Posted in Հյուրանոցային ծառայությունների սպասարկում

4* հյուրանոց Երևանում

Անի Պլազա հյուրանոց

Անի Պլազա Հոթել, հյուրանոց Երևանում։ Հիմնադրվել է 1970 թվականին, բացվել Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ։ 1970-1991 թվականներին Անի հյուրանոցը գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։ 1998 թվականին սեփականաշնորհվել է և մեկ տարի անց՝ 1999 թվականին, վերաբացվել է որպես «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ։

Հյուրանոցն ունի 14 հարկ։ Առաջին հարկում գտնվում են

  • Սնեժինկա սրճարան
  • Լաունջ բար
  • Լա Ֆոլի ռեստորան
  • Անի մարզահամալիր, որը ներառում է լողավազան, շոգեբաղնիք և մարզասրահ
  • Garden Bar ամառային սրճարան՝ հյուրանոցի բակում
  • Relax and Spa կենտրոն
  • Բիզնես կենտրոն
  • Հուշանվերների ու զարդերի խանութներ
  • Դրամափոխանակման կետ

Երկրորդ (Mezzanine) հարկում գտնվում են

  • Անի ռեստորան
  • 4 կոնֆերանս սրահներ

Երրորդ հարկը թվագրվում է արպես առաջին, որտեղ գտնվում են օֆիսային սենյակներ։ Հաջորդ 11 հարկերում (2-12) կան 262 սենյակներ։

«Անի Պլազա Հոթել»-ը հանրապետության ամենամեծ հյուրանոցն է, ունի 262 սենյակ:

Դայմոնդ հաուս հյուրանոց

«Դայմոնդ հաուս» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական կենտրոնի սրտում` Արամի փողոցի վրա, որտեղից ոտքով 3 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված տարբեր կարգի համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց, սառնարան, մինի բար, օդակարգավորման համակարգ, սուրճի և թեյի պարագաներ, լոգարան` բոլոր հարմարություններով, գերարագ ինտերնետ հասանելիություն: Հյուրերի տրամադրության տակ կա կոնֆերանս դահլիճ` ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Հյուրանոցը առաջարկում է տրանսպորտային ծառայություններ և էքսկուրսիաների կազմակերպում: Մոտակայքում են գտնվում Երևանի մի շարք տեսարժան վայրեր` Օպերան, Մատենադարանը, Կասկադը, Հյուսիսային պողոտան, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և այլ վայրեր: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

Ստանդարտ Մեկտեղանի , Ստանդարտ Երկտեղանի , Կոմֆորտ Մեկտեղանի, Կոմֆորտ Երկտեղանի, Կիսալյուքս Երկտեղանի, Կիսալյուքս Երեքտեղանի, Քորներ Ստուդիո Երկտեղանի, Նախագահական Լյուքս Երկտեղանի ։

Արմենիա Մարիոթ հյուրանոց

 «Արմենիա» հյուրանոց սկսել է գործել 1958 թվականից։ Խորհրդային ժամանակաշրջանում եղել է գլխավոր տուրիստական հյուրանոցը։ 

Արմենիա Մարիոթ հյուրանոցը միակ միջազգայնորեն կառավարվող հյուրանոցային բրենդն է Հայաստանում, որը տեղակայված է անմիջապես Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում, որը համարվում է Երևանի բիզնեսի և մշակութային կենտրոնը:
Արմենիա Մարիոթ հյուրանոցը ունի 259 ընդարձակ հյուրասենյակներ` ներառյալ 14 լյուքս կարգի սենյակ, բարձրակարգ սենյակների 2 հարկ, բարձրակարգ սրահ գերազանց ծառայություններով և դեպի քաղաք բացվող գեղեցիկ տեսարանով:
Արմենիա Մարիոթ հյուրանոցն ունի 8 միջոցառումների դահլիճներ` ապահովված բնական լույսով, 5 սննդի կետեր՝ տարատեսակ և համեղ ուտեստներով:

Հարմարություններ -Բար Համարների Սպասարկում TV Լողավազան Խոհանոց Ավտոկայանատեղի Wi-Fi ինտերնետ Ֆեն Կոնֆերանս Դահլիճ Օդորակիչ Մարզասրահ Նախաճաշ Սեյֆ Մինիբար Սրճարան Հեռախոս Սեղան/Գրասեղան Ռեստորան

Արարատ հյուրանոց

Արարատ հյուրանոցը Երևանի առաջնակարգ հյուրանոցներից մեկն է՝ տեղակայված հենց մայրաքաղաքի սրտում: Հյուրանոցի շրջակայոքում են գտնվում նախարարություններ, դեսպանատներ և այգիներ, իսկ Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր է հեռու:

Արարատ հյուրանոցը գործում է ավելի քան տասը տարի և հյուրընկալության արվեստի մեջ առաջատարներից է:

Արարատ հյուրանոցի առաջնային առավելություններից մեկը նրա լայն ու ընդարձակ համարներն են՝ կահավորված բնական փայտից պատրաստված կահույքով, աչքի է ընկնում հետաքրքիր գունային լուծումներով:

Հարմարություններ-Բար TV Լողավազան Այգի Կոնֆերանս Դահլիճ Օդորակիչ Մարզասրահ Ռեստորան

Օպերա Սուիթ հյուրանոց

Օպերա Սուիթ հյուրանոցը գտնվում է Երևանի կնետրոնում, ինչի շնորհիվ էլ հնարավոր է խնայել ժամանակը՝ մոտակա սրճարանները, թանգարանները, պատկերասրահներն ու այգիներն այցելելու համար։ Մի քանի քայլ և Դուք կհայտնվեք Կասկադ համալիրում, Սիրահարների այգում կամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հեշտությամբ կարելի է հասնել Հանրապետության հրապարակ ու վայելել երգող շատրվանները կամ այցելել Մատենադարան, որտեղ պահվում են հին ձեռագրերը։ Կարևոր է նաև նշել, որ Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց մեքենայով կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդունարան – 24ժ
  • Դռնապանի ծառայություն – 24ժ
  • Ուղեբեռի պահպանման ծառայություն և ավտոկայանատեղի – 24ժ
  • Սենյակների մաքրման ծառայություն
  • Լվացքատան ծառայություն
  • ATM
  • Տաքսի և ավտովարձույթ

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *