Posted in Իսպաներեն

Trabajo en aula

137/1

3. Dependiente: 180 euros.
6. Clienta: ¿Puedo probármelas?
1. Dependiente: Buenos días, ¿puedo ayudarla?
8. Cliente: Me gustan, me las llevo.
5. Dependiente: Sí, estas están rebajadas, cuestan 120 euros.
2. Cliente: Sí, ¿cuánto cuestan estas gafas de sol rojas?
9. Dependiente: ¿Cómo paga, con tarjeta o en efectivo?
4. Cliente: ¿No tiene otras más baratas?
7. Dependiente: Sí, claro.
10. Cliente: Con tarjeta.

137/2

  1. ¿Vendiste el ordenador antiguo?
    Sí, lo vendí el lunes pasado.
  2. ¿Viste ayer a Rocío?
    No, al final no lo vi.
  3. ¿Viste anoche la película de la tele?
    No, no la vi.
  4. ¿Compraste el periódico el sábado pasado?
    No, no lo compré.
  5. ¿Y compraste los zapatos que te encargué?
    No, no los compré, no tuve tiempo.
  6. ¿Estudiaste los verbos ayer?
    Sí, los estudié antes de acostarme.
  7. ¿Llevaste al niño al médico?
    Sí, lo llevé el lunes.
  8. ¿Escuchaste las noticias en la radio?
    No, no las escuché, ¿por qué preguntas?
  9. ¿Llevaste el coche a arreglar?
    No, no lo llevé, no tuve tiempo.
  10. ¿Llamaste por teléfono a tus padres?
    Sí, los llamé el domingo.
  11. ¿Y llamaste a tus hermanas?
    Sí, las llamé el sábado.
  12. ¿Hiciste la cena?
    No, no la hice, no tuve tiempo.
  13. ¿Viste el cuadro que ha comprado Luis?
    Sí, lo vi el martes, es precioso

137/3

  1. Santiago, ¿vamos a tomar algo?, Yo te invito.
  2. Alicia invitó a comer el día de su cumpleaños. (a nosotros). Ellos nos invitan.
  3. ¿A vosotras no os invitó? Yo creo que se olvidó.
  4. A mí me invita todos los años.
  5. ¿A ti te invitó?
    No, a mí no me invitó.
  6. Alicia, ¿el año pasado invitaste a Jaime y Paloma?
    Sí, claro que los invité.
  7. Ana no tiene mucho dinero, ¿La invitamos a ir al cine?
  8. ¿Y las hermanas de Jaime?
    A ellas yo no las invito, no me caen bien.
  9. Hoy te invito yo a tomar café, y mañana me invitas tú a mí, ¿vale?
    Vale.
  10. ¡Qué rollo! A nosotras no nos invita nadie a café
    Si, yo os invito hoy.
  11. Y a Andrés, ¿quién lo invita?

137/4

  1. Nadar es mas relajante que jugar a fútbol.
  2. El pescado es mas digestivo que la carne.
  3. Estos zapatos no tan mas cómodos como esos.
  4. Aquel coche es mucho mas caro que este.
  5. El vestido gris es tan elegante como el rojo, pero no es tan bonito .
  6. Yo voy a este dentista porque es mejor que el otro.
  7. Este restaurante peor es que el otro. No me gusta nada
  8. Los productos de este mercado son mejores que los del otro mercado, por eso vengo siempre aquí.
  9. Julia tiene veintiséis años, es mayor que su hermana, que tiene diez años.
Posted in Մարզերի զբոսաշրջության ռեսուրսները

Դվին պատմական մայրաքաղաք

Դվին պատմական մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի  արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:

Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:

Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություն­ներ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագր­գռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայու­թյան տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:

Դվինի առևտրական ընդգրկուն կապերի վկայությունն են պեղումների միջո­ցին գտնված բուզանդական և սասանյան դրամական միավորները, կավե կնքա­դրոշմները, որոնք մասամբ օգտագործվում էին առևտրական հակերը կնքելու համար:

VII դ. արաբները գրավեցին Դվինը` պատճառելով մարդկային և նյութական խոշոր կորուստներ: Արաբական արշավանքներն ավարտվեցին «Արմենիա» ոստիկանության ստեղծմամբ: Լինելով «Արմենիայի» կենտրոն` Դվինն ապրեց տնտե­սական նոր վերելք: Ըստ Ղևոնդ երեցի Աբ­դուլ-Ազիզը «Վերստին շինեց Դվին քաղաքը մեծությամբ առավել հզոր և ընդարձակա­նիստ, քան եղել էր նախկինում, ամրացրեց դռներով և դռնափակերով, պարսպի շուրջը ջրով լցված խրամատ անցկացրեց քաղաքի ապա­հովության համար»: Արաբները Դվինում սկսեցին հատել պղնձե ու արծաթե դրամներ «Դաբիլ» մակագրությամբ: Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո  կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և  արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Դվինի Միջնաբերդը

Դվինի Միջնաբերդ

Քաղաքատեղին 1899 թ. ուսումնասիրել է Ն. Մառը, 1907-1908 թթ.` Խ. վարդապետ Դադյանը, 1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Ս. Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.` Կ. Ղաֆադարյանը, 1976 թ-ից` Ա. Քալանթարյանը: 2019 թ-ից հնագիտական արշավախմբի ղեկավարն է Հ. Պետրոսյանը: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ:

Դվինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Միջնաբերդը կառուցվել է ընդարձակ հարթավայրի հյուսիսարևելյան կողմում գտնվող բլրի գագաթին, իսկ բուն քաղաքը` շահաստանը, կառուցապատվել է բլրի փեշերին, դեպի հարավարևմուտք ձգված հարթավայրի վրա: Միջնաբերդի և քաղաքի միջև կապը ապահովվել է երկու կամուրջների միջոցով, մեկը` միջնաբերդի հարավից, մյուսը` արևելյան կողմից: Միջնաբերդը և քաղաքը շրջափակվել են կիսաշրջանաձև աշտարակներով և հզոր բուրգերով համալրված պարիսպներով:

Բլրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին պահպանվել են պալատական, եկեղեցական և աշխարհիկ շինությունների մնացորդներ, որոնցից հիշարժան են IV դ. թվագրվող բազիլիկ եկեղեցին և Արշակունյաց գահասրահը: Վերջինս եղել է սյունազարդ` դահլիճի երկարությամբ երկշարք չորսական սյուներով:
Միջնաբերդի կառուցվածքների մեջ առանձնանում է թրծված աղյուսով շարված բաղնիքը, որից մնացել են կրակարանը և արևմտյան լոգասրահը:

Կենտրոնական թաղամասում բացվել են Ս. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, միանավ բազիլիկի և երկու կաթողիկոսական պալատների մնացորդներ:

Ս. Գրիգոր եկեղեցին հայ ճարտարապետության եզակի նմուշներից է: Կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում, IV դ. սկզբին: Նախնական տեսքով եռանավ բազիլիկ է, որը հետագայում` VII դ. սկզբին վերածվել է գմբեթավոր շինության: Ունեցել է ճոխ հարդարանք: Կաթողիկեն վերջնականապես կործանվել է 893 թ. երկրաշարժից:

Միանավ բազիլիկ եկեղեցին գտնվել է Կաթողիկեից հյուսիս-արևելք: Կառուցվել է VI դ. Ներսես Բագրևանդեցի կաթողիկոսի օրոք: Ավերվել է 893 թ. երկրաշարժից:

Կաթողիկոսական պալատը վաղ միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետական կառույցների լավագույն օրինակներից է: Գտնվել է Կաթողիկեի հարավարևմտյան մասում: Կառուցվել է V դ. երկրորդ կեսին: Քառակուսի հատակագծով շինություն է` կենտրոնական սյունազարդ դահլիճով, բոլոր կողմերից շրջապատված բնակելի, տնտեսական և պաշտամունքային սենյակներով: VI դ. կեսերին վերածվել է պարսից պաշտոնյայի նստավայրի, և պալատի արևմտյան մասում կառուցվել է կրակապաշտական մեհյան: Պալատը քանդվել է հայոց 572 թ. ապստամբության ժամանակ:

Երկրորդ կաթողիկոսական պալատը գտնվել է Կաթողիկեի հյուսիսային մասում: Կառուցվել է VII դ.: Քառակուսի հատակագծով շինություն է: Ունի կենտրոնական սյունազարդ սրահ` կողմնային սենյակներով: Պահպանվել է քանդակազարդ խոյակներից մեկը:

Դվինի աշխարհիկ շինություններից հիշարժան է միջնաբերդից հարավ-արևելք բացված տուֆակերտ շուկայի շենքը` ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևանատուն-խանութներով: Կործանվել է 893 թ. երկրաշարժից: Վերակառուցվել է X դ. և վերջնականապես ավերվել XIII դ.:

Դվին քաղաքը իր կառուցապատման երեք փուլերի` IV-VII դդ., VIII-X դդ. և XI-XIII դդ., ընթացքում կրել է զգալի փոոխություններ:

Դվինը, լինելով Մերձավոր Արևելքի առևտրական խոշոր կենտրոններից, հայտնի էր զարգացած արհեստագործությամբ, ինչպես նաև գինեգործությամբ: Պեղածո արժեքավոր իրերը վկայում են խեցեգործության, ապակեգործության, դարբնության, արծաթագործության, գորգագործության բարձր մակարդակի մասին:

Հղումներ՝ Դվին մայրաքաղաք

Դվին

Մայրաքաղաք Դվին

Posted in Ճամփորդություն

Զբոսավարների միջազգային օր

Փետվարի 21-ին՝ զբոսավարների միջազգային օրվա առթիվ, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության և Busvoyage ընկերության աջակցությամբ իրականացվեց «Արի՛ գնանք Երևան» անվճար էքսկուրսիոն ծրագիրը, որի շնորհիվ յուրովի բացահայտեցի մեր մայրաքաղաքը, շրջեցինք մեր քաղաքի նշանավոր փողոցներով, ինչպես նաև բացհայտեցի Երևաննը, որպես գինու բնօրրան։ Օրը անցավ հետաքրքիր և հագեցած։

Posted in Մարզերի զբոսաշրջության ռեսուրսները

Տուր փաթեթ

Օր 1

  • Գրանդ Հոթել Երևան
  • Զվարթնոցի տաճար, թանգարան
  • Էջմիածնի Մայր տաճար
  • Մաչանենց տուն
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Գրանդ Հոթել Երևան

Օր 2

  • Գրանդ Հոթել Երևան
  • Արուճավանք
  • Արուճի քարավանատուն
  • ճաշ- Թալինում
  • Թալինի Կաթողիկե եկեղեցի
  • Զիարաթ եզդիական տաճար
  • Գրանդ Հոթել Երևան

Օր 3

  • Գրանդ Հոթել Երևան
  • Չարենցի կամար
  • Գառնի տաճար
  • Քարերի սիմֆոնիա
  • Ճաշ- Գառնիում
  • Գեղարդի վանք
  • Գրանդ Հոթել Երևան

Ընդհանուր՝ 213.000 դրամ

Posted in Մարզերի զբոսաշրջության ռեսուրսները

Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Լուսավորիչ (252 կամ մոտ 239, Հայաստան — 329 կամ ոչ ուշ քան 326), խոշոր եկեղեցական, քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Գրիգոր Լուսավորչի վաղ տարիները

Սուրենը, հետագայում, համաձայն մկրտության՝ Գրիգորն, երբ մեկամսյա մանուկ էր, նրան դայակը (ստնտուն) Սոփիանն ու ոմն Եվթաղը փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից (հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, քանզի Անակի ողջ ընտանիքը, բացառությամբ՝ Սուրենի, սրատվել էր)։ Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հունարեն՝ արթուն, հսկող) անունով Նույն քաղաքում ստացել է բարձրագույն կրթություն Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ քրիստեական հիմնավոր դաստիարակություն։ «Յարբունս հասակի հասեալ» ամուսնացել է կեսարացի Դավթի դստեր՝ Մարիամի հետ։ Երկու զավակ (Վրթանես ու Արիստակես, ապագա Հայոց կաթողիկոսներ՝ Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև) ունենալուց հետո նրանք բաժանվել են։ Գրիգորը մտել է արքունական ծառայության, Մարիամը կրտսեր որդու հետ՝ կուսանոց, իսկ ավագին հանձնել են խնամատուն։

276 թվականին, երբ պարսից Վռամ թագավորը գրավել է Մեծ Հայքի զգալի տարածքներ, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գտնվում էր Հռոմեական կայսրությունում։ 287 թվականին վերադառնալով Հայոց գահին՝ Տրդատ Գ Մեծը, ի նշան հաղթության, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ՝ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպում։ Հայոց թագավորը քրիստոնյա պալատականներին, այդ թվում՝ Գրիգոր Պարթևին (որոնք ազատվել էին կռապաշտ արարողություններից), հրամայում է մասնակցել այդ արարողակարգին ու երկրպագել Աստվածուհի Անահիտին։ Գրիգոր Պարթևը հրաժարվում է մասնակցել այդ արարողակարգին դրա համար էլ Տրդատն, ըստ Ագաթանգեղոսի, որի Պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի հիմնական սկզբնաղբյուրն է, հրամայում է նրան ենթարկել չարչարանքների՝ հուսալով, որ Գրիգորը, անպայման կուրանա Քրիստոսին ու նրա ուսմունքը։

Քրիստոնեության ընդունումը

Տրդատ Գ Մեծը, հետևելով հռոմեական Դիոկղետիանոս կայսրի օրինակին, հրովարտակով արգելել է նոր կրոնը և դաժանորեն հալածել քրիստոնյաներին։ Նրա հրամանով Գրիգոր Պարթևի բանտարկության վերջին տարում՝ 301-ին (վիրապից ելնելուց 9 օր առաջ), Վաղարշապատի մոտակայքում նահատակվել են ս. Հռիփսիմյան և ս. Գայանյան 37 վկայուհիները։ Համաձայն Ագաթանգեղոսի՝ Տրդատը վեց օր ընկղմվել է մելամաղձոտ տխրության մեջ «առ անձուկ սիրոյ Հռիփսիմեայ», ի վերջո որսի է դուրս եկել, և նույն օրն էլ ի տրիտուր այդ ամենի՝ վրա է հասել «Տիրոջ պատուհասը»։ Դիվահարվել է թագավորը (բոլոր մերձավորներով) և, նմանվելով վայրի խոզի, մտել եղեգնուտը։ Հարվածներից զերծ մնացած թագավորաքույր Խոսրովիդուխտը (նրա քրիստոնյա լինելու հավաստիքն էր) հինգ անգամ կրկնվող տեսիլք է տեսնում, ըստ որի, դիվաբախներին կարող էր բուժել միայն Գրիգորը։ Նրան վիրապից հանդիսավորությամբ Վաղարշապատ է բերել Խոսրովիդուխտի խնամակալ Օտա Ամատունին։ Գրիգորը նախ հնձանահարկի տակ ամփոփել է նահատակ կույսերի աճյունները, ապա քարոզել Ավետարանը և հնգօրյա պահքով նախապատրաստել պատուհասվածներին և ողջ ժողովրդին քրիստոնեություն ընդունելու։ Այնուհետև, անսալով աղաչանքներին, բժշկել է արքային և մյուս ընկնավորներին։ Ապաշխարած ու դարձի եկած Տրդատ Գ Մեծը հրամայել է, որ դադարեցվի քրիստոնյաների հալածանքը, և ժողովուրդը համարձակ պաշտի Քրիստոսի սուրբ հավատը։ Հաշվի առնելով հայոց քաղաքական ու հոգևոր միասնության, անկախ գոյավիճակի ապահովման, հարևան այլակրոն պետությունների ազդեցությունից երկիրը ձերբազատելու կարևորությունը, հայ նախարարների շրջանում հռոմեամետ և պարսկամետ կողմնորոշումների ձևավորումը և այլ հանգամանքներ՝ Տրդատ Գ Մեծը 301-ին քրիստոնեությունը Հայաստանում, առաջինն աշխարհում, հռչակել է պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։

Տրդատ արքան արդեն մտածում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին: Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում մատուռներ հիմնել, որոնց վրա VII դ. նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին:

Տարիներ անց, Գրիգոր Լուսավորչի չարչարանքների վայրում կառուցվել է ու այսօր, կանգուն պահպանվել է Չարչարանց Սրբ Լուսավորիչ վանքն (Երզնկայից հարավ, Մեղուցիկ գյուղի մերձակա լեռան ստորոտին)։ 

Հայ եկեղեցին ս. Գրիգոր Ա Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը։ Նրան անվանում են «Հայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսավորիչ Հայոց» (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո), իսկ քրիստոնեությունը հայոց մեջ կոչվում է նաև «Լուսավորչի լույս հավատք»։ Նրա մասին հորինվել են բազմաթիվ երգեր, շարականներ, ներբողներ, տաղեր, հյուսվել ավանդություններ։ Գրիգոր Ա Լուսավորչին հայտնի ներբող է ձոնել Ընդհանրական եկեղեցու մեծ հայրերից Հովհան Ոսկեբերանը։ Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոցը» ամբողջովին նվիրված է հայոց դարձին, Գրիգոր Ա Լուսավորչի վարքին և վարդապետությանը։ Հայկական մանրանկարչության, որմնանկարչության, ձեռագիր մատյանների պատկերազարդման, եկեղեցիների բարձրաքանդակներում մեծ տարածում է գտել Գրիգոր Ա Լուսավորչի պատկերագրությունը։ Նրան նվիրված պատկերներն ընդգրկում են հայոց դարձի և մեծ սրբի կյանքի բոլոր գլխ. և հիմն. դրվագները։ Գրիգոր Ա Լուսավորիչ, որպես համաքրիստոնեական սուրբ, հիշատակի օր ունի ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում (քույր եկեղեցիները նրա հիշատակը տոնում են սեպտեմբերի 30-ին)։ Հայ եկեղեցում ս. Գրիգոր Ա Լուսավորչի հիշատակին նվիրված տոներն են. վիրապ մտնելը և չարչարանքները (Մեծ պահքի վեցերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), վիրապից ելնելը (Հոգեգալստյան երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), նշխարների գյուտը (Հոգեգալստյան չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), իսկ Ս. Ծննդյան չորրորդ կիրակիի կամ Վարդավառի երրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը տոնվում է ս. Գրիգոր Ա Լուսավորչի որդիների և թոռների հիշատակը։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Ա Լուսավորչին հաջորդել է Արիստակես Ա Պարթևը։

Աղբյուրներ՝

Posted in Ճամփորդություն, Մարզերի զբոսաշրջության ռեսուրսները

ԴԵՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՎԱՅՐԵՐ

Նախորդ ճամփորդության ամփոփումը՝ «Զբոսավարի փորձառության ձեռքբերում» ամփոփում

Ճամփորդության օրերը ՝

  • 26.04 — 1.3 կուրս
  • 08.05- 1.2 կուրս
  • 10.05- 1.1 կուրս

Ճամփորդության վայր՝

  • Պատմական Դվին քաղաքատեղի
  • Տիկնունի ամրոց

Մեկնում ՝ ժամը 12:00, քոլեջի բակից

Վերադարձ ՝ 17:00, քոլեջի բակ

Մասնակիցներ ՝ առաջին կուրսի ուսանողներ

Պատասխանատուներ՝ Հեղինե Խալաթյան

Համակարգողներ՝ (Զբոսաշրջության բաժնի ուսանողներ)` Գոհար Սիմոնյան, Լիա Ավետիսյան, Մարիամ Սմբատյան, Էլեն Ասատրյան, Էդուարդ Խաչատրյան

Երթուղի ՝ Երևան-Դվին-Տիկնունի ամրոց-Լանջազատ-Երևան

Նպատակը ՝

  • ձեռք բերել զբոսավարի փորձառություն
  • ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին

Հայրենագիտական կանգառներ ՝

Նախապատրաստական աշխատանք ՝

  • Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում
  • Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում

Ընթացքը՝

  • մեկնում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջից
  • «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց
  • Քայլարշավ Տիկնունի ամրոց
  • Լանջազատ գյուղի տարածք| Ազատի ջրամբար էկոլոգիական խնդիրների ուսումնասիրում
  • Վերադարձ Երևան մինչև 17։00

Անհրաժեշտ իրեր ՝

  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ,
  • բրդուճներ, ջուր
  • արևապաշտպան գլխարկ

Արդյունքներ՝

Posted in Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման հիմքերը և իրավական կարգավորումը

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Դասանյութը՝ այստեղ
Առաջադրանք՝ էջ 151-156

2.1. Զբոսաշրջային միջազգային միություններն ու միավորումները
և յուրահատուկ հյուրանոցները

1. Ի՞նչն է նպաստում մասնագիտացված հյուրանոցային գործարարության ձևավորմանը:

11-րդ դարից սկսած, երբ սկսվեցին խաչակրաց արշավանքները, դեպի Երուսաղեմ ճանապարհորդների թիվն աննախադեպ աճեց, ինչը հանգեցրեց մասնագիտացված հյուրանոցային գործարարության ձևավորմանը:

2. Որո՞նք են եղել հյուրանոցային համակարգում ԱՄՆ-ի ունեցած առաջին ներդրումները:

Առաջին՝ կենտրոնական ջեռուցման համակարգով հյուրանոցը գործել է ԱՄՆ-ում, 19-րդ դարի կեսերին: Ինչպես նաև ԱՄՆ-ում է առաջինը ներդրվել հյուրանոցային վերելակը և առանձին լոգարանը:

3. Ովքե՞ր են հյուրանոցային գործում ունեցել մեծ ներդրումներ։

Եվրոպայում հյուրանոցային գործում մեծ ներդրում են ունեցել Ցեզար Ռիտցը և Ստատլերը:

4. Հյուրանոցային գործում ի՞նչ ներդրում է ունեցել Ստատլերը:

Ստատլերը հյուրանոցային համարների բարեկարգման ձևերն է մշակել, համարներում հեռախոս դրել, նա է ներմուծել հյուրանոցային համակարգում աշխատող միանման համազգեստի գաղափարը: Վերջինս նա «Հաճախորդը միշտ ճիշտ է» լոզունգի հեղինակն է:

5. Հյուրանոցային գործում ի՞նչ ներդրում է ունեցել Ցեզար Ռիտցը:

Ռիտցի նախաձեռնությամբ է, որ ռեստորաններում նվագախումբ կա, քանի որ դրա շնորհիվ հաճախորդները երկար են մնում և շատ են պատվիրում:

6. Հյուրանոցների ինչպիսի՞ տեսակներ են հանդիպում աշխարհում:

Ներկայումս աշխարհում հաշվարկվում է 300.000 հյուրանոց: Նրանք շատ բազմազան են՝ մեկհարկանի և 88 հարկանի, լողացող և ստորջրյա, փոքր (մի քանի համարանոց) և մեծ (մի քանի հազար համարանոց):

7. Հյուրանոցային ի՞նչ ցանցեր են հայտնի:

Հիմա աշխարհում գործում են տասնյակ հյուրանոցային ցանցեր, որոնց շարքում կարելի է հիշատակել Holiday Inn, Choice, Best Westem, Marriott, Hilton, Sheraton և այլն:

8. Ինչպե՞ս է բաշխված համաշխարհային հյուրանոցային ֆոնդը:

Համաշխարհային հյուրանոցային ֆոնդի 46%-ը բաժին է ընկնում եվրոպական պետությունների հյուրանոցներին: Ընդհանուր առմամբ՝ բոլոր եվրոպական երկրները միանգամից կարող են ընդունել 20 մլն արտասահմանցի: Առայժմ ոչ մի տարածաշրջան այդ հզորությունը չունի: Հյուրանոցային բազայի հզորությամբ երկրորդ տեղում Ամերիկայի մայրցամաքն է (9մլն համար): Երրորդ տեղը Ճապոնիա և Չինաստան: Չորրորդ տեղը Աֆրիկա մայրցամաքը:

9. Ի՞նչ յուրահատուկ հյուրանոցներ են հայտնի:

Աշխարհի յուրահատուկ, ունիկալ հյուրանոցներից մեկը «Treetops Hotel»-ն է՝ «Ծառերի բարձունքում հյուրանոց», որը գտնվում է Քենիայի բնության պարկերից մեկում: Այս հյուրանոցի յուրահատկությունն այն է, որ ծառերի բարձունքում և նրա պատուհաններից կարելի է դիտել, թե ինչպես են վայրի գազանները մոտենում ջրվեժին:

Ավստրալիան հպարտանում է իր ստորջրյա հյուրանոցներով: Հյուրանոցային սենյակների պատուհանները, որոնք տեղակայված են ծովի մակարդակից ցածր, թույլ են տալիս հմայվել հիասքանչ ստորջրյա բնապատկերով:

Posted in Իսպաներեն

En casa

104/1

Rafael viene hoy muy elegante. Lleva unos pantalones marrones, una camisa blanca y una corbata a rayas. La chaqueta es marron del mismo color que los pantalones. Los zapatos son negros y lleva un sombrero tambien negro․

Ռաֆայելն այսօր շատ էլեգանտ է։ Նա կրում է շագանակագույն տաբատ, սպիտակ վերնաշապիկ և գծավոր փողկապ։ Բաճկոնը շագանակագույն է նույն գույնի, ինչ շալվարը։ Կոշիկները սև են, նա նույնպես սև գլխարկ է կրում։

Marina viene hoy a clase con ropa deportiva. Lleva unos pantalones de color azul, una camiseta negra con un estampado muy moderno, unos calcetines negros unas zapatillas deportivas negras y, en el pelo, una cinta tambien roja.

Մարինան այսօր դասի է գալիս սպորտային հագուստով։ Նա հագնում է կապույտ տաբատ, սև շապիկ՝ շատ ժամանակակից պրինտով, սև գուլպաներ, սև սպորտային կոշիկներ, իսկ մազերին՝ կարմիր ժապավեն։

104/2

  1. Buenos días ¿puedo ayudarle? -f) Sí, ¿cuánto cuestan estas gafas?
  2. ¿Puedo probarme estos pantalones?-c) Si, claro, alli están los probadores.
  3. ¿Cómo paga, con tarjeta o en efectivo?-d) Con tarjeta.
  4. Álvaro, ¿te gustan estos zapatos?-b) No mucho, me gustan más aquellos.
  5. ¿No tiene otro más barato?-e) Sí, este solo cuesta treinta euros.
  6. ¿Cómo le queda la falda?-a) Bien, me la llevo.
  1. Բարի լույս կարո՞ղ եմ օգնել ձեզ: -Զ) Այո, որքան արժեն այս ակնոցները:
  2. Կարո՞ղ եմ փորձել այս շալվարը:-Գ) Այո, իհարկե, կան հանդերձարաններ:
  3. Ինչպե՞ս եք վճարում` քարտո՞վ, թե՞ կանխիկ:-Դ) Քարտով:
  4. Ալվարո, քեզ դուր են գալիս այս կոշիկները:-Բ) Ոչ շատ, ես դրանք ավելի շատ են սիրում:
  5. Դուք չունե՞ք ավելի էժան:-Ե) Այո, սա արժե ընդամենը երեսուն եվրո:
  6. Ինչպե՞ս է կիսաշրջազգեստը ինձ վրա:-Ա) Լավ, ես կվերցնեմ:

3/104

Julia: ¿Qué llevas en esa bolsa?
Cristina: Los regalos de Navidad.
Julia: ¿Puedo (1) verlos?
Cristina: Bueno: estos paquetes son para los abuelos.
Julia: ¿Y esas cajas blancas?
Cristina: Son para mamá y papá.
Julia: ¿Puedo (2) abrirlas ,
Cristina: No, es una sorpresa.
Julia: ¿Y ese coche rojo? ¿Es para Raúl?
Cristina: Sí, tengo que (3) envolver lo primero. Tienes papel de regalo?
Julia: Sí, 4) lo tengo en el primer cajón de la mesa. ¿Para quién es esta raqueta? ¿Para mí?
Cristina: No, es para Raúl, (5)la  voy a envolver también.
Julia: ¿Y para mí?
Cristina: Es este paquete, ¿(6) lo quieres ver ahora? ¿No prefieres esperar?
Julia: No, ahora, (7) ábre lo por favor.
Cristina: No, mejor ábre tu.
Julia: ¡Un cinturón negro! Me encanta. ¿Puedo (8) ponérme lo  hoy?

Julուլիա — Ի՞նչ ունեք այդ պայուսակի մեջ:
Քրիստինա. Սուրբ ննդյան նվերները:
Julուլիա. Կարո՞ղ եմ (1) նրանց տեսնել:
Քրիստինա. Դե. Այս փաթեթները նախատեսված են տատիկ-պապիկների համար:
Julուլիա — Եվ այդ սպիտակ տուփե՞րը:
Քրիստինա. Դրանք մայրիկի և հայրիկի համար են:
Julուլիա. Կարո՞ղ եմ (2) բացել դրանք,
Քրիստինա — Ոչ, դա անակնկալ է:
Julուլիա — Եվ այդ կարմիր մեքենան:  Դա Ռաուլի՞ համար է:  Քրիստինա. Այո, ես նախ պետք է (3) փաթաթեմ այն:  Փաթեթավորող թուղթ ունե՞ք:
Julուլիա . Այո, 4) Ես այն ունեմ սեղանի վերևի դարակում:  Ո՞ւմ համար է այս ռակետը:  Ինձ համար?
Քրիստինա. Ոչ, դա Ռաուլի համար է, (5) Ես նույնպես պատրաստվում եմ այն ​​ամփոփել:
Julուլիա — Իսկ ինձ համար?
Քրիստինա. Այս փաթեթն է, (6) ցանկանում եք հիմա տեսնել նրանց:  Չե՞ք նախընտրում սպասել:
Julուլիա — Ոչ, հիմա, (7) խնդրում եմ բացիր:
Քրիստինա. Ոչ, ավելի լավ է բացվես:
Julուլիա. Սև գոտի:  Հավանում եմ սա.  Կարո՞ղ եմ այն ​​(8) կրել այսօր:

Posted in Աշխարհագրություն

Լոռու մարզ

Դասագրքի հղում— (190-194 էջ)

Պրեզենտացիա

1.Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին:

Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

2. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։

3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը: Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

7. Պատրաստել տեսանյութ և պրեզենտացիա։

https://www.hatis.am/lori-province/

http://lori.mtad.am/description/

Posted in Կոնֆլիկտների, փոփոխությունների և սթրեսների կառավարում

Լոռեցի Սաքոն

Առարկա՝ Կոնֆլիկտների, սթրեսների , փոփոխությունների հոգեբանություն

Նախագի իրականացման ընթացքը՝ Փետրվար ամիս

Թումանյանական օրերին նվիրված վերլուծում ենք մեծն բանաստեղծի ստեղծագործությունները մասնագիտական դիտանկյունից։

Լոռեցի Սաքոն

I

   Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

   Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

   Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

   Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

II

   Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

III

   Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

   Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․

IV

   Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

V

   Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
      Ականջ դըրավ նա․․․

VI

― Ո՞վ հող թափեց բուխարակից․
Էն ո՞վ նայեց լուսածակից․․․
Էս ո՞վ կտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դռան ետև․․․

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
          Ձեն — ձուն չկա։

   Միայն ահավոր լըռության միջում

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
   Աչքերը հանգչող կըրակին հառած՝

Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
   Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

VI

   Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
   Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

VII

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

1889-1902


Վերլուծություն

Լոռեցի Սաքո մի հովիվ էր, որից վախենում էին անգամ գողերն ու գազանները։ Մի անգամ ընկերը նրան մենակ է թողում և նա մենակությունից սկսում է հիշել իր տատիկի հին զրույցներից՝

<<Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց…
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում…
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։>>

Թումանյանը այս պոեմում ցանկացել է նշել այդ տարածաշրջանի առանձնահատկությունը, ասոցացնելով այն միամտության հետ։ Լոռեցի Սաքոն,լինելով հսկա,ումից բոլորը սարսափում էին,վախենում էր մենակությունից և ներանձնային կոնֆլիկտ ուներ ինքն իր հետ,որն էլ խելագարության պատճառ էր դարձել։ Պոեմը ցույց է տալիս, որ ինչքան էլ մարդ արտաքնապես հաղթանդամ և խիստ լինի, հավանական է, որ կունենա փխրուն հոգեկան աշխարը։

Ներանձնային կոնֆլիկտների պատճառները կենսամիջավայրից են, որոնք կարող են ազդեցություն ունենալ մարդու վրա։ Սա առավել հոգեբանական կողմ է պարունակում։ Այստեղ չկան փոխազդող սուբյեկտներ, և չկան կոնֆլիկտի կողմեր , որ ներազդեն միմյանց վրա։ Այս դեպքում մարդն իր ներսում իր հետ է կոնֆլիկտում, բախվում է ինքն իրեն ու պառակտվում։