Posted in Հաշվետվություն

Մասնագիտական հաշվետվություն

Այս կիսամյակի ընթացքում սովորեցինք մարզերն իրենց լեռնագրությունով, ջրագրությունով և իրենց տեսարժան վայրերի պատմություններով։ Այս կիսամյակի ընթացքում՝ ինչպես և անցած տարիների ընթացքում, կատարեցինք անհատական նախագծեր մասնագիտական առարկաներից, որն ավելի ամրապնդեց մեր գիտելիքները։ Ունեցա հետազոտական աշխատանք՝ «Վայոց ձորի մարզի՝ Արատեսի երթուղիների մշակում« թեմայով, որի արդյունքում համոզվեցի, որ ուսումնառության ընթացքում ճամփորդությունները կարևոր դեր ունեն։

Զբոսաշրջություն առարկայից այս կիսամյակի ընթացքում սովորեցինք կազմել ճամփորդություններ դեպի Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզեր։ Ես կազմեցի այդ մարզերի զբոսաշրջային դեմքը՝ Շիրակի մարզ, Լոռու մարզ Տավուշի մարզ, որն ինձ համար ավելի հետաքրքիր դարձրեց ուսումնասիրելը և սովորելը։

Աշխարհագրություն առարկայից այս կիսամյակի ընթացքում կրկնեցինք Հայաստանի մարզերը իրենց խոշոր քաղաքներով և ուսումնասիրեցինք դրանց աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Ռուսերենի այս կիսամյակի իմ կատարած աշխատանքները

Անգլերենի այս կիսամյակի իմ կատարած աշխատանքները՝

Individual project

5 oldest hotel in the world

Space tourism

Translation

Christmas

Matenadaran 

The Statue to Davit of Sassoun in Yerevan 

Additional tasks

Homework

Homework

Read, Translate

Homework 1B

Tour to Shirak region

Իսպաների այս կիսամյակի իմ կատարած աշխատանքները՝

ԻՍՊԱՆԵՐԵՆ

Posted in Հաշվետվություն

Ուսումնական 3-րդ շրջանի հաշվետվություն

Մասնագիտական հաշվետվություն

Հունվարյան ամփոփումը

Այս Կիսամյակի ընթացքում մենք տարբեր առարկաներից կատարեցինք բազմաթիվ նախագծեր, որոնց շնորհիվ ես նոր բաներ իմացա ։

Առարկաների հղումները՝

Անգլերեն-Անգլերենից այս տարվա ընթացքում կատարել ենք բազմաթիվ նախագծեր՝ Cultural turizm, I would like to be like, ուսումնասիրել ենք Հայաստանի մարզերից մի քանիսը՝ Սյունիքի, Լոռու Լոռու մարզի լեռնագրությունը, Տավուշի The mountains of Tavush region , Գեղարքունիքի մարզերը Սևանը՝ մեր հայելին ։ Կատարեցի Անգլերենի ֆլեշմոբերը ։

Անվտանգություն և առաջին բուժօգնություն— Այս առարկայի շնորհիվ սովորեցինք, թե ինչպես պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել տարբեր իրավիճակներում։ Առաջին հերթին կարևոր է սառը դատել՝ անկախ ամեն ինչից, քանի որ մեր գործողություններից է կախված տուժածի կյանքը։ Առաջին բուժօգնություն առարկայից այս կիսամյակի ընթացքում ուսումնասիրեցինք Վիտամիններ, Կարմրախտ, Կարմրուկ, Կարմրուկը այսօր, Թունավորում, Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը թեմաները ։

Աշխարհագրություն— Աշխարհագրություն առարկայից այս տարվա ընթացքում անցանք Հայաստանի մարզերը և ուսումնասիրեցինք քարերի տեսակները՝ Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Լոռու մարզ, Տավուշի մարզ, Արագածոտնի մարզ, Քարեր ։

Զբոսաշրջային ռեսուրսներ— Զբոսաշրջություն առարկայից այս կիսամյակի ընթացքում սովորեցինք, թե ինչպես պետք է ճիշտ կազմել զբոսաշրջային փաթեթի նախահաշիվը, ինչպես պետք է որոշել գինը, ում հետ պետք է պայմանագիր կնքել՝ զբոսաշրջության փաթեթ կազմելիս ։ Հասկացանք, թե ինչ դեր ունեն ժամանակակից մուլտիմեդիոն տեխնոլոգիաները զբոսաշրջության մեջ ։ Ունեցանք տարբեր հանդիպումներ զբոսաշրջության հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Այս առարկայի շնորհիվ մենք նոր բաներ ենք իմանում զբոսաշրջությունից և տարբեր այլ թեմաներից։

Իսպաներեն-Իսպաներեն առակայից նույնպես կատարեցինք տարբեր նախագծեր։ Իսպաներենից նոր բառեր սովորեցի։ Հետաքրքիր է առնչվել այս լեզվի հետ ։

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ— Այս առարկայից կատարեցինք թարգմանություններ, կարդացինք հետաքրքիր պատմվածքներ, որից ավելի շատ ինձ դուր եկավ Ումբերտո Էկոյի. «Նամակ թոռնիկիս» ։ Նամակը այն մասին էր, թե ինչ դեր ունի համացանցը մարդկանց կյանքում և ինչ վնասներ է այն մեզ տալիս։

Հասարակ-Հասարակագիտություն առարկայից անցանք և սովորեցինք մեր իրավունքներն ու պարտականությունները։

Ձեռներեցություն-Ձեռներեցություն առարկայից սովորեցի, թե ինչպես պետք է ճիշտ կազմել բիզնես պլանը՝ Բիզնես նախագիծ, ինչպես պետք է ճիշտ պատրաստել պրեզենտացիա՝Համացանց և թե ինչպես պետք է ճիշտ կառավարել մեր ժամանակը ։

Ռուսաց լեզու-Ռուսերեն առարկայից նույնպես ուսումնասիրեցինք Հայաստանի մարզերից մի քանիսը՝ Ширакская область, Известные люди родившиеся в Гюмри, Семь мест в Армении с камнями «особого назначения» ։ Իմացանք թե որտեղից է եկել մեր անվան՝ Что значит имя Гоар և ազգանվան պատմությունը История фамилии։  Ես այս նախագծերի շնորհիվ նոր բառեր իմացա և կատարեցի ռուսաց լեզվի ֆլեշմոբերը ։

Քաղսոցհիմունքներ— Այս առարկայի շնորհիվ ես սովորեցի, թե ինչպես պետք է ճիշտ կազմել հարրցաթերթիկը՝ Հարցաթերթիկ, Վերլուծություն ։

Ճամփորդություններ՝

Դեպի Արարատի մարզ

Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայր

Ավարտին է մոտենում ևս մեկ հետաքրքիր և ուսումնառատ տարի ։

Posted in Անգլերեն, Հաշվետվություն

My educational trips

Շենգավիթ հնավայր, Կարմիր Բլուր

Գյումրի

Արագածոտնի մարզ

Թանգարանից թանգարան/ նախագիծ

Պատմական հետքերի որոնում. նախագիծ

Սերգեյ Փարաջանովի թանգարանը

Արատես

Նախաամանորյա ճամփորդություն Վաղարշապատ

Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայր

Դեպի Արարատի մարզ

Posted in Հաշվետվություն

Հունվարյան ամփոփումը

Այս տարի նույնպես ձմեռային ազգագրական փառատոնը շատ հետաքրքիր անցավ։ Այդ փառատոնի շնորհիվ շնորհիվ ուսումնասիրեցի Հռոմեական դիցաբանությունը, որի ընթացքում իմացա հռոմեական դիցաբանաության պատմությունը և պարզեցի որ հռոմեացիների աստվածների անունները վերցված են հունական դիցաբանության աստվածների անուններից։ Օրինակ Հռոմիական աստված Զևսը, հունական աստված Յուպիտերն է, Նեպտունը Յուպիտերի եղբայրն է, Հունական դիցաբանության մեջ Պոսեիդոնին է։ Պլուտոնը՝ Հադեսին, Մարս՝ Արեսին և այլն։ Ես որոշ Աստվածների մասին գիտեի հունական դիցաբանությունից, սակայն հռոմիական դիցաբանության մասին ոչին չգիտեի։ Կատարելով այս աշխատանքը ես նոր գիտելիքներ ձեռք բերեցի ու ինձ այն շատ հետաքրքրեց։

Այս փառատոնի ընթացքում ես կատարեցի նաև բնագիտատեխնիկական ստուգատես, որի արդյունքում կատարեցի թարգմանություն ռուսերենից հայերեն, որի ընթացքում ուսումնասիրեցի Էկոզտիկ զբոսաշրջությունը։ «էկզոտիկ» բառը գալիս է հունարեն «exotikos» բառից, որը թարգմանվում է որպես օտար: Սովորաբար «էկզոտիկ» տերմինը նշանակում է ինչ-որ անսովոր բան, որը մարդկանց մեծամասնությանը տարօրինակ և անսովոր է համարում: էկզոտիկ զբոսաշրջությունը միշտ չէ, որ կապված է դժվարությունների ու բարդ պայմանների հետ։ Երբեմն էկզոտիկ զբոսաշրջությունը հասկացվում է որպես սովորական դասական ճանապարհորդություն դեպի արևելյան որևէ երկիր։ Ինձ այն ևս շատ հետաքրքրեց։ Կատարելով բնագիտատեխնիկական ստուգատեսը նոր բաներ իմացա զբոսաշրջությունից և նոր բառեր իմացա ռուսերենից։

Posted in Հաշվետվություն

Մասնագիտական հաշվետվություն

Ես Գոհար Սիմոնյան եմ։ Սովորում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրաթահամալիրի քոլեջի՝ զբոսաշրջության բաժնի 2-րդ կուրսում։ Այս կիսամյակի ընթացքում մենք անցանք Զբոսաշրջություն առարկան։ Այս դասերի ընթացքում Ունեցանք հանդիպումներ զբոսաշրջությանը վերաբերող մարդկանց հետ։ Կատարեցինք տարբեր անհատական նախագծեր՝ Մետաքսի Ճանապարհ, Էթնիկ տուրիզմը, Թանգարանային զբոսաշրջություն, Համուրաբիի օրենքները, Առաջին գնացքը։ Այս առարկայի շնորհիվ մենք նոր բաներ իմացանք զբոսաշրջությունից և տարբեր այլ թեմաներից։

Ռուսերեն

Ռուսերեն առարկայից մենք կատարեցինք անհատական նախագծեր ՝Медвежья пещера, Макараванк , Шондонг , որոնց շնորհիվ նոր բառեր սովորեցի։ Ռուսերեն առարկայից այս տարվա իմ կատարած աշխատանքները՝

Սեպտեմբեր

Սևանը՝ մեր հայելին

Достопримечательности Гегаркуникской области

12-16 сентября

Семь чудес света

Семь чудес света

Сочинение

Հոկտեմբեր

Проект — Гегаркуникская область

3-7 октября

Жизнь в городе и деревне

Какие блюда попробовать в Греции

10-15 октября

Абовян и его связь с русской литературой: ко дню рождения писателя

История и традиции армянского народа с древних времен до современности.

«Когда-то мы жили в горах» С. Довлатова

Նոյեմբեր

Медвежья пещера

7-11 ноября

Армянский лаваш — еда, которую нельзя заменить ничем другим

Григор Нарекаци: армянский поэт, философ, монах, мистик и богослов, представитель раннеармянского Возрождения.

Макараванк 

10 археологических находок, перевернувших представления об истории

Тавушская область

Армянские королевы- царицы Иерусалима .

Армянский алфавит — один из древнейших алфавитов в мире

Ноев ковчег

Армянские драконы: вишапы.

Растения-символы в армянском искусстве: как читать средневековые миниатюры

Ванское царство. Врата Бога: Дверь Мгера.

Интересные факты — Армянская сказка 

Դեկտեմբեր

Шондонг 

Անգլերեն

Երբ ես սովորում եմ անգլերեն, ես նոր լեզու եմ սովորում: Անգլերենը աշխարհի ամենաշատ խոսվող լեզուներից մեկն է։ Մեր օրերում անգլերեն սովորելը շատ անհրաժեշտ է, քանի որ ինտերնետում առկա նյութերը հասանելի են անգլերենով: Այս մի քանի ամսվա ընթացքում անգլերեն առարկայից տարբեր անհատական ​​նախագծեր ենք արել, նոր բառեր սովորել։

Այս տարվա անգլերեն առարկայից կատարած նախագծերը՝

ESL Travel

GAGARIN PROJECT VISION

Erato

No Poverty

Types of Tourism

Սևանը՝ մեր հայելին

Cycling tourism

Gegharkunik marz

My day

General Travel Vocabulary Activity

Travel Vocabulary

IELTS vocabulary about travel

Examples of questions about holiday travel

Shondong

Իսպաներեն

Իսպաներենը ևս աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներից մեկն է։ Բացի նրանից, որ իսպաներենը տարածված լեզու է, բավականին հեշտ է յուրացնել։ Իսպաներեն առակայից նույնպես կատարեցինք տարբեր նախագծեր և անհատական նախագծեր։

Posted in Հաշվետվություն

Տարեկան հաշվետվություն

1-ին կիսամյակի հաշվետվություն

անահատական նախագիծեր

Հայոց լեզվի և գրականության անհատական նախագծեր՝

Կինեմատոգրաֆիա

Համացանց

Երաժշտություն

Անգլերենի անհատական նախագիծ՝

Hidden places in Armenia

Աշխարհագրություն անհատական նախագծեր՝

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

Կոտայքի մարզի պրեզենտացիա

Ռուսաց լեցվի անհատական նախագծեր՝

История создания нобелевской премии

Мать Тереза

МУЗЫКА

Էկալոգիայի անհատական նախագծեր՝

Աղբի տեսակավորման վերաբերյալ նախագիծ

ՀՀ․ բուժիչ խոտաբույսերը։ Ազգային խոհանոցում օգտագործվող  խոտաբույսերը։

Էկոլոգիապես մաքուր, բնական կոսմետիկ միջոցներ

Թունավոր կոսմետիկ և խնամքի միջոցներ

Հանրահաշվի անհատական նախագծեր՝

Ֆունկցիաներ

«Պի» թվի տոն

Նախագիծ-Անանիա Շիրակացի

Հայոց պատմության անհատական նախագիծ՝

Աննա թագուհի

Պատմական «հետքերի որոնում»

Հայ ականավոր թագուհիներ

Ազգագրության հետքերով․ նախագիծ

Կատրանիդե Բ

Ֆիզիկայի անհատական նախագիծ

Գիտական տարօրինակ երևույթ

Կենսաբանության անհատական նախագիծ՝

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Ուռուցքային բջիջներ

Առարկայական հաշվետվություն

Առարկաների հղումները՝

Ճամփորդությունները՝

Մասնագիտական

Իսպանարենը երգեցիկ լեզու է։ Սկզբում ինձ այնքան էլ դուր չէր գալիս, քանի որ չեմ սիրում նոր լեզուներ սովորել, սակայն մեր իսպաներենի ուսուցչուհիների շնորհիվ ինձ սկսեց դուր գալ այն և հիմա փորձում եմ սովորել։

Ընտրության մարզաձև

Բասկետբոլը թիմային մարզաձև է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է։

Երաժշտական

Ես շատ եմ սիրում երաժշտությունը , այն իմ կյանքի մի մասն է։ Քանի որ մայրական կողմից հարազատներիս մեծ մասը երաժիշտ է, հաճախակի եմ առնչվում երաժշտությանը։ Շատ ուրախացա, երբ իմացա, որ քոլեջում ևս երաժշտություն ենք անցնելու, այն երգերն ու պարերը, որոնք մենք անցնում ենք քոլեջում, դրանց մեծ մասին ես ծանոթ էի մեր ընտանեկան հավաքույթներից։ Քոլեջում երաժշտության դասերը շատ հետաքրքիր և բովանդակալից են անցնում։

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Քոլեջից դուրս իմ առօրյան անցնում է ընտանեկան մթնոլորտում։ Ֆիլմեր եմ դիտում ընտանիքիս անդամների հետ, հետաքրքիր զրույցներ և քննարկումներ ենք ունենում։ Շատ եմ սիրում իմ հարազատների միջավայրը։ Նրանց հետ հավաքույթներն ինձ համար կյանքի դպրոց են։ Նրանց պատմություններն ու զրույցները ինձ ոգեշնչում են։ Ինքնուրույն փորձում եմ սովորել ծրագրավորման լեզուները։ Եթե ժամանակ եմ ունենում, զբաղվում եմ նաև ընթերցանությամբ։ Սիրում եմ նաև պատրաստել։

Քոլեջում կյանքը անցնում է հետաքրքիր և հագեցած։ Քոլեջում ինձ հատկապես դուր են գալիս դասավանդող ուսուցիչները։ Մենք օրը սկսում ենք ընդհանուր պարապունքով, երգում, պարում ենք և անցնում ենք դասերի։ Այդպես դասերը ավելի տրամադրող են լինում։ Սիրում եմ քոլեջում հատկապես անհատական աշխատանքները։ Յուրաքանչյուր ուրբաթ գնում ենք ժամերգության, դա հոգևոր դաստիրակության լավագույն ձևն է։ Այսպես հետաքրքիր և բազմաբովանդակալից շաբաթ ենք ունենում ։

Ամբողջ տարվա ձեռքբերում

Այս ուսումնական տարվա ընթացքում ես նոր ընկերներ ձեռք բերեցի, բացահայտեցի Հայաստանի տեսարժան վայրերը։

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Ձմեռային ազգագրական փառատոնի ընթացքում ես կատարեցի բնագիտակաան ստուգատեսը, ընտրեցի Վեբ ծրագրավորման լեզունների կիրառումը։ HTML դասի միջոցով ծանոթացրի նրա բազային հասկացությունների հետ, բացատրեցի, թե ինչ է նշանակում թեգ, ինչ է նշանակում ատրիբուտ և սովորեցրի մի քանի թեգեր։ HTML հապավումը բացվում է, որպես Hyper Text  Markup Language (թարգմանաբար նշանակում է Հիպեր Տեքստը Նշելու Լեզու: HTML-ը նախատեսված է համացանցում վեբ էջեր ստեղծելու համար: HTML-ը այնքան հեշտ է, որ մի քանի րոպե անց դուք կարող եք ստեղծել ձեր առաջին վեբ էջը:

Հետաքրքիր մարզական ճանապարհորդություն ունեցա դեպի Լեռնանիստ։ Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին վերանվանվել է Լեռնանիստ: Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է։ Հենց առաջին հայացքից տպավորիչ էր Լեռնանիստի արծաթափայլ ձյունը։ Այն ավելի դուրեկան դարձավ, երբ նրա վրայով սահեցինք փուչիկ սահնակներով։ Դա մի անմոռանալի վայելք էր։ Ճիշտ է շատ ցուրտ էր, սակայն միջավայրը և մթնոլորտը այնքան հաճելի էր, որ ցուրտը հաղթահարելի էր դարձել։ Փայլփլուն ձյունը վայելելուց հետո ուրախ և զվարթ տրամադրությամբ վերադարձանք` մեզ հետ բերելով հաճելի տպավորություններ։

Լեռնանիստ. Ձմեռային Տուրիզմի Նոր Կենտրոն Հայաստանում

Ուսումնասիրեցինք Մշո բարբառը։Մշո բարբառը, ճիշտ է դժվար էր , բայց նաև գեղեցիկ բարբառ ,որն ինձ շատ դուր եկավ ու ես փորձեցի սովորել։  Մշո բարբառը խոշորագույն բարբառներից մեկն է։ Մշո բարբառով են խոսել Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։ Մենք դասերի ընթացքում կարդացինք հեքիաթներ առակներ, փորձեցինք այն փոխադրել գրական հայերենի, ձայնագրեցինք պատմություն և զրույցներ, կազմեցինք Մշո բարբառի անհատական փոքր բառարաններ։

Մուշ

Մուշ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ուսումասիրեցինք Հայ ականավոր թագուհիներին, ճանաչեցինք հայոց թագուհիներին, իմանացանք նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։

10 հայ ականավոր թագուհիներ Հայերեն Գիրք Bookinist գինը 6,500 դրամ

Իմացա ինչպիսին են եղել կանանց հայկական տարազները։Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ , բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը: Ես ուսումնասիրեցի Վասպուրականի տարզը, իմացա թե ինչպես են հագնվել Վասպուրականում կանայք։

Հայկական տարազներ

Հայկական ազգային հագուստ - Հայկական տարազ - ArmGeo

Վապուրականի տարազ

Վասպուրականի տարազ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մասնակցեցի SMM- դիջիթեքին, իմացա Սոցիալական մեդիայի մարքեթինգSMM  ՍՄՄ, լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակնների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։ Իմացա ինչպե՞ս է  SMM_ը զարգացնում մեր բիզնեսը։Գլխավոր նպատակը չի կայանում փոստեր տեղեդրելով այլ պետք է փորձել հնարավորինս հասկանալ ինչ է պետք հաճախորդին և բավարարել նրա կարիքները։

Ճիշտ է բարդ բայց բովանդակալից ամիս էր։

Posted in Հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

Ես Գոհար Սիմոնյանն եմ՝ 15 տարեկան։ Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի, պարի, դաշնամուրի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։ Ճիշտ է, մինչ քոլեջ գալը վախենում էի, որ նոր միջավայր եմ ընկնելու, բայց հետո երբ հայտնվեցի այստեղ, բարի ու ջերմ մթնոլորտը ինձ ստիպեց հանդարտվել։ Այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացու»կրթահամալիրի քոլեջում։ Ինձ շատ Է դուր գալիս քոլեջը, քանի որ միջավայրը շատ հաճելի է, իսկ ուսուցիչները շատ լավն են։ Առաջին անգամ ես քոլեջի հետ ճանփորդեցի դեպի Թռչկանի ջրվեժ։ Մինչ ջրվեժին հասնելը մենք հաղթահարեցինք քարքարոտ ճանապարհը և հասանք բարձունքին։ Ճիշտ է, ճանապարհը բարդ էր, բայց քանի որ նպատակային էր, ուստի բոլորիս ձգտումը դեպի բարձրունք իրականացավ։

Նոյեմբերի 4-ին մենք հայոց պատմության և հասարակագիտության ուսուցիչների հետ գնացինք Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր։ Ինձ շատ դուր եկավ, քանի որ ես բացահայտեցի նոր վայրեր։

Ես քոլեջում անցնում եմ հետևյալ առարկանները

Հայոց լեզու՝ այս դասերին մենք հետաքրքրաշարժ վարժություններ ենք գրում, որպեսզի ավելի ամրապդենք լեզվից ունեցած մեր գիտելիքները։

Գրականություն՝ այս առարկայի շնորհիվ ես ծանոթացա նոր գրողների հետ։ Մենք այս դասին կարդացինք Հայրենիքին նվիրված տարբեր բանաստեղծություներ , որոնցից ավելի շատ գրավեց իմ ուշադրությունը Համո Սահյանի «Հայստան ասելիս» բանաստեղծությունը։ Անցանք Կոմիտասի, Ավետիք Իսահկյանի կենսագրությունը, ծանոթացա Վանո Սիրադեղյանի և Գրիգի պատմվածքների հետ, որոնք ինձ շատ դուր եկան։

Հայոց պատմություն— Այս առարկայի շնորհիվ մենք ծանոթանում ենք մեր պատմության հետ, իմանում ուշագրավ տեղեկություններ։ Քոլեջի կազմակերպած շրջագայությունների շնորհիվ այն առավել հետաքրքիր է դառնում։

Ռուսաց լեզու՝ Մեր ռուսերենի դասերը, ինչպես և մյուսները շատ հավես են անցնում։ Ռուսերենի ժամանակ մենք տարբեր նախագծեր ենք անում, որոնք ինձ շատ են դուր գալիս։ Դրանք օգնում են ավելի լավ տիրապետել լեզվին։ Ես այս դասի շնորհիվ նոր բառեր իմացա։

Անգլերեն՝ Անգլերենի դասատուները անընդհատ փոխվում էին և դժվար էր հարմարվել դասատուների հետ, բայց այժմ ես հարմարվել եմ նոր ուսուցչուհու հետ։ Անգլերենը ճիշտ է, ես այդքան լավ չգիտեմ և չեմ սիրում նոր լեզուներ սովորել,բայց այն հետաքրքիր է, և ես փորձում եմ սովորել։

Իսպաներեն՝ Իսապաներենը առաջին իսկ պահից ինձ շատ դուր եկավ, քանի որ լեզուն շատ հաճելի էր։

Ֆիզիկա․ Դպրոցում ես չէի սիրում այս առարկան, քանի որ չէի հասկանում , բայց քոլեջում ընկեր Նելլին այնքան լավ է բացատրում, որ հասկանում եմ, իսկ եթե չեմ հասկանում, նա չի զլանում և նորից բացատրում է։

էկալոգիա․ Էկալոգիայի ժամը շատ հետաքրքիր է անցնում , ես այս դասի շնորհիվ իմացա, թե ինչ թունավոր սնունդներ կան։ Սովորեցի տարբեր էկալոգիական նշաներ, իմացա, թե որոնք են թունավոր կոսմետիկ միջոցները։

Աշխարհագրություն — Այս առարկայի դասավանդումը ևս քոլեջում հասկանալի և հետաքրքիր է։

Կենսաբանություն-Այս առարկան հետաքրքիր է նրանով, որ ուսուցչուհու հանձնարարած աշխատանքների արդյունքում այն ավելի է ամրապնդում մեր գտելիքները։

Հանրահաշիվ— Մաթեմատիկան դպրոցում ինձ այդքան էլ դուր չէր գալիս, բայց քոլեջում լավ դասավանդման արդյունքում ինձ սկսեց դուր գալ։

Երաժշտություն- Այս առակայի շնորհիվ մենք սովորում ենք մեր ազգային երգերն ու պարերը ։

Հասարակագիտություն— Հասարակագիտության դասաժամին քննարկում ենք ազատությունների, արդարությունների, հավասարությունների, իրավունքների և այլ թեմաների շուրջ,որոնք շատ հետաքրքիր են։