Posted in Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

ԶԱՊԵԼ I

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն

* Կիլիկիո թագավորությունն ունեցել է Զապել անունով երեք թագուհի: Նշենք, որ միևնույն հիմքից է առաջացել նաև Զապլուն անունը, որը, սակայն, հայկական միջավայրում ընկալվել է իբրև առանձին անուն: Դրա փայլուն վկայությունն է Լևոն III (II)–ի երեք դուստրերի անվանակոչությունը` Զապլուն, Զապել, Սիպիլ։ Այդ իսկ պատճառով Լևոն Մեծագործի առաջին տիկին Զապլունին չենք միավորել Զապել անունը կրող թագուհիներին:

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր` Վասպուրականի Արծրունյաց (1021 թ.), Անիի կենտրո-նական (1045 թ.) և Կարսի Բագրատունյաց (1065 թ.) թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս` Միջերկրական ծովի հյուսիս–արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության։ Դա 1080 թվականն էր:

Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց «Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Այդ տիտղոսով Լևոն II–ը (իբրև արքա` Լևոն I–ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը. պատահական չէ, որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում: Նա մեր պատմության մեջ մնաց «Մեծագործ», «Մեծահաղթ», «Բազմահաղթ», «Բարեպաշտ» պատվանուն–տիտղոսներով: Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոն I–ի կին Մարիամը, Ռուբեն III–ի կին Իզաբելը), որոնց, սակայն, չենք անդրադառնա այստեղ, քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։

Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր` Լևոն Մեծագործի առաջին կինը, որը շատ տխուր Ճակատագիր ունեցավ։ Արքան դավաճանության համար 1206 թ.՝ մերձիմահ ծեծելուց հետո, բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո: Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն հրամայելով նրան թաղել ոչ արքայավայել ծիսակարգով: Նրանից ունեցած դստերը` Ռիթային, Լևոն արքան դաստիարակության հանձնեց իր մորը, ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհի` Հովհան Բրիենի տիկինը…

1210 թվականին Լևոն Մեծագործի երկրորդ կինը դարձավ Սիպիլը (Սիբիլլան), որը Կիպրոսի արքա Ամորի Լուսինյանի և Իզաբելլա Պլանտագենտի դուստրն էր: 1215 թվականին նրանից ծնվեց արքայադուստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը։

1219 թ. մայիսին 72 տարեկանում վախճանվեց Լևոն Մեծագործը։ Կտակի համաձայն` նրա մարմինն ամփոփվեց Սիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում, իսկ սիրտը` Ակների վանքում։ Արքան թագավորությունը կտակեց 4–ամյա դստերը` նշանակելով խնամակալներ Ատան պայլին, կաթողիկոս Հովհաննես VI Սսեցուն և սպարապետ Կոստանդին Հեթումյանին։

Լևոն Մեծագործի մահից հետո գահի համար պայքար սկսեցին արքայի ավագ դուստր, Երուսաղեմի թագուհի Ռիթան, արքայի եղբայր Ռուբենի թոռ Ռուբեն–Ռայմոնդը, որին արքան ժամանակին հռչակել էր գահաժառանգ, բայց հիասթափվելով` ինքն էլ զրկել էր նրան այդ իրավունքից։ Նրանց հավակնությունները, սակայն, չեզոքացվեցին։

Արքայի արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ համագործակցությունն էր` հայոց թագավորության անվտանգությունը մահմեդական աշխարհից ապահովագրելու նպատակով։ Նույն այդ նպատակով նա 1218 թվականին հյուրընկալել էր Խաչակրաց հինգերորդ արշավանքի առաջնորդ, Հունգարիայի թագավոր Անդրեաս (Անդրաշ) II–ին և նրա հետ կնքել բարեկամության ու փոխօգնության պայմանագիր: Դաշինքը պետք է ամրապնդվեր Լևոն Մեծագործի դուստր Զապելի և Անդրեաս II–ի նույնանուն որդու ամուսնությամբ: Սակայն Լևոն Մեծագործի մահից հետո Հունգարիայի արքայազնը հրաժարվեց Կիլիկյան Հայաստան գալուց, և այդ ծրագիրը ձախողվեց:

1222 թ. Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17–ամյա թագաժառանգ Ֆիլիպի (Փիլիպոսի) հետ՝ պայմանով, որ վերջինս թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանքն ու իրավունքները: Նրանցից ծնված զավակը պետք է ժառանգեր և՛ Կիլիկիո, և՛ Անտիոքի գահը: Դրանով իրավական հող էր նախապատրաստում Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միավորելու համար։ Այդ միավորումը պետք է կայանար անձնական ունիայի (լատին.` «միություն») Ճանապարհով, երբ երկու գահակալների ամուսնությունից ծնված ժառանգի իշխանության ներքո միավորվում են նրա ծնողների տիրույթները:

Մի քանի տարի առաջ նույնպիսի ծրագիր էր փորձել իրականացնել Լևոն Մեծագործը` ամուսնացնելով Անտիոքի դուքս Բոհեմունդ III–ի գահաժառանգ որդի Ռայմոնդին և իր հանգուցյալ եղբայր Ռուբեն III–ի դուստր Ալիսին` նույն պայմաններով։ Նրանցից ծնված Ռուբեն–Ռայմոնդը 1211 թ. հռչակվեց թագաժառանգ, սակայն տարիներ անց վերջինիս ապաշնորհությունից և ամբարտավան վարքից հիասթափված` Լևոն Մեծագործը զրկեց նրան գահաժառանգման իրավունքից:

Յոթնամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն միայն անվանական էր: Մանկահասակ թագուհու համար կարևոր հանգամանք էր, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր:

Սակայն Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը խախտեց նախնական պայմանը` վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն 1225 թ. հայոց ավագանու ղեկավար Կոստանդին Հեթումյան սպարապետը բանտարկեց Ֆիլիպին:

Սա, անշուշտ, ծանր հոգեբանական հարված էր 10–ամյա թագուհու համար, որին պետք է հաջորդեր նորը: 1226 թ. հայ ավագանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումյանի մանկահասակ որդի Հեթումի հետ: Թագուհին ըմբոստացավ ու փախավ մոր ազգականների մոտ, ինչը, սակայն, խնդիրը չփոխեց: Սպարապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրա ու Հեթում I–ի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այսպես բարեպաշտությամբ հանգավ քաջ ու բոլորին հաղթող Լևոն արքան: Կաթողիկոսն ու իշխանները բերին Անտիոքի տիրոջ որդուն, որին պրինց էին կոչում, Լևոն արքայի դստերը տվին նրան կնության և թագավորեցրին: Պատանու անունը Փիլիպոս էր, իսկ թագուհու անունը` Զաբել: Բայց երբ չորս տարի թագավորեց, նրան իր հայրը խաբեց ու առավ Լևոն արքայի թագն ու արքունական վրանը, որը կանգնեցնում էին նշանավոր օրերին, նաև ոսկու ու արծաթի այլ գանձեր: Երբ իշխանները տեսան, որ այդ մարդը հավատարիմ չէ թագավորությանը, բռնեցին նրան, արգելափակեցին, մինչև որ բերի թագն ու տարած գանձը: Իսկ նրա հայրը չտվեց ոչ մեկը, ոչ էլ որևէ բանով օգնել կարողացավ իր որդուն: Եվ նրան թողեցին այնտեղ (արգելարանում], մինչև որ այնտեղ մեռավ:

Մեծ իշխան Կոստանդինը համոզեց կաթողիկոսին ու այլ մեծամեծներից ոմանց` թագավորեցնելու իր մանուկ որդի Հեթումին, որ մարմնապես առույգ էր ու տեսքով գեղեցիկ: Իսկ թագուհին չհամաձայնվեց մանկանը կին դառնալ, ըմբոստացավ գնաց Սելևկիա այնտեղ գտնվող ֆրանկների մոտ, որովհետև նրա մայրը ազգով ֆրանկ էր` Կիպրոս կղզուց:

Իսկ Կոստանդինը առավ բոլոր զորքերը, պաշարեց քաղաքը, մինչև որ ստիպված թագուհուն հանձնեցին նրան: Տարավ նրան ամուսնացրեց իր որդու հետ: Նրանից որդիներ ծնվեցին: Այդ կինը չափազանց բարեպաշտ էր, սիրում էր Աստծո բոլոր երկյուղածներին և աղքատասեր էր, միշտ անց էր կացնում պասերով ու աղոթքներով:

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. Թ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այդ նույն թվականին վախճանվում է մեր պատվավոր Լևոնը, և թագին երկու տարի տիրում է նրա մինուճար դուստրը` Եղիսաբեթը, որին ֆրանկները Զաբել էին կոչում: Նրա համար ամուսին են բերում Ատաքի տիրոջ որդուն` Ֆիլիպին: Եվ որովհետև նրա համար ատելի էր հայոց ազգը և ավելի շատ մեծարում էր իրենը` ֆրանկներին, երդմնազանց է լինում ու դրժում է հայադավան ու հայասեր իր ուխտը և պատվական թագը, արքունական գանձերն ու պալատ[ի ունեցվածք]ը ուղարկում է իր հոր տուն: Այդ բանի հետ չեն կարողանում հաշտվել [հայոց] իշխանները և նրան բանտ են գցում, մինչև որ նա այնտեղ մեռավ։ Եվ Լևոնի աղջկան տալիս են Կոստանդնի որդուն` մեծահոգի ու հանճարեղ պատանյակին` մարմնեղ, թիկնավետ ու գեղեցկատես պատանուն:

Վարդան Արևելցի, «Տիեզերական պատմություն» (գլ. ՁԴ)

Զապելի և Հեթում I–ի ամուսնությամբ վերջապես կարգավորվեց Հայոց գահի խնդիրը։ Ժամանակագրի խոսքերով` «Եւ յայնմհետէ եղեւ խաղաղութիւն տանն Հայոց, եւ ամ յամէ ջանային ի բարձրութիւն»: Հեթում I–ի հատած դրամների զգալի մասի մի երեսին պատկերված է Կիլիկիո պետական զինանշանը` խաչ բռնած առյուծը, մյուսին` արքան և Զապել թագու- հին, ինչը ցույց է տալիս, որ թագուհին ունեցել է կարևոր դերակատարում: Նույնն են հավաստում բազմաթիվ այլ փաստեր:

Զապել թագուհու և Հեթում I արքայի ուշագրավ ձեռնարկումներից է 1238 թվականին Անդուլ մենաստանի վերակառուցումը և այն ամառանոցի վերածելը։ Իբրև Լևոն II–ի հավատարիմ հաջորդներ՝ Հեթում արքան և Զապել թագուհին հատուկ ուշադրություն դարձրին երկրի հոգևոր ու կրթական կյանքին: Նրանց հրամանով հիմնվեցին նոր վանքեր, նորոգվեցին հները։ Վանքերին կից գործում էին վարժարաններ ու դպրատներ։ Արքունիք հրավիրվեցին գիտնականներ և արվեստագետներ, որոնց գործունեության համար ստեղծվեցին արտոնյալ պայմաններ։ Բացառիկ բարձունքի հասավ հայկական մանրանկարչությունը, ինչը հնարավոր դարձավ պետական հոգածության շնորհիվ: Ընդօրինակվելով` կորստից փրկվեցին շատ հին ձեռագրեր: Գրվեցին մեծարժեք աշխատություններ և կատարվեցին թարգմանություններ։

Հատկանշական է, որ թագուհու մահվանից քսան տարի անց` 1272 թ., թողած մի հիշատակագրում Ավետիս անունով դպիրը գրում է Զաբել թագուհու մասին, թե նա «մեծ հոգաբարձությամբ հոգ տարավ երկրին, նաև եկեղեցիներին և վանքերին»: Եվ իսկապես, նրա անվան հետ են կապվում Սիս մայրաքաղաքում կառուցված Կաթողիկե և Սբ Մարինե եկեղեցիները։

Զապել թագուհին շարունակողը դավոր վարած ներքին իմաստուն քաղաքականության, որն աշխար հագիր անցկացնելուց և պետական կայուն հարկեր սահմանելուց հետո պետական թոշակով բացեց աղքատանոցներ և գոդյաց տներ։ Հատկանշական է, որ թագուհու նախաձեռնությամբ 1241 թվականին հիմնվում է հիվանդանոց, որը գործում է մինչև Կիլիկիո թագավորության կործանումը (1375 թ): Դա եզակի երևույթ է միջնադարի համաշխարհային պատմության մեջ, ստեղծվում է հիվանդանոց, որտեղ պետության հաշվին անվճար բուժվում էին բոլոր կարիքավորները։ Ավելին՝ իր կառուցած հիվանդանոցում թագուհին հաճախ անձամբ էր ծառայում` խնամելով անտեր հիվանդներին..…

Բացառիկ էր նաև թագուհու վերաբերմունքը կրթական գործի կազմակերպման ոլորտում։ Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ արքունի ծախսով ստանում էին կրթություն, որից շահում էր ողջ ժողովուրդն ու պետությունը։ Ուսումնական գործում ևս Զապել թագուհու գործերի հիշատակը պահպանվել է նրա մահից հետո բավականին երկար ժամանակ։ Դրա գեղեցիկ վկայությունն է նրա որդի Լևոն III(II)–ի թագադրության ժամանակ (1270 թ.) արքունի քարտուղար Վահրամ վարդապետի արտասանած խոսքը. «Երանելին Զապել թագուհին, որո ողորմութեանն եւ առատ պարգեւացն որ առ ուսումնականան` պտուղ է մերս նուաստութիւն, եւ եւս վեհագունից քան զմեզ, ընդ որում զանճառ բարութիւնսն ընկալցի փոխարէն»…

Զապել թագուհու գործերը հայտնի և հարգված էին ոչ միայն հայության մեջ։ Ժամանակի նշանավոր մատենագիրներից մեկը՝ Միխայիլ Ասորին, իր «Ժամանակագրության» էջերում հիշատակելով Հեթումի և Զապել թագուհու ամուսնության մասին, թագուհուն հիշատակում է առանձնահատուկ մեծարանքով «… յետ բազում ժխորմանց և ամբոխից և վիձմանց` ընտրեցաւ որդին Պարոն Կոստանդեայ ի թագաւորութիւն, զոր ընտրեալ էր Տէր յորովայնէ գեղեցիկ հասակաւ և բարի խորհրդով, մեծահոգի և երկայնամիտ, հեզ և հանդարտ ՙի տիս մանկութեան, և տուաւ նմա յամուսնութիւն շառաւիղն օրհնութեան ազատուհին Զապել, անթերին ՙի գովութենէ աստուածապաշտ և երկիւղած կնոջ, ողջախոհ և ցածուն և անզարդասէր և լռին, լիահաւատ և մեծայոյս, Քրիստոսասէր և սրբասէր, աղօթասէր, և ծերունի հանճարով ՙի տղայութեան հասակի»…

Հեթում արքան և Զապել թագուհին ունեցան երեք որդի և հինգ դուստր, որոնցից Լևոն III(II)–ը 1270 թ. ժառանգեց Կիլիկիո թագավորության գահը։

Զապել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 2–ին և թաղվեց Դրազարկի թագավորական դամբարանում: Նրա մահը մեծ ցավ պատձառեց ողջ հայությանը: Պատահական չէ, որ արքունի սրբապատում Հայսմավուրքում հունվարի 22–ը (նրա մահվան օրը) նշվում է որպես թագուհու հիշատակի օր: Նրա մահվան մասին ցավով են հիշատակում մատենագիրները:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Նրա (Հեթում արքայի) բարեպաշտ թագուհին` Զաբել անունով, որ նշանակում է Եղիսաբեթ, այսինքն` Աստծո յոթերորդ օր, քանի որ արդարև իր անվանը համապատասխան` Աստծո կամքի հանգստարանն էր, բարեգործ, ողորմած ու աղքատասեր, որ դուստրն էր առաջին պսակավոր մեծ թագավոր Լևոնի, փոխադրվել էր Քրիստոսի մոտ:

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. ԾԸ)

«Ողջախոհ» և «առաքինաջան» Զապել թագուհին ապրեց ընդամենը 37 տարի, որոնցից 33-ը՝ թագուհու կարգավիճակով։ Նրա կարճատև կյանքը նշանավորվեց մեծ գործերով, հատկապես՝ բարեգոր ծություններ կատարելով։

Հեթում I արքան, ընդունված ծիսակարգի համար ձայն կատարված արարողություններից բացի, յուրահատուկ կերպով է հավերժացրել մեծ տիկնոջ հիշատակը։ Զապել թագուհու մահից հինգ տարի անց՝ 1257 թ., հաղթական պատերազմից վերադառնալով՝ Հեթում արքան Ասորիքի Քերեք քաղաքում կառուցել է տալիս Սբ Հակոբ եկեղեցին՝ ի հիշատակ Զապել թագուհու, որն արձանագրության մեջ կոչվում է «Երանուհի տիկին Զապել» («երանուհի» բառն այստեղ գործածված է «Երանելի», «հոգելույս» իմաստով), Զապել թագուհու կյանքի ու գործունեության ընդհանրացնող գնահատականը կարելի է գտնել Վահրամ Ռաբունու «Ոտանաւոր Պատմութիւն Ռուբինեանց» երկում. այդ տողերը, անկասկած, թագու- հու մասին հնչել են հարյուրհազարավոր հայերի շուրթերից.

Սա առաւել բարեպաշտեալ

Եւ հաւատովըն բարձրացեալ,

Սիրով յԱստուած էր միացեալ

Եւ յերկիւղ Տեառըն խրատեալ,

Բարի գործովք էր զարդարեալ,

Եւ աղօթիւքըն միշտ մաքրեալ,

Զխոնարհութեան զարդ ըզգեցեալ,

Զպարկեշտութիւն նախապատուեալ …

Աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

Posted in Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Զաբել I

Զաբել թագուհու վերադարձը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լևոն արքան հիվանդացավ հիվանդությամբ և մահացավ։ Նա իր մոտ կանչեց Հավհաննես կաթողիկոսին ու բոլոր զորագլուխներին՝ իրենց զորքերով։ և քանի որ որդի չուներ և միայն մի դուստր ուներ, հանձնարարեց կաթողիկոսներին և բոլոր իշխաններին, որ իր փոխարեն նրան թագավորացնեն, հնազանդ մանան և մի հաաշվասարաաստիճան մարդու հետ ամուսնացնեն։ Նրան հանձնեց կաթողիկոսին և որկու մեծամեծ իշխաններին՝ իր ազգական Կոստադինին ու իշխան Ադանին։

Իր ամբողջ երկիրն ու բոլոր զորքը ընդհանրապես ծանր սգով համակվեցին քաջի մահվան պատճառով, որովհետև քրիստոսասեր արքան բոլորի կողմից չափազանց սիրված էր։ Նրան թաղեցին Սիս քաղաքում, իսկ սիրտն ու փարոտիքը տարան Ակներ կաչված վանքը։

Այսպես բարեպաշտությամբ հանգավ քաջ ու բոլորին հաղթող Լևոն արքան։

Կաթողիկոսն ու իշխանները բերին Անտիոքի տիրոջ որդուն, Լևոն արքայի դստերը տվին կնության և թագավորեցրին։ Պատանու անունը Փիլիպոս էր, իսկ թագուհու անունը՝ Զաբել։ Բայց չորս տարի թագավորեց, նրան իր հայրը խաբեցու առավ Լևոն արքայի թագն ու արքունական վրանը, որը կանգնեցնում էին նշանավոր օրերին, նաև ոսկու ու արծաթի այլ զարդեր։ Երբ իշխանները տեսան, որ այդ մարդը հավատարիմ չէ թագավորությանը, բռնեցին նրան, մինչև որ բերի թագն ու տարած գանձը։ Իսկ նրա հայրը չտվեց ոչ մեկը, ոչ էլ որևէ բանով օգնել կարողացավ իր որդուն, մինչև որ այնտեղ մեռավ։

Մեծ իշխան Կոստանդինը համոզեց կաթողիկոսին ու այլ մեծամեծներից ոմանց՝ թագավորեցնելու իր մանուկ որդի Հեթումին։ Իսկ թագուհին չհամաձայնվեց մանկանը կին դառնալ, ըմբոստացավ գնաց Սելևկիա այնտեղ գտնվող ֆրանկների մոտ, որովհետև նրա մայրըազգով ֆրանկ էր՝ Կիպրոս կղզուց։

Կոստանդինը առավ իր բոլոր զորքերը, պաշարեց քաղաքը, մինչև որ թագուհուն ստիպված հանձնեցին նրան։ Տարավ նրան ամուսնացրեց իր որդու հետ։ Նրանից որդիներ ծնվեցին։

Իսկ մեծ իշխան Կոստանդինը իր որդու՝ Հեթումի համար թագավորական իշխանությունը առնելուց հետո արքայության ամբողջ հոգսը վերցրեց իր վրա և իմաստուն կերպով կարգավորեց։ Մի մասը սիրով հնազանդվում էր, իսկ անհնազանդներից ոմանց փախստական էր դարփնում, ոմանց ապանում։

Իր անդրանիկ որդի Սմբատին նշանակեց զորավար, իսկ մյուսին՝ թագավորական իշխան։ Երկրի բոլոր վանականների մարմնական պետքեր հոգսերը վերցրեց, որովհետև ինքն է հոգում նրանց կարիքները, որպեսզի նրանք աղոթքներով ու պաշտամունքով զբաղվեն։

Երկիրը լցվեց անարհեստ ու արհեստավոր մարդկանց բազմությամբ, որոնք բոլոր կողմերից հավաքվեցին հյուսիս -արևելքից եկած ու ամբողջ աշխաևհը կործանած թաթարների ավերումից փախչելով։

Սրանից հետո մահացավ Հովհաննես կաթողիկոսը՝ աթոռակալեց տասնութ տարի։

Հեթումի թագավորությունը սկսվեց 1225 թվականին։

Գրականություն՝

Կիրակոս Գանձակեցի, գլ. Թ /էջ 138-141/

Posted in Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Զաբել I

Զաբել թագուհի

Զաբել թագուհու վերադարձը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լևոն Բ, թեկուզ և թագաժառանգ էր նշանակել իր դուստր Զաբելին, սակայն նրա մահից հետո գահակալության հարցը բարդությունների առաջ կանգնեցրեց արքունիքին։ Զաբելը, քանի որ անչափահաս էր իր հոր կամքով իր խնամակալներն էին Լաբրոնի տեր Կոստանդինը և Գաստոնի տեր Ադանը։ Լևոն Բ Ադանին հանձնարարել էր իր դսերը ամուսնացնել Հունգարիայի թագավորի որդու հետ, սակայն դա տեղի չունեցավ։ Շուտով շարքից դուրս եկավ նաև Ադամ փայլը։ Այսպիսով Կոստանդին փայլը մնաց Զաբելի միակ խնամակալն ու երկրի փաստական կառավարիչը։ Շուտով թագի համար հավակնորդների շուրջ հավաքված խմբավորումների միջև պայքար սկսվեց իշխանության համար։ Գահակալական կռիվները վեց տարի տևեց, որի հետևանքով թուլացավ երկրի քաղաքական վիճակը։

Թագի հավակնորդներից էր Լևոն Բ-ի ավագ դուստ Ռիթայի ամուսինը՝ Երուսաղեմի թագավորը, որն ուզում էր իր որդուն դնել Կիլիկիայի թագավորական գահին։ 1220թ․ Ռիթայի և իր որդու մահով դադարում է այդ պայքարը։

Թագի ավելի ուժեղ հավակնորդներից էր Անտիոքի իշխան Ռուբեն-Ռայմոնդը։ Դեռևս Լևոն Բ-ն նրան զրկել էր թագաժառանգությունիցիր դավաճանության պատճառով։ Ռուբեն-Ռայմոնդը օգտվելով Լևոն Բ-ի մահից հետո Կիլիկիայում ստեղծված քաղաքական խառնաշփոթ դրությունից, փախչում է Կիլիկիա և գրավելով Տարսոն քաղաքը, պատրաստվում է գրավել իշխանությունը։ Սակայն Կոստանդին պայլը պարտության է մատնում նրան և գերի վերցնելով ապստամբներին՝ բանտարկում է Տարսոնի բերդում, որտեղ և նրանք մեռնում են։

Այնուամենայնիվ վերոհիշյալ դեպքերը արքունիքին ստիպեցին արագացնել թագաժառանգ Զաբելի ամուսնությունը՝ այսինքն գահակալության հարցի լուծումը։ 1222թ․ Կոստանդի պայլը այս հարցը լուծելու համար խորհրդակցություն հրավիրեց իշխանական տների ներկայացուցիչների, բարձր հոգևորականների մասնակցությամբ։ Դիմելով ներկաներին Կոստանդին պայլը ասում է․ <<Պարոններ, դուք գիտեք, թե ինչ վիճակում է գտնվում մեր աշխարհը․․․ Մեր թագավորի դուստրը ամուսնության տարիքին հասավ։ Դուք ինքներդ քննարկման ենթարկեք և որոշեք, թե ում հետ պետք է ամուսնացնել նրան, որպեսզի ունենանք պարոն (Թագավոր), որովհետև ես ցանկլանում եմ անդորրություն իմ տոհմի և որդիների համար>>։

Խորհրդաժողովը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի իշխան Բուհամեդի որդի Ֆիլիպի հետ, պատճառաբանելով, որ նա <<մեզ հարևան է, և լավ կարող է օգնել մեզ կարիքի դեպքում>>։

Կոստանդին պայլը ցանկանում էր Զաբելին ամուսնացնել իր որդու՝ Հեթումի հետ, սակայն գերադասելով երկրի քաղաքական միասնությունը և անդորրությունը, նա ենթարկվեց ժողովի որոշմանը։ Կոստանդինն ու հայ ֆեոդալական ավագանին Ֆիլիխպի առաջ դրեցին որոշ պայմաններ, որ նա հետևեր հայկական սովորություններին, պահպաներ և հավատարիմ մնար հայ եկեղեցու ծիսակատարություններին ու կարգի, որպեսզի յուրաքանչյուրը պահեր իր իրավունքը։

Ֆիլիպը 16 տարեկան էր երբ ամուսնացավ Զաբելի հետ, հետևաբար երկրի քաղաքական իշխանության ղեկը դեռև մնում էր Կոստանդին պայլի ձեռքում։

Սակայն շուտով Ֆիլիպը դրժեց վերոհիշյալ պայմանները։ Կոստանդին պայլը, կատարելով հայ ֆեոդալական ավագանու պահանջները, իշխանությունից հեռացրեց Ֆիլիպին։ Այդ մասին Սմբատ Սպարապետը հաղորդում է․ <<Երբ Ֆիլիպը մեծացավ և դարձավ 20 տարեկան, իր հոր խորհրդով որոշեց պետական պաշտոններից հեռացնել բոլոր հայ իշխաններին և փոխարինել նրանց յուրայիններով, այնպես որ իշխանները չկարողանալով հանդուրժոլ այդ, ձեռբակալեցին նրան, գահից զրկեցին և բանտարկեցին Թիլ ամրոցում, որտեղ և մահացավ>>։ Իշխանական խորհուրդը երկրի կառավարիչ նշանակեց Կոստանդիին։ Կոստանդինը իշխանների օգնությամբ կատարեց պետական հեղաշրջում։ Նա այս անգամ ստանձնեց ոչ միայն Զաբելի, այլև ամբողջ թագավորության խնամակալությունը։ Սակայն թագավորական գահը դարձյալ թափուր մնաց։ 1226թ․ Կոստանդինը նորից առաջ քաշեց գահի համար թեկնածու ընտրելու հարցը։ Այս անգամ որոշվեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին պայլի որդի Հեթումի հետ և միաժամանակ նրան ճանաճել Կիլիկիայի թագավոր։ Զաբել թագուհին սկզբում չհամաձայնվեց ամուսնանալ Հեթումի հետ։ Այդ պատճառով ապստամբեց մորը տեսնելու պատրվակով։ Հայ իշխանները խիստ զայրացած Զաբելի արաարքից և խաչակիրների վերաբերմունքից, պատեհ առիթ գտան պատժելու Հյուրընկալների օրդենին։ Կոստանդինի գշխավորությամբ հայկական բանակը պաշարեց Սելևկիան։ Հյուրընկալները չդիմադրեցին, հանձնեցին բերդը և թագուհուն։ Այնուհետև Զաբելը համաձայնեց ամուսնանալ Հեթումի հետ։ Հեթումը դարձավ հայոց թագավոր։ Այսպիսով,1226թ, ոչ միայն գլուխ անցավ Հեթումյանների հարստությունը, այլև միաժամանակ թուլացավ խաչակիրների քաղաքական ազդեցությունը Կիլիկիայում։ Երկրում վերականգնվեց կարգ ու կանոնը, ստեղծվեցին կենտրոնացված միապետական կարգեր։ Սրանով վերջացավ Հեթումյանների և Ռուբինյանների երկարատև պայքարը իշխանության համար, քանի որ Հեեթումի և Զաբելի ամուսնությամբ այդ իշխանական տները միավորվեցին։

Երկրում իշխանությունն ամրապնդելու համար՝ պետական բարձր պաշտոններն ու գործակալություններն կենտրոնացվեցինՀեթումյան տոհմի ներկայացուցիչների ձեռքում։ Հեթումի հայրը նշանակվեց թագավորահայր և ավագ պարոն։

Սկսվեց համեմատաբար երկարատև խաղաղության մի շրջան, որը մի կողմից՝ նպաստավոր պայմաններ ստեղծեց երկրի տնտեսական և մշակութային վերելքի համար և մյուս կողմից՝ հնարավոր դարձրեց վարելու կայուն արտաքին քաղաքականություն։

Ներքին և արտաքին այդ անդորրը սակայն երկար չտևեց։ Միջին և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած միջազգային բնույթի խոշոր իրադարձությունների հետևանքով։

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Posted in Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Փառանձեմ. ռազմիկ արքայուհի

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն

ՓԱՌԱՆՁԵՄ

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին Փառանձեմն է՝ Արշակ II-ի կինը:

Փառանձեմը ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը:

Նա Սյունաց նախարարական տոհմից էր՝ դուստրն Անդոկ /Անտիոք/ Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն էր: Օրիորդ Փառանձեմը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել արշակունու հետ, կազմում նրա հետ փոխադարձ սիրով ստեղծված ընտանիք:

Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների՝ նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին՝ Տիրիթը, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատճառ է դառնում, որ թագավորը հանձնարարի սպանել նրան:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այն ժամանակ Սյունյաց նախարարներից մեկը՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունոն, որ շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ: Ապա Գնել պատանին՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ: Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում: Այս համբավից բորբոքված՝ Տիրիթը՝ Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին… այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ ամուսնուն կորցնելու՝ հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել:

Տիրիթը սկսեց նենգավոր հնարքներ մտածել. վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունն առաջ տանել: Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորելու և քեզ սպանելու… Ուստի թագավորը Գնելի նկատմամբ ոխով լցվելով՝ հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ…

Փավստոս Բուզանդ. «հայոց պատմություն» /դպրություն Դ, գլ. ԺԵ/

Արշակ II-ի համար խիստ անհանգստացնող էին Տիրիթի բերած փաստարկները: Ուստի նա հրավիրեց Գնելին միասին անցկացնելու նավասարդյան տոները, սակայն հենց այդ ժամանակ էլ իրականացրեց նրա դավադրական սպանությունը:

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը: Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը: Սակայն Արշակ II-ը կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Իսկ Գնելը եկավ Կուաշ ավանը` Արագած լեռան ստորոտում, իր կուրացած Տիրան պապի մոտ, որ դեռ կենդանի էր։ Տիրանը դառնապես ողբաց իր Տրդատ որդուն՝ Գնելի հորը` ինքն իրեն պատձառ համարելով նրա սպանվելուն: Ուստի Գնելին է տալիս իր բոլոր ունեցածը և կալվածները, գյուղեր և դաստակերտներ, և հրամայում է հենց նույն Կուաշ ավանում բնակվել։ Այնուհետև Գնելը կին է առնում մի ոմն Փառանձեմի` Սյունյաց ցեղից, և թագավորավայել հար սանիք անելով` առատ–առատ պարգևներ է տալիս նախարարներին…

Այստեղ ահա Տիրիթն առիթ գտավ քսության: Նա եկավ թագավորի մոտ իր բարեկամ Վարդանի հետ, որ թագավորի զինակիրն էր` Մամիկոնյան տոհմից, և ասում են. «Մի՞թե չգիտես, որ Գնելը միտքը դրել է քեզ սպանել և քո փոխանակ թագավորել»…

Արշակն, այս բանին հավատալով, նույն Վարդանին ուղարկում է Գնելի մոտ…

Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն» (գիրք Գ, գլ. ԻԲ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվեցին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց` բանակից դուրս պահել նրան և տանել սպանել․..

Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով: Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում` առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը: Կինը, հասնելով եպիսկոպոսապետի մոտ, գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը: Ճիչ բարձրացրեց` ասելով. «Շտապիր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»: (Իսկ նա) արարողությունն ընդհատելով` վազում է թագավորի սենյակը, դռանը հասնելով ներս է ընկնում թագավորի մոտ: Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ եպիսկոպոսապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելը չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսը ծածկում է` խռմփացնելով` իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում… Իսկ Գնել պատանուն տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որ Լսին են կոչում…

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ` մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ: Ինքը` թագավորն էլ, գնալով լացողների մեջ, նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստ- կացնել սպանվածի համար: Իսկ սպանվածի կինը` Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ձչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր…

Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն» (դպրություն Դ, գլ. ԺԵ)

Նույն պատմիչի հաղորդման համաձայն՝ Տիրիթի նենգությունը հայտնի դարձավ հենց Գնելի թաղման ժամանակ: Եվ Փառանձեմն, առանց վարանելու, ի լուր բոլորի բարձրաձայնեց այդ մասին. «Կինը բողոք բարձրացրեց. «Լսեցե՛ք բոլորդ, իմ ամուսնու մահն իմ պատճառով եղավ, մեկն ինձ վրա աչք դրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»: Մազերը փետրում էր, ճչում էր կոծելիս»…

Ըստ պատմիչների, Գնելի մահվանից ոչ շատ ժամանակ անց Արշակ II-ի հրամանով մահապատժի ենթարկվեց նաև Տիրիթը, որի կազմակերպած դավադրության զոհն էր դարձել Գնելը:

Նոր ժամանակների պատմագրության մեջ հայտնվել է տեսակետ, որ Տիրիթի դավադրության պատմությունն ավելի շատ հորինվածք է, իսկ իրականության մեւ Արշակ II-ն Արևելյան Կռոմեական կայսրության արքունիքից վերադարձած երկու եղբորորդիներին սպանեց՝ այդպիսով ազատվելով գահի հնարավոր հավակնորդներից: Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը, երբ արքան կասկածելով իր արյունակիցներին գահի նկատմամբ ունեցած հավակնությունների մեջ, նրանց մահապատժի է ենթարկել՝ հորինելով արդարացնող «հիմնավորումներ»: Հնարավոր է, որ մենք գործ ունենք նման սցենարի հետ: Կարևոր է փաստի արձանագրումը. Արշակ II արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ այրի Փառանձեմի հետ:

Մատենագիրների հաղորդումներից ակնհայտ է դառնում, որ «գեղեցկությամբ և պարկեշտությամբ հռչակված» փափկասուն տիկինն ուժեղ կամքի տեր ու շատ վճռական մի անհատականություն էր։ «Մեծ Հայքի թագուհի» և «Տիկնանց տիկին» Փառանձեմը շարունակում էր սիրել իր զոհ դարձած ամուսնուն` ատելով արքային, որի կինն էր դարձել նա, թերևս, ակամա։ Զարմանքով, բայց և մարդկայնորեն հիաց- մունքի զգացումով ես կարդում այդ մասին գրված` Փավստոս Բուզանդի տողերը. «Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին»…

Փառանձեմի` ուժեղ կամքի տեր և հետևողական անհատականություն լինելն ակնհայտ է դառնում նաև մեկ այլ դրվագում։ Նա վրեժխնդիր է լինում իր սպանված ամուսնու համար հորդորելով Արշակ II–ին մահապատժի ենթարկել նրա զինակիր Վարդան Մամիկոնյանին, որը կարևոր դերակատարում էր ունեցել Գնելի դեմ դավադրություն կազմակերպելու գործում։

Փառանձեմ թագուհին Արշակ II–ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի` արքայազն Պապին, որը նրա դաստիարակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը:

Ամեն մի կնոջ, յուրաքանչյուր մոր լավագույն գնահատականը, ի վերջո, կարող է լինել նրա դաստիարակած զավակի բնութագիրը։ Իսկ Փառանձեմ թագուհին դաստիարակեց մի որդի, որի նպատակը, ի տարբերություն իրենից առաջ իշխած Արշակունի արքաների, ոչ թե պարսից գերագույն գահը Սասանյաններից խլելն էր՝ հանուն Արշակունյաց տոհմի իշխանությունը Պարսկաստանում վերահաստատելու, այլ Հայոց աշխարհի հզորության ամրապնդումը:

Պապը թագավոր հոչակվեց ընդամենը տասնվեց տարեկան հասակում: Նա աննախադեպ լուրջ քայլեր ձեռնարկեց պատերազմներից ավերված և թուլացած երկիրը վերականգնելու համար: Երիտասարդ արքան կատարեց մի շարք բարեփոխումներ, որոնք շատ արագ բերեցին ժողովրդի կենսամակար դակի բարձրացմանը, երկրի տնտեսական ու ռազ- մական ուժի շեշտակի աճին: Եվ քանի որ դրանք կատարվեցին հոգևոր դասի և եկեղեցու իրավունքների ու կալվածքների կրճատման հաշվին, առաջ բերեցին հոգևորականության թշնամանքը նրա նկատմամբ: Նրան կեղծ մեղադրեցին կաթողիկոս Ներսես Մեծին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու մեջ, մինչդեռ նա մեծ սեր ու հեղինակություն էր վայելում երկրում, ինչի մասին վկայում է հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելիանոսը։

Պապ թագավորը դարձավ Հայոց եկեղեցու անկախության հիմնադիրը։

Հետաքրքիր է, որ երիտասարդ արքան կատարեց մի քայլ, որը կարելի է համարել Տրդատ III Մեծի սխալի սրբագրման փորձ: Նա, պահպանելով քրիստոնեության՝ պետական կրոնի կարգավիճակը, երկրում վերականգնեց խղճի ազատությունը: Ամեն ոք ստացավ դավանանքի ազատություն. հայոց նախաքրիստոնեական հավատամքի հետևորդները կրկին կանգնեցրին հայոց հին աստվածների արձանները։ Սա ևս պետք է ավելի խորացներ հայոց եկեղեցու թշնամանքը երիտասարդ արքայի հանդեպ։

Պապ թագավորի ընդգծված ազգային քաղաքականության նպատակը Հայոց թագավորության նախկին հզորության, նաև սահմանների վերականգնումն էր: Մեծ Հայքի երիտասարդ արքան, իրեն զգալով բավականաչափ զորեղ, ուղղակիորեն պահանջեց Վաղես կայսրից զիջել բոլոր այն տարածքները, որոնք ժամանակին պատկանել են Հայոց թագավորությանը։ Դրանք ներառում էին ողջ Մեծ Հայքը՝ Հայոց Միջագետք նահանգով (որի կենտրոնը Ուռհա–Եդեսիա քաղաքն էր), Փոքր Հայքը, նաև Կապադովկիան…

Ահա թե ինչպիսին էր Պապը` Փառանձեմ թագուհու որդին…

Պապի հանդեպ հոգևոր դասի թշնամանքն իր որոշակի արտահայտությունն է գտել նաև Փառանձեմ թագուհու կենսագրության մատուցման մեջ։ Միջնադարյան խավարամտության մոտիվներով հորինված բամբասանքներ կարելի է որակել այն պատմությունները, թե Փառանձեմը դևերի հետ դաշինք էր կնքել, որոնք էլ ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում էին նրա որդի Պապին։ Ահա մի քանի դրվագ այդ հորինվածքներից. «Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանկան մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի… Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել են բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին… Եվ այսպես դևերից առաջնորդվելով` այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապն իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը» (Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», դպրություն Դ, գլ. ԽԴ)։

Հայ մատենագիրները Փառանձեմի գործած մահացու մեղք են համարում Արշակ II–ի մյուս տիկնոջ՝ Օլիմպիայի թունավորումը: Վերջինս Հռոմի մահացած եղբոր նշանածը), որի հետ ամուսնությամբ ամրապնդվել էին հայ–հռոմեական հարաբերությունները։ Եթե նկատի ունենանք, որ մեր մատենագիրները ևս հոգևոր դասի ներկայացուցիչներ էին, կարելի է ենթադրել, որ այստեղ ևս դրսևորվել է կանխակալ մոտեցում: Ներկայացվում է այնպես, որ Փառանձեմ թագուհին արքունական պալատի երեց Մրջյունիկի միջոցով (հաղորդության ժամանակ) թունավորեց Օլիմպիային, որին էլ ծառայության դիմաց նվիրեց նրա հայրենի գյուղը:

Մտածել, որ Արշակ II–ի թիկունքում թագուհին կազմակերպում էր դավադրություն, ապա բացեիբաց պարգևատրում կատարողին, կարելի է միայն այն դեպքում, երբ արքան լիներ տկարամիտ մեկը, ինչը բացառելի է Արշակ II–ի պարագայում: Օլիմպիան հայոց արքունիքում իր ներկայությամբ խորհրդանիշն էր հայ–հռոմեական բարեկամության, ուստի շատ ավելի հավանական է ենթադրելը, որ նա դարձել է հայոց ավագանու պարսկամետ, հակահռոմեական տրամադրված ուժերի զոհը: Չի բացառվում, որ պարսից Շապուհ II արքայի հետ հարաբերությունների լավացման ժամանակ նման կարգադրություն է արել հենց ինքը` Արշակ II–ը։ Ի վերջո` դավադրության հեղինակը կարող էր լինել նաև թագուհու հայրը` Անդոկ Սյունին` պահպանելու համար իր դստեր անխախտ դիրքը: Վերջին կարծիքը շատ հավանական է թվում, քանի որ ունենք համանման իրավիճակում Անդոկ Սյունու գործած քայլերի մասին վկայու թյուն: Երբ մերձեցել էին հայ–պարսկական հարաբե րությունները, Շապուհ II արքան որոշեց դրանք ամրապնդել Արշակ II–ին կնության տալով իր դստերը: Այդ նախաձեռնությունը խափանվեց Անդոկ Սյունու ջանքերով. «Իսկ երբ Անդոկը` Սյունյաց գավառի նահապետը, իմացավ, թե Պարսից Շապուհ թագավորն ուզում է իր աղջիկը կնության տալ Հայոց Արշակ թագավորին, շատ վախեցավ, և միտքը կասկածի մեջ ընկավ։ Նա հասկացավ, որ եթե Արշակը կին առնի Պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը անարգություն կկրի, որովհետև այդ ժամանակ Փառանձեմը` Անդոկի դուստրը, որը Գնելի կինն էր եղել, Հայոց Արշակ թագավորի կինն էր… Այնուհետև Անդոկը մտածմունքների մեջ ընկավ, մի հնարք էր փնտրում, որևէ միջոց, որով գուցե կարողանա խափանել սերը երկու թագավորների միջև»…

Փառանձեմ թագուհին մեր պատմության մեջ առավել հայտնի է իր միանձնյա իշխանության ժամանակահատվածով Պարսից Շապուհ արքան խաբեությամբ իր մոտ բանակցելու հրավիրեց Արշակ արքային: 368 թվականին Արշակ II–ը բանտարկվեց և վախձանվեց Անհուշ բերդում Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը: Ավելին` երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։

Արտագերսի առաջին պաշտպանության մասին ուշագրավ և մանրամասն տեղեկություններ է պահպանել Ամմիանոս Մարկելիանոսը, մեջբերումն ամբողջությամբ:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Պարսից Շապուհ թագավորն այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործի դնել` ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը՝ Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը բանակի հրամանատար: (Արտագերսը բերդաքաղաք էր այն ուներ ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր): Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր նաև Արշակի կինը` տղայի հետ միասին: Կատարելով Շապուհի հրամանը` պարսից զորավարները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը: Բայց բերդը անմատույց բարձուն- քում էր, և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուս տի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարսպի տակ` հայտնելով, թե ինքը ինչ–որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը:

Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել` խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը՝ նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Խոսակցությունը երկար տևեց: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, որ լաց էր լինում ճակատագրի դաժանության համար, խղճալով թագուհուն` փոխեցին իրենց կարծիքը:

Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին (պաշտպաններին), որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու Ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով:

Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն:

Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը, այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս` սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու Ճամբարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց:

Այս անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտ կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհուրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախմբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան՝ Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և նրան տվել կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով:

Գլակը և Արտավանը, Վալենտ կայսեր վերաբերմունքից քաջալերված, դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավոր նշանակել Պապին: Կայսրը, նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն հանձնարարեց Տերենտիոս զորավարին Պապին տանել Հայաստան իբրև երկրի կառավարիչ՝ առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Այս արվեց միանգամայն ճիշտ դիտավորությամբ. (կայսրը) ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից:

Ամմիանոս Մարկելիանոս. «Գործունեություններ» (գիրք XXVII, գլ.12)

Մատենագրի տեղեկության մեջ շատ բնութագրական է այն, որ թագուհու ազդեցության շնորհիվ իրենց կարծիքը փոխեցին ոչ միայն թշնամուն հանձնվելու պատրաստ ամրոցի պաշտպանները, այլև թշնամու կողմն անցած դավաճանները: Նրանք զղջացին ու կատարեցին հայրենասիրական քայլ, ինչի շնորհիվ Արտագերսի առաջին պաշտպանու- թյունն ավարտվեց հայերի հաղթանակով:

Փառանձեմ թագուհին, առանց ժամանակ կորցնելու, արքայազն Պապին ուղարկեց Վաղես կայսեր (364–378թթ.) մոտ նամակով խնդրելով ճանաչել արքայազնին Մեծ Հայքի թագավոր և ուղարկել օգնություն։

Պարսից արքան, ստանալով Արտագերսի մոտ իր զորքի պարտության լուրը և տեղեկությունը, որ արքայազն Պապն ուղարկվել է Հռոմի կայսեր մոտ, դիմեց շտապ միջոցների: Նա անհապաղ Հայաստան ուղարկեց հսկայական մի նոր բանակ, որը եկավ և պաշարեց անմատչելի Արտագերսը։ Փառանձեմ թագուհին այստեղ ևս փայլեց իր տաղանդով` հանդես գալով իբրև օժտված սպարապետուհի, որն ի վիճակի եղավ մեկ տարի և երկու ամիս հետ մղել պարսկական բազմապատիկ ուժերին: Դժվար է ասել, թե դեռ որքան էլ նա կկարողանար դիմադրել թշնամուն, եթե հերոսաբար պաշտպանվող ամրոցում համաճարակ չսկսվեր…

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Շապուհը, տեղեկություններ ստանալով Արտագերսի իրադարձությունների մասին, գազանային կատաղության մեջ ընկավ. նա հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության…

Շապուհ թագավորը, նկատի ունենալով, որ ձմռան ցրտերը վրա հասնելուց հետո իզուր ժամանակ է վատնելու, կրակի մատնեց բոլոր պտղատու ծառերը: Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Ապա նա իր բոլոր զորքերով պաշարեց Արտագերսը: Երբ նրան հաջողվեց հաճախակի գրոհներով բերդաքաղաքի կայազորը հասցնել ուժասպառության, պաշտպանները ստիպված եղան բաց անել ամրոցի դռները: Նա հրդեհեց ամրոցը: Այնտեղից նա տարավ Արշակի կնոջը` թագավորական գանձերի հետ միասին:

Ամմիանոս Մարկելիանոս «Գործունեություններ» (գիրք XXVII, գլ. 12)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այնուհետև պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց իր իշխաններից երկուսին` մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինդ հարյուր հազար զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն: Նրանք եկան Հայոց աշխարհի վրա: Երբ Հայոց աշխարհի տիկինը` Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և, պարսից զորքերից խույս տալով դիմեց, գնաց Արտագերս բերդն Արշարունյաց գավառում: Հետո պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին: Իսկ նրանք ներսը ամրացան` հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք, բանակ զարկելով, նստեցին դուրսը, ձորերի շուրջը: Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր: Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս գավառները և երկրներն ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով, բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով:

Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր. նա հունաց թագավորի մոտ էր…

Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ` Փառանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, պարսից ձեռքը չհանձնվի: Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդ էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը. այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս: Իսկ պատվի- րակները շարունակ գնում–գալիս էին՝ ասելով. «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»: Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին. «Մի քիչ էլ, մի փոքր ժամանա՛կ էլ համբերիր, օգնությունը հասել է»:

Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա. բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս… Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին. մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին… Իսկ տիկին Փառանձեմը, տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և պարսից զորքը թողեց բերդից ներս: Եկան տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին: Հետո պարսից զորավարները բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին: Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին` ինչ որ գտան Արտագերսի պաշտպանության 15–րդ ամսում սկսված համաձարակի պատճառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Վարդան Հացունու բնութագրական արտահայտությամբ` «Պարտեցաւ սպարապետուհին, բայց ոչ վատութեամբ, և յետ սպառման իւր բոլոր զօրաց. նման հաւատարիմ հրամանա- տարի մը, որ պատնիշէն անբաժան, բանակին վերջին ընկնողը կը լինի»… Փառանձեմ թագուհին գերվեց։ Շապուհ II–ը, Արտագերս բերդում, և տիկնոջ հետ միասին գերի քշեցին․.. Հայոց աշխարհում թողին ոստիկաններ ու վերակացուներ` երկրի մնացորդ ժողովուրդը հպատակեցնելու, իսկ իրենք, Փառանձեմ տիկնոջն առնելով, գանձերով ու բազմաթիվ գերիներով տարան Պարսից աշխարհը. եկան, բերին հասցրին Պարսից աշխարհը՝ Շապուհ թագավորի մոտ:

Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն» (դպրություն ԳԼ. ԾԵ)

Արտագերսի պաշտպանության 15–րդ ամսում սկսված համաճարակի պատձառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Վարդան Հացունու բնութագրական արտահայտությամբ` «Պարտեցաւ սպարապետուհին, բայց ոչ վատութեամբ, և յետ սպառման իւր բոլոր զօրաց. նման հաւատարիմ հրամանատարի մը, որ պատնիշէն անբաժան, բանակին վերջին ընկնողը կը լինի»…

Փառանձեմ թագուհին գերվեց: Շապուհ II–ը, տանջանքների ու անարգանքի ենթարկելով, հրա- պարակային մահապատժի ենթարկեց թագուհուն: Փավստոս Բուզանդը թագուհու անարգանքները ներկայացնում է որպես Շապուհի վրեժխնդրություն, որով նա «կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը»… Մովսես Խորենացու հաղորդման համաձայն` թագուհուն «ցցի վրա հանելով սպանեցին»…

Այսպիսի բուռն ու փոթորկալից կյանք ունեցավ Սյունյաց աշխարհի չքնաղ օրիորդը, որը «շատ հոչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ», սիրեցյալ ամուսնուն կորցրած այրին, որն իր կամքին հակառակ դարձավ Մեծ Հայքի թագուհի և ծնեց ու դաստիարակեց մեր պատմության ամենատաղանդավոր արքաներից մեկին։ Նա առաջնորդը դարձավ առանց արքայի մնացած Հայոց աշխարհի և հերոսաբար պաշտպանեց երկիրը թշնամուց: Նրա քաջության, դիվանագիտական ջանքերի և ինքնազոհաբերման շնորհիվ շարունակեց իր գոյությունը Մեծ Հայքի թագավորությունը… Պատահական չէ, որ Փառանձեմ թագուհին իր ամուսին Արշակ II–ի և որդի Պապ թագավորի հետ դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծա- գործությունների հերոս։

Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատա- մարտի ժամանակ հայուհիներից կազմավորվեց ջոկատ, որը կրեց փառապանծ թագուհու անունը՝ «Փառանձեմ»։ Հերոս–թագուհու անունը կրող ջոկատն աչքի ընկավ ազատագրական մարտե- րում և դարձավ մասնակիցը մեր նորօրյա հերո սապատումի…

Posted in Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Բուզանդի Հայոց պատմություն գրքից 203-204, 216-220 

Փառանձեմ թագուհին պատվով կարողացավ պաշտպանել իր հայրենիքը և ժողովրդին։ Սակայն քանի, որ բոլորը մահացել էին և ինքը մենակ էր մնացել դուրս եկավ և թողեց, որ պարսից զորքը բերդից ներս մտնի։ Իմ կարծիքով նա կարողացավ պատվով պաշտպանել իր ժողովուրդին, և, քանի որ նա մենակ էր մնացել չկարողացավ էլ պաշտպանել իր հայրենիքը և հանձնեց պարսից զորքին։ Փառանձեմ թագուհին ողբերգական մահ ունեցավ։ Նա նահատակվեց հանուն իր հայրենիքի և հայ ժողովուրդի համար։ Նա քաջ էր, խիզախ, աներկյուղ, գեղեցիկ։

Posted in Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծ՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987— Գլուխ ԺԵէջ 183195

Կերպարների վերլուծություն

Բոլոր չարիքների սկիզբը եղավ Տիրիթի ցանկասիրությունը։ Նա դավաճան էր, նենգաբարո։ Նրա պատճառով սպանվեց իր եղբայրը, դժբախտացավ եղբոր կինը։

Փառանձեմ թագուհու կերպարը պատմության սկզբում հիացմունք էր առաջացնում։ Իր գեղեցկությամբ և առաքինությամբ նա գրավում էր բոլորի ուշադրությունը։ Սակայն այդ գեղկությունը դարձավ իր ընտանիքի դժբախտության պատճառը։ Որքան էլ Արշակ թագավորը սիրում էր իր կնոջը, այնպես էլ Փառանձեմը ատում էր նրան։ Նա այդպես էլ չկարողացավ ընդունել Արշակ թագավորին, այնպես ինչպես որ սիրում և ընդունում էր իր ամուսնուն։ Սակայն Փառանձեմը չարացավ իր դժբախտության արդյունքում և նա նույնպես չարիք գործեց ՝ իրեն հանցակից դարձնելով երեցին։ Փառանձեմ թագուհին հպարտ էր, վախկոտ, նախանձ, չարասիրտ։

Արշակ թագավորը ինչպես որ նկարագրված է Բուզանդի պատմության մեջ սիրրելի թագավոր է եղել։ Ես նրա արարքներից անընդունելի եմ համարում այն ,որ նա չլսեց հոգևոր առաջնորդի խորհուրդն ու խրատը և երկու եղբայրների մահվան պատճառ դարձավ։ Արշակ թագավորը նենգաբարո էր,