Posted in Մասնագիտական փորձառություն

«Զբոսավարի փորձառության ձեռքբերում» ամփոփում

Փորձառություն. մասնագիտական ուսումնասիրություն նախագծով իրականացնում ենք մասնագիտական ուսումնասիրություններ` մասնագիտական փորձառություն, հմտություններ և գիտելիքներ։

«Զբոսավարի փորձառության ձեռքբերում» նախագծի համաձայն մարտի 13, 15, 22 իրականացրեցինք ուսումնական ճամփորդություններ քոլեջի առաջին կուրսի ուսանողների հետ։
Ճամփորդության տուր-փաթեթը կազմել և իրականացրել ենք քոլեջի զբոսաշրջության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներս՝ Գոհար Սիմոնյան, Լիա Ավետիսյան, Էլեն Ասատրյան, Մարիամ Սմբատյան, Էդուարդ Խաչատրյան։
Տուր-փաթեթների կազմումը և իրականացումը նպատակ ունի մասնագիտական գիտելիքների, հմտությունների, փորձառության ձեռքբերում և կիրառում։ Ճամփորդությունների արդյունքներին անդրադարձել ենք հետևյալ կետերը հաշվի առնելով, քանի որ կարևոր է ուսումնասիրել նաև զբոսաշրջային վայրերը, որքան գրավիչ և ճանաչելի են։ Ուսումնասիրության ընթացքում անրադարձել ենք նաև այցելվող պատմամշակութայային վայրերի խնդիրներին և փորձում ենք լուծման տարբերակներ առաջարկել։
Ճամփորդության առաջին ուղղությունը Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Ակնալճի եզդիական տաճարն էր։

Որպես մասնագիտական փորձառության դժվարություններ և խնդիրներ՝
Քանի որ, սա առաջին մասնագիտական փորձառություն էր որպես զբոսավար մի փոքր լարվածություն կար , սակայն դասավանդողների ներկայությունը օգնեց որպեսզի հաղթահարենք այն։ Ուսանողները բավականին ոգևորված և հետաքրքիր ճամփորդական խումբ էին։

Զբոսաշրջային օբյեկտները որքանո՞վ են գրավիչ (տուրիստների այդ թվում նաև օտարազգի)

  • Դեպի այցելվող վայրերը ճանապարհները ասֆալտապատ և բարեկարգ էին, որը հնարավորություն է տալիս առանց խոչընդոտների հասնել Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան և Ակնալճի եզդիական տաճար։
  • Տուրստական վայրերի և շրջակա տարածքի խնամված ու մաքուր լինելը
  • Զբոսաշրջային վայրերը ուղղորդող ճանապարհային ցուցանակների առկայություն։
  • Զբոսաշրջային վայրի մասին պատմող տեղեկատվական ցուցանակի առկայությունը։
  • Ջրի և սանհանգույցի առկայությունը։
  • Թանգարանային ցուցանմուշների և սրահների հետաքրիր և գրավիչ լինելը և ինֆորմացիայի գրագետ ու մատչելի մատուցման

Տուրիստական ընկերություններ, որոնց տուր-փաթեթներում ներառված են Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Ակնալճի եզդիական տաճարը՝

Hamshen Tour
Armenian Travel
Hamshen Tour
Armenia Planet
Armtrailstour
Aritestour

Ֆոտոշարք՝

Ուսանողների ամփոփումները՝

  1. Անժելա Դադոյան
  2. Արփինե Ասատրյան
  3. Լյուսի Ջանվելյան
  4. Միլենա Հակոբյան
  5. Ռուբեն Գալստյան
  6. Էլլա Առաքելյան
  7. Անի Տիգրանյան
  8. Անաստասիա Չերնյախովսկայա
  9. Էդմոն Մանուկյան
  10. Նարեկ Գեորգյան
  11. Արամե Սիմոնյան
  12. Դավիթ Գրիգորյան

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *