Posted in Ճամփորդություն

Արատես

Օգոստոսի 9-ին ուղեորվեցինք դեպի Արատես։ Բայց մինչ Արատես հասնելը ունեցանք պատմամշակութային կանգառներ։ Առաջին կանգառը Արենի 1 քարայրն էր, որտեղ հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին կոշիկը, որը 5500 տարեկան է, հայտնաբերել էին նաև մարդկային գանգեր, ոսկորներ, դրանք պահվել են գինու կարասների մեջ։ Այստեղ մարդիկ չեն ապրել , քարանձավը զոհաբերությունների համար էր։

Արենի քարանձավից հետո ուղեորվեցինք դեպի Զորաց եկեղեցի , որը գտնվում էր Եղեգիս գյուղում։ Ուսումնասիրեցինք եկեղեցու տարածքը։ Այն իր կառուցվածքով տարբերվում էր բոլոր հինավուրց եկեղեցիներից։

Զորաց եկեղեցուց հետո վերջապես հասանք Արատես : Արատես հասնելուց հետո մի քիչ հանգստացանք , իսկ հետո մաքրեցինք շրջապատը։ Գիշերը խարույկի շուրջը խոսեցինք , խաղացինք և պատրաստվեցինք հաջորդ օրվան։

https://youtu.be/ZJ04Wd8R38k