Posted in Աշխարհագրություն

Լոռու մարզ

Դասագրքի հղում— (190-194 էջ)

Պրեզենտացիա

1.Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին:

Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

2. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։

3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը: Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի` Ռուսաստանին միացած շրջաններ: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

7. Պատրաստել տեսանյութ և պրեզենտացիա։

https://www.hatis.am/lori-province/

http://lori.mtad.am/description/

Posted in Աշխարհագրություն

Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Սյունիքը սահմանակից է Իրանին, արևմուտքից ՝ Նախիջևանին, արևելքից ՝Արցախին, իսկ հյուսիսից ՝ Վայոց ձորին։ Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն: Մարզակենտրոնը Կապանն է։ Ունի 7 քաղաքային և 106 գյուղական համայնք։ Ընդհանուր տարածքը ՝ 4506կմ։ Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:

Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն  է /3904/: Հայտնի են նաև Բաղացսար, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ, Ծղուկ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:

Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981): Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Աղբյուրներ՝

Posted in Աշխարհագրություն

Մարզերի ջրագրությունը

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզը աչքի է ընկնում ջրագրական ցանցով։ Այստեղ շատ են ստորգետնյա ջրերը, լեռներից հոսող սառնորակ աղբյուրները, լճերը, գետերը։ Լճերը հիմանականում ունեն անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը ունեն սառցադաշտային անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը արագահոս չեն, աչքի են ընկնում Քասաղ գետը իր հոսքի ուղղությամբ, որը ձգվում է Քասաղ գյուղից մինչև Մեծամոր գետ։ Քասաղ գետը թափվելով Մեծամոր գետի մեջ հոսում է դեպի Արաքս գետ։ Քասաղ գետի վտակներն են Ամբերդ և Գեղարոտ գետերը։ Արագածոտնի մարզի գետերից է նաև Մանթաշ գետը։ Մաթաշ գետի վրա է կառուցվել Մանթաշի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը կառուցվել է Քասաղ գետի վրա։
լճեր։ Լճերից ամենահայտնին Ռամպի և Քարի լիճը։

Գեղարոտի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։

Քասախի ջրվեժ, Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։ Բարձրությունը՝ 70 մետր։ Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի վրա, Հովհանավանք վանական համալիրի դիմաց

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: 

Posted in Աշխարհագրություն

ՀՀ-ն հյուսիսային մարզերի ջրագրական ցանցը

Շիրակի մարզի ջրագրություն

Շիրակի հյուսիսային հատվածով ձգվում է Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լճից։ Հոսելով Հայաստան-Թուրքիա սահմանագծով, ձևավորվում է Ախուրյան ջրամբարը։ Գլխավոր ջրամբարներն են Ախուրյանի, Կառնուտի և Մանթաշի ջրամբարները։

Լոռու մարզ

Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Աղստև – գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ 

Լճեր

Մթնալիճ – լճակ Հայաստանի Լոռու մարզում, Կապանակ լեռան հյուսիսային լանջին։Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ։

Դսեղի Ծովեր – երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք։

Ջրամբար

Մեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիր գետի վրա

Լոռու մարզի ջրանցքներ

Լոռու ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը։ 

Շիրակամուտի ջրանցք, Նալբանդի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գյուղ, ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գյուղ։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին։

Տաշիրի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ձորագետի աջ ափից, անցնում Նովոսելցովո գյուղի հյուսիսով, ձգվում մինչև Սարատովկա գյուղ։ Շահագործման է հանձնվել 1958 թվականին՝ Լոռու ջրանցքին Տաշիր գետով լրացուցիչ ջուր տալու նպատակով։

Ջրվեժներ

Թռչկանի ջրվեժ, գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։

Տավուշի մարզ

Տավուշի մարզում է հոսում Կուր գետի գլխավոր վտակներից Աղստևը։ Աղստև գետի գլխավոր վտակներն են Ոսկեպարը, Վարագա ջուրը, ԳԵտիկը,Տավուշ գետը,խնձորուտը։ Տավուշ գետի վրա ձևավորվում է Տավուշի ջրամբար։ Աղստև գետի վրա ձևավորվում է Աղստաֆայի ջրամբար ։ Տավուշի մարզում է գտնվում Դեբեդ գետից սկիզբ առնող գլխավոր վտակը՝ Մարց գետը։ Տավուշի մարզի խոշոր քաղաքներն են համարվում Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում։ Խոշոր քաղաքներից բնակչության թվով ամենամեծը Իջևանն է։

Posted in Աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության ջրագրությունը

Դասի հղումը։

Այլ հղումներ՝ 123․

  1. Նշել հետևյալ գետերի երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

ԱխուրյանԱխորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր

  1. Ակունք՝ Արփի լիճ
  2. Գետաբերան՝ Արաքս գետ
  3. Երկարություն՝ 186կմ

Քասաղ գետ գտնվում է Հայաստանում Արագածոտնի և Արմավիրի մարզում։

Քասախ գետն ունի երեք ակունք՝ Քարաղբյուր, Դազքենդ և Ծաղկահովիտ գետակները: Քարաղբյուրը սկիզբ է առնում Փամբակի լեռնալանջերից, իսկ Դազքենդն ու Ծաղկահովիտը՝  Արագածի հյուսիսային լանջերից: Երկարությունը 89 կմ է, գետբերանը-Սև ջուր

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը, ունի 141 կմ երկարություն:

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ)։

Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, ԲարկուշատՈրոտան գետը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Սկիզբ է առնում Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից` 3045 մ բարձրության վրա գտնվող երկու փոքրիկ լճերից: Երկարությունը կազմում է 119 կմ, իր երկարությամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում, գետբերանը՝ Արաքս:

Ողջի (Կապանի գետ, Հղորա գետ, Ղափան, Ղափանու գետ, Նըղուր, Ոխչի, Ոխչու գետ, Չավնդուր, Օխչի, Օխչու գետ, Օղջու գետ)։ Սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ՝ հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, և հոսում մեծ մասամբ անտառապատ խորը կիրճով։ Գետաբերան՝ Արաքս, երկարությունը ՝ 85կմ

Փամբակ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։ Գետի ակունքը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի արևելյան լանջին, և Թումանյան քաղաքում միախառնվելով Ձորագետին կազմավորում է Դեբեդ գետը։ Երկարությունը 86 կմ։

Ձորագետ, Բերդուջ, Կամենկա, Ձոր, Մեծ ջուր, Պալըղ, Սազիմ, Տաշրաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը։ Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից, գետբերանը՝ Դեբեդ։

Դեբեդ , գետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Կուրի ավազանի գետ է։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ), գետաբերան՝ Խրամ։

ԱղստևԱխստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա, գետ, հոսում է Հայաստանում  և ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Գետբերանը՝ Կուր գետ, երկարությունը 133 կմ է։

2. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

ՀՀ գետերի մեծամասնությունը նավարկելի չէ: Դրա պատճառը նրանց խորությունն է: Գետերի մեծ մասի խորությունը բավականին մեծ չէ, նավարկելու համար: 

3. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

4. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Ջերմուկի (Արփագետի ավազանում), Շաքիի (Որոտանի վտակի վրա) Թռչկանի (Փամբակի վտակ Չիչկանի վրա) Լիճքի ջրվեժ(Զվարագետի եւ Մեղրի գետերի վրա) Հերհերի ջրվեժ (Հերհեր գետի վրա) Գեղարոտի ջրվեժ (Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա), Քասախի ջրվեժ (Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա)։

5. Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն

  • Ապարանի ջրամբար — գտնվում է Քասաղ գետի վերին հոսանքում, նպատակը՝ ոռոգման:
  • Հալավարի ջրամբար — գտնվում է Հալավար գետի վրա,  նպատակը՝ ոռոգման:
  • Ազատի ջրամբար — գտնվում է  Ազատ գետի միջին հոսանքում,  նպատակը՝ ոռոգման
  • Երևանյան լիճ —  արհեստական ջրամբար, նպատակը՝ ոռոգման:
  • Մեծավանի ջրամբար — գտնվում է Տաշիր գետի վրա, նպատակը՝ ոռոգման:
  • Մարմարիկի ջրամբար — գտնվում է  Մարմարիկ գետի վրա  , նպատակը՝ ոռոգման:
  • Ախուրյանի ջրամբար — գտնվում է  Ախուրյան գետի ստորին հոսքում , նպատակը՝ ոռոգման:
  • Արփի լճի ջրամբար — գտնվում է Ախուրյան գետի վրա, նպատակը՝ ոռոգման:
  • Կառնուտի ջրամբար — գտնվում է Կառնուտի հեղեղատարի վրա , նպատակը՝ ոռոգման:
  • Մանթաշի ջրամբար — գտնվում է Մանթաշ գետի վրա , նպատակը՝ ոռոգման:
  • Սառնաղբյուրի ջրամբար — գտնվում է Ճլկան գետի վրա , նպատակը՝ ոռոգման:
  • Վարդաքարի ջրամբար — գտնվում է Կարկաչան գետի վրա , նպատակը՝ ոռոգման:
  • Անգեղակոթի ջրամբար — գտնվում է Որոտան գետի վրա , նպատակը՝ էներգետիկ:
  • Գեղիի ջրամբար — գտնվում է Ողջի գետի ձախափնյա Գեղիի վտակի վրա, նպատակը՝ ոռոգման:
  • Շամբի ջրամբար — գտնվում է Որոտան գետի վրա , նպատակը՝ էներգետիկ:
  • Սպանդարյանի ջրամբար — գտնվում է  Որոտան գետի վրա , նպատակը՝ էներգետիկ:
  • Տոլորսի ջրամբար — գտնվում է  Սիսիան և Այրի գետերի միացման տեղում, նպատակը՝ էներգետիկ:
  • Կեչուտի ջրամբար — գտնվում է Արփա գետի վրա ,  նպատակը՝ ոռոգման:
  • Հերհերի ջրամբար — գտնվում է Հերհեր գետի վրա ,  նպատակը՝ ոռոգման:
  • Այգեձորի ջրամբար — գտնվում է Տավուշ գետի վրա ,  նպատակը՝ ոռոգման:
  • Խնձորուտի ջրամբար — գտնվում է Աղնջա գետի վրա,  նպատակը՝ ոռոգման:
  • Տավուշի ջրամբար — գտնվում է Տավուշ գետի վրա, նպատակը՝ ոռոգման:
Posted in Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխթայի Արևելապոնտական, Ներքին Տավրոս, Հայկական Տավրոս լեռնագրությունը

Ուղղանկյան հյուսիսային կողմում՝ Սև ծովի ափերին զուգահեռ ավելի քան 500 կմ երկարությամբ ձգվում են Արևելապոնտական լեռները, որոնց դեպի հյուսիս նայող լանջերը Հայկական լեռնաշխարհի ամենախոնավ վայրերն են։ Արևելապոնտական լեռներին զուգահեռ՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսում, ձգվում են Հյուսիսային (Հայկական) Տավրոսի լեռները: Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937մ

Ներքին Տավրոսի լեռնային համակարգը զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Միջնաշխարհի կենտրոնական մասով։ Այս լեռնահամակարգը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն է։ Այստեղ առանձնանում է Հայկական Պար լեռնաշղթան, որը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արևմուտք։

Այս լենռահամակարգը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն է։ Այն սկսվում է Փոքր Հայքի բարձրավանդակից, անցնում է Եփրատի ձախ ափը ու զուգահեռական ուղղությամբ տարածվում մինչև Հայկական պար լեռնաշղթայի վերջում բարձրացող Մեծ Արարատ լեռը։ Լեռնահամակարգի արևմտյան մասը կրում է Մնձուր-Բյուրակնյան լեռնաշղթա անվանումը, որը վերջանում է Բյուրակնի զանգվածում, իսկ արևելյանը Հայկական պար անվանումը։ Վերջինս իր անունը ստացել է լեռնազանգվածում գտնվող բազմաթիվ աղբյուրների և մանր լճերի պատճառով: Դրանից սնվում են Արաքս գետը և Արածանու մի շարք վտակները: Լեռնահամակարգը բաղկացած է միմյանց շարունակությունը կազմող լեռնաշղթաներից։ Եփրատի արևմտյան կողմում Դեվրիգի լեռնաշղթան է։ Եփրատի ձախ կողմում իրար են հաջորդում Մնձուրի, Մերջանի, Պախրայի, Մեղեդուքի, Ալծպտկունքի և Հայկական պար լեռնաշղթաները։

Մասիսները Հայկական Պարի մաս չեն կազմում, այլ առանձին հանգած հրաբուխներ են: Ներքին Տավրոսի համակարգին են պատկանում նաև Այծպտկունքի և Մնձուրի լեռնաշղթաները:

Հայկական Տավրոս- Հայկական Տավրոս, Արևելյան Տավրոս, լեռներ Թուրքիայում, որոնք գտնվում են Անատոլիայի բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի հարավային եզրի երկայնքով։ Երկարությունը ավելի քան 600 կմ է լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ, բարձրությունը՝ մինչև 3090 մ , ներառում են Կորդովաց լեռներ, Բթլիսի լեռների, Զագրոս լեռներ, Տայգրյան լեռներ, Սաբալանի լեռներ, Հայկական, Ղարադաղի լեռներ

https://www.imdproc.am/

https://manemanukyan.wordpress.com/

https://www.booksite.ru/

Posted in Աշխարհագրություն

Հաշվետվություն

Աշխարհագրություն առարկայից այս տարվա ընթացքում անցանք Հայաստանի մարզերը և ուսումնասիրեցինք քարերի տեսակներ։ Աշխարհագրության շնորհիվ բացահայտեցի Հայաստանը։

Աշխարհագրությունը գիտություն է երկրագնդի բնության , բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին:

Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ «երկիր» իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել», «գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ), երկրի մասին գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275-195 մ.թ.ա.) կողմից,  ով էլ համարվում է աշխարհագրության հայրը:

Սեպտեմբեր

Շիրակի մարզ

Առաջադրանքներ

Հոկտեմբեր

Հայակական լեռնաշխարի ջրագրություն․

Լոռու և Շիրակի մարզ

Տնային աշխատանք

Շիրակի մարզի ճարտարապետական հուշարձանները

Տավուշի մարզ

Լոռու և Տավուշի մարզերի զբոսաշրջության ծառայությունները

Նոյեմբեր

Շիրակի մարզի կենդանաակն և բուսական աշխարհը

Դեկտեմբեր

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Արագածոտնի մարզ

Հունվար

Արագածոտնի մարզ

Մարտ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Գեղարքունիքի մարզ

Ապրիլ

Քարեր

Մայիս

Վայոց Ձոր

Սյունիքի մարզ

Հետազոտական աշխատանքներ

Գործնական աշխատանք

Լոռու և Տավուշի մարզերի զբոսաշրջության ծառայությունները

Շիրակի մարզի ճարտարապետական հուշարձանները

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Ինքնուրույն աշխատանք

Առաջադրանքներ

Հայակական լեռնաշխարի ջրագրություն․

Լոռու և Շիրակի մարզ

Տնային աշխատանք

Շիրակի մարզի կենդանաակն և բուսական աշխարհը

Քարեր

Նախագծեր

Շիրակի մարզի ճարտարապետական հուշարձանները

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Posted in Աշխարհագրություն

Վայոց Ձոր

Տարածքը՝ 2308 կմ2

Բնակչություն՝ 52,324 (2011)

Վայոց ձորը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում։ Արևմուտքում սահմանակից է Նախիջևանին, արևելքից՝ Քալբաջարի շրջանին։ Վայոց ձորը շրջապատված է բարձր լեռներով և լեռնաշղթաներով, որոնք բնական պատնեշներ են ստեղծում նրա հարևան տարածքների համար։ Տարածաշրջանն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։

Հայաստանում ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց ձորի մարզը։ Երեք կարևոր քաղաքներն են  Եղեգնաձորը ,  Ջերմուկը և  Վայքը ։ Այստեղ մարդիկ շատ պահպանողական են. նրանք նշում են գրեթե բոլոր կրոնական և ավանդական տոները: Ամենահայտնի տոնակատարությունը բերքի տոնն է, որը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

Եղեգնաձորը Վայոց ձորի պատմամշակութային կենտրոնն է։ Այն Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որը գտնվում է Արփա գետի աջ ափին։ Քաղաքի անունը առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Որոշ ժամանակ այն հայտնի էր որպես Միկոյան; ի պատիվ հայ մեծ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի.

Վայոց ձորի պատմական տեսարժան վայրեր

Նորավանք վանք

Վայոց ձորի ամենասիրված վայրը   13-րդ դարի Նորավանք վանքն է։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Կարապետ եկեղեցին, Սուրբ Գրիգոր մատուռը և Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Վանքը առավել հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որն ավարտվել է 1339 թվականին: Վանքը գլուխգործոց է, որը ստեղծել է տաղանդավոր քանդակագործ և մանրանկարիչ  Մոմիկը : Նորավանքը վարպետի վերջին գործն է, ով վախճանվել է նույն թվականին Նորավանքի ավարտին և թաղվել եկեղեցում։ 

2002 թվականին Նորավանք վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 

Ջերմուկի ջրվեժ

Վայոց ձորի երկրորդ կարևոր քաղաքը  Ջերմուկն է  ՝ Հայաստանի ամենահայտնի և սիրված առողջարանը։ Շրջապատված է լեռներով և թավուտ անտառներով։ Ջերմուկը հարուստ է քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով։ Կա նաև ստորգետնյա գեյզեր, որն օգտագործվում է խմելու և լոգանք ընդունելու համար։ Այն բուժում է տարբեր հիվանդություններ և նյարդաբանական խանգարումներ։ 

Ջերմուկի ջրվեժը Վայոց ձորի տեսարժան վայրն է։ Այն Հայաստանի մեծությամբ երկրորդ ջրվեժն է (70 մետր): Գեղատեսիլ շրջապատի հետ մեկտեղ ջրվեժը տպավորիչ տեսարան է բացում։ 

Կեչուտի ջրամբար

Ջերմուկից 3,5 կմ դեպի հարավ՝ Արփա գետի վրա, գտնվում է Կեչուտի ջրամբարը։ Այն կառուցվել է 1981 թվականին՝ Սեւանա լճի ջրի մակարդակը կարգավորելու նպատակով։ 

Վայոց ձորի մարզի բնակչությունը

2011 թվականի մարդահամարի տվյալներով Վայոց ձորի մարզում ապրում է ընդամենը 52 324 մարդ՝ 99,74 % հայեր, 0,15 % ռուսներ, 0,04 % ուկրաինացիներ։

Եղեգնաձոր

Եղեգնաձոր

Եղեգնաձորը Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնն է   ։ Գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Արփա գետի վտակ Սրկղոնք գետի ափին։ Քաղաքը գտնվում է մայրաքաղաք  Երևանից 123 կմ հարավ , ծովի մակարդակից 1194 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է՝ ձյունառատ ձմեռներով և տաք ամառներով։

Եղեգնաձորի պատմություն

Քաղաքի անունը կազմված է հայերեն երկու բառից՝ «եղեգ» նշանակում է «եղեգ» և «ձոր»՝ «հովիտ», ուստի անունը նշանակում է «ձեռնափայտի հովիտ»։ Այն Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում։ Պատկանել է Սյունիքի Վայոց ձորի կանտոնին,  որը  Մեծ Հայքի 9-րդ նահանգն էր։

10-13-րդ դարերում քաղաքում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, վանական համալիրներ, կամուրջներ, քարավանատներ։

1747 թվականին, երբ Արևելյան Հայաստանը դեռ իրանական տիրապետության տակ էր, քաղաքը մտավ Նախիջևանի խանության մեջ և հայտնի էր Քեշիշքենդ անունով։ 1935 թվականին այն վերանվանվել է Միկոյան՝ քաղաքական գործիչ և բոլշևիկների առաջնորդ Անաստաս Միկոյանի անունով։ 1956 թվականին քաղաքը ստացել է իր ներկայիս անվանումը։

Եղեգնաձորի տեսարժան վայրերը

Եղեգնաձորը Վայոց ձորի պատմամշակութային կենտրոնն է։ Այստեղ են գտնվում բազմաթիվ հնագույն եկեղեցիներ։ Քաղաքի ամենասիրված վայրը  13-14-րդ դարերի  Նորավանք վանքն է։ Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին (Սուրբ Աստվածածին) արվեստի ևս մեկ գործ է Եղեգնաձորում: 

12-րդ դարի Սուրբ Աստվածածին տաճարը (հայտնի է նաև Սուրբ Սարգիս անունով) Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի նստավայրն է։ 

Եղեգնաձոր քաղաքից ոչ հեռու գտնվում է Սուրբ Աստվածածնի Սպիտակավոր վանքը, որը կառուցվել է 1321 թվականին: Այն բնության մեջ մեկուսի ուշագրավ վանք է՝ շրջապատող ապշեցուցիչ տեսարաններով: Հայոց ազգային հերոս և զորավար Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի ամփոփվել է Սպիտակավոր վանքի բակում 1980-ականներին։ Նա մահացել էր խորհրդային բանտում 1955թ.

Եղեգնաձորի ծայրամասում էր գտնվում 13-րդ դարի Գլաձորի պատմական համալսարանը։ Այն եղել է մեծ ուսումնական կենտրոն, որը գործել է մինչև 1340 թվականը։ 

1984 թվականին Գլաձոր համալսարանի հիմնադրման 700-ամյակին Վերնաշեն գյուղի Սուրբ Հակոբ (Սուրբ Հակոբ) պատմական եկեղեցում ստեղծվել է Գլաձորի համալսարանի պատմամշակութային արգելոց-թանգարանը։

Քաղաքում կա նաև հնագիտական ​​թանգարան, ինչպես նաև արվեստի դպրոց, մարզադպրոց և երաժշտական ​​ակադեմիա։

Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը Եղեգնաձորում տեղի է ունենում բերքի հանրաճանաչ տոնը։ 

Posted in Աշխարհագրություն

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ | Armenia tour

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում: Այն սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Իրանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Սյունիքը հին հայկական թագավորության նահանգներից մեկն էր: Պատմականորեն տարածաշրջանը հայտնի էր որպես Սյունիա, Սիսական և Զանգեզուր:

Սյունիքը համարվում է Հայաստանի ամենահարուստ արդյունաբերական շրջանը: Ամենամեծ գետը Որոտանն է, ամենաբարձր լեռը՝ Կապուտջուղը (3,904):

Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է՝ հայտնի նաև Ղափան անունով: Հայ արշավականների և լեռնագնացների ամենասիրելի Խուստուփ լեռը բարձրանում է Կապանի վրա և գեղեցկացնում քաղաքի համայնապատկերը:

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին: 

Բնական պայմանները և հարստությունները Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:ԲնակչությունըՍյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:ՔաղաքներըՍյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը`   71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

* * *Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է
հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981):
Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային և
էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ.-ին շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող
ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական
ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:

Posted in Աշխարհագրություն

Քարեր

Պրեզենտացիա

Բազալտ

Բազալտ (լատ.՝ basaltesփորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն ։ Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։ Երևանի և հանրապետության մյուս քաղաքների շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով։ Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։(լատ.՝ basaltesփորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն ։ Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։ Երևանի և հանրապետության մյուս քաղաքների շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով։ Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։

Գրանիտ 

Գրանիտ (լատ.՝ granum — հատիկ), հրաբխային ապար, որն ամենատարածվածն է մայրցամաքային երկրակեղևում։ Այն բյուրեղյա մեծ, միջին և փոքր հատիկներով զանգվածային հրաբխային ապար է։

Գրանիտն ունի բարդ բաղադրություն։ Հիմնականում կազմված է դաշտային սպաթից, փայլարից և կվարցից։ Կախված այս հանքանյութերի հարաբերակցությունից՝ գրանիտն ընդունում է զանազան գույներ։ Առավել տարածված են մոխրագույն և սև գրանիտները, բայց պատահում են նաև վարդակարմիր, սպիտակ, դեղին և կանաչ երանգներ։

Գրանիտը վաղուց օգտագործվում է որպես շինարարական քար շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավական պարզ եղանակի։ Արդյունահանվող գրանիտի մոտ կեսն իր կիրառությունն է գտնում որպես բլոկ, սալիկ կամ «սլեբ», որպես զանազան ապրանքներ՝ հուշարձաններ և ճարտարապետական փոքր ֆորմաներ, իսկ մյուս կեսն օգտագործվում է կտրտված, մանրացված վիճակում։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն գրանիտի հիմնական առավելությունն արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմանում է մինչև 800°С ջերմաստիճանի։ Բնական հանքանյութերի մեջ այն երրորդ տեղն է զբաղեցնում իր ամրությամբ բյուրեղներից և կվարցիտներից հետո։ Բացի այդ, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։

Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ։ Այն օպտիմալ է արտաքին երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար։ Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարման համար, հատկապես այնտեղ, որտեղ պետք է համատեղել էսթետիկան և ամրությունը։

Մալաքիտ

Մալաքիտ, (հուն. Μολοχίτης λίθος molochitis lithos, մոլոշականաչ քար)կարբոնատների դասի միներալ։ Քիմիական կազմը՝ Cu2CO3(OH)2։ Գոյություն ունի մալաքիտի հայերեն դահանակ անվանումը, որն օգտագործվում է Աստվածաշնչում, Եդեմի նկարագրության ժամանակ ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է երիկամաձև կեղևիկներ, ստալակտիտանման, թելավոր կառուցվածքով ագրեգատներ։ Գույնը՝ վառ կանաչ, փայլը՝ ապակու, ալմաստի, մետաքսի։ Կարծրությունը ըստ Մոոսի սանդղակի՝ 3,5-4, խտությունը՝ 4050 կգ/մ³։

Այս միներալն իր անունը ստացել է իր գույնը մոլոշ, կամ փիփերթ բույսի տերևների գույնի հետ նույնականացնելու շնորհիվ։

3800 տարի առաջ մալաքիտը լայնորեն արդյունահանվել է Բրիտանիայում, Մեծ Օրմի հանքերում քարե և ոսկրե գործիքների օգտագործմամբ։ Հնագիտական տվյալները վկայում են այն մասին, որ օգտակար հանածոների արդյունահանումն ավարտվել է մոտավորապես Ք.ա. 600 թվականին։ Արդյունահանած մալաքիտից ստացվել է մինչև 1760 տոննա պղինձ։

Հնագիտական տվյալները վկայում են, որ Իսրայելի Թիմնա հովտում ավելի քան 3000 տարի այս միներալը արդյունահանվում ու հալեցվում էր պղինձ ստանալու համար։ Այդ ժամանակվանից սկսած մալաքիտն օգտագործվում է և որպես դեկորատիվ և թանկարժեք քար։

Հին Եգիպտոսում կանաչ գույնը ասոցացվում էր մահվան ու հարության ուժի հետ, ինչպես նաև նոր կյանքի և պտղաբերության հետ։ Հին եգիպտացիները համարում էին, որ անդրշիրիմյան կյանքը հավերժ դրախտ է, իրենց կյանքը հիշեցնող, բայց առանց ցավերի ու տառապանքների, և այդ տեղն անվանում էին

Իսլանդական սպաթ

Իսլանդական սպաթ (անգլ.՝ iceland spar ― Իսլանդիա կղզու անվանումից), միներալ, կալցիտի անգույն, թափանցիկ տեսակը։ Իսլանդական սպաթի առաջացումը հիմնականում կապված է հիդրո-թերմալ լուծույթների գործունեության հետ։ Ամենաարժեքավոր կուտակումները հանդիպում են բազալտներում։ Հանքավայրերը հայտնի են Իսլանդիայում, Ռուսաստանում՝ Յակուտիայում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում։

Հայաստանում կա Տավուշի մարզում։ Իսլանդական սպաթի օգտագործվում է օպտիկայում՝ մանրադիտակների նիկոլների, ինչպես նաև հնչուն կինոյի, հեռուստատեսության և ֆոտոհեռագրման ապարատների բևեռացնող պրիզմաների պատրաստման համար։

Լաբրադոր 

Լաբրադոր (Կանադայի Լաբրադոր թերակղզու անվանումից), միներալ պլագիոկլազների խմբից։ Լաբրադոր ալբիտի և անորթիտի (50-70%) իզոմորֆ խառնուրդն է։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2680-2720 կգ/մ3։ Գույնը՝ անգույն, սպիտակ, մոխրավուն, երբեմն գեղեցիկ կապտականաչ երանգներով։ Լաբրադոր հիմքային շատ ապարների՝ գաբբրոների, բազալտների, դիաբազների գլխավոր ապար կազմող միներալներից է։ Ամբողջապես լաբրադորից կազմված ապարը կոչվում է լաբրադորիտ։

Ռիոլիթ

Ռիոլիթ (լիպարիտ) (Լիպարյան կղզիների անունից, որտեղ առաջինը հայտնաբերվել է), հրաբխային թթվային ապար՝ կազմված քվարց, կալիում-նատրիումական դաշտային սպաթներ, պլագիոկլազ, հաճախ՝ նաև ոչ մեծ քանակությամբ գունավոր (հատկապես փայլարներ) միներալներից։ Ռիոլիթը գրանիտի արտաժայթուք նմանակն է։ Լայնորեն տարածված է Հայաստանում։

Քվարց

Քվարց, սիլիցիումի ու թթվածնի ատոմներից բաղկացած միներալ, ատոմները գտնվում են սիլիցիում-թթվածնային տետրաեդրերի (SiO4 ) անընդհատ շարքում, ընդ որում ամեն թթվածնի ատոմ միացնում է երկու տետրաեդր, արդյունքում ընդհանուր քիմիական բանաձը՝ SiO2: Քվարցը երկրակեղևում ամենատարածված միներալների շարքում երկրորդն է, առաջինը դաշտային սպաթն է[7]։ Քվարցի բյուրեղները քիրալ են և կարող են գոյություն ունենալ երկու ձևերով՝ նորմալ α քվարց և բարձրջերմաստիճանային β քվարց։ 573 °C (846° К) ջերմաստիճանում տեղի է ունենում կտրուկ անցում α ձևից β ձևը։ Քանի որ անցումը ուղեկցվում է ծավալի նշանակալի փոփոխությամբ, այն կարող է հեշտությամբ քայքայել այն ապարները, որոնք համատեղ գտնվում են քվարցի հետ։ Գոյություն ունեն քվարցի տարբեր տարատեսակներ, որոնցից մի քանիսը կիսաթանկարժեք քարեր են։ Հնագույն ժամանակներից, հատկապես Եվրասիայում, ոսկերչական իրեր պատրաստելու համար քվարցի տարատեսակները ավելի լայնորեն էին կիրառվում քան այլ քարեր:

Լիմոնիտ

Դա հանքանյութի տեսակ է, որը բաղկացած է մի քանի օքսիդային հանքանյութերից և կարող է ներկայացվել տարբեր համամասնություններով այլ նյութերից կազմված ձևով: Այս հանքանյութերի շարքում մենք ունենք հեմատիտ, մագնիտիտ, հիսինգերիտ, յարոսիտ, լեպիդոկրոցիտ և այլն: Այն պատկանում է օքսիդների դասին և ունի շագանակագույն գույն: Կոշտության մասշտաբով այն ունի 5.5 արժեք:

Այս հանքանյութը օգտագործվել է ամբողջ առաջին քաղաքակրթություններում: Այն օգտագործվել է դեկորատիվ նպատակներով ինչպես տանը, այնպես էլ գյուղում արդյունաբերական հեղափոխությունից ի վեր տարբեր առևտրային հաստատություններ կամ գրասենյակներ, Այն օգտագործվում է այնքան հաճախ, որ այն կարելի է բավականին հեշտությամբ փչացնել որպես ներկ, որն օգտագործվում է հագուստ կամ տարբեր տեքստիլ նյութեր ներկելու համար:

Օգտագործման հարցում այն ​​ունի մեծ բազմակողմանիություն: Այնքան, որ այն կարող է օգտագործվել նաև գեղանկարչության աշխարհում ՝ տարբեր օխրային երանգներ հաղորդելու գործերին: Շատ նկարիչներ իրենց նկարները ձևավորելու համար օգտագործել են լիմոնիտ: Որպեսզի դա արդյունավետ օգտագործվեր, նրանք ստիպված էին մանրացնել դրանք և տեսնել, թե ինչպես է այն աստիճանաբար վերածվում փոշու: Այս հանքանյութը հնարավոր չէր օգտագործել ուղղակիորեն ներկի վրա, բայց պետք է խառնվել այլ տարրերի հետ, որպեսզի այն կարողանա ունենալ հետևողականություն և տալ այն այն հպումը, որն անհրաժեշտ էր նկարում:

Շինարարության ոլորտում այն ​​օգտագործվել է լիմոնիտի մեջ, որպեսզի կառույցներն ավելի լավ դիմակայեն ժամանակի անցնելուն: Նկարչության աշխարհում այսօր այն այդքան շատ չի օգտագործվում: Աշխատանքներին հետեւողականություն հաղորդելու համար մեր օրերում օգտագործվում են այլ տեսակի նյութեր, ինչպիսիք են երկաթե աղջիկները: Ամենաբարձր որակի երկաթը հայտնաբերվում է լիմոնիտի մեջ: Քանի դեռ մենք իրականացնում ենք համարժեք բուժում, երկաթը կարող է արտանետվել այս հանքանյութի ներսում, որպեսզի կարողանա լիարժեք օգտվել դրանից: Լիմոնիտի հանքանյութերը օգտագործվում են նաև տարբեր բույսերի համար պարարտանյութեր և աճեցնող գոմաղբ ստեղծելու համար:

Իհարկե, այն ունի նաև որոշ ավելի կախարդական կամ առեղծվածային գործածություններ: Եվ դա այն է, որ այս հանքանյութը օգտագործվում է երկրաբուժության մեջ, քանի որ ենթադրվում է, որ այն կարող է ունենալ որոշակի բուժիչ հատկություններ, Ասում են, որ նրանք ունակ են կամքի ուժ տալ այն մարդկանց, ովքեր ունեն մեծ էներգիա և ուժ, բայց ովքեր չգիտեն, թե ինչպես ինքնակազմակերպվել ՝ իրենց նպատակներն ավարտին հասցնելու համար: Այն նաև օգտակար հանածո է, որը ծառայում է որոշակի հոգևոր անդորր ունենալու և ապահովում է էներգիայի ուղեկցումը այնքան, որքան ցանկանում է օգտագործողը:

Թերթաքարեր

Թերթաքարեր, տարբեր կազմի ձևափոխված ապարների մի խոշոր խմբի ընդհանուր անվանումը, որոնց բնորոշ է թերթայնությունը, այսինքն՝ նուրբ շերտիկների բաժանվելու հատկությունը։ Խիստ ձևափոխված թերթաքարերը կոչվում են բյուրեղային։ Ըստ կազմության լինում են քլորիտային, քվարց-սերիցիտային, տալկային, փայլարային։ Բնության մեջ լայնորեն տարածված են բիտումային կամ այրվող թերթաքարերը, որոնք ունեն մեծ գործնական նշանակություն։ Այրվող թերթաքարերը նուրբ թերթավոր, շագանակագույն, մոխրագույն կամ դեղին երանգներով նստվածքային ապարներ են, որոնք պարունակում են 10-80% օրգանական նյութ։ Թերթաքարերի բարակ շերտիկը վառվում է լուցկով՝ արձակելով այրվող ռետինի յուրահատուկ հոտ։ Այրվող թերթաքարերի օրգանական բաղադրամասն առաջանում է ջրում, օդի համարյա լրիվ բացակայության պայմաններում և բուսական ու կենդանական պլանկտոնի նեխման պրոցեսում, ծովային ավազանների մերձափնյա ծանծաղուտներում կամ լճերում։ Որոշ թերթաքարերում հանդիպում են ջրիմուռների կուտակումներ, որոնք վկայում են նստվածքի սապրոպելիտային տիղմին պատկանելու մասին։ Բարձրակարգ բույսերի մնացորդները, որոնք առկա են համարյա բոլոր այրվող թերթաքարերում, առաջացնում են վերջիններիս հումուսային բաղադրամասը։ Այրվող թերթաքարերի խոշորագույն հանքավայրեր հայտնի են Մերձբալթիկայում (կուկերսիտներ), Բելառուսիայում, Ուկրաինայում, Ուզբեկիստանում, Ցակուտիայում, արտասահմանում՝ Շվեդիայում, Շոտլանդիայում, ԱՄՆում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր։

Հայաստանում կավային թերթաքարեր տարածված է Ուրծի, Վայքի ու Մեղրու լեռնաշղթաներում, Տավուշի մարզում, փոխակերպային բյուրեղային թերթաքարեր՝ Ծաղկունյաց լեռնաշղթայում։ Օգտագործվում է որպես շինանյութ, օրգանական նյութերով հարուստ տեսակները (այրվող թերթաքար)՝ վառելանյութ, բյուրեղային թերթաքարեր՝ գրաֆիտի ու փայլարի հումք։

Անապատի վարդը

Անապատի վարդը գիպսի կամ բարիտի բյուրեղային կլաստերների վարդի նման բարդ գոյացում է , որը ներառում է առատ ավազահատիկներ : [1] «Ծաղկաթերթիկները» c առանցքի վրա հարթեցված բյուրեղներ են , որոնք բացվում են ճառագայթող կլաստերներում։ Վարդակի բյուրեղային սովորությունը սովորաբար առաջանում է, երբ բյուրեղները ձևավորվում են չոր ավազային պայմաններում, [1], ինչպիսին է ծանծաղ աղի ավազանի գոլորշիացումը։ Բյուրեղները ձևավորում են հարթ թիթեղների շրջանաձև զանգված՝ ժայռին տալով վարդի ծաղկի նման ձև։ Գիպսե վարդերը սովորաբար ունեն ավելի լավ հստակեցված, ավելի սուր եզրեր, քան բարիտային վարդերը: Ցելեստինը և այլ շեղբերով գոլորշիացված միներալներ կարող են ձևավորել նաև վարդակույտեր: [1] Նրանք կարող են հայտնվել կամ որպես մեկ վարդի նման ծաղկում կամ որպես ծաղկման կույտեր, որոնք սովորաբար տատանվում են սիսեռի չափից մինչև 10 սանտիմետր (4 դյույմ) տրամագծով։ Շրջակա միջավայրի ավազը, որը ներառված է բյուրեղային կառուցվածքի մեջ, կամ այլ կերպ պատում է բյուրեղները, տարբերվում է տեղական միջավայրից: Եթե ​​առկա են երկաթի օքսիդներ , վարդերները ստանում են ժանգոտ երանգ: Անապատի վարդը կարող է հայտնի լինել նաև ավազի վարդ, Սահարայի վարդ, վարդաքար, սելենիտի վարդ, գիպսային վարդ և բարիտ (բարիտ) վարդ անուններով :

Պիեմոնտիտը

Պիեմոնտիտը սորոսիլիկատային միներալ է մոնոկլինիկ բյուրեղային համակարգում ՝ Ca 2 (Al, Mn 3+ , Fe 3+ ) 3 (SiO 4 ) (Si 2 O 7 )O (OH) քիմիական բանաձևով ։ Այն էպիդոտ խմբի անդամ է ։ Կարմիրից մինչև կարմրավուն-շագանակագույն կամ կարմիր-սև գույնի Պիեմոնտիտը ունի կարմիր շերտ և ապակենման փայլ : Մանգանը (Mn 3+ ) առաջացնում է կարմիր գույնը։ Տեղանքի տեսակը Պրաբորնազ հանքավայրն է, Սեն Մարսելում , Աոստա հովտում , Իտալիա : Այն տեղի է ունենում կանաչափայլի մետամորֆային ապարներից մինչև ամֆիբոլիտ մետամորֆային ֆասեսներ և ցածր ջերմաստիճանի հիդրոթերմալ երակներում ՝ փոփոխված հրաբխային ապարներում : Այն նաև հանդիպում է մանգանի հանքաքարի մետասոմատացված հանքավայրերում : Համակցված միներալներից են՝ էպիդոտը , տրեմոլիտը , գլաուկոֆան , օրթոկլազը , քվարցը և կալցիտը :

Ֆլյուորիտ

Ֆլյուորիտ (լատ.՝ fluere, հոսել, անվանումը տրվել է 1529 թվականին Ագրիկոլայի կողմից «ֆլյուորես» ձևով, նրա դյուրահալության պատճառով, հոմանիշ. պլավիկյան սպաթ, միներալ, կալցիումի ֆտորիդ CaF2։ Փխրուն է, հանդիպում է տարբեր երանգներով. դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն, կարմրա֊ վարդագույն, մանուշակագույն, երբեմն մանուշակագույն֊սև, հազվադեպ՝ անգույն։ Բնորոշ է երանգի տեղայնացվածությունը։ Հաճախ երանգը պայմանավորված է բյուրեղային կառուցվածքի թերություններով, երբեմն էլ պարունակվող, երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի, խառնուրդներով՝ ուրանի և թորիումի որոշ հանքավայրերում։

Օգտագործվում է.

  • մետալուրգիայում որպես հալիչ նյութ (ֆլյուս)՝ դյուրահալ խարամի ձևավորման համար։ Միներալի («հոսուն») անվանումը կապված է ֆլյուորիտի հենց այս կիրառության հետ,
  • ոսկերչությունում զարդեր պատրաստելու համար,
  • խեցու արտադրությունում էմալների և գլազուրների պատրաստման համար։
  • բյուրեղների անգույն, թափանցիկ տարատեսակներն օպտիկայում՝ լինզաների պատրաստման համար։
  • լույսի քվանտային գեներատորներում (հազվագյուտ հանդիպող մետաղների, ինչպես նաև երկաթի խառնուրդներ պարունակող ֆլյուորիտի բյուրեղներ տարատեսակները)։

Քիմիական արտադրությունում ֆլյուորիտից ստանում են ֆտոր, արհեստական կրիոլիտ՝ ալյումինի էլեկտրաքիմիական արտադրության և մի շարք ֆտորային միացությունների ստացման համար։

Ծծմբական թթվով ֆլյուորիտի մշակումից ստացվում է պլավիկյան թթու (HF) , որի օգնությամբ կարելի է ապակին խածատել։

Տաքացնելիս լուսարձակում է, կիրառվում է որոշ լուսարձակող սարքերում։

Կայծքարային ապարներ 

Կայծքարային ապարներ կամ սիլիցիտներ, նստվածքային ապարների խումբ։

Կայծքարային ապարները ամբողջովին կամ ավելի քան 50 տոկոսով կազմված են ազատ կամ ջրային սիլիկահողից։ Ապար կազմող միներալներն են օպալը, խալցեդոնը և քվարցը։

Համապատասխանաբար կայծքարային ապարները լինում են՝

  1. օպալային,
  2. խալցեդոնային,
  3. քվարցային
  4. խառը։

Կառուցվածքը մանրահատիկ և գաղտնաբյուրեղային է։

Ըստ ծագման տարբերում են՝

  1. քեմոգեն (ջեսպիլիտ, կայծքարային տուֆ)
  2. օրգանոգեն (դիատոմիտ, սպոնգոլիտ) կայծքարային ապարներ։

Սիլիկացված կրաքար

Սիլիկացված կրաքարի բարակ հատվածներ (Փարիզյան ավազան)՝ երկու տեսարան (A) և (B)՝ փոխանցվող լույս, խաչաձև բևեռներ։ Ավելի մեծ բյուրեղները էվեդրալ քվարցն են, որը բյուրեղացել է դատարկություններում (v) ջրից տեղումների արդյունքում, խայտաբղետ հատվածները միկրոբյուրեղային քվարցն են (μQ), որը փոխարինում է առաջնային կարբոնատին, իսկ սև հատվածները մնացորդային կարբոնատ են (Ca): Պատկերները ցույց են տալիս սիլիկացված «ճակատի» բնույթը (կետագիծ):  

Կրինոիդային կրաքար — Դերբիշիր

Անգլիայի Դերբիշիրում հայտնաբերված կրինոիդային կրաքարի հանքավայրերը ի հայտ են եկել Ստորին ածխածնի ժամանակաշրջանում՝ նախքան հյուսիսից խոշոր դելտաների տարածումը, որոնք ձևավորել են ավելի ուշ Millstone Grits-ը: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի այն հատվածը, որը դառնալու էր Անգլիական Պիկ թաղամաս, մերձարևադարձային ծանծաղ մայրցամաքային դարակաշարային ծովի հունն էր, որի կյանքի բազմազանությունն էր, որի մի մասը պահպանվել է այս ժայռում: Այս նմուշի գտնվելու վայրը ափից հեռու էր, թեև ծովը մնում էր ծանծաղ, իսկ ջուրը հարուստ էր սննդանյութերով, ինչը կատարյալ պայմաններ էր ստեղծում կարբոնատով հարուստ ապարների հարթակների ձևավորման համար: Կրինոիդները տարածված էին այս ծանծաղ դարակների միջավայրում ածխածնի ժամանակաշրջանում և կոչվում էին «Դերբիշիրի պտուտակներ»՝ Պիկ շրջանի կրաքարում դրանց առատության պատճառով: Բարակ հատվածը ցույց է տալիս կոպիտ, Այս կրաքարային ժայռի վատ տեսակավորված, լավ ցեմենտացված բնույթը: Այն պարունակում է երկփեղկավորներ, բրախիոպոդներ, կորալներ և կրինոիդներ բյուրեղային կալցիտի կողմից ցեմենտավորված հատվածային մատրիցով (հայտնի է որպես սպարիտ): 

Վարդագույն քվարց

Վարդագույն քվարցը քվարցի տարատեսակ է, որն առանձնանում է իր վարդագույն գույնով՝ կապված իզոմորֆ Ti3+ կեղտերի հետ՝ Li+, Na+, H+ փոխհատուցմամբ։
Հստակ եզրերով բյուրեղները հազվադեպ են, հաճախ ամպամած, ճաքերով: Լույսի ներքո գույնը գունաթափվում է, անհետանում է, երբ տաքացվում է մինչև 300 ° C: Գույնի ինտենսիվության վրա ազդում են մանգանի, երկաթի կամ տիտանի կեղտը: Կան առանձին նմուշներ աստերիզմի էֆեկտի դրսևորմամբ (վազող լուսաստղեր, որոնք հայտնվում են փայլեցված մակերեսի վրա լավ լույսի ներքո)։ Երկբեկում +0,009. Դիսպերսիան 0,013 է։ Պլեոխրոիզմը թույլ է վարդագույն երանգներով: Կա թույլ մուգ մանուշակագույն լյումինեսցենտ: Ֆիզիկական հատկությունները նման են քվարցի հատկություններին [աղբյուրը նշված չէ 2317 օր]:
Այն օգտագործվում է որպես դեկորատիվ քար և գրավում է կոլեկցիոներներին։ Թափանցիկ վարդի քվարցը, ի տարբերություն սովորական վարդագույն անթափանցի, շատ հազվադեպ է և օգտագործվում է որպես ոսկերչական իրերի մեջ:

Կտրված են քարի մեծ թափանցիկ մասեր, որոնք հաճախ չեն հանդիպում և առնչվում են կիսաթանկարժեք ոսկերչական քարերին։ Սովորաբար կան անթափանց, որոնք վերաբերվում են կաբոշոնով։ Բշտիկները պատրաստվում են վարդի քվարցից, որոնք օգտագործվում են որպես ներդիրներ արվեստի արտադրանքներում:

Այն հազվադեպ է օգտագործվում ադամանդների մեջ իր փխրունության պատճառով:

Արհեստականորեն աճեցված քվարցը ներկվում է վարդագույնով` ավելացնելով երկաթի օքսիդների խառնուրդ:

Երկար ժամանակ արևի ուղիղ ճառագայթների տակ վարդագույն քվարցը կարող է մարել և կորցնել իր յուրահատուկ նուրբ երանգը: Նաև հանքանյութի սկզբնական գույնի կորստի պատճառը կարող է լինել բարձր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը։

Սիդերիտ

Սիդերիտ (հունարեն՝ σίδηρΟς), երկաթային սպաթ, միներալ, երկաթի կարբոնատ, քիմիական բաղադրությունը՝ FeCO3։ Պարունակում է 62,01% FeO և 37,99% CO2։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ, թիթեղաձե, պրիզմատիկ, սկալենոէդրիկ բյուրեղներ, որոնք հազվադեպ են հանդիպում։ Սովորաբար լինում են հատիկավոր ագրեգատների, կոնկրեցիաների, հողախառն կուտակների և այլ ձևերով։ Գոյացնում է շերտեր, երակներ և տձև մարմիններ։ Գույնը դեղնասպիտակ է, մոխրագույն, կանաչա–մոխրագույն, հողմնահարման դեպքում՝ սպիտակ, կարծրությունը՝ 4,5, խտությունը՝ 3960 կգ/մ³։ Ըստ առաջացման պայմանների տարբերում են հիդրոթերմալ, սեդիմենտոգեն և մետամորֆացված։ Երկաթի հանքանյութի կարևոր միներալ է։

Տրավերտին

Տրավերտին (ֆրանսիական տրավերտինից, իտալ. travertino, լատ. lapis tiburtinus — Tibur քար) — կրային տուֆ, կալցիումի կարբոնատային միներալներից առաջացած բազմաբյուրեղ փխրուն մանրահատիկ ապարներ (հիմնականում կալցիտի ավելի փոքր մասնաբաժնով արագոնիտ), կալցիումի երկօքսիդի հանքավայրեր։ . Հարմար է մանրացման և փայլեցման համար։ 1-ին դարում մ.թ.ա ե. տրավերտինը հայտնի էր որպես lapis tiburtinus (քար Tibur-ից):

Այն առաջանում է ածխածնային աղբյուրների ջրից կալցիումի կարբոնատի տեղումների արդյունքում։ Այն նաև արտահոսում է քարանձավների ստորերկրյա ջրերից՝ ձևավորելով ստալակտիտներ և ստալագմիտներ։ Տրավերտինը ձևավորվում է ջրում լուծվող կալցիումի բիկարբոնատ պարունակող լուծույթներից ածխածնի երկօքսիդի հեռացման արդյունքում, որը սովորաբար տեղի է ունենում ճնշման անկման հետ կապված՝ կապված ստորերկրյա ջրերի մակերևույթ արտանետման, բույսերի կողմից ձուլման կամ ինտենսիվ ջրի պատճառով մթնոլորտ տարածման հետ: շարժում։ Արդյունքում տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի ժամանակ ջրի մեջ չլուծվող կալցիումի կարբոնատ է արտազատվում.

Ca(HCO3)2 → CaCO3 + H2O + CO2:
Տրավերտինը օգտագործվում է որպես շինություն և երեսպատման քար (նաև ներքին հարդարման համար)։ Բացի այդ, այն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ հողը կրաքարի ենթարկելու համար։

Մագնեզիտ

Մագնեզիտ (Թեսալիայի (Հունաստան) Մագնեսիա մարզի անունով), միներալ։ Քիմիական բաղադրությունը՝ MgCO։ Պարունակում է 47,82% MgO և 52,18% C02։ Որպես իզոմորֆ խառնուրդներ մասնակցում են Fe, սակավ՝ Μn և Ca։ թյուր եղագիտական համակարգը տրիկոնային է։ Հանդիպում է ռոմբոէդրային, հազվադեպ՝ պրիզմաձև բյուրեղների տեսքով։ Գույնը՝ անգույն, սպիտակ, գորշ, դեղին, շագանակագույն։ Կարծրությունը՝ 3,5-4,5, խտությունը՝ 3000 կգքմ3։ Ունի հիդրոթերմալ, ինֆիլտրացիոն և սակավ՝ նստվածքային ծագում։ Հանքավայրերը հայտնի են Ռուսաստանում (Ուրալ, Սիբիր), Չինաստանում, Բրազիլիայում և այլուր։ Կիրառվում է մետալուրգիայում (որպես հրակայուն նյութ), շինարարության (մագնեզիտային ցեմենտ), ռետինի, թղթի արդյունաբերության մեջ, ինչպես նաև Mg-ի ստացման համար։

Սֆալերիտ 

Սֆալերիտ (հունարեն՝ ocpaXepoQ — անկայուն, խաբուսիկ), ցինկախաբ, սուլֆիդների կարգի միներալ, քիմիական կազմությունը՝ ZnS (67,1% Zn և 32,9% Տ), իզոմորֆ խառնուրդներ՝ Fe, Mn, Cd, Ge, Jn, Co, Hg։ Fe-ով հարուստ տարբերակները կոչվում են մարմատիտ, իսկ անգույն և թույլ գունավորվածները՝ կլեյոֆան։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային, հեքսագոնային է։ Հանդիպում է հատիկավոր ագրեգատների կամ բյուրեղների ձևով։ Անխառնուրդ սֆալերիտը անգույն է։ Կարծրությունը՝ 3,5—4, խտությունը՝ 3900—4100 կիլոգրամ/մետր³։ Առաջանում է հիդրոթերմալ, ինչպես նաև նստվածքային հանքավայրերում։ Սֆալերիտի ցինկի հիմնական հանքանյութն է։

Պիրոլյուզիտ

Պիրոլյուզիտ պոլիանիտ, միներալ, քիմնական կազմը MnO2, պարունակում է 55-63 % Mn։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Հաճախ առաջացնում է գաղտնաբյուրեղ հողանման և փոշենման զանգվածներ մանգանի, մասամբ երկաթի ջրային օքսիդների, ինչպես նաև SiO2, BaO, H2O և ուրիշ խառնուրդով։ Հազվադեպ հանդիպում է բարակ ձողաձև կամ սյունաձև բյուրեղներով։

Գույնը մոխրագույն կամ սև է, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը տատանվում է 2-3 (փուխրի համար) մինչև 6 (բյուրեղային տարբերակներ), խտությունը՝ 4700-5080 կգ/մ3։ Հանդիպում է առավելապես նստվածքային, հազվադեպ՝ հիդրոթերմալ հանքավայրերում։ Պիրոլյուզիտ մանգանի կարևոր հանքանյութ է։

Օգտագործվում է ֆեռոմանգանի համաձուլվածք ստանալու համար և այլ բնագավառներում։ ՀԽՍՀ-ում կա Իջևանի, Ազիզբեկովի և Գորիսի շրջաններում։

Անդեզիտ

Անդեզիտ, հրաբխային միջին կազմության ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ միներալներից, հազվադեպ՝ քվարցից ու հրաբխային ապակուց։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Արագած, Գեղամա, Վարդենիս լեռնազանգվածներում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում, Երևանի շրջակայքում։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Անդեզիտ է կոչվել Անդյան լեռների անունով։

Ցեխաքար

Ցեխաքարը ցեխաքարի տեսակ է , մանրահատիկ նստվածքային ապար է , որի սկզբնական բաղադրամասերը եղել են կավերը կամ ցեխերը ։ Ցեխաքարը թերթաքարից առանձնանում է իր ճեղքվածքի բացակայությամբ (զուգահեռ շերտավորում):Ցեխաքար տերմինը օգտագործվում է նաև կարբոնատային ապարները ( կրաքար կամ դոլոմիտ ) նկարագրելու համար, որոնք հիմնականում կազմված են կարբոնատային ցեխից։ Այնուամենայնիվ, շատ համատեքստերում տերմինը վերաբերում է սիլիցիկլաստիկ ցեխաքարին, որը հիմնականում կազմված է սիլիկատային միներալներից։ NASA Curiosity մարսագնացը Մարսի վրա հայտնաբերել է ցեխաքարի հանքավայրեր , որոնք պարունակում են օրգանական նյութեր , ինչպիսիք են պրոպանը , բենզինը և տոլուոլը :

Օքրա

Օքրա (հուն․՝ ὠχρός), բնական հանքային ներկանյութ։ Բաղկացած է կավի հետ խառնված երկաթի հիդրօքսիդներից։ Գույնը տատանվում է դեղինից մինչև մուգ նարնջագույն կամ շագանակագույն։ Օքրա կոչվում են նաև այդ պիգմենտով արտադրված ներկերը, հատկապես բաց դարչնավուն-դեղին։ Մեծ քանակությամբ հեմատիտ պարունակող օքրան ունի կարմրավուն երանգ և հայտնի է որպես «կարմիր օքրա»։ Օքրա կոչվում են նաև երկաթի օքսիդով ներկված կավերը, որոնք ստացվում են անագի և պղնձի արդյունահանման ժամանակ[3]: Տարբերում են բաց դեղին (Fe-ի պարունակությունը՝ 12-25 % ըստ Fe203), միջին դեղնության (25-40 %) և ոսկեդեղին (40-75 %) օքրաներ։ Կայուն է մթնոլորտի ազդեցությունների, թույլ թթուների, հիմքերի և լույսի նկատմամբ։

Օգտագործվում է բոլոր տեսակի ներկերի պատրաստման համար, ինչպես նաև խծուծման ու նախաներկման աշխատանքներում։ Հին Եգիպտոսում կարմիր օքրան օգտագործվել է շրթունքների կարմրացման կամ դրանց փայլ տալու համար Ավստրալիայի աբորիգենները հազարամյակներ շարունակ օքրան օգտագործել են մարմինը զարդարելու, արևից պաշտպանվելու, թաղման ծեսերի, ժայռապատկերների, որմնանկարների և այլ գեղարվեստական աշխատանքների համար և այլն։ Ավստրալիայի ազգային թանգարանում պահվում է երկրի տարբեր վայրերից բերված օքրայի նմուշների մեծ հավաքածու։ Հիմբա ցեղի կին, որի մազերը ծածկված են օքրայով Աֆրիկայում կարմիր օքրան՝ որպես ներկ, օգտագործվում է արդեն ավելի քան 200 000 տարի: Նամիբիայի հիմբա ցեղի կանայք օքրայի և կենդանական ճարպի խառնուրդն օգտագործում են մարմնի ձևավորման համար (այն մաշկին տալիս է կարմրավուն գույն)։ Օքրայի խառնուրդը նրանք քսում են նաև հյուսած մազերին։ Նյուֆաունդլենդում օքրայի օգտագործումը հաճախ ասոցացվում է բեոտուկ ժողովրդի հետ, որոնք կարմիր օքրայի օգտագործման շնորհիվ կոչվել են «կարմիր հնդկացիներ» Նյուֆաունդլենդ ժամանած առաջին եվրոպացիների կողմից։ Բեոտուկ ժողովրդի ներկայացուցիչներն օգտագործել են նաև դեղին օքրա՝ մազերը ներկելու համար։

Կոնգլոմերատ

Կոնգլոմերատ (լատ. conglomero-ից՝ հավաքում եմ ամուր կույտում- նստվածքային ապար, որը ցեմենտացված երեք բաղադրիչ տարրեր է՝ խճաքարեր կամ գնդիկներ, ավելի նուրբ լցնող նյութով բեկորներ (ավազ, տիղմ և այլն) և կապակցիչ (ցեմենտ): Կարբոնատները, մարգերը, երկաթի օքսիդները կարող են հանդես գալ որպես ցեմենտ: Կոնգլոմերատների ներսում կարող են լինել այլ կոնգլոմերատներ:

Կոնգլոմերատների և բրեկչիաների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններիս մեջ կլորացված խճաքարերի փոխարեն գերակշռում են անկյունային բեկորները։

Ավգիտ

Ավգիտ (հուն․՝ ανγή — փայլ), միներալ էկիրոքսենների, խմբից.

Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ բյուրեղներ, հաճախ՝ հատիկներ։ Գույնը՝ կանաչից մինչև սև։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 3200-3600 կգ/մ³։ Ավգիտը գլխավոր ապար կազմող միներալն է բազալտում, անդեզիտում, դիաբազում և այլ հիմքային հրային ապարներում։

Մարմար

Մարմարը (հին հուն. μάρμαρος — «սպիտակ կամ փայլուն քար») մետամորֆային ապար է, որը բաղկացած է կալցիտի CaCO3-ից՝ այլ միներալների կեղտերով։

Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։

Հայաստանում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։ Հայաստանում մարմարի հաշվարկված պաշարները մի քանի մլն․ մ³ են։ Հայկական մարմարները գեղազարդիչ են, ունեն տեխնիկական և շինարարական բարձր հատկություններ։ Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսապատման համար) և քանդակագործության մեջ։ Մարմարի ալյուրն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։

Կարմիր ջասպերը

Կիսաթանկարժեք քար Կարմիր յասպիսը (Կարմիր ջասպերը) հասպիսի տեսակներից է, որն այսօր ամենատարածվածն է աշխարհում։ Ենթադրվում է, որ Կարմիր Ջասպերը կարող է պաշտպանել իր տիրոջը չար ճակատագրից և երջանկություն բերել նրան: Եթե ​​տանը կարմիր Jasper-ից ապրանքներ կան, ապա այն հուսալիորեն պաշտպանված է նախանձից և անբարյացակամ հյուրերից:

Օբսիդյան քար

Օբսիդիանը հրաբխային ծագում ունեցող միներալ է: Պարբերաբար այն կոչվում է հրաբխային ապակի: Այն իր անունը ստացել է Օբսիդիուս անունով հին հռոմեական ռազմիկի շնորհիվ: Քարը հսկայական քանակությամբ մոգական և բուժիչ հատկություններ ունի:

Երբ հստակ հայտնաբերվել է քարը, հայտնի չէ հաստատ: Այն օգտագործվել է հին տարիներին զենք ստեղծելու համար: Դրանից հետո նրանք սկսեցին զարդարել տների, պալատների և դամբարանների ներսը: Ես Եվրոպա հասա Օբսիդիուս անունով մի ռազմիկի շնորհիվ:

Օբսիդիանի ժողովրդականությունը սկսեց աճել հայտնի Faberge տան շնորհիվ: Ոսկերիչներին հաջողվել է հանքանյութից պատրաստել եզակի զարդեր: Սկզբում քարը կարելի էր գտնել միայն հարուստ մարդկանցից, քանի որ դա շատ արժեր: Բայց հետո նրա հանդեպ հետաքրքրությունը սկսեց վերանալ: Ներկա փուլում ցանկացած մարդ կարող է գնել հանքանյութը:

Բոքսիտ

Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից;

Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։

Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։

Թեև ալյումինի պահանջարկը արագ աճում է, այնուհանդերձ բոքսիտների պաշարները բավարար են ալյումինի համաշխարհային պահանջները դեռևս մի քանի դար բավարարելու համար։

Պիրիտ 

Պիրիտ (հուն․՝ πυρίτης λίθος), միներալ, FeS2, քիմիական բաղադրությունը՝ 46,6% Fe, 53,4% S, երբեմն՝ Co, Ni, As, Си, Аи, Se և այլ խառնուրդներով։

Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդներ, պենտագոնդոդեկաէդրեր, հազվադեպ՝ օկտաէդրեր, առավելապես տարածված է հոծ հատիկավոր զանգվածներով։ Գույնը բաց, արույրադեղին, փայլը՝ մետաղական, կարծրությունը՝ 6-6,5, խտությունը՝ 4900-5200 կգ/մ³։

Առավել տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում, կոլչեդանային կուտակներում։ Ծծմբի, ծծմբական թթվի և երկաթարջասպի ելանյութ է։

Հանքավայրեր կան Ուրալում, Ալթայում, Ղազախստանում և Հայաստանում (Թումանյան, Ղափան, Ստեփանավան)։

Բարիտ

Բարիտ անվանումը ծագել է հին հունարեն՝ βαρύς «ծանր» բառից։ Ամերիկյան ողղագրությունը «barite»: Հանքաբանների միջազգային ասոցիացիան սկզբում ընդունեց «barite»-ը որպես պաշտոնական ողղագրություն, սակայն հետագայում առաջարկեց ավելի հին՝ «baryte» տարբերակը, բայց այդ հարցը վիճելի էր և նկատելիորեն անտեսվում էր ամերիկյան հանքագետների կողմից։ Այս միներալի համար օգտագործվել են նաև այլ անվանումներ, ինչպիսիք են՝ բարիտին, բարիտիտ, բարիտիս և ծանր սփաթ։

17-րդ դարում Բոլոնյայի մոտակայքից Վինչենցո Կասցիարոլոն գտավ ֆոսֆորեսցենտ բարիտի նմուշներ, որոնք մեծ համբավ ձեռք բերեցին ալքիմիկոսների շրջանում, իսկ ճառագայթող քարը երբեմն անվանվում էր «Բոլոնյան քար»։

Ալեբաստր

Ալեբաստր, (հուն. ἀλάβαστρος ), երկու տարբեր միներալների անվանում՝ գիպս(երկջուր կալիցումի սուլֆատ CaSO4•2H2O) և կալցիտ(կալցիումի կարբոնատ CaCO3): Այս երկու տեսակները բավականին տարբեր են իրենց կարծրությամբ։ Գիպսն այնքան փափուկ է, որ կարելի է եղունգով քերծել (ամրությունը Մոոսի սանդղակով 2), այն դեպքում երբ կալցիտը բավականին ամուր է (ամրությունը Մոոսի սանդղակով 3), բայց և այնպես հեշտությամբ քերծվում է դանակով։ Բացի դրանից կալցիտային ալեբաստրը բուռն ձևով փոխազդում է աղաթթվի հետ (HCl) այն դեպքում, երբ գիպսային ալեբաստրը աղաթթվի նկատմամբ իներտ է։ Երկուսի հետ էլ աշխատելը հեշտ է և երկուսն էլ մի փոքր լուծվում են ջրում։ Ալեբաստրից պատրաստած իրերը չեն կարող երկար գոյատևել դրսում, այդ իսկ պատճառով դրանք ծառայում են որպես ներքին հարդարման պարագաներ։ Պատմության ընթացքում ալեբաստրն օգտագործվել է որպես հումք դեկորատիվ արվեստի գործեր[3] պատրաստելու համար։

Եգիպտական ալեբաստրն ակտիվորեն արդյունահանվել է Սուեցի և Ասիուտի մոտակայքում։ Թել Էլ Ամարնա անապատում հայտնաբերված են շատ հին քարհանքեր։ Ալժիրի օնիքս մարմարը արդյունահանվել է Օրան նահանգում։ Մեքսիկայի Պուեբլ քաղաքի մոտ տեղակայված են նուրբ կանաչ գույնի ալեբաստերի հայտնի հանքերը։ Օնիքս մարմարի հանքավայրեր կան նաև Թեհուականի տարածքում, ինչպես նաև Կալիֆոռնիա, Արիզոնա, Յուտա, Կոլորադո և Վիրջինիա նահանգներում։

Ալբիտ

Ալբիտը պլագիոկլազ ֆելդսպաթ հանքանյութ է : Այն պլագիոկլազի պինդ լուծույթների շարքի նատրիումի վերջն անդամն է : Այն ներկայացնում է պլագիոկլազ՝ 10%-ից պակաս անորտիտի պարունակությամբ: Մաքուր ալբիտի վերջնական անդամն ունի Na Al Si բանաձեւը 3Օ 8. Այն տեկտոսիլիկատ է ։ Նրա գույնը սովորաբար մաքուր սպիտակ է, այստեղից էլ նրա անունը լատիներենից է albus : [5] Այն տարածված բաղադրիչ է ֆելսիկային ապարներում։

Ալբիտը օգտագործվում է որպես թանկարժեք քար , թեև կիսաթանկարժեք: Ալբիտը նույնպես օգտագործվում է երկրաբանների կողմից, քանի որ այն ճանաչվում է որպես կարևոր ապար ձևավորող հանքանյութ: Հանքանյութի որոշ արդյունաբերական օգտագործում կա, օրինակ՝ ապակու և կերամիկայի արտադրությունը:

Ապատիտ

Ապատիտ (հին հունարեն՝ ἀπατάω — խաբում եմ, ապատիտը հաճախ շփոթել են այլ միներալների հետ), միներալ, կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր։ Ֆտորի գերակշռությունը տալիս է ֆտորապատիտ (Ca5[PO4]3F), քլորի գերակշռությունը՝ քլորապատիտ (Ca5[PO4]3Cl)։ Հանքանյութերի որակը որոշվում է նրանց մեջ P2O5-ի քանակով, որը ֆտորապատիտում կազմում է 42,3 %, իսկ քլորապատիտում՝ 41 % ։

Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր և ֆոսֆորային միացություններ ստանալու համար, սև և գունավոր մետալուրգիայում, ապակու արդյունաբերության մեջ և այլն։

ԽՍՀՄ-ում է գտնվում Խիբինի ապատիտի՝ աշխարհի խոշորագույն հանքավայրը։ ՀԽՍՀ-ում ապատիտի հանքայնացում հայտնի է Աբովյանի երկաթի հանքավայրում։ Արտասահմանում ապատիտի հանքավայրեր կան Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։

Քրոմիտ

Քրոմիտ, շպինելների խմբի օքսիդային միներալ, երկաթի և քրոմի օքսիդ՝ FeCr2O4: Երկաթի որոշ քանակ կարող է տեղակայվել մագնեզիումով առաջացնելով մագնեզիոքրոմիտի պինդ լուծույթ՝ MgCr2O4: Ալյումինի ատոմներով տեղակայվելու արդյունքում առաջանում է հերցինիտ՝ FeAl2O4: Այսօրվա դրությամբ քրոմիտը մետաղական քրոմ ստանալու համար ամենակարևոր արդյունաբերական միներալն է։ Մետաղական քրոմն օգտագործվում է չժանգոտվող պողպատների մեջ որպես լեգիրացնող բաղադրիչ։

Քրոմիտը հանդիպում է երկրակեղևի շերտավորված ուլտրամաֆիկ ինտրուզիվ ապարներում։ Բացի դրանից հանդիպում է նաև այնպիսի մետամորֆ ապարներում, ինչպիսին է սերպենտինիտը։ Քրոմիտի հանքաքարի շերտերը կազմավորվում են որպես ավելի վաղ կազմավորված մագմային ածանցյալներ։ Սովարաբար կապված են լինում նույն էտապում ձևավորված օլիվինի, մագնետիտի, սերպենտինի և կորունդի հետ։ Աշխարհում քրոմիտի ամենախոշոր հանքավայրը գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բուշվելդ անունով այդ հսկայական հրաբխային համալիրը կազմված է մի քանի շերտերից բաղկացած մաֆիտներից և ուլտրամաֆիտներից, որոնց 90%-ը քրոմիտ է։ Մոնտանայի Ստիլուոտեր հրաբխային համալիրը նույնպես պարունակում է նշանակալի քանակությամբ քրոմիտ։ Քրոմիտի հանքեր կան ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆիլիպիններում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Կանադայում։ Քրոմիտ հայտնաբերվել է նաև երկնաքարերում։

Գալենա

Գալենան , որը նաև կոչվում է կապարի հայացք , կապարի (II) սուլֆիդի (PbS) բնական հանքային ձևն է : Այն կապարի ամենակարևոր հանքաքարն է և արծաթի կարևոր աղբյուր :Գալենան ամենաառատ և լայնորեն տարածված սուլֆիդային միներալներից է : Այն բյուրեղանում է խորանարդ բյուրեղային համակարգում ՝ հաճախ ցույց տալով ութանիստ ձևեր: Այն հաճախ կապված է սֆալերիտի , կալցիտի և ֆտորիտի միներալների հետ :

Գալենան կապարի հիմնական հանքաքարն է , որն օգտագործվում է հին ժամանակներից , քանի որ կապարը կարելի է ձուլել գալենայից սովորական փայտի կրակի մեջ։ Գալենան սովորաբար հանդիպում է հիդրոթերմային երակներում ՝ սֆալերիտի , մարկազիտի , խալկոպիրիտի , ցերուսիտի , անկյունազիտի , դոլոմիտի , կալցիտի , քվարցի , բարիտի և ֆտորիտի հետ համատեղ ։ Այն նաև հանդիպում է սֆալերիտի հետ կրաքարի ցածր ջերմաստիճանի կապար — ցինկի հանքավայրերումմահճակալներ. Փոքր քանակությունները հանդիպում են կոնտակտային մետամորֆային գոտիներում, պեգմատիտներում և տարածված նստվածքային ապարներում:

Ավազաքար

Ավազաքար, մանրաբեկոր նստվածքային ապար, կազմված է կրով, կավով և այլ նյութերով ցեմենտացված ավազից։ Ըստ բեկորների տրամաչափերի, ավազաքարերը լինում են՝ խոշորահատիկ (>0, 5 մմ), միջահատիկ (0, 25 — 0, 5 մմ) և մանրահատիկ (0, 1- 0, 25 մմ), ըստ միներալային կազմի՝ քվարցային, արկոզային և գրաուվակային։ Ավազաքարերի ֆիզիկական հատկությունները, կապված նրանց միներալային կազմի, ցեմենտացման աստիճանի և բեկորների սեղմվածության հետ, փոփոխական են, խտությունը՝ 2500 — 2900 կգ/մ3, ծավալային կշիռը՝ 2, 1–2, 8, Հայաստանում։ Օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (շինարարական, քիմիական, թղթի, հղկող նյութերի ևն)։

Լաուրիտ

Լաուրիտը անթափանց սև, մետաղական ռութենիումի սուլֆիդային միներալ է՝ RuS 2 բանաձևով : Այն բյուրեղանում է իզոմետրիկ համակարգում։ Այն գտնվում է պիրիտի կառուցվածքային խմբի մեջ : Չնայած այն հայտնաբերվել է աշխարհի շատ վայրերում, այն չափազանց հազվադեպ է: Լաուրիտը ունի Mohs կարծրություն 7,5 և տեսակարար կշիռը 6,43: Այն կարող է պարունակել օսմիում , ռոդիում , իրիդիում և երկաթ , որոնք փոխարինում են ռութենիումին: Ծծումբը առկա է որպես դիսուլֆիդ իոն, Ս 2− 2 , ուստի ռութենիումը գտնվում է Ru(II) օքսիդացման վիճակում։

Այն հայտնաբերվել է 1866 թվականին Մալայզիայի Բորնեոյում և անվանվել ի պատիվ Լորիի՝ ամերիկացի քիմիկոս Չարլզ Ա. Ջոյի կնոջ : Այն հանդիպում է ուլտրամաֆիկ մագմատիկ կուտակային նստվածքներում և դրանցից ստացված նստվածքային տեղաբաշխման նստվածքներում։ Այն առաջանում է կոոպերիտի , բրագիտի , սպերրիլիտի , պլատինե խմբի տարրերի այլ միներալների և քրոմիտի հետ կապված : Սինթետիկ RuS 2-ը հիդրոսուլֆուրացման բարձր ակտիվ կատալիզատոր է :

Ավենտուրին

Ավենտուրին, (ֆր. Aventurine, լատ. adventurus, advenio «պատահել»), քվարցի (քվարցիտ) մանրահատիկավոր տարատեսակն է։ Իրենից ներկայացնում է տափակ կամ մանրահատիկավոր հանքատեսակ, որը բաղկացած է քվարցից և նրա մեջ ցրված փայլաթիթեղի, իսկ երբեմն էլ քլորիտի կամ հեմատիտի մանր թեփուկներից։ Ավենտուրինը պատկանում է փոխակերպված հանքային ապարների թվին, որոնք առաջացել են ավազակավային նստվածքների, ավելի հաճախ ավազաքարերի, քվարցիտի և բյուրեղային թերթաքարերի խտացման և վերաբյուրեղացման ժամանակ։

Ավենտուրինն արտադրվում է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Իսպանիայում, Նորվեգիայում, Չիլիում և Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան ավենտուրինն անվանում էին «կոլորադյան ոսկե քար»։ Հնդկաստանում հանդիպում է կանաչ ավենտուրինը։ Այս քարը վաղուց ի վեր արդյունահանել են Չինաստանում, որտեղ կանաչ ավենտուրինը համարվում էր սուրբ քար, շատ ճանաչված էր և կոչվում էր «կայսերական քար»։ Հին Չինաստանում կայսրության պետական կնիքը պատրաստված էր կանաչ ավենտուրինից։ 1810-ից սկսած ավենտուրինը արդյունահանվել է Հարավային Ուրալում (Տագանայի լեռնաշղթա, Չելյաբինսկի Զլատոուս շրջանում)։ 19-րդ դարի վերջում այս քարի հանքարդյունաբերությունը դադարեցվել է և վերականգնվել է միայն մեր ժամանակներում, փոքր ծավալներով։

Սոդալիտ

Սոդալիտ, ալյումասիլիկատների խմբի միներալ։ Քիմիական բանաձևը Na8(AlSiO4)6Cl2։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, ունի տարբեր երանգներ, հաճախ՝ կապույտ։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300-2500 կգ/մ³։ Հանդիպում է Կոլայի թերակղզում, Ուրալում, Ուկրաինայում։ Սոդալիտի խումբ, միներալներ սիլիկատների կարգից, սnդալիտ՝ Na8(AlSiO4)6Cl2, նոզեան՝ Na8(AlSiO4)6SO4, հայուին՝ NaCa(AlSiO4)6(SO4)2, լազուրիտ Na2Ca2(AlSiO4)(S04)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում են ռոմբոդոդեկաէդրիկ (սոդալիտ, լազուրիտ) և օքտաէդրիկ (հայուին) բյուրեղներ։ Սովորաբար հանդիպում են ապարներում տձե հատիկներով։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300 կգ/մ³, լազուրիտ-2500 կգ/մ³։ Գույնը՝ կապույտ, երկնագույն, դեղին, կանաչավուն, սպիտակ կամ մոխրագույն։ Մի քանի միներալներ (սոդալիտ, նոզեան, հայուին) ապար կազմող միներալներ են նեֆելինային սիենիտներում, ֆոնոլիտներում են։ Հայուինը հանդիպում է Մերձբայկալում և Վեզուվի շրջակայքում։ Սոդալիտի և լազուրիտի կապույտ տարբերակները թանկարժեք քարեր են։ Սինթետիկ միներալներն օգտագործվում են ռադիոէլեկտրոնիկայում և հեռուստատեսության մեջ։