Posted in Հասարակագիտություն

Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքները՝

  • նման են զրահի․ դրանք պաշտպանում են մեզ,
  • նման են կանոնների, քանի որ վարքագիծ են սահմանում,
  • նման են դատավորների, քանի որ կարող ենք դիմել նրանց,
  • նման են բնությանը, քանի որ կարող են ոտնահարվել,
  • նման են հոգու, քանի որ հնարավոր չէ ոչնչացնել։

Մարդու իրավունքները հավասարապես վերաբերում են բոլորին՝ լինի մարդը հարուստ թե աղքատ, ծեր թե երիտասարդ, բարձրահասակ թե երիտասարդ։ Մարդու իրավունքները անձին օժտում են արժանապատվությամբ և պարտավորեցնում, որ հարգալից վերաբերվի այլոց։ Ինչպես առաքինության, ճշմարտության և արդարության սահմանումների, այնպես էլ մարդու իրավունքների սահմանման վերաբերյալ շատ տարաձայնություններ կան , սակայն դրանց առնչվելով՝ մարդը ավելի խորն է գիտակցում դրանց իմաստը։

Իրավունքը մարդու կողմից ներկայացված արդարացի պահանջն է։ Օրինակ՝ քաղաքացիները ընտրելու իրավունք ունեն, եթե պետության սահմանադրության մեջ դա ամրագրչված է։ Մարդիկ իրավասու են ակնկալելու այն ամենը, եթե նրանց այդ իրավունքների իրականացման երաշխիքներ կամ խոստումներ են տրվել։

Սակայն մարդու իրավունքները, պահանջ լինելով հանդերձ, վերջինից տարբերվում են նրանով, որ կախված չեն որևէ խոստումից կամ որևէ մեկի տված երաշխիքից։ Մի անձի կյանքի իրավունքը կախված չէ մեկ ուրիշի՝ նրան չսպանելու խոստումից․ գուցե նրա կյանքը կախված է դրանից, բայց ոչ կյանքի իրավունքը։

Ընդունել մարդու իրավունքները նշանակում է ընդունել, որ բոլորն իրավասու են ներկայացնելու այդ պահանջը։ Մարդու իրավունքները հավասարապես բոլորինն են։

Բոլոր մարդիկ հավասարապես և մշտապես օժտված են մարդու իրավունքներով։

Մարդու իրավունքները՝

  • Համընդանուր են․ աշխարհում ամենուր դրանք նույնն են բոլոր մարդկանց համար։ Մարդիկ իրավունքներով օժտված են այն պատճառով, որ ոչ միայն որևէ երկրի քաղաքացի են , այլև մարդկային ընտանիքի անդամներ․
  • անկապտելի են․ մենք ձեռք ենք բերել դրանք մեր ծննդյան օրից և չենք կարող կորցնել․
  • անբաժանելի են․ ոչ ոք չի կարող զրկել մարդուն որևէ իրավունքից՝ վերջինիս «պակաս կարևոր» կամ «ոչ էական» լինելու պատճառով։
  • փողկապակցված են․ մարդու բոլոր իրավունքները միասին կազմում են մեկ միասնական համակարգ։

Ընդունելով իր իրավունքները՝ յուրաքանչյուր ոք ընդունում է նաև պարտավորություններ՝ հարգելու և պաշտպանելու այլոց իրավունքները։

Մարդու իրավունքները համընդանուր են և հավասարապես վերաբերվում են բոլորին ։ Չնայած դրան աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարված են։

Posted in Հասարակագիտություն

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԹԵՄԱ․ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ, 

ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ի՞նչ է հավասարությունը, հավասարությունը տարբեր հասարակարգերում, մարդկության պայքարը հանուն հավասարության

ԹԵՄԱ․ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ և ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Ի՞նչ է հանդուրժողականությունը, ի՞նչը կարելի է հանդուրժել, ի՞նչը՝ ոչ։ Ինչպիսի՞ կարծրատիպեր կան ձեր շրջապատում, ինչպե՞ս են դրանք հաղթահարվում, կամ շարունակում գոյատևել։

Posted in Հասարակագիտություն

Ազատություն, Արդարություն

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է ազատությունը

Ազատության սահմանները, սահմանափակումները

Ազատություն և պատասխանատվություն

Որ դեպքերում է արդարացված ազատության սահմանափակումը

Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը,իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։

Ազատությունը մարդուն տրված է իր ծննդյան պահից։ Մարդուն ազատությունից կարելի է զրկել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։ Այս դեպքում մարդուն ազատությունից զրկելը հիմնավորում է ուրիշների իրավուքները պաշտպանելու համար։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է արդարությունը

Արդարությունը տարբեր հասարակություններում

Արդարության կանոններ

Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարություն նշանակում է արդար լինել։

Արդար օրենքներ

Արդարության գնահատման չափանիշը

Արդարություն նշանակում է արդար լինել։

 Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ 

Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։ 

Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը։

 Բարոյական կողմը առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ 

ներդրումը և ջանքերն կարիքը, արժանիքներն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը

Posted in Հասարակագիտություն

ԶՐՈՒՅՑ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

Օրը՝ Սեպտեմբերի 13-16

Վայրը՝ Կինո Հայաստան

Նպատակը՝ Տարեցներին զգացնել տալ, որ իրենք իրենց խորհուրդներով պետք են երիտասարդներին, նրանց տրամադրությունը բարձրացնել, թույլ տալ նրանց խոսելու իրենց խնդիրների ու հոգսերի մասին։

Զգացողությունների մասին

Մինչ տարեցների հետ հարցազրույց վերցնելը, իմ մեջ անհանգստություն կար, թե ինչպես մեծահասակները կարձագանքեն մեր հարցերին բայց նրանց հետ շփվելուց հետո անհանգստությունս անցավ ։

Զրույց տարեցների հետ

-Եթե ամեն ինչ կարգավորվի․․․

-Անկախությունից լավ բան կա՞

-Բայց հիմա մեր երկրի վիճակը ահավոր վատա։

-Լավ ղեկավարա պետք երկրին։ Անկախությունից լավ բան չկա, ոչ ԽՍՀՄ-ը, ոչ Ամերիկան ոչ էլ չգիտեմ ինչ, անկախությունից լավը չկա։ Լավ ղեկավար չունենք, որ լավ ղեկավար ունենայինք, շատ լավ կլիներ։

***

-Свободные права Армении или всё таки в СССР было лучше?

-Ну конечно свободные права Армении, а как вы думаете? ну конечно наша Армения, а что нам Россия.