Posted in Մասնագիտական փորձառություն

Ընթացիք մասնագիտական ուսումնասիրություններ

Նախորդ ճամփորդության ամփոփումը՝ «Զբոսավարի փորձառության ձեռքբերում» ամփոփում

Փորձառություն. մասնագիտական ուսումնասիրություն նախագծով ապրիլի-մայիս ամիսներին ուղևորվեցինք մեր հերթական ուսումնասիրություններն իրականացնելու։ Ճամփորդությունը իրականացնելիս մեր գլխավոր նպատակներից է այցելվող վայրերը դիտարկել որպես զբոսաշրջային օբյեկտներ, որքանո՞վ են այդ պատմամշակութային հուշարձանները ներկայանալի և մատուցվող զբոսաշրջիկների համար, գրավիչ են արդյո՞ք թե՞ ոչ, հետաքրքիր կլինեն թե՞ ոչ, հուշարձանների պահպանության, ճանաչելի լինելու, հանրաճանաչելի դարձնելու խնդիրներին։ Ուսումնասիրության արդյունքում վեր հանելով առկա խնդիրները առաջարկելով լուծման տարբերակներ փորձել մեր ներդրումն ունենալ նպաստելու մեր զբոսաշրջության ոլորտի բարելավմանը։ Այս անգամ մեր մասնագիտական ուսումնասիրության կենտրոնում էին Արարատի մարզում գտնվող 2 պատմամշակութային հնավայրեր` Դվինի պատմամշակութային արգելոց թանգարանը և Տիկնունի ամրոցը.

Վեր ենք հանել մի շարք խնդիրներ որոնց բախվել ենք առաջին իսկ հայացքից `

  • Զբոսաշրջային վայրերը ուղղորդող ճանապարհային ցուցանակների բացակայությունը։
  • Հնավայարի տարածքի ոչ բարեկարգ վիճակը, ամբողջ հնավայրի տարածքը ծածկված էր մոլախոտերով, որոնք հնարավորություն չէին տալիս ավելի լավ տեսնել տարածքը
  • Ցուցանակի մաշվածությունը Դվինում, միակ դրական կողմը` Դվին հնավայրի ցուցանակի վրա կույրերի համար նախատեսված բրայլյան այբուբենով տեղեկությունը և նրա բացակայություն Տիկնունի ամրոցում
  • Զբոսաշրջային վայրի մասին պատմող տեղեկատվական ցուցանակի բացակայություն Տիկնունի ամրոցում և Դվին հնավայրի տեղեկատվական ցուցանակի մաշվածությունը
  • Դվին հնավայրի տարածքում թանգարանի բացակայությունը, որը հնարավորություն չի տալիս տեսնել և ուսումնասիրել հնավայրի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոները։ Պետք է նշենք, որ գտածոների մի փոքր հատված առանց անհրաժեշտ պահպանության բաց երկնքի տակ դրված էին այցելուների համար։
  • Զբոսաշրջային վայրերում անվտանգության աշխատակցի բացակայություն
  • Ջրի և սանհանգույցի բացակայություն
  • Դժվարանցանելի ճանապարհ դեպի Տիկնունի ամրոց

Վեր հանված խնդիրներին լուծման տարբերակներ `

  • Ավելի ակտիվ դարձնել Դվին հնավայրի ֆեյսբուքյան էջը, որի շնորհիվ ճանաչելի կդառնա այդ վայրը։ Վերջին հրապարակումը եղել է 2023թ. օգոստոսի 20-ին, էջը `ԱՅՍՏԵՂ ։
  • Բացել նաև ինստագրամյան էջ, քանի որ երիտասարդները ավելի շատ այդ հավելվածի մեջ են իրենց ժամանակը անցկացնում և ինստագրամի շնորհիվ էլ կարող է ճանաչելի դառնալ այդ վայրը
  • Մաքրել հնավայրի տարածքը մսոլախոտերից, աղբից՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։

Տուրիստական ընկերություններ, որոնց տուր-փաթեթներում ներառված են ՝ Դվին քաղաքատեղին և Տիկնունի ամրոցը

Զբոսաշրջային կազմակերպություններ, որոնք իրականացնում այս ուղղություններով տուրեր՝այստեղ

Ֆոտոշարք՝

Ուսանողների ամփոփումները՝