Posted in Հաղորդակցման հմտություններ

Հաղորդակցման հմտություններ, ճամբարային նախագիծ, 09․01․2023- 27․01․2023

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Հաղորդակցման ձևերը

<<Հաղորդակցում>> տերմինը ծագել է լատիներեն ,,communico,, բառից, որը նշանակում է դարձնում եմ ընդհանուր, կապում եմ, շփվում եմ։ Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումն է, որը կարող է կատարվել զանազան ձևերով։

  • Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով /ժեստեր/, դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով:

  • Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների /անձ, սոցիալական խումբ / փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում տեղեկության, փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակում:

Հաղորդակցության տեսակները բոլորն այն եղանակներն են, որոնցով որոշակի տեղեկատվություն կարող է փոխանցվել: Գոյություն ունեն մեծ թվով հնարավոր դասակարգումներ ՝ կախված փոփոխականներից, ինչպիսիք են զրուցակիցների քանակը, հաղորդագրությունը փոխանցելու համար օգտագործվող ալիքի տեսակը կամ հաղորդակցության նպատակը:

Մարդիկ հաղորդակցվում են տարբեր ձևերով:

Ըստ սուբյեկտների ընդգրկման ծավալի՝ հաղորդակցումը դասակարգվում է.

  • միջանձնայինի. երկու անձանց միջև դեմ առ դեմ իրականացվող հաղորդակցում
  • խմբայինի. 3 անձից մինչև 20-30 անձանց միջև հաղորդակցում
  • զանգվածայինի. այս դեպքում ընդգրկված են մարդկանց մեծաթիվ խմբեր այն իրականացվում է հիմնականում տեղեկատվության տարածման հատուկ միջոցներով՝ տպագրություն, հեռուստատեսություն, ռադիո։


Ըստ տեղեկատվության փոխանցման ձևերի՝ հաղորդակցումը դասակարգվում է.


1. խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.

բանավոր խոսք,
գրավոր խոսք։

Բանավոր խոսք: Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական արտասանական իրացում։ Այն հիմնականում բարձրաձայն խոսակցություն է. կարելի է ձայնագրել ու վերարտադրել, հաղորդել տեխնիկական միջոցներով /հեռախոս, ռադիո/։

Գրավոր խոսք: Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով /ձեռքով/, ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։


2. Ըստ հաղորդակցվող կողմերի պաշտոնական դիրքի առնչության՝ հաղորդակցումը դասակարգվում է.
Ուղղահայացի,
հորիզոնականի։


Առաջինն իրականացվում է ձեռնարկության պաշտոնական սանդուխքով. վարընթաց և վերընթաց ուղղություններով։ Երկրորդը՝ հավասար պաշտո նական դիրք ունեցող աշխատակիցների միջև։ Հաճախ վերջինների թվին է դասվում ձեռնարկության ենթակառույցների աշխատակիցների միջև իրականացվող ներխմբային հաղորդակցումը։


3. ոչ խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.


Դիրքը մարդու մարմնի որոշակի կեցվածքն է, որը հատկանշական է տվյալ կուլտուրայի համար. այն ցույց է տալիս, թե ինչպես է տվյալ մարդն ընալում իր կարգավիճակը` ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատությամբ: Մարդիկ ցանկացած պահի խոսում են ոչ միայն լեզվով, այլև ժեստերի
լեզվով: Ժեստեր -Ձեռքի, գլխի, մարմնի շարժումներ են (ֆրանսերեն`ժեստ-
գործողություն):

Մարդիկ ցանկացած պահի խոսում են ոչ միայն լեզվով, այլև ժեստերի լեզվով:

Ժեստեր –Ձեռքի, գլխի, մարմնի շարժումներ են (ֆրանսերեն`ժեստգործողություն):

ի՞նչ է նշանակում կարողանալ հաղորդակցվել.


Դա նշանակում է կարողանալ ճանաչել մարդկանց, գնահատել նրանց գործնական հնարավորությունները և, դրա հիման վրա օգտագործելով հաղորդակցման հոգեբանական ունակությունները, նրանց հետ փոխհարաբերություններ կառուցել: Շրջապատի, այդ թվում գործընկերների, հաճախորդների, ղեկավարության հետ գրագետ և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները մոտակա ժամանակներս դառնալու են աշխատանքի ընդունվելու, աշխատավայրում առաջադրվելու և հաջողության հասնելու թերևս ամենակարևոր գործը: Ցանկացած հաղորդակցություն իրենից ներկայացնում է տեղեկատվության փոխանցման և ընդունման գործընթաց:

Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը

Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ, սոցիալական խումբ) փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակություն։ Իմ հաղորդակցման ձևը խոսքայինն է՝ բանավոր, գրավոր։ Բանավոր շփումը իմ կարծիքով տեղեկատվություն փոխանցելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն օգտագործում եմ ամեն օր մարդկային շփումների ժամանակ և այն ինձ օգնում է ավելի լավ ճանաչել մարդկանց, նոր ընկերներ ձեռք բերել և ավելի տեղեկացված լինել: Իսկ գրավոր խոսքը ևս տեղեկատվություն փոխանցելու լավագույն միջոցներից է, որի շնորհիվ ցանկացած տեղեկատվություն կարողանում եմ փոխանցել աշխարհի տարբեր անկյուններ։

Posted in Հաղորդակցման հմտություններ

Հաշվետվություն

Այս տարվա ընթացքում մենք անցանք հաղորդակցման հմտություններ առարկան, որի շնորհիվ սովորեցինք թե ինչպես պետք է ճիշտ գրել CV, ինքնակենսագրական, բնութագիր, մոտիվացիոն նամակ և դիմում։ Սովորեցինք պայմանագրերի տարբեր ձևերը։ Այս առարկայից ինչպես մյուս առարկաներից ունեցանք անհատական նախագիծ, որի շնորհիվ ես նոր բաներ իմացա զբոսաշրջությունից, թե որտեղ կարող ենք սովորել, որտեղ կարող են աշխատել, իմացա այս մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում և նաև իմացա այս ոլորտում հասած հայտնի մարդկանց։

CV

Ինքնակենսագրական

Ուսումնառության պայմանագիր

Մոտիվացիա

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մոտիվացիոն նամակ

Զբոսաշրջություն մասնագիտության բացահայտումը

Դիմում

Posted in Հաղորդակցման հմտություններ

Դիմում

ՀՀ ԿԳՄՍՆ «Մխիթարա Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանող Գոհար Սիմոնյանից GO TRAVEL տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն՝ Լ․ Սահակյանին

Հարգելի տիկին L. Սահակյան, խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկանք, որ 2022թ․ դեկտեմբերի 1-7 Ձեր կազմակերպությունում մասնակցել եմ կամավորական աշխատանքների։

Դիմող՝ Գոհար Սիմոնյան

07.12.2022թ․

Posted in Հաղորդակցման հմտություններ

Զբոսաշրջություն մասնագիտության բացահայտումը

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ես Գոհարն եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի զբոսաշրջություն բաժնում ։ Ընտրել եմ Զբոսաշրջությունը, քանի որ սիրում եմ ճամփորդել և նոր վայրեր բացահայտել ինձ համար։ Սակայն իմ նախընտրած մասնագիտություններն են գրաֆիկ դիզայն ու վիդեո մոնտաժը։

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

ՃՇՀԱՀ-Զբոսաշրջություն

ԲՊՀ— Զբոսաշրջություն

ՀՌՀ— Զբոսաշրջություն

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
  1. https://www.list.am/item/18453211
  2. https://job.am/hy/job/tur-menejer-18546
  3. https://onewaytour.com/hy/about-us/miatsir-mer-timin/
  4. https://www.facebook.com/593643647416660/posts/854320474682308/
  5. https://www.worknet.am/hy/job/%D5%A3%D5%AB%D5%A4-%D5%A7%D6%84%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80-4212
  6. https://vacant.am/vacancy?id=260
  7. https://job.am/hy/job/nergna-tur-menejer-39018
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Զբոսավարի աշխատավարձը տրվում է օրեվարձով՝ կախված նրա այդ օրվա կատարած աշխատանքի քանակից։ Զբոսավարի միջին ամսական աշխատավարձը կազմում է 200000 դրամ։ Տուր-մենեջերի նվազագույն աշխատավարձը 120.000-ն է, իսկ առավելագույնը՝ 250.000-ը։ 

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Լուսինե Մելքոնյան

Նարեկ Անտոնյան

Արմեն Սարգսյան

Վարդան Սարգսյան

  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Հարցազրույց լուսանկարիչ և զբոսավար Ռուզաննա Ավետիսյանի հետ

https://www.facebook.com/sireluyerkirhayastan/

Ռուզաննա Ավետիսյանի ֆեսբուքյան էջը

Ռուզաննա Ավետիսյանի ինստագրամյան էջը

Ինչո՞ւ եք ընտրել զբոսաշրջությունը։

Որովհետև Հայաստանում այնքան թաքնված գանձեր ունենք, որոնք բացահայտել է պետք, իսկ զբոսաշրջությունը միակ տարբերակն է որով կարող ենք բացահայտել։

Ինչն է եղել Ձեր մոտիվացիայի աղբյուրը։

Երևի թե լուսանկարչությունը, որը ստիպեց ամեն ինչին ուրիշ ռակուրսից նայել։

Քանի տարի է, ինչ զբաղվում եք այս մասնագիտությամբ։

6 տարուց ավել է, 2016թ․-ից։

Ձեր կարծիքով մեր երկրում զարգացա՞ծ է զբոսաշրջությունը։

Իհարկե, համեմատելով մի քանի տարի առաջ և հիմա, վստահ կարող եմ ասել, այո, աճ ունենք․․․ Բայց աշխատելու տեղ դեռ շատ ունենք։

Որն է եղել Ձեր ձեռքբերումը զբոսաշրջության ոլորտում։

Բացի այն որ բացահայտում ես քո երկիրը, ձեռք ես բերում նոր ընկերներ, ովքեր կիսում են քո գաղափարները։

Ինչ խորհուրդ կտաք այս մասնագիտությունը սովորողներին։

Ընտրել ճիշտ արշավական կոշիկներ, վերցնել ուսապարկը ու առաջ․․․ Իսկ եթե ավելի լուրջ, ուղղակի երբեք հետ չկանգնել երազանքներից և նպատակներից, եթե որոշել ես ինչ-որ լեռ հաղթահարել, երբեք կեսից չմտածել վայրէջքի մասին, գնալ մինչև վերջ, որովհետև էտ զգացողությունը 2-րդ անգամ էլ նույնը չի լինում։

Եզրակացություն

Այս ուսումասիրության արդյունքում ես նոր բաներ իմացա զբոսաշրջությունից, թե որտեղ կարող ենք սովորել, որտեղ կարող են աշխատել, իմացա այս մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում և նաև իմացա այս ոլորտում հասած հայտնի մարդկանց։ Զբոսաշրջությունը (տուրիզմ), մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։ Հասկացա, որ եթե սկսենք ավելի լավ ճանաչել Հայաստանը, ավելի շատ կսիրենք մեր երկիրը։ Ճանապարհորդելով մենք ոչ միայն բացահայտում ենք մեր հայրենիքը, այլ նաև նոր ընկերներ ենք ձեռք բերում։ Սիրում եմ ճանապարհորդել և նոր վայրեր բացահայտել։ Քոլեջն ավարտելուց հետո հնարավոր է շարունակեմ ուսումնասիրել մեկ այլ մասնագիտությունն էլ՝ գրաֆիկ-դիզայն կամ վիդեո-մոնտաժ, սակայն իմ կարծիքով զբոսաշրջությունը և այն մասնագիտությունը ինչը որ շարունակելու եմ կարող եմ համատեղել, քանի որ կարևոր չի թե դու ինչով կզբաղվես, պետք է կարողանաս ճանաչել քո հայրենիքը ու ճանաչելով՝ ավելի սիրես այն։

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Posted in Հաղորդակցման հմտություններ

Մոտիվացիոն նամակ

Հարգելի՛ Տիկին Լ․ Մելքոմյան

Բարև Ձեզ, ես Գոհար Սիմոնյանն եմ։ Տիրապետում եմ Adobe photoshop, Adobe premier pro, Adobe Audition, Adobe after effects համակարգչային ծրագրերին: Գիտեմ անգլերեն, ռուսերեն և իսպաներեն։ Կարդալով Ձեր առաջարկվող պայմանները, ինձ գրավեց այն, որ աշխատելու են փորձառու մասնագետները, աշխատանքը իրականացվելու ազատ գրաֆիկով և համակրգիչը դուք եք տրամադրելու։ Ձեր կազմակերպության պայմանները ցանկություն առաջացրին համագործակցելու Ձեզ հետ։

Կից կարող եք տեսնել իմ cv, որում մանրամասն ներկայացված է իմ գործունեությունը։ Կսպասեմ ձեր պատասխանին։ Հուսով եմ կհամագործակցենք։

Կոնտակտային տվյալներ՝

Էլ․ հասցե՝ gsimonyan607@gmail.com

Դիմող՝ Գ․ Սիմոնյան

25.10.2022թ․

Posted in Հաղորդակցման հմտություններ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ես Գոհար Սիմոնյանն եմ, Արփի Պետրոսյանին ճանաչում եմ ավելի քան հինգ տարի նաև մի քանի անգամ առիթ եմ ունեցել իր հետ աշխատելու։ Գերազանց ծրագրավորող է, աշխատել է տարբեր կազմակերպություններում, որպես ծրագրավորող։ Նա իր գործում հմուտ է , ունի պատասխանատվության բարձր զգացում, աշխատասեր, ունի գրագետ խոսք , գիտի անգլերեն, ռուսերեն և մարդկանց հետ շփվելու կարողություն։ Միշտ կարող եք իրենից, ինչ որ բան սովորել , կարծում եմ ձեր կազմակերպությունում աշխատելով նա կարող է բավարարել ձեր պահանջները։

Posted in Հաղորդակցման հմտություններ

Մոտիվացիա

Մոտիվացիա։ Մոտիվացիան արվեստ է, ինչով ղեկավարները առաջ են մղում աշխատակիցներին, այն ներքին գործոն է, որ խթանում, վարակում  է ցանկալի էներգիայով, որը մարդկանց շարունակաբար պահում է հետաքրքրված աշխատանքով, պաշտոնով, առարկայով, և մարդը ջանք ու եռանդ է դնում նպատակին հասնելու համար։ Մոտիվացիան այն շարժիչ ուժն է, որ պոկում է մեզ մեր հարմարավետության գոտուց, որտեղ բավարարված են մեր բոլոր պահանջմունքները ու նետում նոր միջավայր, նոր հարթություն՝ բավարարելու նոր կարիքներ և հաճախ հանդիսանում է թռիչքի դրդապատճառ։ Դե, իսկ նպատակները մոտիվատորներ են։ Մարդիկ աշխատում են նպատակներին հասնելու համար և դրանց հասնելուց հետո բավարարված են լինում և մոտիվացված, քանի որ նպատակները մեր բավարարված կարիքներն են

Մոտիվացիան առաջացել է լատիներեն movere բառից: Տերմինն առաջին անգամ օգտագործել է Ա. Շոպենհաուերը իր «Բավարար պատճառի չորս սկզբունքներ» հոդվածում:

Տեսաբաննները մոտիվացիայի մի շարք դասակարգումներ են առաջարկել: Օրինակ՝ դրական և բացասական: Դրական մոտիվացիան բլիթի քաղաքականությունն է, որը դրսևորվում է գովաբանությունների, պարգևատրումների, արտոնությունների տեսքով՝ ուղեկցվում է դրական հույզերով՝ ուրախություն, հաճույք: Բացասական մոտիվացիան՝ մտրակն է՝ պատիժների, պահումների, քննադատության տեսքով, որին ավելանում են բացասական հույզերը և զգացմունքները՝ վախ, տհաճություն, զայրույթ:

Մոտիվացիայի հաջորդ դասակարգումը հետևյալն է՝ արտաքին և ներքին: Արտաքին մոտիվացիան ենթադրում է, որ անձի՝ գործողություն կատարելու վրա ազդում են մեծապես արտաքին աշխարհից եկող ազդակները՝ պատիժը կամ պարգևատրումը, սպառնալիքները կամ գովաբանությունը: Արտաքին մոտիվացիան իրականացվում է կազմակերպության կողմից և հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝

  1. Գովասանքն ավելի արդյունավետ է, քան քննադատությունը:
  2. Խրախուսումը պետք է լինի անմիջապես և շոշափելի:
  3. Անկանխատեսելի և անկանոն խրախուսանքները ավելի են շահարգրռում, քան
    սպասելի և կանխատեսելի խրախուսանքի ձևերը:
  4. Ղեկավարության կողմից աշխատողի և նրա ընտանիքի հանդեպ ցուցաբերած
    մշտական ուշադրությունը խրախուսական վերաբերմունքի արտահայտություն է:
  5. Աշխատողին իրեն հաղթող զգալու հնարավորություն պետք է տալ:
  6. Աշխատողին անհրաժեշտ է առանձնահատուկ խրախուսել միջանկյալ
    նպատակներին հասնելու համար:
  7. Ցանկալի է աշխատողին հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել
    և վերհսկել իրավիճակը:
  8. Չի կարելի ոտնահարել աշխատողի ինքնասիրությունը:
  9. Կազմակերպությունում պետք է տիրի առողջ մրցակցային ոգի:

Ներքին մոտիվացիան կապված է հենց աշխատանքի հետ: Ներքին մոտիվացիայի օրինակներ կարող են լինել աշխատանքի դրական արդյունքները, աշխատանքի բովանդակությունը և կարևորությունը, ինքնահարգանք ձեռք բերելը և այլն: Ներքին մոտիվացված անձիք կատարում են որևէ գործողություն, քանի որ դա իրենց ազատ կամքի արտահայտումն է, ցանկություննը կամ նպատակը: Ներքին մոտիվացիա ունեցող մարդիկ
բավարարվածություն են ստանում բուն գործողությունից և դրա կատարումից և ակնկալիքներ չունեն արտաքին աշխարհից։

Իսկ ըստ Հեկհաուսենի (1926-1988թթ) մոտիվացիայի տեսության՝ ներքին մոտիվացիան տարբերվում է արտաքինից մի քանի հատկանիշներով: Այդ հատկանիշներից է օրինակ նպատակի ազատությունը, երբ նպատակը և կատարվող գործողությունները համապատասխանում են իրար, անձը ձգտում է կատարել այդ
գործողությունները, որպեսզի իրեն զգա նշանակալի և իրազեկ տվյալ աշխատանքից, ինչին ձգտում է: Մյուս հատկանիշը գործունեությանը ձուլվելու պատրաստակամությունն է, ներքին մոտիվացված մարդը որոշակի գործողությունների կատարման դեպքում զգում է ուրախություն և աշխատանքին նվիրվածություն: Աշխատանքային գործընթացում նա ոչ վախի ապրումներ է ունենում, ոչ էլ ձանձրույթի: Նա զգում է միայն ուրախություն և հափշտակություն:

Մոտիվացիայի հաջորդ բաժանումը հետևյալն է՝ նյութական և ոչ նյութական։ Կազամակերպություններում խիստ կարևոր է պարզել աշխատակիցների մոտիվացիայի տիպը: Սա կարևոր է այն պատճառով, որ սխալ մոտիվացիայի դեպքում մենք ստանում ենք ամբողջովին հակառակ պատկեր: Եթե մենք մոտիվացնում ենք աշխատակցին, որպեսզի իր առջև դրված խնդիրները նա կատարի արդյունավետ և որակյալ, ապա սխալ մոտիվացիայի դեպքում, աշխատակիցը կամ շարունակում է իր աշխատանքը կատարել նույն կերպ, ինչպես նախկինում կամ առավել ցածր որակի:


Աղբյուրներ՝

https://staff.am/staffmedia/motivation-1/

Մոտիվացիա

Posted in Հաղորդակցման հմտություններ

Ուսումնառության պայմանագիր

https://www.mskh.am/sites/default/files/user/5/files/qollege_0.pdf

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ Օրենքով սահմանված կարգով Կրթահամալիրում իրականացվում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական
    պատվեր, մեդիակրթություն» «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագիր (պետական
    այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրն ապահովում է կրթություն
    բոլորի համար:
  2. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Ուսուցումը կազմակերպվում է նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական պետական չափորոշչին (այսուհետ՝ Չափարոշիչ) համապատասխան, Ուսանողի` սահմանված կարգով հաստատվող տարեկան ուսումնական պլանի (Պայմանագրի հավելված 1) հիման վրա
  3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ՝ Պայմանագիրը լուծվում, կամ գործողությունը դադարում է սահմանված կարգով. 1) Օրինական ներկայացուցչի և Ուսանողի նախաձեռնությամբ. 2) Քոլեջի նախաձեռնությամբ. 3) եթե Քոլեջը լուծարվել կամ վերակազմակերպվել է. 4) եթե Ուսանողի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
  5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ՝ Կողմերի տարաձայնությունները լուծվում են Կանոններով սահմանված կարգով, փախադարձ համաձայնությամբ:
Posted in Հաղորդակցման հմտություններ

Ինքնակենսագրական

Ես Գոհար Սիմոնյանն եմ, 16 տարեկան։ Ծնվել եմ 2006թ․ փետրվարի 22-ին: Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում 2012-2021թթ․: 2021թ․ առ այսօր սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, զբոսաշրջության բաժնում։ Սիրում եմ ուսումնասիրել տարբեր համակարգչային ծրագրեր, գիրք կարդալ, երգեր լսել և ֆիլմեր դիտել։ Հաճախել եմ դաշնամուրի, գորգագործության, նկարչության, սուսերամարտի և դիզայնի։ Ներկա պահին սովորում եմ մոնտաժ, իսպաներեն և անգլերեն։