Posted in Ճամփորդություն

Սերգեյ Փարաջանովի թանգարանը

Հունիսյան ճամբարի ընթացքում այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարանը: Ինձ իսկապես դուր եկավ թանգարանը, քանի որ նա բոլոր թանգարաններից տարբերվում էր իր ուրույն ոճով:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որը Երևանում ամենահայտնիներից է, հիմնադրվել է 1988 թվականին:

Փարաջանովը կինոռեժիսոր և նկարիչ էր, ով մեծ ներդրում է ունեցել խորհրդային կինոյում ՝ հզոր գործեր ստեղծելով հայ, վրացական և ուկրաինական էկրանների համար: Նա ստեղծել է իր սեփական ոճը, որը սկզբունքորեն տարբերվում էր այն ժամանակ գերակշռող սոցիալիստական ​​ռեալիզմից:

Երևան տեղափոխվելուց հետո Փարաջանովն ինքն է ընտրել շենքի տեղը և ձևավորումը: 1988-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի և երկրում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով թանգարանը բացվել է ավելի ուշ ՝ 1991-ին, Փարաջանովի մահից մեկ տարի անց:

Հայտնի կինոռեժիսորի թանգարանը տեղակայված է կովկասյան ավանդական երկհարկանի տան մեջ ՝ ներքին բակով և փայտե պատկերասրահով: Փարաջանովի սենյակները վերազինվել են անհատական ​​պաստառներով, Ֆեդերիկա Ֆելինիի, Լիլիա Բրիքի, Անդրեյ Տարկովսկու, Միխայիլ Վարդանովի, Յուրի Նիկուլինի նամակներով, հայտնի այցելուներ Տոնինո Գուերայի, Վլադիմիր Պուտինի և Ռոման Բալայանի նվերներով։ Վերջինս հեղինակել է “Գիշերը Փարաջանովի թանգարանում” ֆիլմը:

Նրա գործերը տպավորիչ են իրենց երևակայությամբ, միստիցիզմով և բարձր արտիստիզմով, ինչպիսին են «Մոռացված նախնիների ստվերները», «Սայաթ-Նովա» և «Սուրամ բերդի լեգենդը» ֆիլմերը:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում և հայտնի է ոչ միայն իր ուրույն ոճով, այլև մշակութային գործունեությամբ: Թանգարանը կազմակերպել է մոտ 50 ցուցահանդես Մոսկվայում, Հոլիվուդում, Կաննում, Աթենքում, Տոկիոյում, Հռոմում և Թեհրանում: Սա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի սիրելի վայրն է:

place
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Երևան, Հայաստան 2022
Բացահայտում ենք Երևանը. Այցելություն Սերգեյ Փառաջանովի տուն-թանգարան >  Weekends.am
Սերգեյ Փարաջանովի թանգարան - Իրազեկ
Սերգեյ Փարաջանով. Նա ազգային մշակույթի դետալներից ստեղծեց նոր ոճ |  Արվեստագիր

Posted in Ճամփորդություն

Պատմական հետքերի որոնում. նախագիծ

Հունիսյան ճամբարի ընթացքում բացահայտեցինք Երևանում գտնվող անհայտ վայրերը : Այցելեցինք Երևանում Հայաստանի Առաջին Հանրապետոթյան կառավարության շենք , Արամ Մանուկյանի տուն, հին Երևանի միակ պահպանված թաղամաս՝ Կոնդ, Կոնդում գտնվող միակ Մզկիթ և Կապույտ մզկիթ: Քայլելով Երևանի անհայտ և տեսարժան վայրերով ես բացահայտեցի իմ մայրաքաղաքը նորովի :

Արամ Մանուկյանի տուն

Ճիշտ է շատ անգամներ էի անցել այս մասով, բայց միայն նոր իմացա , որ այս տունը եղել է Հայոց նորագույն պետականության գործիչ Արամ Մանուկյանինը :

Կոնդ

Առաջին անգամ էի Կոնդում և ինձ շատ դուր եկավ Կոնդը իր ոճով և նկարներով : Կոնդը ուսումնասիրելիս իմացա նաև , որ այստեղ է գտնվում Կոնդի միակ մզկիթը և մզկիթում ապրում յոթ ընտանիք :

Կապույտ մզկիթ

Այցելեցինք նաև Կապույտ մզկիթը շատ ամգամն էր էի տեսել մզկիթը , բայց երբեք ներս չէի մտել, այն ինձ գրավեց իր մշակութային արժեքներով :

Posted in Աշխարհագրություն

Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ

Վայր՝ Կոտայքի մարզ՝ Չարենցի կամար հուշարձան, Գառնու հեթանոսական տաճար, Քարերի սիմֆոնիա, Լևոն Վարպետի քարանձավ-թանգարանը , Գետարգել

Օր՝

Մեկնում՝ ժամը 09:00

Վերադարձ՝ ժամը 18:00

Երթուղի․

Մեկնում— Երևան- Չարենցի կամար հուշարձան-Գառնու հեթանոսական տաճար — Քարերի սիմֆոնիա

Վերադարձ— Առինջ- Լևոն Վարպետի քարանձավ-թանգարանը -Գետարգել-Երևան

Posted in Ճամփորդություն

Թանգարանից թանգարան/ նախագիծ

Այսօր հետաքրիր անյցելություն ունեցանք Երևանի տարբեր թանգարաներ :

Բնության թանգարան

Խորհրդային տարիներին հիմնվել էր հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952 թվականին վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960 թվականին վերանվանվեց Հայաստանի բնության պետական թանգարան։ Հայաստանի բնության պետական թանգարանում ներկայացված է Հայաստանի բուսական և կենդանական բազմազան աշխարհը: Ընդհանուր մոտ 6000 նմուշներից ցուցադրության է դրված մեկ երրորդը :

Բնության թանգարանում ծանոթացա Հայաստանում հանդիպող կենդանական և բուսական աշխարհի հետ , ավելի նոր բաներ իմացա նրանց մասին :

 Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Երևանի պատմության թանգարանում ծանոթացանք մեր քաղաքի պատմության հետ : Ուսումնասիրեցինք նրա դարավոր պատմության կառույցների, ճարտարպետության մասին :

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Երևանի Պատմության Թանգարան— Անվճար՝ Երևան Քարտով | Թանգարաններ Երևանում
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - Chap.am
Բացահայտիր Հայաստանը. Երևանի Պատմության թանգարան (մաս 1) - Հանրային  հեռուստաընկերություն
Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան – Էրիկա
Yerevan History Museum | Երևանի պատմության թանգարան - History Museum in  Yerevan
Այցելություն Երևանի պատմության թանգարան — Նարե Խաչատրյան
Այցելություն՝ Երևանի պատմության թանգարան — Եվա Պապյանի բլոգ
Երևանի պատմության թանգարան, Երևան, Հայաստան - Հյուր սերվիս

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է հայկական արվեստի ամենամեծ հավաքածուն, գտնվում է Հանրապետության հրապարակում: Այն հիմնադրվել է 1921 թվականին և ի սկզբանե ընդգրկված էր Պատմության թանգարանի կազմում:Պատկերասրահը Հայաստանի կառավարության որոշմամբ սկսեց աշխատել ինքնուրույն 1935 թ-ից։ Առաջին հավաքածուների ցուցանմուշները վերցվել են 1921 թվականին հայ նկարիչների ցուցահանդեսներից: Հետագայում շատ արվեստագետներ իրենց աշխատանքները նվիրել են թանգարանին, իսկ 1925-ին այստեղ արդեն կար 400 նկար հայ, ռուս և եվրոպական նկարիչների կողմից, որոնք ցուցադրված էին վեց սենյակում:Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն պարունակում է ավելի քան 26,000 կտավ: Այստեղ կարող եք գտնել այնպիսի աշխարհահռչակ նկարիչների գործեր, ինչպիսիք են Իվան Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Մինաս Ավետիսյանը, Օգոստին Ռոդինը, Մարկ Չագալը, Պիտեր Պոլ Ռուբենսը և Գուստավ Կորբենը:  Կարևոր դեր են խաղում Իվան Այվազովսկու գործերը, որոնք գրավում են բոլոր արվեստասերներին: Նա հայկական ծագմամբ հայտնի նկարիչ է, ով բոլորին հմայել ու հմայում է իր ծովանկարներով: Այստեղ կարելի է գտնել նաև տարբեր քանդակագործների աշխատանքներ:

Շրջելով թագարանում ծանոթացանք արվեստի մի շարք գործիչների նկարների և աշխատանքների հետ :

Հայաստանի ազգային պատկերասրահ in Երեվան