Posted in Ճամփորդություն

Նախաամանորյա ճամփորդություն Վաղարշապատ

Դեկտեմբերի 23-ին նախաամանորյա ճանապարհորդություն ունեցանք դեպի Վաղարշապատ քաղաք։ Այցելեցինք Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Էջմիածնի Մայր տաճար, Ռուբեն Սևակի թանգարան, Սուրբ Գայանեի վանք , Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և վերջում Զվարթնոցի տաճար։ Ինձ շատ դուր եկավ ճանապարհորդությունը, քանի որ բացահայտեցի հայոց հոգևոր մայրաքաղաք՝ Վաղարշապատը, նրա տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողները։

Կից ներկայացնում եմ այնտեղից արված լուսանկարները․

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Մայր տաճար

Ռուբեն Սևակի թանգարան

Սուրբ Գայանե վանք

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Զվարթնոցի տաճար

Posted in Իսպաներեն

En el aula

  1. Tu madre es una mujer muy culta y simpatica.
  2. Elisa no es profesora de música
  3. ¿Están ustedes en Madrid por primera vez?
  4. ¿Tu estas seguro de que es aqui donde se vende un piso?
  5. Vamos, chico , ya es tarde.
  6. ¿De quién es el periódico?
  7. José no está bien, pues ha comida mucho chorizo.
  8. Ricardo y Pedro son mis primos.
  9. Los Sánchez estan en el aeropuerto.
  10. Ahora son las tres de la mañana.
  11. Este niño es muy guapo.
  12. La mujer de Antonio es muy joven.
  13. Es muy tarde y Pedro no ha llegado.
  14. Dicen que este hotel es muy caro
  15. El viaje es muy largo.
  16. Durante las frestas de Navidad todos estan alegres.
  17. Maria es muy amable.
  1. Ձեր մայրը շատ կուլտուրական և գեղեցիկ կին է:
  2. Էլիզան երաժշտության ուսուցչուհի չէ
  3. Դուք առաջին անգամ եք Մադրիդում:
  4. Համոզվա՞ծ եք, որ հենց այստեղ է վաճառվում բնակարան։
  5. Արի, տղա, ուշ է։
  6. Ո՞ւմ թերթը:
  7. Խոսեն լավ չէ, քանի որ շատ է կերել Չորիզո։
  8. Ռիկարդոն և Պեդրոն իմ զարմիկներն են։
  9. Լոս Սանչեսը օդանավակայանում է:
  10. Հիմա գիշերվա երեքն է։
  11. Այս տղան շատ գեղեցիկ է։
  12. Անտոնիոյի կինը շատ երիտասարդ է։
  13. Շատ ուշ է, իսկ Պեդրոն չի եկել։
  14. Ասում են՝ այս հյուրանոցը շատ թանկ է
  15. Ճանապարհը շատ երկար է։
  16. Սուրբ Ծննդյան տոներին բոլորը երջանիկ են։
  17. Մարիան շատ բարի է։
Posted in Ճամփորդություն

Նախաամանոր Վաղարշապատում

slider_1_2021-04-23_16-49-02-07մմմմ

Ճամփորդության ժամանակը՝ դեկտեմբերի 23-ին՝  ժամը 9․15-ին

Ճամփորդության վայրը՝ Ամանորին ընդառաջ՝ ուսումաճանաչողական ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Վաղարշապատ քաղաք, ճանապարհին՝ այցելություն Սուրբ Հռիփսիմեի տաճար,  քայլք քաղաքում, այցելություն, Կոմիտասի, Մակար Եկմալյանի արձաններին, Հովանոցներով փողոց՝ ամանորյա տոնավաճառ,  քայլք Մայր տաճար, այցելություն Ռուբեն Սևակ պատկերասրահ,  Սուրբ  Գայանեի վանք, այց հայ երախտավորների շիրիմներին, վերադարձին՝ Զվարթնոցի տաճար։

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նպատակը՝  հայրենագիտական-ճանաչողական ճամփորդությամբ սովորողները կճանաչեն հայոց հոգևոր մայրաքաղաքը՝ իր տեսարժան վայրերով, վերադարձին՝ այցելություն  Զվարթնոցի տաճար։

Նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողները նախապես համացանցի միջոցով, ծանոթանում են Էջմիածին քաղաքին, նրա տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին,   առցանց տեղեկություններ են հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում և Քոլեջի ենթակայքում:

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: Եկեղեցին կառուցվել է 618 թ-ին։ Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, իսկ  Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր,  տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում,  պատրաստվել կոփածո երկաթից ջահ,  հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):

Սուրբ Գայանե վանքը միջնադարյան կրոնական կառույց է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի նույնպես վկայարան է կառուցել: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:
1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):  Վերջին անգամ նորոգվել է 1977–1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ։

Էջմիածնի Մայր տաճարը խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան հայկական եկեղեցական հորինվածք է, որը  մեծ ավանդն է եղել համաշխարհային քրիստոնեական ճարտարապետության զարգացման մեջ: Ճարտարապետական այս հորինվածքը 9-11-րդ դդ. տարածվել է նաև Եվրոպայում: Տաճարի համար «Էջմիածին» (իջավ Միածինը) անունն առաջին անգամ օգտագործել է 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արք. Օրբելյանը: 17-րդ դարասկզբին Պարսից շահ Աբաս Ա-ն սկզբնապես որոշել է քանդել Մայր Տաճարը: Բարեբախտաբար այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվել է, սակայն հետագայում՝ 1614 թ., Մայր Տաճարից հանգու­ցային տեղերից հանվեցին 15 քարեր, որոնք  տեղափոխվեցին Պարսկաստան, որպեսզի Սպահանի մոտ Մայր Տաճարի նմանողությամբ նոր տաճար կառուցվի, որպեսզի հայրենիքից տեղահանված հազա­րավոր հայերի «սրտերը կարոտ քաշելով չճմլվեն»։ 2012 թվականից մինչ օրս իրականացվում են նախադեպը չունեցող համալիր և հիմնարար նորոգչական աշխատանքներ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2022 թվականին։ Հաշվի առնելով իրականացվող աշխատանքների մեծածավալ ընդգրկվածությունը՝ կարող ենք արձանագրել, որ Մայր Տաճարին տրվում է երկրորդ կյանք:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է եղել։ 10-րդ դարում տաճարն ավիրվել է երկրաշարժից, 1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։ 1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են]:

Ճամփորդության  ծրագիր

Դեկտեմբերի 23

9.15. — մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ուսումնական ժամերգությունից հետո

9.30  —  ճանապարհին կանգառ Սուրբ Հռիփսիմեի վանքում

10.00 —  Հովանոցներով փողոց, ամանորյա տոնավաճառ

12.00  — այցելություն Մայր տաճար և  Ռուբեն Սևակ պատկերասրահ, ապա Սուրբ Գայանեի վանք, մի փոքր հանգիստ վանքի բակում և շրջայց հայ երախտավորների շիրիմներին։

14.30  —  քայլք քաղաքում, հանգիստ և ընդմիջում  Վաղարշապատի  Տաշիր պիցցայում

16.00 — Վերադարձի ճանապարհին այց Զվարթնոցի տաճար, ապա՝  Երևան։

Ճամփորդության պատասխանատուներ

  • Թամար Ղահրամանյան
  • Քրիստինե Սահակյանց

Ճամփորդության մասնակիցներ

  1. Արմանուշ Ղազարյան (2-3 կուրս)
  2. Մերի Քերոբյան (2-3 կուրս)
  3. Լիանա Գրիգորյան (2-3 կուրս)
  4. Նարեկ Սոսոյան (2-3 կուրս)
  5. Արմեն Ավետիսյան (2-3 կուրս)
  6. Հասմիկ Խաչատրյան (2-3 կուրս)
  7. Տիգրան Բրուտյան (2-3 կուրս)
  8. Պարգև Թադևոսյան (2-3 կուրս)
  9. Հովհաննես Աղայան (2-3 կուրս)
  10. Գոռ Մուրադյան (2-3 կուրս)
  11. Դավիթ Խալաթյան (1-3 կուրս)
  12. Աշոտ Վարդանյան (1-3 կուրս)
  13. Ջուլիետա Բաբայան (1-3 կուրս)
  14. Լիա Ավդալյան (1-1 կուրս)
  15. Լուսինե Մելքումյան (1-1 կուրս)
  16. Մանյա Կարապետյան (1-1 կուրս)
  17. Սոնա Մեհրաբյան (1-1 կուրս)
  18. Գոհար Սիմոնյան (2-1 կուրս)
  19. Դավիթ Անժուր (1-2 կուրս)

Արդյունքներն ամփոփում ենք տեսանյութերով, պատումներով, որոնք սովորողները հրատարակում են իրենց բլոգներում։

Արդյունքների ամփոփում

Posted in Իսպաներեն

En casa

83/4

señala las actividades de tiempo libre que haces normalmente

  • ir al cine/teatro-գնալ կինո/թատրոն
  • bailar-պարել
  • ver la tele-հեռուստացույց դիտել
  • cenar fuera de casa-ընթրել դրսում
  • salir con los amigos-ընկերների հետ շփվելը
  • leer-կարդալ
  • ver una pelicula en internet-դիտել ֆիլմ առցանց
  • practicar algun deporte-զբաղվել ցանկացած սպորտով
  • jugar con los videojuegos-խաղալ տեսախաղերի հետ
  • invitar a amigos a mi casa-հրավիրել ընկերներին իմ տուն
  • tocar un instrumento de musica-նվագել երաժշտական գործիք
  • conectarme a internet-միանալ ինտերնետին

  • Nosotros colocando los vestidos en el armario.
  • El relojero arreglando el reloj antiguo.
  • El jardinero cortando las ramas del árbol.
  • Los arquitectos hablando de la nueva construcción.
  • El director de orquesta dirigiendo el concierto.
  • Cuando escuchando música quiero silencio absoluto.
  • Llegando, ellos ahora mismo en taxi.
  • ¡Calla oyendo, yo una noticia terrible.
  • Disiendo, él una cosa que interesa a todos.
  • Encendiendo nosotros la chimenea en este momento.
  • Juan no suele fumar, pero ahora fumando.
  • Los niños durmiendo en sus cuartos.
  • Ana haciendo la lección de mañana.
  • Ella pidiendo muchas cosas.
  • Մենք զգեստները դնում ենք պահարանում:
  • Ժամագործը շտկում է հին ժամացույցը.
  • Այգեպանը կտրում է ծառի ճյուղերը.
  • Ճարտարապետները խոսում են նոր շինարարության մասին.
  • Համերգը վարող դիրիժոր.
  • Երաժշտություն լսելիս ես ուզում եմ բացարձակ լռություն:
  • Ժամանելով, նրանք հենց հիմա տաքսիով:
  • Լռիր լսում ես, սարսափելի լուր եմ։
  • Նախագծելով, նա մի բան է, որը հետաքրքրում է բոլորին:
  • Այս պահին մեզ վառելով բուխարիը:
  • Խուանը սովորաբար չի ծխում, բայց հիմա ծխում է:
  • Երեխաները քնում են իրենց սենյակներում.
  • Անան վաղվա դասն է անում։
  • Նա շատ բաներ է խնդրում:

Տեղադրել համապատասխան հարցական դերանունը.

  • ¿A quien conocía bien Ana en Madrid?
  • ¿ En que países hablan español?
  • ¿Con quien vas al teatro, Maria?
  • ¿En que piso vives Julia?
  • ¿Qué edad tienen tus hijas?
  • ¿Para quién son estas flores?
  • ¿que hacéis por las tardes?
  • ¿de donde son aquellos muchachas?- Son españolas.
  • Ու՞մ էր լավ ճանաչում Անան Մադրիդում։
  • Ո՞ր երկրներում են նրանք խոսում իսպաներեն:
  • Ո՞ւմ հետ ես թատրոն գնալու, Մարիա:
  • Ո՞ր հարկում ես ապրում, Ջուլիա:
  • Քանի՞ տարեկան են ձեր դուստրերը:
  • Ո՞ւմ համար են այս ծաղիկները:
  • ինչ եք անում ցերեկները
  • Որտեղի՞ց են այդ աղջիկները: — Նրանք իսպանացի են:

Aprender las nuevas palabras

  • Edad- տարիք
  • Normalmente-սովորաբար
  • Prefiero-նախընտրում եմ
  • Hacer juntos-միասին անել
  • Suficiente-բավականաչափ
  • Estricto-խիստ
  • Nunca- երբեք
  • Dar permiso-թույլ տալ
  • Así que- այսպիսով
  • A veces- երբեմն
  • Reunirse- հանդիպել, (հավաքվել)
  • Jugamos- խաղում ենք
Posted in Հաղորդակցման հմտություններ

Հաշվետվություն

Այս տարվա ընթացքում մենք անցանք հաղորդակցման հմտություններ առարկան, որի շնորհիվ սովորեցինք թե ինչպես պետք է ճիշտ գրել CV, ինքնակենսագրական, բնութագիր, մոտիվացիոն նամակ և դիմում։ Սովորեցինք պայմանագրերի տարբեր ձևերը։ Այս առարկայից ինչպես մյուս առարկաներից ունեցանք անհատական նախագիծ, որի շնորհիվ ես նոր բաներ իմացա զբոսաշրջությունից, թե որտեղ կարող ենք սովորել, որտեղ կարող են աշխատել, իմացա այս մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում և նաև իմացա այս ոլորտում հասած հայտնի մարդկանց։

CV

Ինքնակենսագրական

Ուսումնառության պայմանագիր

Մոտիվացիա

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մոտիվացիոն նամակ

Զբոսաշրջություն մասնագիտության բացահայտումը

Դիմում

Posted in Իսպաներեն

¿Con qué puede sorprender Armenia al turista?

Presentation

Cueva del Maestro Levon

La cueva-museo de Levon Varpet fue excavada y descubierta por Levon Arakelyan en el pueblo de Arinj. La profundidad del Museo del Dragado es de 21 metros. La cueva-museo consta de 7 salas comunicadas por pasillos y escaleras. La superficie de la cueva es de 280 metros cuadrados

Լևոն Վարպետի քարանձավ-թանգարանը պեղել և հայտնաբերել է Լեւոն Առաքելյանը Առինջ գյուղում։ Հողահանության թանգարանի խորությունը 21 մետր է։ Քարանձավ-թանգարանը բաղկացած է 7 սենյակներից, որոնք միացված են միջանցքներով և աստիճաններով։ Քարանձավի մակերեսը 280 քմ է

Tosya Gharibyan, residente de la aldea de Arinj, Kotayk marz, le pidió a su esposo, Levon Arakelyan, hace muchos años que cavara en el sótano de su casa de dos pisos para almacenar papas.​

Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչուհի Թոսյա Ղարիբյանը տարիներ առաջ ամուսնուն՝ Լեւոն Առաքելյանին, խնդրել է իրենց երկհարկանի տան նկուղը փորել՝ կարտոֆիլ պահելու համար։

Según Tosya, a Levon se le apareció una visión. una voz le dijo desde la niebla blanca. «Levon, harás un milagro en todo el mundo. Te enfermarás, no tengas miedo a las enfermedades. Cualesquiera que sean las imágenes que vengan ante tus ojos, tú harás lo mismo». Fue después de esto que el maestro Levon decidió cavar el hoyo de la patata tan profundo.​

Ըստ Տոսյայի՝ Լեւոնին տեսիլք է երեւացել. մի ձայն նրան ասաց սպիտակ մշուշից. «Լևո՛ն, աշխարհով մեկ հրաշք կանես, կհիվանդանաս, հիվանդություններից մի՛ վախեցիր, ինչ պատկերներ հայտնվեն քո աչքի առաջ, դու էլ կանես»։ Սրանից հետո էր, որ վարպետ Լեւոնը որոշեց այդքան խորը փորել կարտոֆիլի փոսը։

Iglesia sumergida del pueblo de Tolors

En el pueblo de Tolors, región de Syunik, hay un monumento único: una iglesia del siglo XVI, que está sumergida.En diferentes meses del año, cuando baja el nivel del agua del embalse, la iglesia es visible.

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում կա եզակի հուշարձան՝ 16-րդ դարի եկեղեցի, որը ջրի տակ է։ Տարվա տարբեր ամիսներին, երբ ջրամբարի ջրի մակարդակն իջնում ​​է, տեսանելի է եկեղեցին։

El monasterio que vive bajo el embalse de Tolors está completamente cubierto de agua durante varios meses al año, durante varios meses es posible acercarse a él en barco, y durante varios meses incluso se puede llegar a pie a la iglesia.

Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մի քանի ամիս ամբողջությամբ ջրածածկ է, մի քանի ամիս հնարավոր է նավով մոտենալ նրան, մի քանի ամիս նույնիսկ ոտքով հասնել եկեղեցի։

Հին Տոլորս գյուղը 1970-ականներից մնացել է ջրամբարի տակ, բնակիչների համար մոտակայքում հիմնել են նոր բնակատեղիներ, տարածքում կանգուն է մնացել միայն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Ամեն տարի ջրամբարի ջուրը լցվում է եւ եկեղեցին ծածկում, իսկ ամռան վերջին ջուրն իջնում է այնքան, որ եկեղեցի հնարավոր է մտնել ոտքով:

եկեղեցին 1861 թվի կառույց է, սակայն պատմական որոշ աղբյուրներում նշվում է, որ այն 16-րդ դարի երկրորդ կեսին է կառուցվել: Եկեղեցում պահպանված պարզ խաչքարերն էլ վկայում են, որ դա շատ ավելի հին է:

Տոլորս գյուղի բնակիչներ 17-ամյա Սեյրանը եւ 16-ամյա Զորին օգոստոսի սկզբից զբոսաշրջիկներին առաջարկում են նավակներով տանել եկեղեցի

եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։

«Համոզված եմ՝ եկեղեցին ավելի լավ կպահպանվեր, եթե ջրի մակարդակի փոփոխությունը չլիներ։ Մակընթացությունները լվանում են քարերն ու քայքայում եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեն դեռ կանգուն է, բայց արդեն խեղճացած է»

Posted in Հայոց պատմություն

Անկախության հռչակումը

  • 1918թ․ 28-ին Հյաստանը հռչակվեց անկախ պետություն։
  • 1918թ․ անկախությունը մենք բավականին արագ կորցրեցինք 1921թ-ին և հետո վերականգնեցինք 1991թ․-ին։
  • 19-րդ դարից սկսած, երբ որ հայկական ազատագրական շարժումը վերածնունդ ապրեց, սկսած Միքայել Նալբանդյանից, նրա սերունդներից և հետո շարունակվեց, որպես ազատագրական պայքար և ընդհուպ մինչև1917-1918թթ․Արևելյան Հայաստանում անկախ Հայաստանի ստեղծման գաղափար չկար։
  • Ռուսները երբ այս Երևանի տարածքը գրավեցին, իրենք այստեղ ստեղծեցին , այսպես կոչված Հայկական մարզ, որը մինչև 1840-ական թթ․ պահպանվեց հետո վերացվեց։ Սերունդները մեծ հիաստափություն են ապրում այս ամենից և արդեն հաջորդ սերունդները կենտրոնանում են Արևմտյան Հայաստանի վրա։
  •  1914 թվականին երիտթուրքերը եկան Հայաստան և հայկական դաշնակցությանը արեցին առաջարկ՝ համգործակցեք ռուսների դեմ առաջիկա պատերազմում, մեր հետ ռուսների դեմ և դրա փոխարեն հաղթանակի դեպքում կունենաք անկախ հայկական պետություն ՝ կենտրոնով Արևելյան Հայաստանում և նաև Արևմտյան Հայաստանից փոքր հատվածներ կարող է զիջենք։
  • Կա անկախացման երեք կարևոր գործոն առաջինը՝ հայկական գործոն, երկրորդըէ թուրքական գործոն և երրորդը՝ գերմանական գործոն։
  • Բաթումում բանակցություններ էին ընթանում, թուրքերը նոր պահանջներ էին դնում, այդ թվում տարածքային և բացի տարածքային պահանջից նոր պահանջ են դնում ։ 1918 թվականի մայիսի 26-ին վերջնագիր են ներկայացնում և ասուն են որ Անդրկովկասյան սեյմը վերջնականապես ցրեն, այսպես առաջարկելով, որ յուրաքանչյուր ազգ իր անկախությունը հռչակի։ Վերջնագիրը ընդունվում է։ մայիսի 26-ին երեկոյան վրացիներն են անկախություն հռչակում, հաջորդ օրը մայիսի 27-ին ադրբեջանն է իր անկախությունը հռչակում և արդեն մայիսի 28-ի երեկոյան ազգային խորհուրդը հայկական Թիֆլիսում նիստ է անում է և որոշվում է, որ պետք է իրենք նույնպես անկախությունը ընդունեն, իսկ արդեն մայիսի 30-ին նոր այս մասին հայտարարվում է։
  • Գերմանացիները առաջարկում էին Վրաստան, որի կազմում կլինի հայ ժողովուրդը, որ գոնե այդպես հայերի անվտանգությունը ապահովվի, քանի որ չէին հավատում, որ սեփական ուժերով հայերը դա կարող էին անել։
  • Իսկ թուրքիան ասում էր, որ լինի երկու պետություն Վրաստան և ադրբեջան և որտեղ հայերը ապրում են այդ տարածքները լինեն ադրբեջանի պետության մասում։
  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը և գերմանացիները դաշնակից էին։ թուրքերը առաջխաղացում ունեին Կովկասում, գերմանացիները նույնպես իրենց կարծիքով այստեղ շահեր ունեին և սկսում են այստեղ որոշ չափով միջամտություն անել։ Գերմանացիների ունեին երեք խնդիր։ Առաջինը՝ ադ շահի խնդիրն էր․ իրենք Կովկասում շահեր էին տեսնում և չեին ուզում, որ թուրքերը այստեղ շատ առաջ գային։ Երկրորդը իմիջայի խնդիրն էր որ այդքան կարևոր չէր գերմանացիների համար, իրենք չէին ուզում, որ ջարդեր լինեին թուրքերի կողմից հայերի դեմ և այս ամենը կապեին իրենց վրա։ Երրորդը՝ գերմանական որոշ սպաներ քրիստոնեությունը և մարդկային արժեքները, իերնց համար շատ կարևոր էին և չէին ուզում, որ այստեղ քրիստոնյաների ջարդեր լինեին։
  • Հայկական գործոնը, որը վճռորոշ էր թուրքերի պլաններում արդեն այս ժամանակ անկախ Հայաստան չկար։ Գերմանացիների ջանքերը բավարար չէին և իրենք առաջարկում էին ոչ այնքան անկախ Հայաստան, որքան Վրաստանի կազմում էին տեսնում և տարբեր մոտեցումներ կային։ Վճռականը այստեղ Սարդարապատի ճակատամրտն էր, քանի որ այս դիմադրությունը վերջին փաստարկն էր, որը ավելանալով մյուս գործոններին, ստեղծեց անկախ Հայաստան և ստիպեց, որպեսզի թուրքերը ճանաչեն նաև անկախ Հայաստանի գոյությունը։

Աղբյուրը՝

12. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Posted in Հայոց պատմություն

Սարդարապատի ճակատամարտը

  • 1918 թ․-ից սկսած Երևանում դեռ Էրզրումի անկումից ծավալվում է ժողավրդական շարժումը։
  • Ինչպես Ադոն գրում է մայիսին հասնում է իր գագաթնակետին և՛, հանրահավաքների տեսքով և՛, կամավորական ջոկատների տեսքով և՛, գաղափարի քարոզման տեսքով։ Այստեղ շատ մեծ Է Արամ Մանուկյանի դերը։
  • Մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավում են թուրքերը։ Ալեքսանդրապոլի գրավումից հետո շարժվում են առաջ երեք ուղղությամբ՝ մեկը՝ Ղարաքիլիսա, մյուսը՝ Արաքսի երկայնքով երկաթ գծի ուղղությամբ դեպի Էջմիածին Երևան և մյուս խումբն էլ պետք է Ապարանով հասներ Քանաքեռ: Քանաքեռում վերջին զինված պահեստն էր հայերի։
  • Առանց որևէ դիմադրության թուրքերը հասնում են Արարատյան դաշտի՝ Սարդարապատ գյուղը, զորքը փախնում է և փախչում է նաև բնակչությունը՝ Սուրմալուի, Շիրակի դաշտի, Ապարանի բնակչությունը։
  • Մայիսի 21-ին թուրքերը մտնում են Սարդարապատ գյուղը։ Մայիսի 18-ին Երևանի քաղաքային խորհուրդը առաջարկում է հանձնվել և թուրքերին Երևանում ընդունել հպատակվել և սա ընդունվում է, որպես պաշտոնական որոշում Երևանի քաղաքային խորհուրդի։
  • Մայիսի 19-ին Սքեթ Ռինգում հայ ժողովուրդը հավաքվում և պահանջում է դիմել դիմադրության և նաև ժողովուրդը պահանջում է ընտրել դիկտատոր: Մայիսի 21-ի հավաքին գալիս է Արամ Մանուկյանը, որը նաև ժողովրդական առաջնորդն էր՝ դիկտատորը։ Այս ամենին չէր մասնակցում հայ Էլիտան, սա ժողովրդական շարժում էր։
  • Սարդարապատի ճակատամարտը ռացիոնալ էր, քանի որ ռացիոնալ էր այն ինչը, որ տեղի է ունենում իրականության մեջ։

11․ Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Posted in Իսպաներեն

En casa

81/9

Dolores Fuentes es periodista. Ella dice que es simpatica, alegre y muy habladora. Le gustan las personas generosas. En su tiempo libre le gusta mucho pasear por la playa y mirar el mar. Su comida favorita es el cocido madrileño , que normalmente toma con una copa de vino tinto.
Dos de sus aficiones son: el cine y la musica clasica. Le gustan mucho las peliculas antiguas, su favorita es Tiempos modernos, de Charlie Chaplin.
Odia las guerras y tampoco le gustan nada las personas antipaticas y maleducadas.

Դոլորես Ֆուենտեսը լրագրող է։ Նա ասում է, որ գեղեցիկ է, կենսուրախ և շատ խոսող։ Նա սիրում է առատաձեռն մարդկանց։ Ազատ ժամանակ նա շատ է սիրում զբոսնել ծովափին և նայել ծովին։ Նրա սիրելի կերակուրը cocido madrileño-ն է, որը նա սովորաբար խմում է մեկ բաժակ կարմիր գինու հետ։
Նրա հոբբիներից երկուսն են՝ կինոն և դասական երաժշտությունը։ Նա շատ է սիրում հին ֆիլմեր, սիրելին Չարլի Չապլինի «Ժամանակակից ժամանակներ» է։
Նա ատում է պատերազմները, չի սիրում նաև անբարյացակամ ու կոպիտ մարդկանց։

Los sabados por la noche. Շաբաթ գիշերները.

Tomas dieciocho años, Costa Rica. Conozco a muchas chicas de mi edad, pero normalmente prefiero salir con mis amigos. Hay muchas cosas que nos gusta hacer juntos. Cuando tenemos suficiente dinero vamos al cine o a una cafeteria. Si no, vamos a la casa de otro amigo y escuchamos musica.

 Թոմաս, տասնութ տարեկան, Կոստա Ռիկա։ Ես գիտեմ իմ տարիքի շատ աղջիկների, բայց սովորաբար նախընտրում եմ շփվել ընկերներիս հետ: Շատ բաներ կան, որ մենք սիրում ենք միասին անել։ Երբ բավականաչափ գումար ունենք, գնում ենք կինո կամ սրճարան: Եթե ​​ոչ, մենք գնում ենք մեկ այլ ընկերոջ տուն և երաժշտություն ենք լսում:

Carolina, diecisiete años, Peru. Yo no salgo mucho porque mis padres son muy estrictos. Casi nunca me dan permiso para salir de noche. Asi que me quedo en casa viendo la television.

Կարոլինա, տասնյոթ տարեկան, Պերու։ Շատ դուրս չեմ գալիս, քանի որ ծնողներս շատ խիստ են։ Գիշերը դուրս գալու թույլտվություն գրեթե երբեք չեմ ստանում։ Այսպիսով, ես մնում եմ տանը հեռուստացույց դիտելով:

Rafael, veintitres, Alicante. Yo simpre salgo con mi novia y mis amigos. Normalmente vamos al cine y a tomar algo. A veces nos reunimos en casa de alguien y jugamos con los videojuegos.

Ռաֆայել, քսաներեք տարեկան, Ալիկանտե։ Ես միշտ դուրս եմ գալիս ընկերուհուս ու ընկերներիս հետ։ Մենք սովորաբար գնում ենք կինո և խմում ենք: Երբեմն մենք հավաքվում ենք մեկի տանը և խաղում տեսախաղեր:

82/1

  1. Los jovenes tienen que estudiar los sabados por la noche.F 
  2. No todos los jovenes tienen los mismos gustos. 
  3. Tomas, algunas veces, va al cine. V
  4. Carolina se queda en casa, viendo la television. V
  5. Rafael sale solo con sus amigos.F
  1. Երիտասարդները շաբաթ գիշերը պետք է սովորեն։
  2. Ոչ բոլոր երիտասարդներն ունեն նույն ճաշակը։
  3. Թոմասը երբեմն գնում է կինո։
  4. Կարոլինան մնում է տանը՝ դիտելով հեռուստացույց։
  5. Ռաֆայելը դուրս է գալիս մենակ ընկերների հետ։
Posted in Աշխարհագրություն

Հաշվետվություն

Աշխարհագրություն առարկայից այս տարվա ընթացքում կարացեինք տարբեր հետազոտական աշխատանքներ, ինքնուրույն աշխատանքներ և ուսումնականան նյութեր։ Հետազոտական աշխատանքների միջոցով կարողացա կազմել երթուղի, ճիշտ կառավարել ժամանակը և նոր վայրեր բացահայտեցի ինձ համար։ Հետազոտության արդյունքում իմացա ՀՀ մարզերի զբոսաշրջության ծառայությունների մասին, թե որ զբոսաշրջության ճյուղն է այս մարզերում ավելի զարգացած և որ վայրեր կարելի է այցելել եթե գտնվենք այս մարզերում։ Այս աշխատանքների միջոցով կարողացա նաև քարտեզագրում կատարել։ Ուսումնական նյութերի շնորհիվ իմացա ՀՀ մարզերի հիմնախնդիրների, պատմշակութային կոթողների և չբացահայտված վայրերի մասին։ Աշխարհագրության շնորհիվ բացահայտեցի Հայաստանը։

Ուսումնական նյութեր

Շիրակի մարզ

Լոռու մարզ

Տավուշի մարզ

Արագածոտնի մարզ

Հետազոտական աշխատանքներ

Գործնական աշխատանք

Լոռու և Տավուշի մարզերի զբոսաշրջության ծառայությունները

Շիրակի մարզի ճարտարապետական հուշարձանները

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Ինքնուրույն աշխատանք

Առաջադրանքներ

Հայակական լեռնաշխարի ջրագրություն․

Լոռու և Շիրակի մարզ

Տնային աշխատանք

Շիրակի մարզի կենդանաակն և բուսական աշխարհը

Նախագծեր

Շիրակի մարզի ճարտարապետական հուշարձանները

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ