Posted in Ճամփորդություն

Տիկնունի ամրոց

Տիկնունի (նաև՝ «Թագավորի պալատ», ավերակ ամրոց, դղյակ, ապարանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում, Դվին մայրաքաղաքի մոտ, Տիկնունյաց անտառում, գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գետազատ գյուղից 1 կմ հյուսիս։

Տիկնունի ամրոց-ապարանքը պատկանում էր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորներին։ Կառուցվել է 4-րդ դարում։

1984 թ. Դվինից հյուսիս գտնվող Տիկնունի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հարուստ տեսականիով ներկայացված հախճասալերի մի մեծ ժողովածու։ Ամրոցի հիմնադրման և գոյատևման մասին մեր գիտելիքները, առհասարակ, կցկտուր են։ Առաջին հիշատակությունը կապվում է Խոսրով Կոտակ թագավորի կողմից Արշակունիների նստավայրը Արտաշատից Դվին տեղափոխելու հետ, IV դ. 30-ական թվականներին։
Մյուս վկայությունը կապվում է Մուհամեդ Իրն Շեդդատի՝ Դվինում հաստատվելու և նրա կողմից Տիկնունիում շինարարական գործունեություն ծավալելու հետ. (Իսկ Մուհամեդ Իբն Շադգատ Հաղթական վերադարձավ Դաբիլ ՝(Դվին) քաղաքը և օգնություն խնդրեց բնակչությունից, ստեղծելու քաղաքին մոտիկ մի այնպիսի վայր, որտեղ կապաստանեին իր մարդիկ և իրենց
երեխաները, երբ լեզգիների կողմից սպառնալիք լիներ։ Եվ նրան օգնեց քաղաքի ժողովուրդը, և նրանց օգնությամբ կառուցեց քաղաք ամրոց և այն անվանեց «Մրջունի բլուր» և այնտեղ տեղափոխեց իր ընտանիքը. Այս փաստից ելնելով, Ա. Տեր-Ղևոնդյանը հիշյալ ամրոցը համարում Է Տիկնունին։
Ամրոցի հետագա ճակատագրի վերաբերյալ գաղափար ենք կազմում սոսկ հնագիտական նյութերով և տեղում պահպանված ճարտարապետական մնացորդներով, ամենայն հավանականութամբ, ամրոցը մոնղոլների տիրապետության ժամանակ կառուցապատվել Է նոր, այնպիսի շենություններով, որոնց հարդարանքի անբաժան մասը կազմել են հախճասալերն ու գիպսե զարդերը։

Աղբյուրներ՝

https://arar.sci.am/Content/37539/file_0.pdf

https://hy.wikipedia.org/wiki/

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *