Posted in Մարզերի զբոսաշրջության ռեսուրսները

Վայոց ձորի մարզի ջրվեժները

Քարավազ ջրվեժ

Քարավազ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանում, որը ջրվեժ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերհեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք։ Այն գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:

Հերհերի ջրվեժ

Հերհերի ջրվեժ, բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի Հերհեր գետի վրա գտնվող համանուն գյուղից 2.5 կմ հյուսիս։ Այն գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:

Ջերմուկի ջրվեժ

Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Այն գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:

Ջրվեժի հետ կապված բավականին հետաքրքիր լեգենդ կա, ըստ որի՝ դրա զառիթափ ժայռերի վրա ժամանակին ապրում էր հայ ազնվական, ով ուներ մի գեղեցիկ դուստր: Աշխարհի չորս կողմերից տղամարդիկ գեղեցկուհու ձեռքն էին խնդրում, սակայն աղջկա սիրտը պատկանում էր մի հովվի որդու: Ամեն օր, երբ նրանք հանդիպում էին ուշ գիշերով, նա երկար պարան էր նետում կիրճը, որպեսզի տղան կարողանա բարձրանա իր տուն: Մի օր աղջկա հայրն իմանում է նրանց գաղտնիքի մասին և անիծում դստերը՝ ասելով. «Եթե մեկ անգամ էլ հանդիպես այդ տղային, ապա դու կդառնաս ջրահարս և երբեք չես կարողանա դուրս գալ ջրից»: Նրանց հաջորդ հանդիպման օրը, պարանի փոխարեն՝ աղջիկը իր երկար մազերն է նետում տղայի կողմը, և անեծքը կատարվում է. նա ջրահարս է դառնում, իսկ մազերը վերածվում են ջրվեժի:
Այդ պատճառով Ջերմուկի ջրվեժը երբեմն կոչում են «Ջրահարսի վարսեր»:

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժ գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք, Արտավան գետի վրա

Գետիկվանքի ջրվեժ

Գետիկվանք, ջրվեժ, բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա։ Այն գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին:

Գողթանիկի ջրվեժ

Գողթանիկի ջրվեժը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում՝ դեպի Արատեսի վանք գնացող ճանապարհին։ Ջրվեժի բարձրությունը 12 մետր է: Հեռավորությունը Եղեգնաձոր քաղաքից 30 կմ է։ Գողթանիկը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։

Հղումներ՝

Posted in Ռուսաց լեզու

Крепость Амберд

Расположен на высоте 2300 метров над уровнем моря, на склоне горы Арагац в месте слияния рек Аркашен и Амберд стоит исторический комплекс Амберд․ По одной из версий, замок получил свое название именно благодаря своему расположению высоко в горах: «ампери берд» в переводе означает «крепость в облаках».

Предполагается, что замок был основан князьями Камсаракан, затем замок перешёл во владения армянского военачальника Ваграма Пахлавуни. Впоследствии он был куплен армянскими правителями из династии Багратуни, превратившими замок в основной форпост своего царства. Церковь в нем была построена в 1026 году.

Впервые замок был захвачен турками-сельджуками в XI веке, а в 1236 году замок был окончательно разрушен монголами.однако после этого, в конце XIII века Амберд был приведен в порядок благородным семейством князей Вачутянц, получившим контроль над крепостью в 1215 году.

От замка вниз, в ущелье, вели многочисленные подземные ходы, некоторые из которых можно найти и сейчас. Также, в Амберде имелась система водопроводов, пока исследована лишь 4-километровая его часть, начало ещё не найдено.

Հղում՝

https://lookarmenia.am/ru/dostoprimechatelnosti/krepost-amberd

https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BC%D0%B1%D0%B5%D1%80%D0%B4