Posted in Դիջիթեք

SMM դիջիթեք

Մասնակցեցի SMM- դիջիթեքին, իմացա Սոցիալական մեդիայի մարքեթինգSMM , լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակնների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։ Իմացա ինչպե՞ս է  SMM_ը զարգացնում մեր բիզնեսը։Գլխավոր նպատակը չի կայանում փոստեր տեղեդրելով այլ պետք է փորձել հնարավորինս հասկանալ ինչ է պետք հաճախորդին և բավարարել նրա կարիքները: Սպառողների ուշադրությունը կարելի է գրավել, գնել գովազդի միջոցով: Իսկ թիրախային լսարանի վստահությունը չի կարելի գնել, այն կարելի է միայն վաստակել:

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Ձմեռային ազգագրական փառատոնի ընթացքում ես կատարեցի բնագիտակաան ստուգատեսը, ընտրեցի Վեբ ծրագրավորման լեզունների կիրառումը։ HTML դասի միջոցով ծանոթացրի նրա բազային հասկացությունների հետ, բացատրեցի, թե ինչ է նշանակում թեգ, ինչ է նշանակում ատրիբուտ և սովորեցրի մի քանի թեգեր։ HTML հապավումը բացվում է, որպես Hyper Text  Markup Language (թարգմանաբար նշանակում է Հիպեր Տեքստը Նշելու Լեզու: HTML-ը նախատեսված է համացանցում վեբ էջեր ստեղծելու համար: HTML-ը այնքան հեշտ է, որ մի քանի րոպե անց դուք կարող եք ստեղծել ձեր առաջին վեբ էջը:

Հետաքրքիր մարզական ճանապարհորդություն ունեցա դեպի Լեռնանիստ։ Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին վերանվանվել է Լեռնանիստ: Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է։ Հենց առաջին հայացքից տպավորիչ էր Լեռնանիստի արծաթափայլ ձյունը։ Այն ավելի դուրեկան դարձավ, երբ նրա վրայով սահեցինք փուչիկ սահնակներով։ Դա մի անմոռանալի վայելք էր։ Ճիշտ է շատ ցուրտ էր, սակայն միջավայրը և մթնոլորտը այնքան հաճելի էր, որ ցուրտը հաղթահարելի էր դարձել։ Փայլփլուն ձյունը վայելելուց հետո ուրախ և զվարթ տրամադրությամբ վերադարձանք` մեզ հետ բերելով հաճելի տպավորություններ։

Լեռնանիստ. Ձմեռային Տուրիզմի Նոր Կենտրոն Հայաստանում

Ուսումնասիրեցինք Մշո բարբառը։Մշո բարբառը, ճիշտ է դժվար էր , բայց նաև գեղեցիկ բարբառ ,որն ինձ շատ դուր եկավ ու ես փորձեցի սովորել։  Մշո բարբառը խոշորագույն բարբառներից մեկն է։ Մշո բարբառով են խոսել Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։ Մենք դասերի ընթացքում կարդացինք հեքիաթներ առակներ, փորձեցինք այն փոխադրել գրական հայերենի, ձայնագրեցինք պատմություն և զրույցներ, կազմեցինք Մշո բարբառի անհատական փոքր բառարաններ։

Մուշ

Մուշ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ուսումասիրեցինք Հայ ականավոր թագուհիներին, ճանաչեցինք հայոց թագուհիներին, իմանացանք նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։

10 հայ ականավոր թագուհիներ Հայերեն Գիրք Bookinist գինը 6,500 դրամ

Իմացա ինչպիսին են եղել կանանց հայկական տարազները։Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ , բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը: Ես ուսումնասիրեցի Վասպուրականի տարզը, իմացա թե ինչպես են հագնվել Վասպուրականում կանայք։

Հայկական տարազներ

Հայկական ազգային հագուստ - Հայկական տարազ - ArmGeo

Վապուրականի տարազ

Վասպուրականի տարազ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մասնակցեցի SMM- դիջիթեքին, իմացա Սոցիալական մեդիայի մարքեթինգSMM  ՍՄՄ, լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակնների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։ Իմացա ինչպե՞ս է  SMM_ը զարգացնում մեր բիզնեսը։Գլխավոր նպատակը չի կայանում փոստեր տեղեդրելով այլ պետք է փորձել հնարավորինս հասկանալ ինչ է պետք հաճախորդին և բավարարել նրա կարիքները։

Ճիշտ է բարդ բայց բովանդակալից ամիս էր։

Posted in Գրականություն

Տպավորություններ Մշո բարբառից

Մենք հունվար ամիսին ուսումնասիրեցինք Մշո բարբառը ։ Մշո բարբառը խոշորագույն բարբառներից մեկն է։ Մշո բարբառով են խոսել Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։ Մշո բարբառի ուսումնասիրության վերաբերյալ հիշատակություններ կան դեռևս 19-րդ դարի վերջերից, իսկ նրա ամբողջական հետազոտությունը կատարվել է 20-րդ դարի առաջին կեսերից, և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս: Մշո բարբառի լեզվական առանձնահատկությունների քննությամբ զբաղվել են Քերովբե Պատկանյանը, Լևոն Մսերյանցը, Հրաչյա Աճառյանը, Սիրանուշ Բաղդասարյան-Թափալցյանը, Սմբատ Շահնազարյանը, Քերոբ Մադաթյանը, Բենսեն, Կարօ Սասունին, Սարգիս և Միսակ Բդեյանները, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ: Մշո բարբառը, ճիշտ է դժվար էր , բայց նաև գեղեցիկ բարբառ ,որն ինձ շատ դուր եկավ ու ես փորձեցի սովորել։ Մենք դասերին կարդացինք հեքիաթներ, առակներ, բարբառը առակները փոխադրեցինք գրական հայերենի, ձայնագրեցինք պատմություններ, զրույցներ, կազմեցինք Մշո բարբառի մեր ահնատական փոքրիկ բառարանը։ Այդ բարբառը սովորելով՝ ես իմացա նոր բառեր ու նոր պատմություններ։

Posted in Ֆիզիկա

Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։ Ատոմի կառուցվածք

Մարմինների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։

Էլեկտրական հոսանքն օգտագործում են մեր բնակարաններում, տրանսպորտներում,գործարաններում, ֆաբրիկաներում,գյուղատնտեսության մեջ և այլուր։ Էլեկտրական երևույթներից մի քանիսը մարդիկ հայտնաբերել են հնադարում։ Հին հույն գիտնական Թալեսը նկատել է, որ բրդյա գործվացքով շփելուց հետո սաթը սկսում է իրեն շփել այլ նյութերի թեթև կտորները։ Թալեսից երկու հազար տարի անց անգլիացի ֆիզիկոս Գիլբերտը հայտնաբերեց որ սաթից բացի նույնատեսակ հատկություններ են դրսևորում նաև ադամանդը, ապակին և մի քանի այլ նյութեր։ Այդ բոլոր նյութերը անվանեց էլեկտրական։ Հետագայում եթե որևէ մարմին շփելուց հետո ձեռք էր բերում այլ մարմիներին դեպի իրեն ձգելու հատկություն ասում էին, էլեկտրականացված է կամ էլեկտրական լիցք է հաղորդված։ Էլեկտրական լիցքը նշանակում են q տառով։ Միավորների Մհ-ում լիցքի միավորը կուլոն է ի պատիվ Ֆրանսիացի գիտնական Կուլոնի։

Ատոմի կառուցվածք

Անգլիացի գիտնական Թոմսոնը հայտնաբերեց տարրական լիցք կրող մասնիկը։ Այդ մասնիկը անվանեցին էլեկտրոն։ Պարզվեց, որ այդ մասնիկը 2000 անգամ թեթև է ամենաթեթև ատոմի՝ ջրածնի ատոմի զանգվածից։ Էլեկտրոնի լիցքը բացասական է․qe=−e=−1,6⋅10−19Կլ։ Ի տարբերություն այլ մարմինների որոնց կարելի է լիցքավորել կամ լիցքաթափել էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից։ Անգլիացի գիտնական Ռեզերֆորդի կատարած բազմամյա փորձերի արդյունքում 1911թվականին բացահայտվեց ատոմի կառուցվածքը։ Ըստ Ռեզերֆորդի ատոմը իր կառուցվածքով նման է Արեգակնային համակարգի։ Ինչպես մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, այնպես էլ էլեկտրոններն են ատոմի մեջ պտտվում միջուկի շուրջը։ Այդ պատճառով էլ Ռեզերֆորդի կողմից առաջարկված ատոմի կառուցվածքի մոդելն անվանեցին մոլորակային մոդել։

Posted in Իսպաներեն

Տնային աշխատանք

Վարժ․1 էջ34 Relaciona

  1. ¿Donde está mi bolígrafo?-Encima de la mesa
  2. ¿Estás casado?-No estoy soltero
  3. ¿Tienes hijos?-Si una niña
  4. ¿Cuántos hermanos tienes?-Tres
  5. ¿Que hora es?-las dos menos cuarto.
  6. ¿A qué hora comen en tu país?-A la una

Վարժ․2 էջ34 Escribe los numeros.

27-veintisiete

52- cincuenta y dos

116-ciento dieciséis

238-doscintos treinta y ocho

456-cuatrocientos cincuenta y seis

510-quinientos diez

1987-mil novecientos ochenta y siete

2003-dos mil tres

2999- dos mil novecientos noventa y nueve

4100-cuatro mil ciento

Վարժ․3 էջ34 Escribe en plurual.

1.Este hotel es muy caro

Estos hoteles son muy caros

2.Mi hermana esta casada

Mis hermanas están casadas

3.Mi hermano tiene un hijo

Mis hermanos tienen dos hijos

4.Mi companero es Japones

Mis compañeros son Japoneses.

5. Esta profesora es simpatica

Estas profesoras son simpáticas

6.Este libro no es interesante

Estos libros no son interesantes.

7.Este profesor no es espanol

Estos profesores no son españoles.

8. Esta chica esta soltera

Estos chicas están solteras.

9. Mi gato es Joven

Mis gatos son Joven.

10.?Tu padre es catalan?

¿Tus padres son catalanes?

Վարժ․4 էջ34 Completa con los verbos estar o tener

1. Las zapatillas esta՛n debajo de la silla.

2. Marieli tiene dos hijos.

3. Mi hermano esta casado.

4. Yo no tengo abuelos.

5. Carmen y Ana tienen hermanos?

6. Do՛nde esta՛ la carpeta roja?

7. Mi marido no esta en casa.

8. Nosotros no tenemos coche.

9. Luis y Pepe no tienes trabajo.

Posted in Հայոց պատմություն

Ազգագրության հետքերով․ նախագիծ

Վասպուրականի տարազ

Վասպուրականի տարազն ընդգրկում  է  Շատախը,  Վանա  լճի  շրջակայքը,  Մանազկերտը,  Սասունը:  Իշխող  գույնը կարմիրն  է: Վերնազգեստն ու գլխարկներն այստեղ պահպանված էին ըստ հասակային դասերի: Կանանց տարազի մեջ իշխող ձևը երկար շրջազգեստներն էին` գոգնոցի զուգակցությամբ։ Յուրաքանչյուր զգեստ ներքևից վերև մեկը մյուսից 5-6 սմ բարձր էր. երևում էին կարմիր ոտաշորի ծայրերը, սրա վրա հագնվող շապիկի զարդարուն փեշերը, վերջինիս վրա հագնվող պճղնավոր զբուն և կոլոտիկ – բաճկոնը: Տոն օրերին կայանք հագնում էին 2-5 զբուն, որոնց տարբեր գույները պետք է երևային: Հագնելու մի այլ կերպն այն էր, որ վերջին շրջազգեստը ծածկում էր տակի զգեստները` բացառությամբ շապկի քղանցքի: Բոլոր շրջազգեստները կրծքաբաց էին. լանջը ծածկվում էր ասեղնագործված կրծքակալով: Կոլոտիկ – բաճկոնի վրա փաթաթվում էր 2 – 4 մ երկարությամբ կարմիր կտավից մեջկապը:

 Կանանց  և  աղջիկների  գլխի  հարդարանքը  տարբերվել է:  Աղջիկները  կրել  են ֆեսանման  գլխարկներ՝ բազմաթիվ  զարդերով:  Պարանոցը,  կուրծքը   և բազուկները  զարդարվել  են  մի քանի  շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով: Հաճախ այդ լաչակների վրա ասեղնագործված էին բավական ոճավորած ձևերով, կենաց ծառերով: Կանանց գլխի  հարդարանքը  հետևյալն է.  երկու  իրարից անջատ գլաններ և 3-5  գլխաշոր: Այս  տարազում  պահպանվել է  քթի  արծաթի զարդը (այն  պիրսինգի հետ որևէ կապ չունի): Տղամարդկանց ներկայությամբ կանայք իրենց բերանը փակել են բերանակալով:

Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը: Գոգնոցը կարճ է և տոնական՝ զարդարված բուսական նախշերով: Հարուստ կանանց գոտու ճարմանդի վրա եղել է Նար աստվածուհու (ջրերի աստվածուհի Ծովինար) խորհուրդը:

Այս տարազի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, սուտակ, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:

 Վերնազգեստի վրայից կապում էին գծավոր կտորից գոտի, որի ծայրերին ամրացված էին հատուկ գունավոր թելերից փնջեր: Գուլպաները գործում էին գունավոր թելերով և վրայից հագնում էին կոշիկների տիպի ոտնամաններ (կունդուրաներ):

Վասպուրականի դպրոցին է պատկանում Մոկսի տարազը: Կնոջ տարազը զուրկ է ասեղնագործությունից, սակայն շատ նկարչագեղ է ու ճոխ`շնորհիվ արծաթե զարդերի և իր նմանը չունեցող օրիգինալ գոգնոցների: Ճոխ արծաթե զարդերով հարդարում էին ինչպես գլխի մաս – թասակը, այնպես էլ վզնոցը: Արծաթը պատրաստում էին կապույտ, կարմիր ուլունքների դասավորությամբ: Գլխին դնում էին փայտից պատրաստված կոտ, որը երեսպատված էր կարմիր մետաքսե կտորով: Մանուսա գծավոր կտորից կարված երկարաթև բաճկոնակի վրայից հագնում էին նուրբ շալ, կտորից կարված կարմիր ջուպպա: Նույն կտորից էր կարված նաև փեշը, որը երկար էր և երևում էր վերնազգեստի տակից: Մեջքին կապում էին գծավոր բուրդ կտորից գոտի` երկարությունը 4մ: Նրա ծայրերից կախում էին փնջիկներ: Գոգնոցը բացառիկ էր իր տեսակի մեջ: Այն պատրաստվում էր բրդե թելերից և զարդարվում կոճակներով` օրոճիկներով (խխունջներ), կարմիր մարջաններով, աչքի կապույտ հուլունքներով և փնջերով: Տարազի անբաժանալի մասը կազմում է գոգնոցը:

Կանացի զարդերը տարազի անբաժանելի մասն էին կազմում: Մոկսում կանայք ապարանջանի փոխարեն կրում էին կապույտ ուլունքներ: Շատախը հայտնի էր իր շալագործությամբ, որը արտահանվում էր նաև Եվրոպա:

Վասպուրականի տարազի նկարներ՝

Վասպուրականի տարազ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հայագիտարան Հայաստան - Վասպուրականի հայ կնոջ տարազ։ Նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյան  https://www.hayagitaran.am/2014/04/id-4415.html | Facebook

Օգտակար հղումներ՝

Վասպուրականի տարազ

Կանացի հայկական տարազ

Տեսանյութ՝

Վասպուրականի տարազ

Posted in Ռուսաց լեզու

20 января

Հայաստան-Армения, армянин, армянка

Ռուսաստան— Россия, россиянин, россиянка

Վրաստան— Грузия, грузин, грузинка

Ղազախստան— Казахстан, казах, казашка

Լեհաստան— Польша, поляк, полячка

Հունաստան— Греция, грек, гречанка

Թաթարստան— Татарстан, татар, татарка

Ֆրանսիա— Франция, француз, француженка

Անգլիա— Англия, англичанин, англичанка

Ամերիկա— Америка американец, американка

Գերմանիա— Германия, немец, немка

Ադրբեջան-, Азербайджан, азербайджанец, азербайджанка

Թուրքիա— Турция, турок, турчанка.

Posted in Գրականություն, Հայոց լեզու

Մշո բարբառի բառարան

  1. Ամիրա-գլխավոր,տեր, հրամանատար
  2. Ավլա-թավլա, ավլադ-թավլադ- զավակներ, սերունդ
  3. Աֆանդի-պարոն, տեր, աղա
  4. Բառբառ-վարսավիր, սափրիչ
  5. Գամի-նավ
  6. Դադ-արդարություն
  7. Դադե-տատ, տատիկ, մեծ մայրիկ
  8. Զան-ենթադրություն, կարծիք
  9. Էլման-նորից, կրկին, դարձյալ, վերստին
  10. Թաժա- նոր, թարմ
  11. Թունդիր- թոնիր
  12. Լա՜ո- որդի, որդյակ, զավակս
  13. Խախանդ- հանդարտ, խաղաղ
  14. Խզմաթ-ծառայություն
  15. Կածկածժ կասկած
  16. Կողել-թխել
  17. Կուլոն-հողի կամ խոտի կույտ
  18. Հլավ- հագուստ, շոր
  19. Համ- թե
  20. Ճիժ- երեխա, մանկիկ
  21. Մառթալ- վահան
  22. Մհոր- կնիք
  23. Յոդա- այստեղ
  24. Նամզ-զարկերակ
  25. Նանե-մայր, նանի
  26. Շահող- պահող, պահպանող
  27. Ոն- ով
  28. Ուր- իր, յուր
  29. Չանա- ծնոտ, ընչացք
  30. Չարա- ճար, միջոց, հնար
  31. Պալտվել- պահվել, թաքնվել
  32. Ջուլ- անկողին
  33. Ռազի- գոհ
  34. Սաղ-սելիմ- ողջ-առողջ
  35. Սունչ- շունչ
  36. Վախտ-ժաամանակ
  37. Վկեք-վկաներ
  38. Վի-վեր
  39. Տադո-տատիկ
  40. Տախտ- տան հողե հատակ
  41. Տիլ-ցեխ,տիղմ
  42. Ցլալ-սահել
  43. Փաթ-շրջան, պտույտ
  44. Փեջ-ուս
  45. Քալա-գլուխ,գանգ
  46. Քարպին-աղյուսակ
  47. Օրղան-վերմակ
  48. Օլոր-հաջորդ
  49. Ֆչի-տակառ
  50. Ֆլան-այսինչ, այնինչ