Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Աստղի՛կ,-դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին,-ասաց մորաքույրս։ Մորաքույրս ասաց․ Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։ Աստղի՛կ,-ասաց մորաքույրս,-դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

Նա հարցրեց․ -Թանկագի՛ն վարժապետ, ինչո՞ւ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնդոտում նրանց բախտավորությանը։ Թանկագի՛ն վարժապետ, — ինչո՞ւ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնդոտում նրանց բախտավորությանը- հարցրեց նա։ Թանկագի՛ն վարժապետ,- հարցրեց նա,- ինչո՞ւ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնդոտում նրանց բախտավորությանը։

Այգեպանը ասաց․

-Ժլատ մի լինիր սիրելի՛ս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։ -Ժլատ մի լինիր սիրելի՛ս,- ասաց այգեպանը,- նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

  1. Ընդգծիր փոխաբերական իմաստով գործածված բառերը

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու մեղմ շշնջում էր օդը։ Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։ Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր արևակեզ ժայռերին։ Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։ Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։

Կրակը առհամրհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։ Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։ Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։ Ձայները անէացան հալվեցինքնած էին և՛, ամրոցը և՛, մարդիկ և՛, անդնդախոր ձորը։

2. Շարունակել նախադասությունները

Երկու օր է ինչ անձրևը չի դադարում։

Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և հասել իր նպատակակետին։

Ձմեռն անցավ բայց, դեռ զգում ենք ձմռան շունչը։

Մեկ էլ մի կրակոց լսվեց, և բոլորը դուրս վազեցին։

Երբ նա կռացավ անսպասելիորեն տեսավ տխուր տեասրան։

Posted in Հայոց լեզու

Մասիսն ու Արագածը

Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում: Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են. մեկն ասում է՝<< Ես եմ լավը և քեզանից էլ բարձր>>, մյուսը թե՝ << Ես քեզանից և՛ լավն եմ, և՛ ավելի մեծ ու բարձր>>: Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, ասելով եթե դուք չհաշտվեք ես կբաժանեմ երկուսիդ էլ և դուք այլևս իրար չեք տեսնի: Քույրերը շատ էին կռվել և հաշտվել, շատ զոհեր և արհավիրքներն էին տեսել , և բաժանումը նրանց համար մեծ ցավ կլիներ: Նրանք որոշեցին, որ այլևս երբեք չպետք է վիճեն:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Ճյուղից ճյուղ, ուրախ-զվարթ, կտրել-անցնել, ռուս-ճապոնական, բաց կանաչ, տուն-թանգարան, յոթ-ութ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

  • Անկողին ընկնել-Խեղճ կինը անքուն գիշերներ անցկացնելու պատճառով անկողին էր ընկել,
  • լույս աշխարհ գալ-Երբ լույս եկավ նրա առաջնեկը,իր բոլոր հույսերը ու երազանքները վերածնվեցին։
  • աչքից ընկնել-Իր վատ արարքի պատճառով նա բոլորի աչքից ընկել էր։
  • երեսը պինդ-երեսը պինդ լինելու պատճառով նրա հետ ոչ ոք չէր շփվում։

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

  • Ապերասան-Երասան՝ սանձ չունեցող, անսանձ,
  • այպանել-Ծաղրել,
  • բամբիշ- Թագուհի, իշխանուհի,
  • դերձան-Թել, առասան,
  • մախաղ-Փոքրիկ տոպրակ, որի մեջ լցնում են ուտելիքի պաշար և կապում մեջքին:

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

  • Գույն-գունավոր,
  • ծաղիկ-ծաղկային,
  • բախտ-բախտավոր,
  • տուն-տնային, տնական
  • խուճապ-խուճապային,
  • Ալպեր-ալպիական,
  • եղբայր-եղբայրական

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

 Սրսրթալ,-սրթսրթալ, սրդողած-սրտդողած, տուժել-տուժվել, խաչակնքել-խաչակնքվել, կապվել-կապնվել

6․Գրել մեկ բառով․

Թիկն տալ —Թիկնել

երդում-պատառ ուտել —երդվել

խաղք-խայտառակ դառնալ —խայտառակվել:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Դույզն-ինչ, ներկա-բացակա, քաղաքից քաղաք, ֆրանս-գերմանական, իննից տասը, քսան-քսանհինգ, կուշտ-կուշտ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Շունչ քաշել- Երկար աշխատելուց հետո նա վերջապես շունչ քաշեց։ մատը մատին չտալ-Նա տանը մատը մատին չէր տալիս,բայց երբ դրսում օգնություն էր պետք լինում, նա պատրաստակամ էր օգնել բոլորին։ բերան ծռել- Նա որևէ մեկին բերան չէր ծռում,որ իրեն օգնեն։ ականջի ետև գցել-Աղջիկը մոր ասածներն ականջի ետև էր գցում։

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապարոշ-Գլխի փաթույթ, անթեղել-Առհասարակ՝ մոխրով կամ հողով ծածկել՝ թաղել, մատռվակ-Խմիչքեղենը՝ տնօրինող, լցնող ու խմողներին մատուցող սպասավոր, պարտակել- Թաքցնել, պահել, ստեպղին-Գազար

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Վախ-վախկոտ, նյութ-նյութական, լեզու-լեզվական, գլուխ-գլխավոր, Մոսկվա-մոսկովյան, ջուր-ջրային, աստղ-աստղային

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

Փախնել-փախչել, կպնել-կպչել, շնշնկան-շնկշնկան, հայթայթել-հայթհայթել, հագնել-հագնվել

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Լրացնել հետևյալ շրջասությունները՝

Ծագող արևի երկիր-Ճապոնիա,

Թորգոմա տան զավակ- հայ,

Ժողովուրդների բանտ- Ռուսաստան,

Ծաղիկների թագուհի-վարդ,

Թիկունքդ տեսնեմ-հեռացիր,

Պատմության հայր-Հերոդոտոս

Մորփեոսի գիրկը գնալ-Քնել։

Սյունակներից ընտրիր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի՝

Խորշել-գարշել, զզվել,

Անէանալ-չքանալ, անհետանալ,

Ուրախանալ- հրճվել, ցնծալ,

Զարհուրել-երկյուղել, սարսափել,

Փայփայել-գորովել, փաղաքշել։

Լեզու բառով կազմիր դարձվածքներ կազմիր՝

լեզուն կծել -Խոսելու միջոցին հանկարծ լռել,

Լեզուն չորանալ-սաստիկ վախենալ,

լեզվով խայթել- վիրավորել,

լեզուն ծամել- չհամարձակվել,

լեզուն երկար- համարձակ խոսող,

լեզուն կապ ընկնել -Խոսել չկարողանալ,

լեզուն կուլ տալ-չխոսել։

Սյունակներից մեկական արմատ ու վերջածանց ընտրիր և կազմիր հինգ բարդածանցավոր բառ՝

Ձի- ձիարշավարան,

Կապույտ-կապույտաչյա,

Վեմ-վիմագրություն,

Բանտ-բանտախցիկ ,

Գլուխ-գլխացավանք։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Փոխիր դերբայական կապակցությունների շարադասությունը երկու ձևով․

Ձորապռնկի ժայռին թառած՝ արծիվն ակնդետ նայում էր գետի արծաթավուն կոհակներին։ Արծիվն, ձորապռնկի ժայռին թառած, ակնդետ նայում էր գետի արծաթավուն կոհակներին։ Արծիվն ակնդետ նայում էր գետի արծաթավուն կոհակներին՝ ձորապռնկի ժայռին թառած։

Հիվանդի քննություննը վերջացնելով բժիշկը հաջորդին ներս կանչեց։ Բժիշկը հաջորդին ներս կանչեց՝ հիվանդի քննություննը վերջացնելով։ Բժիշկը, հիվանդի քնությունը վերջացնելով, հաջորդին ներս կանչեց։

Ուսումն արտասահմանում կատարելագործելու համար Գարեգինը հովհանավորների դռներն էր ծեծում։ Գարեգինը հովհանավորների դռներն էր ծեծում՝ ուսումն արտասահմանում կատարելագործելու համար։ Գարեգինը ուսումն արտասահմանում կատարելագործելու համար հովհանավորների դռներն էր ծեծում։

Բացատրիր տրված դարձվացքների իմաստները․

  • Փակագծեր բացել- բացահայտել
  • Մի անկյուն քաշվել-մեկուսանալ, առանձնանալ
  • Ծտի թևով -արագ
  • Իրար հետ շուն ու կատու դառնալ-թշնամանալ
  • Մեկին բերան ծռել-խնդրել
  • Զենքերը վայր դնել-հանձնվել։
Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

  1. Հետևյալ բառերը համառոտագրիր՝
  • Դար-դ․
  • դարեր-դդ․
  • եզակի-եզ․
  • Կիլոգրամ-կգ
  • սանտիմետր-սմ
  • Ավետիք Իսահկյան- Ավ․ Իսահակյան
  • վայրկյան- Վրկ․
  • Ընկեր- ընկ․
  • Միլիոն-մլն․
  • Միլիարդ-Մլրդ․
  • Պարոն-պ․
  • Թվական- թ․
  • Ակադեմիկոս- ակադեմ․
  • Պորֆեսոր-պրոֆ․
  • կիլոմետր-կմ․
  • Սուրբ- Ս,
  • Օրիորդ-օր․
  • Գրիգոր Զոհրապ- Գ․ Զոհրապ
  • Հովհաննես Թումանյան- Հովհ․ Թումանյան

2. Լռացրեք հետևյալ շրջասությունները

  1. Բժշկության հայր-Հիպոկրատ 
  2. Բիբլիական երկիր- Հայաստան
  3. Ավետյաց երկիր-Պաղեստին
  4. Ավարայրի բլբուլ- Եղիշե
  5. Բոսֆորի հիվանդ- թուրքիա
  6. Բուրգերի երկիր- Եգիպտոս
  7. Գեղամա գեղեցկուհի- Սևանա լիճ
  8. Երաժշտության հայրենիք- Իտալիա
  9. Զալցբուրգի ծաղիկ- Մոցարտ
  10. Ծիծաղի մայրաքաղաք- Գյումրի

3. Տրված բայերի հրամայական եղանակի եզակի ձևերը գրիր

Խոսել- խոսի՛ր,

ուտել- կե՛ր,

Մոտեցնել- մոտեցրու՛

Բարձրացնել- բարձրացրու՛

Վաղեցնել- վախեցի՛ր

լինել- եղի՛ր

բերել- բե՛ր

ելնել- Ելի՛ր

թողնել-թո՛ղ

Վեր կենալ- վե՛ր կաց

Մեկական նախադասություն կազմիր տրված հատուկ անունները գործածելով բացահայտիչի կամ բացահայտյալի կանոնով։

Ակսել Բակունց, — Ակսել Բակունցը՝ հայ նշանավոր գրողը, 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ։

Ալեքսանդր Թամանյան, — Ալեքսանդր Թամանյանը՝ հայ ճարտարապետը, 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

Մինաս Ավետիսյան- Մինաս Ավետիսյան՝բազմաժանր նկարիչը, պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ՝ երբեմն ողբերգական շեշտերով ։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք

Շարունակի՛ր  պատմությունը   8-10 նախադասությամբ՝  հասցնելով ավարտուն տեսքի:

Ամառները  հաճախ էի հանգստանում  գյուղում: Մի օր մտա մեր  մառանը՝  բահը վերցնելու:  Սիրում էի  ամռան երկար օրերին  ծառերի տակերը փորփրել:  Մառանի դռնով ներս մտա թե  չէ, զարմացած կանգ առա: Տեսա որ մառանի դուռը բաց էր: Ներս մտա թե չէ տեսա մի անօգնական շուն: Նա ինձ իր շարժումներով փորձեց հասկացնել,որ գնամ իր ետևից: Ես նրա հետ գնում էի նա շատ անհանգիստ էր և ինձ շատ էր հետաքրքրում թե ինչ էր պատահել,որ նա այդքան մտահոգ էր։ Երբ մենք տեղ հասանք ես շատ զարմացա տեսնելով նրա վիրավոր ձագին: Ես զգուշությամբ վերցրեցի ձագին և շտապեցի տուն որպեսզի վիրակեպ եմ վնասված թաթը: Շունը ուրախ շարժումներով կարծես իր շնորհակալությունն էր հայտնում ինձ։ Ես էլ էի ուրախ ու գոհ։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։

Առավոտը, լույսը որ բացվեց, մայրս տավարը դուրս հանեց, մի գրվանքա բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց գնացինք։ Գնացինք , քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին, իլիկը մանեց: Քարափն էլ ճեղքվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի պառավ կին նստած էր և բարկացած ասաց. «Տա՜տիկ, իլիկը տու՜ր» Պառավն ասաց. «Աղջիկս՛, արի վերցրու տար, ես մեծ կինն եմ, չեմ կարող տեղիցս կանգնել: Աղջիկը բարկացած ասաց. «Դուռը որտեղ է» Ասեց. «Ձորի՛ միջով արի»

Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, դուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Աղջիկը ձորի միջով գնաց, տեսավ մի գաղտնի դուռը բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը վերցնի, դուռը անհետացավ, ասաց. «Տատիկ՛, դուռը կորցրեցի, ուր է»: Տատիկն ասաց. «Աղջիկ, արի բան պետքա ասեմ»: Գնաց պառավի մոտ: «Մի-ասաց, ավելը վերցրու, մեր տունը մաքրի: Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավը ասաց. «Աղջիկ՛, մեր տունն է մաքուր, թե ձերը»: Աղջիկը բարկացած ասաց, «Մեր տունը մաքուր է, ձե՛րը կեղտոտ»: