Posted in Դիջիթեք

Քարտեզագրություն, կարևոր հմտություններ

Դաս 1

Հանրակրթական 17 դիջիթեքի շրջանակներում՝ Հյուսիսային դպրոցում անցկացրեցինք քարտեզագրության դասընթաց Ֆլորա Դավթյանի ջոկատի հետ։ Սովորեցրեցինք և ամրապնդեցինք նրանց գիտելիքները քարտեզագրության և քարտեզագրության ծրագրերի վերաբերյալ։ Վերջում գծեցինք երթուղի դեպի Գյումրի։ Կարծում եմ դասը ստացված էր։

Դաս 2

Մեր դասըթացն այս անգամ իրականացրինք քոլեջի վերնատանը’ Սոնա Փափազյանի և Սեդա Թևանյանի ջոկատների հետ: Նրանց ծանոթացրինք քարտեզագրման գործիքների՝ Google maps, wikiloc, maps.me հետ։ Այս անգամ ևս գծեցինք երթուղի, որպեսզի ավելի լավ ամրապնդենք նրանց գիտելիքները։ Այս անգամ սովորողները ավելի հետաքրքրությամբ աշխատեցին։

Posted in Դիջիթեք

SMM դիջիթեք

Մասնակցեցի SMM- դիջիթեքին, իմացա Սոցիալական մեդիայի մարքեթինգSMM , լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակնների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։ Իմացա ինչպե՞ս է  SMM_ը զարգացնում մեր բիզնեսը։Գլխավոր նպատակը չի կայանում փոստեր տեղեդրելով այլ պետք է փորձել հնարավորինս հասկանալ ինչ է պետք հաճախորդին և բավարարել նրա կարիքները: Սպառողների ուշադրությունը կարելի է գրավել, գնել գովազդի միջոցով: Իսկ թիրախային լսարանի վստահությունը չի կարելի գնել, այն կարելի է միայն վաստակել: