Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելևէջ, վայրէջք, առoրյա, բարoրություն, խոչընդոտ, մերթընդմերթ, հնէաբան, մանրէաբանություն, կիրակնօրյա, լուսնկա, պարզկա, կրթoջախ, մեղմoրոր, մեղմորեն, քնքշորեն, խավիար, մատյան, փասիան, հրեա, ինքնըստինքյան

2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել-նա անարգել ներս մտավ,  նա անարգեց իր ընկերոջը բոլորի առաջ

հոտ-Ծաղիկներից յուրաքանչյուրը յուրահատուկ հոտ ունի,  ոչխարների հոտը գնում էր հովիվի ետևից

գոլ-մարզադահլիճում բոլորը սպասում էին առաջին գոլին,   

գունդ-գունդը պատրաստվում էր համառ պայքարի, գնդային մակերևույթով սահմանափակված մարմինը կոչվում է գունդ

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր –Շողոքորթ, անկեղծ

Կարծր –Պինդ, փափուկ

Քնքուշ –մեղմ, կոպիտ

Ծածուկ –Գաղտնի, ակնհայտ

Մոլեգին —դիվային, հանդարտ

4.Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:

Վահագն Վիշապաքաղ,    Սուրբ  Հեղինեի  կղզի,   Կենտրոնական  Ասիա,   Խաղաղության  համաշխարհային   կոմիտե,   Աշոտ  Բռնավոր,  Իրանի   Իսլամական   Հանրապետություն,   Ախուրյան   գետ,   Հայկական   Պար  լեռնաշղթա,     Դավիթ   Անհաղթ,    Գևորգյան  ճեմարան:

5.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել- աղաչել
ոտքից   գլուխ- ամբողջովին
ճակատը  պարզ- հպարտ
ծաղիկ  հասակ- երիտասարդ
արյունը  գլխին  խփել- զայրանալ
սիրտ  առնել- համարձակվել
քամի  անել- Ստախոսել

6.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

Քարանձավ, քարքարոտ, քարաժայռ, խճաքար, երկնաքար, տապանաքար

7.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

Վնասվածք, այրվածք, պատմվածք, քայլվածք, նայվածք, հյուսվածք

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Ձեռք բառի ուղիղ և փոփոխված ձևերով ու բայերով կազմի՛ր  դարձվածքներ

 Առնել, բերել, կարկատել, լվանալ, տալ, մոտեցնել, գնալ, նայել, բռնել, անել, պարել, գցել, պահել։

Ձեռք առնել-ծաղրի առարկա դարձնել
Ձեռք բերել-Նպատակին հասնել:
Ձեռքերը լվանալ-Հրաժարվել, մի բանի մասնակից չյինել՝ չխառնվել:
Ձեռք տալ-շոշափել
Ձեռքից գնալ-կործանվել, կորցնել
Ձեռքին նայել-Մեկի օգնության վրա հույս դնել՝ ապավինել:
Ձեռքը բռնել-օգնել
Ձեռքով անել-ողջունել ձեռքը գցել-
Ձեռքում պահել-Բաց չթողնել, ունեցածը պինդ պահել:

2 Ո՞ր բառերում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա

 Արվեստագետ,  բազկաթոռ, ուղեկալ, պերճաշուք, պարուսույց, նկարագիր, պատուհան, խավարամած,  լայնեզր, ատամնաբույժ։

3Ո՞ր բառերի բացատրությունն է սխալ

 Դեսպակ – շքեղ պատգարակ

Առապար – քարքարոտ, ապառաժոտ տեղ

Դրասանգ – գունավոր թելերի խուրձ-Ծաղկաշղթա

Փաղանգ – արքայական շքախումբ

Թալկանալ – զվարճանալ, ուրախանալ-Ուշաթափվել

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Կետադրե՛լ տրված տեքստը։

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել՝ լույսից էր, թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին, երբ նայեցի դրանց։

 «Ես պետք է, որ իսկապես, հոգնած լինեմ»,- մտածեցի՝  ճաշացանկը դնելով սեղանին։

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։

-Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերե՞մ, մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը,- ասաց նա։

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։

Ճաշացանկ-նախաճաշ

Հուսահատ-լիահույս

Կիսալուսին-խաղակես

Սպիտակաթույր-ձյունասպիտակ

Հաշվապահ-վերջնահաշիվ

Անձնակազմ-ներանձն 

3․Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։

Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Չիմանալով ինչ պատասխանել՝ ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Posted in Հայոց լեզու

Ծաղիկները իմ կյանքում

Բնության ամենավառ ու գեղեցիկ ստեղծագործություններից մեկը ծաղիկներն են։ Նրանք զարդարում են մեր այգիները, բակերը։ Ծաղիկները շատ գեղեցիկ և նուրբ էակներ են, որը բնությունը պարգևել է մարդուն։ Ցավոք սրտի, մարդիկ դրանք չեն գնահատում և ոչնչացնում են բնությունը, այդ թվում՝ նաև ծաղիկները։ Յուրաքանչյուր մարդ ունի իր սիրելի ծաղիկը: Ես սիրում եմ բոլոր ծաղիկները առանց բացառության, քանի որ նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև ունեն յուրահատուկ բուրմունք։ Ծաղիկների մասին բազմաթիվ բանաստեղծություններ կան, ինչպես նաև նկարներ։ Հիմա մարդիկ պետք է հասկանան, որ ծաղիկները պետք է պաշտպանել, խնամել, ջրել: Մենք պետք է սովորենք հիանալ նրանց գեղեցկությամբ:

Ծաղիկները

-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Հովհաննես Թումանյան

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի


Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:
Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

Ես անցնում էի արտերի եզրով: Բովանդակ դաշտերի եզրերը բաժանված էին այր ու կնոջ բազմությամբ, ովքեր հնձում էին անդադար: Ամեն ճանապարհներին նույնպես բարձած ջորիների, էշերի շարաններ էին հանդիպում: նրանք գալիս, հասնում, միանում էին իմոնց, երկար քարավան քին կազմում, ու նրան կրող տղաների մեծ խումբ կենդանիների պարանոցներից կախ զանգակները բարձրաձայն հնչյուններով ու երգերով հաղթական իջնում էինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը դժվարին էր, որովհետև քարքարոտ ու լեռնոտ էր մեր երկիրը, սարն ի վար ու սարն ի վեր էր ճանապարհը:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք

1.Գտի’ր սխալները:

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:- Ներհակ

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:-սյան

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ: — իր

  1. Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար, լիիրավ Նա լիակատար պատասխանել էր բոլոր հարցերին: Նա այդ կազմակերպության լիիրավ անդամն էր:

բ. տարագրություն, տարեգրություն

Պատերազմների պատճառով նա տարագրության մեջ էր գտնվում :

գ. հավակնոտ, հավակնորդ

Նա մաթեմատիկա օլիմպիադայի հավակնորդներից մեկն էր :

  1. Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր-աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն-հովերգություն

գ. խակ խաղող-ազոխ

դ. կռունկների խումբ-խորդերամ

  1. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն-ազնվական,

ծոծրակը քորել-Մտածել,

կոկորդում նստել-խանգարել,

ձայն բարբառո հանապատի-Ուշադրության չարժանացած կոչ՝ դիմում՝ խոսք::

  1. Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

Յուր- իր

Ալ -ել

Այրերուն –այրերին

Կիներուն – կանանց

Իրարու-իրար

Իր արհեստնել սիրո միջնորդությունն էր. այրերին կին էր գտնում, կանանց այրեր էր մատակարում և նրանց իրար հետ ամուսնացնելով՝ իր աշխատանքի արձյունքն էր ստանում:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Նա զայրացած պատասխանեց ընկերներին, որ նախ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց և երկրորդ թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործերին

Նա զայրացած պատասխանեց ընկերներին ․

-Նախ՝ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ և երկրորդ թույլ չեմ տա խառնվելու իմ ընտանեկան գործերին

Բժիշկն ասաց պրոֆեսորին որ նա ժամանակին իրեն շատ ու շատ օգնել է խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է

Բժիշկն ասաց պրոֆեսորին․

-Դու ժամանակին ինձ շատ ու շատ ես օգնել խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգենին ուղղված նամակում գրում է, որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը, որը չի հասկանում և, որը զայրացնում է իրեն, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենը Գոգենին ուղղված նամակում գրում է․-՛՛Ես երբեք չեմ խրախուսի ձեր արվեստը, որը չեմ հասկանում և, որը զայրացնում է ինձ, քանի որ այն չապից ավելի հեղափոխական է՛՛

Մի օր Մարտիրոս Սայրանը խոստովանեց, որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպել Կոմիտասին, ինքը ծնկի կիջներ կհամբուրեր նրա աջն ու կասեր, որ իր պապաերն անգամ նրա երգերն են երգել

-Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին , ես կիջնեի կհամբուրեի նրա աջն ու կասեի, որ իմ պապերն անգամ իր երգերն են երգել,- Մի օր Մարտիրոս Սայրանը խոստովանեց․

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ուրիշի ուղղակի խոսքը փոխարինել անուղղակիի

-Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը։ Գարեգինը խոստովանեց, որ այդպիսի երջանկության ինքը երբեք չի հանդիպել իր կյանքում։

Դերասանը ասաց․ -Ես ստանձնեցի այդ , որպեսզի բեմից ասեմ այն ինչ չեմ ասել կյանքում ։ Դերասանը ասաց , որ ինքը ստանձնել է այդ դերը, որպեսզի բեմից ասի այն ինչ չի ասել կյանքում։

Ասատուրն ասաց․ -Բագրա՛տ, վախուց էի քեզ փնտրում, որովհետև համոզված էի, որ դու իմ համար կանես այն , ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։ Ասատուրն ասաց Բագրատին , որ վաղուց էր իրեն փնտրում, որովհետև համաոզված էր, որ նա իր համար կանի այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։

Օտաարզգի մի գիտնական խոստովանեց․ -Վախենում էի, թե Հայաստոնում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովուրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է մի կենսունակ ժողովուր։ Օտարազգի մի գիտնական խոստովանեց, որ վախենում էր , թե Հայաստանում կհանդիպի մի հինավուրց երկրի ծերացած ժողովուրդի, բայց օր օրի համոզվում էր, որ այս հնադարյան հողի վրա ապրում է մի կենսունակ ժողովուրդ։

Իսրայելն ասաց որդուն․ -Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք , իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։ Իսրայելը ասաց որդուն, որ հրաշքի չպիտի սպասեն, իրենք իրենց ձեռքով պիտի փրկվեն, իսկ եթե մեռնեն՝ միայն հերոսի մահով։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

  • Առածն ասում է․<<Կան բաներ էլ, որ չես անի, մինջև չսովորես կան բաներ էլ, որ չես սովորի միջև չանես>>։
  • <<Կան բաներ էլ, որ չես անի, մինջև չսովորես — ասում է առածն,- կան բաներ էլ, որ չես սովորի միջև չանես>>։
  • <<Կան բաներ էլ, որ չես անի, մինջև չսովորես կան բաներ էլ, որ չես սովորի միջև չանես >>,-ասում առածն։

  • << Սրանք եկել են անշուշտ արքային դիմավորելու >>,- մտածեց Երեմիան ։
  • Երեմիան մտածեց․ << Սրանք եկել են, անշուշտ, արքային դիմավորելու >>։
  • << Սրանք եկել են,-մտածեց Երեմիան,-անշուշտ, արքային դիմավորելու >>։
  • -Կկրակեմ, եթե չհրամայես այս վայրկյանին բաց անել ամրոցի դուռը,- բարխուդարի վրա բղավեց Գոհարը ։
  • Գոհարը բարխուդարի վրա բղավեց․ -կկրակեմ, եթե չհրամայես այս վայրկյանին բաց անել ամրոցի դուռը։
  • -Կկրակեմ,- բարխուդարի վրա բղավեց Գոհարը,- եթե չհրամայես այս վայրկյանին բաց անել ամրոցի դուռը։
Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ավետիք Իսահակյանը ասել է․ «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում»։ «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք ապրում ,-ասել է Ավետիք Իսահակյանը , իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում » ։ «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում » ,-ասել է Ավետիք Իսահկյանը ։

« Հայրի՛կ դու ինձ հետևում ես» մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին։ « Հայրի՛կ, -մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին,-դու ինձ հետևում ես » ։

« Ես ականատես էի , թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը,-գրել է հետագայում պատմաբան Լեոն,-մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից»։ Պատմաբան Լեոն հետագայում գրել է․ « Ես ականատես էի , թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից»։ « Ես ականատես էի , թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից»,- հետագայում գրել է պատմաբան Լեոն։