին կամրջի մնացորդները: Այդ կամուրջը միացնում էր գետի երկու ափերը:  Կառուցը նպատակ ուներ Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու: Ի սկզբանե Երեւանյան լիճը ստեղծվել էր որպես ջրամբար, ոռոգման ջրի պահոց: Բացի դրանից Երևանյան լիճի 95 հեկտարանոց հայելին մեծ նշանակություն պիտի ունենար շրջապատի չոր ու շոգ կլիման մեղմելու և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։

Ջրի աղտոտոտման հիմնական պատճառը արդյունաբերությունն է: Խնդիրն այն է , որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են : Այդ զոհերից մեկը Երևանյան լիճն է :

Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90-ական թվականները Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է: Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար:

Ֆիլմեր, Թարգմանություններ

Pollution (Short 2012) - IMDb

Anna is a teenager who is convinced the world outside is far more polluted than anyone knows and wears a gas mask wherever she goes. As she tries to help her alcoholic mother stave off social services, she struggles to cope with the forces tearing her world apart. Based on a true story.-Աննան դեռահաս է, ով համոզված է, որ դրսի աշխարհը շատ ավելի աղտոտված է, քան որևէ մեկը գիտի, և ուր էլ որ գնա, հակագազ է կրում: Երբ նա փորձում է օգնել իր հարբեցող մորը հրաժարվել սոցիալական ծառայություններից, նա պայքարում է հաղթահարելու այն ուժերը, որոնք պատռում են իր աշխարհը: Հիմնված է իրական պատմության վրա։

Posted in Հասարակագիտություն

Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքները՝

  • նման են զրահի․ դրանք պաշտպանում են մեզ,
  • նման են կանոնների, քանի որ վարքագիծ են սահմանում,
  • նման են դատավորների, քանի որ կարող ենք դիմել նրանց,
  • նման են բնությանը, քանի որ կարող են ոտնահարվել,
  • նման են հոգու, քանի որ հնարավոր չէ ոչնչացնել։

Մարդու իրավունքները հավասարապես վերաբերում են բոլորին՝ լինի մարդը հարուստ թե աղքատ, ծեր թե երիտասարդ, բարձրահասակ թե երիտասարդ։ Մարդու իրավունքները անձին օժտում են արժանապատվությամբ և պարտավորեցնում, որ հարգալից վերաբերվի այլոց։ Ինչպես առաքինության, ճշմարտության և արդարության սահմանումների, այնպես էլ մարդու իրավունքների սահմանման վերաբերյալ շատ տարաձայնություններ կան , սակայն դրանց առնչվելով՝ մարդը ավելի խորն է գիտակցում դրանց իմաստը։

Իրավունքը մարդու կողմից ներկայացված արդարացի պահանջն է։ Օրինակ՝ քաղաքացիները ընտրելու իրավունք ունեն, եթե պետության սահմանադրության մեջ դա ամրագրչված է։ Մարդիկ իրավասու են ակնկալելու այն ամենը, եթե նրանց այդ իրավունքների իրականացման երաշխիքներ կամ խոստումներ են տրվել։

Սակայն մարդու իրավունքները, պահանջ լինելով հանդերձ, վերջինից տարբերվում են նրանով, որ կախված չեն որևէ խոստումից կամ որևէ մեկի տված երաշխիքից։ Մի անձի կյանքի իրավունքը կախված չէ մեկ ուրիշի՝ նրան չսպանելու խոստումից․ գուցե նրա կյանքը կախված է դրանից, բայց ոչ կյանքի իրավունքը։

Ընդունել մարդու իրավունքները նշանակում է ընդունել, որ բոլորն իրավասու են ներկայացնելու այդ պահանջը։ Մարդու իրավունքները հավասարապես բոլորինն են։

Բոլոր մարդիկ հավասարապես և մշտապես օժտված են մարդու իրավունքներով։

Մարդու իրավունքները՝

  • Համընդանուր են․ աշխարհում ամենուր դրանք նույնն են բոլոր մարդկանց համար։ Մարդիկ իրավունքներով օժտված են այն պատճառով, որ ոչ միայն որևէ երկրի քաղաքացի են , այլև մարդկային ընտանիքի անդամներ․
  • անկապտելի են․ մենք ձեռք ենք բերել դրանք մեր ծննդյան օրից և չենք կարող կորցնել․
  • անբաժանելի են․ ոչ ոք չի կարող զրկել մարդուն որևէ իրավունքից՝ վերջինիս «պակաս կարևոր» կամ «ոչ էական» լինելու պատճառով։
  • փողկապակցված են․ մարդու բոլոր իրավունքները միասին կազմում են մեկ միասնական համակարգ։

Ընդունելով իր իրավունքները՝ յուրաքանչյուր ոք ընդունում է նաև պարտավորություններ՝ հարգելու և պաշտպանելու այլոց իրավունքները։

Մարդու իրավունքները համընդանուր են և հավասարապես վերաբերվում են բոլորին ։ Չնայած դրան աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարված են։

Posted in Ռուսաց լեզու

Годовой отчёт по русскому языку

Ռուսաց լեզու

Проекты

Քոլեջի Մասին

Нормы поведения Армении

Комитаса

Նախագիծ «Մխիթար Սեբաստացի»

Новый год в Испании

Знаете ли вы Туманяна?

Мать Тереза

Личные проекты

МУЗЫКА

История создания нобелевской премии

Руны 

Флешмоб

Это мои флешмобы, октябрь-ноябрь, но я участвовал во всех флешмобах

Октябрьский флешмоб по русскому языку

Ноябрьский флешмоб по русскому языку (9-12 классовая форма

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելևէջ, վայրէջք, առoրյա, բարoրություն, խոչընդոտ, մերթընդմերթ, հնէաբան, մանրէաբանություն, կիրակնօրյա, լուսնկա, պարզկա, կրթoջախ, մեղմoրոր, մեղմորեն, քնքշորեն, խավիար, մատյան, փասիան, հրեա, ինքնըստինքյան

2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել-նա անարգել ներս մտավ,  նա անարգեց իր ընկերոջը բոլորի առաջ

հոտ-Ծաղիկներից յուրաքանչյուրը յուրահատուկ հոտ ունի,  ոչխարների հոտը գնում էր հովիվի ետևից

գոլ-մարզադահլիճում բոլորը սպասում էին առաջին գոլին,   

գունդ-գունդը պատրաստվում էր համառ պայքարի, գնդային մակերևույթով սահմանափակված մարմինը կոչվում է գունդ

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր –Շողոքորթ, անկեղծ

Կարծր –Պինդ, փափուկ

Քնքուշ –մեղմ, կոպիտ

Ծածուկ –Գաղտնի, ակնհայտ

Մոլեգին —դիվային, հանդարտ

4.Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ,    Սուրբ  Հեղինեի  կղզի,   Կենտրոնական  Ասիա,   Խաղաղության  համաշխարհային   կոմիտե,   Աշոտ  Բռնավոր,  Իրանի   Իսլամական   Հանրապետություն,   Ախուրյան   գետ,   Հայկական   Պար  լեռնաշղթա,     Դավիթ   Անհաղթ,    Գևորգյան  ճեմարան:

5.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել- աղաչել
ոտքից   գլուխ- ամբողջովին
ճակատը  պարզ- հպարտ
ծաղիկ  հասակ- երիտասարդ
արյունը  գլխին  խփել- զայրանալ
սիրտ  առնել- համարձակվել
քամի  անել- Ստախոսել

6.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

Քարանձավ, քարքարոտ, քարաժայռ, խճաքար, երկնաքար, տապանաքար

7.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

Վնասվածք, այրվածք, պատմվածք, քայլվածք, նայվածք, հյուսվածք