Posted in Ճամփորդություն

Գյումրի

Մենք դեկտեմբերի 24-ին ուղևորվեցինք դեպի Գյումրի։ Առաջին օրը հասանք Գյումրի և իջևանեցինք LOFT հյուրատանը մի փոքր հանգստանալուց և մեր ձեռքով պատրաստած պիցցան ուտելուց հետո, դուրս եկանք Գյումրիով շրջելու և ծանոթանալու մշակութային քաղաքին։ Այցելեցինք Ձիթողցյանների տուն-թանգարան, ծանոթացանք Գյումրու առօրյային, մշակույթին և պատմությանը։ Կից ներկայացնում եմ այնտեղից արված լուսանկարները․

Հետո այցելեցինք Թումո ստեղծարար կենտրոն այն Գյումրու թատրոնի հին սպիտակ շենքն էր ։ Այն կառուցել են Ալեքսանդրապոլցիները , որը հանդիսացել է մշակութային կենտրոն, որտեղ եղել են համերգներ, գրական երեկոներ, քննարկումներ և այլն։ 1988-թ-ի երկրաշարժից հետո թատրոնի նախկին շենքում է սկսել աշխատել Շիրակ հեռուստաընկերությունը։ Այժմ այն պատկանում է Թումո ստեղծարար կենտրոնին, որտեղ կրթվում և զարգանում են Շիրակի երիտասարդները։

Ճանապարհին կանգ առանք <<Կտոր մը երկինք>> ֆիլմի սիրված պատշգամբի մոտ, անցանք Թորիկի տան կողքով և վերադարձանք կացարան հանգստանալու։

Օր երկրորդ։ Առավոտյան նախաճաշելուց հետո դուրս եկանք և ոտքով ուղևորվեցինք դեպի սև բերդ՝ բացահայտելու Գյումրու ռազմական նշանակության ամրոցները։

Ըստ նախատեսվածի պետք է գնայինք Աշոցք,, բայց քանի որ այնտեղ շատ ցուրտ էր, մենք գնացինք Ամասիա սահելու։ Այնտեղ շատ ուրախ անցավ։ Սահելուց հետո վերադարձանք կացարան։ Ճաշելուց և հանգստանալուց հետո դուրս եկանք շրջելու Գյումրիի փողոցներով և վերադարձանք հանգստանալու։

Օր երրորդ։ Վերադարձանք տուն՝ մեզ հետ բերելով հաճելի հուշեր։

Posted in Անգլերեն

Past Continuous vs Past Simple

Rule 1.

Action in the past.

Rule 2.

Form.

Verb 2-regular-ed` cleaned, helped, irregular-go-went, come-came, have-had, be-was,were, eat-ate.

Past Simple.

1. I lived abroad for ten years.

Did i live abroad for ten years?

I didn’t live abroad for ten years.

2. They got home late last night.

Did they get home late last night?

They didn’t get home late last night.

Past Continuous.

1. Sheila and Dora were waiting for a bus for half an hour.

Were Sheila and Dora waiting for a bus for half an hour?

Sheila and Dora weren’t waiting for a bus for half an hour.

2. Eve and Tony were skateing all day last Saturday.

Were Eve and Tony skateing all day last Saturday?

Eve and Tony weren’t skateing all day last Saturday.

Posted in Անգլերեն

Present simple, Present continous

Present simple

  1. We live in Armenia.
  2. I usually go to school.
  3. They play foothball once a week.
  4. Her father works in London.
  5. Tom and Ann are friends.
  1. Do we live in Armenia?
  2. Do i usually go to school?
  3. Do they play football once a week?
  4. Does her father works in London?
  5. Are Tom and Ann friends?
  1. We do notlive in Armenia.
  2. I do not usualy go to school.
  3. They do not play foothball once a week.
  4. Her father does notworks in London.
  5. Tom and Ann are not friends.

Present continous

  1. She is watching TV now.
  2. Were cleaning the house.
  3. She is speaking over the phone.
  4. They are having lunch now.
  5. I am listening to music now.
  1. Is she watching TV now?
  2. Are were cleaning the house?
  3. Is she speaking over the phone?
  4. Are they having lunch now?
  5. Am i listening to music now?
  1. She is not watching TV now.
  2. Were are notcleaning the house.
  3. She is not speaking over the phone.
  4. They are not having lunch now.
  5. I am not listening to music now.

Posted in Հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

Ես Գոհար Սիմոնյանն եմ՝ 15 տարեկան։ Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի, պարի, դաշնամուրի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։ Ճիշտ է, մինչ քոլեջ գալը վախենում էի, որ նոր միջավայր եմ ընկնելու, բայց հետո երբ հայտնվեցի այստեղ, բարի ու ջերմ մթնոլորտը ինձ ստիպեց հանդարտվել։ Այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացու»կրթահամալիրի քոլեջում։ Ինձ շատ Է դուր գալիս քոլեջը, քանի որ միջավայրը շատ հաճելի է, իսկ ուսուցիչները շատ լավն են։ Առաջին անգամ ես քոլեջի հետ ճանփորդեցի դեպի Թռչկանի ջրվեժ։ Մինչ ջրվեժին հասնելը մենք հաղթահարեցինք քարքարոտ ճանապարհը և հասանք բարձունքին։ Ճիշտ է, ճանապարհը բարդ էր, բայց քանի որ նպատակային էր, ուստի բոլորիս ձգտումը դեպի բարձրունք իրականացավ։

Նոյեմբերի 4-ին մենք հայոց պատմության և հասարակագիտության ուսուցիչների հետ գնացինք Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր։ Ինձ շատ դուր եկավ, քանի որ ես բացահայտեցի նոր վայրեր։

Ես քոլեջում անցնում եմ հետևյալ առարկանները

Հայոց լեզու՝ այս դասերին մենք հետաքրքրաշարժ վարժություններ ենք գրում, որպեսզի ավելի ամրապդենք լեզվից ունեցած մեր գիտելիքները։

Գրականություն՝ այս առարկայի շնորհիվ ես ծանոթացա նոր գրողների հետ։ Մենք այս դասին կարդացինք Հայրենիքին նվիրված տարբեր բանաստեղծություներ , որոնցից ավելի շատ գրավեց իմ ուշադրությունը Համո Սահյանի «Հայստան ասելիս» բանաստեղծությունը։ Անցանք Կոմիտասի, Ավետիք Իսահկյանի կենսագրությունը, ծանոթացա Վանո Սիրադեղյանի և Գրիգի պատմվածքների հետ, որոնք ինձ շատ դուր եկան։

Հայոց պատմություն— Այս առարկայի շնորհիվ մենք ծանոթանում ենք մեր պատմության հետ, իմանում ուշագրավ տեղեկություններ։ Քոլեջի կազմակերպած շրջագայությունների շնորհիվ այն առավել հետաքրքիր է դառնում։

Ռուսաց լեզու՝ Մեր ռուսերենի դասերը, ինչպես և մյուսները շատ հավես են անցնում։ Ռուսերենի ժամանակ մենք տարբեր նախագծեր ենք անում, որոնք ինձ շատ են դուր գալիս։ Դրանք օգնում են ավելի լավ տիրապետել լեզվին։ Ես այս դասի շնորհիվ նոր բառեր իմացա։

Անգլերեն՝ Անգլերենի դասատուները անընդհատ փոխվում էին և դժվար էր հարմարվել դասատուների հետ, բայց այժմ ես հարմարվել եմ նոր ուսուցչուհու հետ։ Անգլերենը ճիշտ է, ես այդքան լավ չգիտեմ և չեմ սիրում նոր լեզուներ սովորել,բայց այն հետաքրքիր է, և ես փորձում եմ սովորել։

Իսպաներեն՝ Իսապաներենը առաջին իսկ պահից ինձ շատ դուր եկավ, քանի որ լեզուն շատ հաճելի էր։

Ֆիզիկա․ Դպրոցում ես չէի սիրում այս առարկան, քանի որ չէի հասկանում , բայց քոլեջում ընկեր Նելլին այնքան լավ է բացատրում, որ հասկանում եմ, իսկ եթե չեմ հասկանում, նա չի զլանում և նորից բացատրում է։

էկալոգիա․ Էկալոգիայի ժամը շատ հետաքրքիր է անցնում , ես այս դասի շնորհիվ իմացա, թե ինչ թունավոր սնունդներ կան։ Սովորեցի տարբեր էկալոգիական նշաներ, իմացա, թե որոնք են թունավոր կոսմետիկ միջոցները։

Աշխարհագրություն — Այս առարկայի դասավանդումը ևս քոլեջում հասկանալի և հետաքրքիր է։

Կենսաբանություն-Այս առարկան հետաքրքիր է նրանով, որ ուսուցչուհու հանձնարարած աշխատանքների արդյունքում այն ավելի է ամրապնդում մեր գտելիքները։

Հանրահաշիվ— Մաթեմատիկան դպրոցում ինձ այդքան էլ դուր չէր գալիս, բայց քոլեջում լավ դասավանդման արդյունքում ինձ սկսեց դուր գալ։

Երաժշտություն- Այս առակայի շնորհիվ մենք սովորում ենք մեր ազգային երգերն ու պարերը ։

Հասարակագիտություն— Հասարակագիտության դասաժամին քննարկում ենք ազատությունների, արդարությունների, հավասարությունների, իրավունքների և այլ թեմաների շուրջ,որոնք շատ հետաքրքիր են։

Posted in Կենսաբանություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք):
  2. Գրել պրոկարիոտ բջիջների մասին:
  3. Համառոտ ներկայարու բջջի օրգանոիդները (միտոքոնդրյուներ, քլորոպաստ, էնդոպլազմային ցանց, գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ):
  4. Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջի բաժանում):
  5. Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:
  1. էուկարիոտ կոչվում են այն բոլոր օրգանիզմները և բջջիջները, որոնք կորիզավոր են։ Կորիզավոր են բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են ՝տարբերվում է պրոկարիոտիկ բջիջներից՝ օրգանոիդներից էուկարիոտիկ բջիջներում կան նաև էդոպլազմային ցանց,Գոլջիի ապարատ,միտոքոնդրիումներ և այլն:Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նար կենսաքիմիական հատկանիշններով ,օրինակ՝ իրենց պահեստային ածխաջրերի կազմով: Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք, որտեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։էուկարիոտիկ բջիջ Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջների բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային ախաջրերի կազմով։

2. Պրոկարիոտ կամ նախակորիզավորներ են կոչվում կորիզ չունեցող բջջիջները։ Երկրի վրա ամենաառաջին կյանքի ձևերն են եղել, քանի որ իրականացրել են մի շարք կենսաբանական գործընթացներ, այդ թվում՝ բջջային հաղորդակցում և հոմեոստազ։ Պրոկարիոտ բջջի ԴՆԹ-ն կազմված է մեկ քրոմոսոմից, ուղղակիորեն գտնվում է ցիտոպլազմայում։ Ցիտոպլազմայի կորիզ պարունակող շրջանն անվանվում է նուկլեոիդ։ Պրոկորիոտների մեծ մասը օրգանիզմներից ամենափոքրն են և ունեն 0,5-2,0 նմ տրամագիծ։

3. Էնդոպլազմային ցանց՝ որոշակի ձևափոխությունների ենթարկվող և որոշակի տեղափոխման ենթակա մոլեկուլների համար նախատեսված ցանց է։ Լինում է երկու տեսակ՝ հատիկավոր, որը մակերեսին ունի ռիբոսոմներ և հարթ՝ առանց ռիբոսոմների

Գոլջիի ապարատ՝ մասնակցում է մակրոմոլեկուլների սպիտակուցների և լիպիդների ձևափոխմանը և փաթեթավորմանը։

Լիզոսոմներ և պերօքսիսոմներ։ Լիզոսոմները պարունակում են մարսողական ֆերմենտներ։ Լիզոսոմների մասնակցում են շարքից դուրս եկած օրգանոիդների, սննդի մասնիկների, վիրուսների և բակտերիաների մարսմանը։ Պերօքսիսոմները բջիջը պաշտպանում են թունավոր պերօքսիդներից։ Բջջում այս երկու օրգանոիդների ֆերմենտները չէին կարող ազատ վիճակում գտնվել, եթե մեմբրաններով սահմանազատված չլինեին։

Ցենտրոսոմը բջջակմախքի կազմավորմանը մասնակցող օրգանոիդն է։ Ցենտրոսոմն է սինթեզում բջջի միկրոխողովակները՝ բջջակմախքի հիմնական բաղկացուցիչ մասը։ Ցենտրոսոմները կազմված են երկու ցենտրիոլներից, որոնք բաժանվում են բջջի բաժանման ժամանակ և օգնում բաժանման իլիկի ձևավորմանը։ Ցենտրոսոմը հանդիպում է կենդանական բջիջներում, ինչպես նաև որոշ սնկերի և ջրիմուռների բջիջների մոտ։

Վակուոլները այն օրգանոիդներն են, որտեղ բուսական բջիջները հավաքում են նյութափոխանակության արգասիքները և պահեստավորում ջուրը։ Սրանք հեղուկով լցված եմ մեմբրանով բջջի մյուս հատվածներից սահմանազատված օրգանոիդներ են։ Որոշ բջիջներ, օրինակ՝ ամոբան ունի կծկուն վակուոլներ, որոնց միջոցով ջուրը դուրս է մղում բջջից։ Բույսերի և սնկերի վակուոլները սովորաբար ավելի մեծ են, քան կենդանական բջիջներինը։

4. Միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

5. Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմոսոմները տարբերակված են նաև երկարությամբ։ Նրանք կազմված են ցենտրոմերից և մեկ կամ երկու թևերից։ Ցենտրոմեր կոչվում է առաջնային պրկումը կամ կինետոխորը։ Նրանից կախված է քրոմոսոմի ձևը։ Քրոմոսոմի թևերն իրենց երկարությամբ բաժանված են բարակ, բաց գույնի շերտերով։

Դեկտեբեր ամսվա աշխատանքները

Posted in Իսպաներեն

Ejercicios

Վարժություն 4 էջ29

  1. ? Cual es tu numero de telefono?
  2. Su gata se llama Bonita.
  3. ?Esta es tu chaqueta?
  4. ?Donde esta su diccionario?
  5. ?Tienes mis gafas?
  6. Nuestra casa esta cerca de aqui.
  7. Sus primos viven en Barcelona.
  8. ?Donde viven sus padres?
  9. ?Donde vive vuestro hermano?
  10. ?Donde trabaja su madre?

Վարժություն 5 էջ29

  • ?Estos son tus padres?
  • -Si mi madre se llama Julia y mi padre, Miguel.
  • ?Y estos?
  • -Son mis tios, Carlos y Agueda.
  • ?Esta es su hija?
  • -Si, esa es mi prima Carolina.
  • Pues es muy guapa tu prima.
Posted in Կենսաբանություն

Էուկարիոտ

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։ Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։ Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք[2]։ Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։ Ի տարբերություն Պրոկարիոտիկ բջիջների, այս տեսակի բարդ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։ Կենդանական էուկարիոտիկ բջիջներում չկան պլաստիդներ, որոնք նկատվում են կենդանական բջիջների մոտ։ Էուկարիոտիկ բջիջների մյուս տարբերակիչ հատկությունը նրանց ամուր բջջապատը և խոշոր վակուոլների առկայությունն է։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջակենտրոնը կամ բջջային կենտրոնը։ Սնկերի և բակտերիաների բջջապատը կազմված է ճարպանման խիտին նյութից։ Բջջում պլաստիդները բացակայում են։ Կենդանական էուկարիոտիկ բջիջ Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջների բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային ախաջրերի կազմով։

Posted in Կենսաբանություն

միտոզ

https://youtu.be/qiNd9uWEtvw

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։ Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակը ։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից ։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրոմերը (հուն․՝ μερος-մաս)։ Ցենտրոմերն այն տեղն է, որին բաժանման ժամանակ միանում են բաժանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կարող է լինել երկրորդային սեղմվածք։ Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ), որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։ Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման, բջջի բուն բաժանման շրջան։ Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Posted in Հանրահաշիվ

Առաջադրանքներ շաբաթվա կտրվածքով։ 13․12-17․12։ Քննական շրջան։

 Կես անկյան բանաձևերը։ Եռանկյունաչափական ֆունկցիաների արտադրյալի, գումարի բանաձևերը։ Առ․ էջ 50-ից 152-158, 161-173, լրացուցիչ՝ 159,160, 174, 175։

Վարժ․152

ա)a=22,5°

sina=sin45°/2=√1-cos45°/2=√1-√2/2/2=√2-√2/2/2=√2-√2/4=√2-√2/2

cosa=cos45°/2=√1+cos45°/2=√1+√2/2/2=√2+√2/2/2=√2+√2/4=√2+√2/2

tga=tg45/2=√1-cos45/1cos45=√1-√2/2/1+√2/2=√2-√2/2+√2/2=√2-√2/2+√2=√(2-√2)²/(2+√2)92-√2)=2-√2/√4-2=(2-√2*√2/√2*√2=2(√2-1)/2=√2-1

Վարժ․157

ա)tg π/12 +ctg π/12=4

tg π/12 +ctg π/12=sin π/12/cos π/12+cos π/12/sin π/12=sin² π/12+cos² π/12/sin π/12/cos π/12=1/sin π/12/cos π/12=2/2sin π/12/cos π/12=2/sin π/6=2/½=2•2=4

բ)ctg π/8 +tg π/8=2

ctg π/8 +tg π/8=cos π/8 sin π/8-sin π/8 +cos π/8=cos² π/8 -sin π/8/sin π/8cos π/8=2cos π/4 /2sin π/8 cos π/8=2cosπ/4/sin π/4=2ctg π/4=2