Posted in Կենսաբանություն

Կենսաբանության տարեկան հաշվետվություն

Կենսաբանություն առարկայի իմ ամբողջ տարվա ամփոփումը։ 

Կենսաբանություն

  1. Կենսաբանության մասնաճյուղերը և կապն այլ գիտությունների հետ
  2. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները
  3. ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
  4. ԲՋՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
  5. Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
  6. ՑԻՏՈՊԼԱԶՄԱ ԲՋՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԳԱՆՈԻԴՆԵՐԸ
  7. Սպիտակուցների սինթեզ՝ տրանսկրիպիցիա, տրանսլյացիա
  8. Վագրեր սահմանին
  9. Վիրուսներ
  10. Նոյեմբեր ամսվա ամփոփում․
  11. միտոզ
  12. Էուկարիոտ
  13. Դեկտեմբեր ամսվա ամփոփում
  14. ԿՐԿՆԱԿԻ ԲԵՂՆԱՎՈՐՈՒՄ
  15. Փետրվար ամսվա անփոփում
  16. Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:
  17. ՄԱՐԴՈՒ ՏՆՏԵՍԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՏԵՒԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
  18. Գործնական աշխատանք
  19. Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ
  20. Ուռոցքային բջիջներ
  21. Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ
  22. Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ
  23. Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:
  24. Ապրիլ ամսվա ամփոփում
  25. Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա.
  26. Էկոլոգիական գործոններ. Դրանց դասակարգումը. Կենսաբանություն

Posted in Կենսաբանություն

Էկոլոգիական գործոններ. Դրանց դասակարգումը. Կենսաբանություն

Միջավայրի պայմանները մշտապես փոփոխվում են, և ցանկացած կենդանի էակ իր գոյությունը պահպանելու համար հարմարվում է այդ պայմաններին: Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ: Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասարակգվում են երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոններ: Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական (լույս, ջերմություն, խոնավություն), հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ տվյալ տարածքի ռելիեֆը, որից կախված է մյուս գործոնների՝ քամիների և լույսի ազդեցության աստիճանը:

Կենսածին գործոններ: Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Օրինակ, միջատներով բույսերի հոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդածին գործոններ: Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:

Posted in Կենսաբանություն

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա.

Տեսակ է համարվում այն առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում ու բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ:

յլօնյվֆի.jpg

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։ Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

բեվեռաբայլ.jpg

Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։ Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներումմեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։

Իդեոադապտացիաներն օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն: Ի հակադրություն արոմորֆոզների իդեոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության ու կենսագործունեության մակարդակի ընդանուր բարձրացմամբ:

Ընդհանուր դեգեներացիա, այն, որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։

Posted in Կենսաբանություն

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները :
  2. Գաղափար կենսոլորտի մասին և կենսոլորտի բաղադրիչները :
  3. Մուտացիների դասակարգում :
  4. Քրոմոսոմային և գենային մուտացիաներ :
  5. Բույսերի և կենդանիների սելեկցիա դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ :

  1. ՀՀ- ում առաջացած բնապահպանական հիմնախնդիրներն են օդի և ջրի ախտոտվածությունը դրա հինական պատճառներից մեկը թափոների վատ կառավարումն է ՀՀ ում չկա որևէ սանիտարական աղբավայր և դրանցից որոշը տեղափոխվում են բաց աղբամաններ կամ գետերի ափամերձ տարածքներ : Գյուղատնտեսությունը, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, հանքագործությունը և քիմիական արդյունաբերությունը ջրի և օդի ախտոտման հիմնական պատճառներն են : Աղբը : Աղբը թափվում է տոննաներով, մենք գիտենք որ աղբը վառվում է և մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր պահպանելով շրջակա միջավայրը. չնետել պոլիէթելային փտոպրակները, այլ օգտագործել մի քանի անգամ, չնետել շշերը: Ծառահատությունը, ծառահատության պատճառով ախտոտվում է մթնոլորտը և թթվածինը քչանում է : 
  2. Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները:Կենսոլորտը զբաղեցնում է ամբողջ ջրոլորտը:Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները
  3. Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է, որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիների դասակարգում՝ գենոմային-Օրգանիզմների կամ բջիջների առաջացում։ Քրոմոսոմային-Սրանք քրոմոսոմների կառուցվածքի փոփոխություններ են: Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում ։ գենային-Գենային մուտացիաները գեների կառուցվածքի փոփոխություններ են:
  4. Քրոմոսոմային-Սրանք քրոմոսոմների կառուցվածքի փոփոխություններ են: Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում ։ գենային-Գենային մուտացիաները գեների կառուցվածքի փոփոխություններ են:
  5. Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։ Բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից մեկը հենց սելեկցիան է, որը ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց սելեկցիան բնական ընտրությունը այստեղ փոխարինվել է արհեստականով։

Ապրիլ ամսվա աշխպատանքներ՝

Posted in Կենսաբանություն

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սելեկցիա պրեզենտացիա

Սելեկցիա  գիտությունը,անհրաժեշտ է տարբեր օրգանիզմների և բնությանը  կենդանիների նոր ցեղատեսակների  բարելավմամբ և բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։Մարդու համար սելեկցիան անհրաժեշտ է տարբեր ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։ Բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից մեկը հենց սելեկցիան է, որը ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց սելեկցիան բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Կարգաբանություն, անատոմիյան, մորֆոլոգիյան, ֆիզիոլոգիյան, բույսերի և կենդանիների էկոլոգիիյա, կենսաքիմիան, իմունոլոգիյանի, բուսաբուծությունը, անասնաբուծությունը, ֆիտոպաթոլոգիյան, միջատաբանութիյան և այլ գիտությունները սերտորեն կապված են գենետիկայի հետ Գենետիկան սելեկցիայի գիտատեսական հիմքն է, որև օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Սելեկցիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը։ Սելեկցիոներներին հնարավորություն տվեցին մշակել բուսական և կենդանական օրգանիզմների ժառանգականության նպատակադիր կառավարման մեթոդներ։ Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։

Posted in Կենսաբանություն

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Սիմբիոզ, երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։

Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։


Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։ Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։

Posted in Կենսաբանություն

Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:

Կենսաբանական էկոհամակարգը տարբեր տեսակների առանձյակների մի խումբ է, որոնք ապրում են մի որոշակի տարածքում և համագործակցում են իրար հետ, օրինակ՝ խոնավ արևադարձային անտառները, անապատները, կորալյան գաղութները, բարձրախոտային դաշտավայրերը և այլն։ Կենսաբանական էկոհամակարգը իր բնակության վայրի հետ միասին կոչվում է էկոհամակարգ։ Վերհողային էկոհամակարգերում ջուրը գոլորշանում է Երկրի հողային մակերեսներից և ջրի մակերեսից, որպեսզի նորից թափվի անձրևի և ձյան տեսքով, և ապահովի ջրային և ստորջրյա պաշարները։

Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոսինթեզող օրգանիզմները կլանում են CO2 և արտադրում են թթվածին, իսկ կենդանիները և սնկերը կլանում են O2 և արտազատում են CO2։ Սննդի հանքային տարրերը, օրինակ՝ ազոտը և ֆոսֆորը, կատարում են շրջանառություն էկոհամակարգի կենդանի և ոչ կենդանի բաղադրիչների միջև։ Շրջակա միջավայրի ֆիզիկական պայմանները, հատկապես կլոր տարվա ջերմաստիճանը, ազդում են էկոհամակարգի կառուցվածքի և բնույթի վրա և որոշում են տարածքի վերածումը անտառի թե՛ անապատի, կամ էլ ճահիճի ու արահետի։

Կենսաբանական էկոհամակարգը նույնպես կարող է ազդել միջավայրի ֆիզիկական պայմանների վրա։ Վերհողային էկոհամակարգերում, օրինակ, քամու արագությունը, խոնավությունը, ջերմաստիճանը կամ էլ այլ հիմնական պայմանները կարող են կախված լինել այնտեղ ապրող բույսերից և կենդանիներից։

Էկոհամակարգի կառուցվածքը որոշվում է նաև սիմբիոտիկ փոխհարաբերություններով, այդ թվում նաև մուտուալիտիկ ցիմբիոզը, օրինակ՝

  1. մսալի պտուղներով բույսերը և դրանցով սնվող կենդանիները, որոնք տարածում են բույսերի սերմերը,
  2. սնկերը և ջրիմուռները,
  3. կորալյան գաղութները և նրանցում ապրող ջրիմուռները և այլն։
Posted in Կենսաբանություն

Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Կարճ ասած՝

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝

  • ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ,
  • աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը)։ Հնարավոր են գենային մուտացիաների հետևյալ գենետիկական հետևանքները.

  • կոդոնի իմաստի պահպանում՝ գենետիակական կոդի ընդարձակվածության պատճառով (նուկլեոտիդի հոմանիշային փոփոխություն),
  • կոդոնի իմաստի փոփոխություն, որը հանգեցնում է պոլիպեպտիդային շղթայի համապատասխան մասում ամինաթթուների փոխարինման (միսսենս-մուտացիա),
  • անիմաստ կոդոնի առաջացում (նոնսենս- մուտացիա)։
  • Երեք անիմաստ կոդոն՝ ամբեր – UAG, օխր- UAA և օպալ- UGA (սրանց համապատասխան էլ ստացվում են մուտացիաների անվանումները, որոնք բերում են անիմաստ տրիպլետների առաջացմանը՝ ամբեր-մուտացիա) հետադարձ փոփոխություն։

 Ըստ գեների արտահայտման (էքսպրեսիայի) վրա ազդեցության՝ մուտացիաները բաժանվում են 2 կատեգորիայի՝

  1. հիմքերի զույգերի փոփոխման տիպի մուտացիաներ
  2. հաշվառման շրջանակի շեղման տիպի (frameshift)։ Վերջիններս իրենցից ներկայացնում են դելեցիաներ կամ նուկլեոտիդների մեջբերումներ, որոնց թիվը բազմապատիկ չէ երեքի, ինչը կապված է գենետիկական կոդի եռահյուսման հետ։

Առաջնային մուտացիան հաճախ անվանում են ուղիղ մուտացիա, իսկ գենի ելակետային կառուցվածքը վերականգնող մուտացիան՝ հակառակ մուտացիա կամ ռեվերսիա։ Մուտանտ օրգանիզմի մոտ ելակետային ֆենոտիպի վերադարձը մուտացիոն գործառույթի՝ վերականգնման հետևանքով, տեղի է ունենում ոչ թե իրական ռեվերսիայի հաշվին, այլ նույն գենի կամ մեկ ուրիշ՝ ոչ ալլելային գենի այլ հատվածում մուտացիայի հետևանքով։ Այդ դեպքում հետադարձ մուտացիան անվանում են սուպրեսսորային։ Այն գենետիկական մեխանիզմները, որոնց շնորհիվ տեղի է ունենում մուտանտ ֆենոտիպի սուպրրեսիան, խիստ բազմազան են։

Մուտացիաների հետևանքները բջջի և օրգանիզմի համար

 Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը (մասնավորապես բջջի ծրագրավորվող մահվան՝ ապապտոզին)։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։ Գոյատևման հաստատուն պայմաններում առանձնյակներից շատերն ունեն օպտիմալին մոտ գենոտիպ, իսկ մուտացիաներն առաջացնում են օրգանիզմի գործառույթների խախտում, նվազեցնում նրա հարմարվածությունը և կարող են բերել առանձնյակի մահվան։ Սակայն, շատ հազվադեպ մուտացիան կարող է նպաստել օրգանիզմի մոտ օգտակար հատկանիշների առաջացմանը, և այդ դեպքում մուտացիաները շրջակա միջավայրին հարմարվելու միջոցներ են ձեռք բերում և համապատասխանաբար կոչվում են հարմարվողական։

Մուտացիաների դերն էվոլյուցիոն պրոցեսում

Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում 20-րդ դարի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։

Posted in Կենսաբանություն

Գործնական աշխատանք

1․ Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը ։

2․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնախնդիրներ գիտեք ։

3․ Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ օրինականեր , տալ դրանց լուծում ։

  1. Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները: Կենսոլորտը զբաղեցնում է ամբողջ ջրոլորտը: Կենսոլորտը հասկացվում է որպես մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմի ամբողջությունը: Նրանք բնակվում են Երկրի բոլոր անկյուններում:  կենսոլորտում կյանքը չի հայտնվում որպես կենդանիների, բույսերի մանրէների և վիրուսների շարունակական շերտ, այլ անհատները պատկանում են տարբեր տեսակների: Այս տեսակները բաշխված են և տարբեր կերպ են զբաղեցնում տարածքը: Ոմանք գաղթում են, մյուսները նվաճում, իսկ մյուսներն ավելի տարածքային են և պաշտպանում են իրենց բնակավայրային։Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վլադիմիր Վ․։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը ։ Կենսոլորտ տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում օրինակ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում;

2.մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներն են Որսորդություն-Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները Ծառահատում — որի պատճառով օդը աղտոտվում է և քչանում է թթվածինը

3. մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ են Աղտոտվածություն, պլաստիկ արտադրանքների օգտագործումը,ջրային պաշարների աղտոտումը-ես կտուգանեի մարդկանց տարածքը աղտոտելու համար, ծառահատում, որսորդություն-ես կմատեծեի մի օրենք եթե ինչ որ մարդ ծառերը հատեր պետք է ձերբակալ էին նրանց։