Posted in Հայոց պատմություն

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ․

Առաջադրանք

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։
  • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։
  • Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։
  • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։
  1. 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ 

2. 703 թ. ապստամբությունը-Հայաստանի Վիրիքի և բուն Աղվանքի տարածքներից Արաբական խալիֆությունը 701թ. կազմեց մեկ ընդհանուր վարչական միավոր Արմինիա անունով, որի կենտրոնը Դվինն էր Արմինիայի առաջին արաբ ոստիկանի (կառավարիչ) դաժան հարկահանության պատճառով սկսվեց ապստամբությունը հայերի կողմից 703 թ.: Այն գլխավորում էր Հայոց իշխան Սմբատ Բագրատունին:Նախարարների ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել բյուզանդական կայսրությանը: Բայց դեպքերն ուրիշ ընթացք են ստանում Հունվարին հայկական 2000-անոց հեծելագունթը հանդիպում է իրեն հետապնդող ավելի քան 5000-անոց արաբական զորքին:Արաքսի հովտում՝ Վարդանակերտ ավանում, բանակած հայկական հեծելագունդը լուսաբացին գրոհում է թշնամու զորքերը:Ջախջախած արաբները փախուստի են դիմում դեպի գետը:Սահակ Ձորոփոցի կաթողիկոսը նամակ էր ուղարկել Արաբներին, որտեղ խնդրում է հարգել հայոց հավատը, արյունահեղությունից խուսափելու համար զորքերը հանել հայաստանից: Սակակայն Արաբները հայ նախարարական տոհմերն ու նրանց զինական ուժը ոչնչացնելու ծրագրեր էին կազմել:Կրակի տարի- Խալիֆի հրամանով արաբ կառավարիչը 705 թ. Հայաստանում այրուձիի հաշվառում և ռոճիկ վճարելու պատրվակներով բազմաթիվ հայ նախարարների կանչում է իր մոտ: Նրանց զինաթափում է և, փակելով Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում, ողջակիզում: Դա արաբների մոտ հիշատակվում է ինչպես կրակի տարի:725 թ. Արմինիա եկած Հերթ ոստիկանի հրամանով ժողովրդի իրավիճակը ծանրացնում են:8-րդ դարի կեսերին արաբների դեմ կազմակերպվեցին նոր ապստամբություններ:774-775 թթ. Ապստամբությունը-Արտավածդ Մամիկոնյանի գլխավորությամբ բռնակվել է մի մեծ ապստամբույթուն, որը շարունակել է Մուշեղ Մամիկոնյանը:Խալիֆը 30000-անոց զորք է ուղարկում ապստամբությունը ճնշելու համար: 775 թ. Ապրիլին Արձնի գյուղի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտը, որտեղ բազմաթիվ զոհեր տալով հայկական ապստամբությունը պարտվում է:8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

3. Հայ իշխանական տներին հալածելու և թուլացնելու խալիֆայության քաղաքականությունը, որ տարվում էր ամբողջ 8-րդ դարի ընթացքում, ի վերջո արդյունք չտվնց: 9-րդ դարի առաջին կեսին ուժեղացան մի շարք հինավուրց հայ նախարարական տներ: Բագրատունիները, դուրս մղելով Մամիկոնյաններին Կամսարականներին, տեր դարձան Սպերին, Մոկքին, Շիրակին, Տարոնին։ Սյունյաց իշխաններն իրենց դիրքերն ամրապնդեցին Սյունիքում, Արծրունիները` Վասպուրականում: Արցախում հզորացան Առանշահիկները: Բագրատունիների կալվածքներն ընդարձակվեցին հատկապես 804 թվականից հետո, երբ արաբների կողմից Հայոց իշխան ճանաչվեց Աշոտ Բագրատունին, որին նոր հողեր գրավելու համար կոչում էին Աշոտ Մսակեր: Նա նստավայր դարձրեց Ախուրյանի ափին ընկած Բագարան բերդաքաղաքը: Աշոտի եղբայր Շապուհը ստացավ Հայոց սպարապետի պաշտոնը: Բագրատունիների ազդեցությունը նկատելի էր ամբողջ երկրում: Նրանց մի մասը հաստատվել էր Վրաստանում, որտեղ հետագայում տիրեց վրաց գահին: Այս ամենին զուգընթաց շարունակվում էր արաբական խալիֆայության քայքայումը: Վերջինիս արագացմանը նպաստեց հատկապես 818թ. նդրկովկանում տեղի ունեցած Բաբեկի ապստամբությունը Հայաստանում կիսանկախ հայկական իշխանների կողքին 9-ոդ դարում ավելի անկախ դարձան արաբական ամիրայությունները, հատկապես Արճնշում, Կարինում Բերկրիում և այլուր: Հայաստանի ինքնավար վիճակը անհանգստացնում էր ինչպե արարական ամիրայություններին, այնպես էլ խալիֆայությանը: Որոշվեց վիճակը փոխհլու նպատակով Հայաստան ուղարկել Արուսնթ ոստիկանից։ Հայաստանի հարավային սահմանի մոտ Արուսեթին դիմավորեցին Բագարատ Բագրատունու պատվիրակները և արաբներին հանձնեցին հավաքված հարկերը. Հայերը փաստորեն արգելիցին Աբուսեթին մտնել հավաքել։ Աբուսեթը ստիպված էր վերադառնալ: Սակայն երկիր և հարկեր մինչ այդ նա երկու արաբ ամիրաների զորք տրամադրեց և պատվիրեց ասպատակել Հայաստանը ևմիրաները ներխուժեցին Տարոն և Վասպուրական, բռնությամբ սկսեցին հավաքել հարկեր: Մակայն Վասպուրականի տիրակալ, Հայոց գահերեց իշխան Աշոտ Արծրունին և իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին ջախջախեցին արաբներին և վտարեցին երկրից: 851թ հսկայական զորքով Հայաստան եկավ Սբուսծքը: Բայց նա նանապային հանկարծամահ եղավ և նրան փոխարինեց որդին Յուսուֆը Արաբները Վասպուրականից անցան Տարոն և որոշեցին ձմեռ ըանցկացնել Մուշ քաղաքում: Մինդեռ, Մուշում և նրան հարակից լեռնային Սասունում Բագարատի որդիների Դավիթի Աշոտի և Խուք գյուղի առաջնորդ Խութեցի Հովնանի գլխավորությամբ հայերը նախապատրաստվում են հակահարված տալ Յուսուֆին Նրանք հանկարծակի ներխուժեցին Մուշ և կոտորեցին արաբներին: Յուսուֆը փորձեց թաքնվել Մուշի եկեղեցու գմբեթում Աակայն սասունցիները նրան գտան և սպանեցին 853թ. գարնանը Բուղան ասպատակեց Սյունիքը, այնուհետև անցավ Վրաստան: Այստեղ նա հանդիպեց ուժեղ դիմադրության: Բուղան հաջողություն չունեցավ նաև Արցախում: Չհասնելով ռազմական հաջողության թուրք զորավարը դիմեց խաբեության։ Նա իր մոտ կանչեց Եսայուն և ստորաբար ձերբակալեց ազնիվ իշխանին ու մյուսների օրինակով, ուղարկեց խալիֆի Նույն Ժամանակ Վասպուրականում նորից բորբոքվում է պայքարը Արծրունիների գլխավորությամբ։ Բուղան ստիպված է լինում այնտեղ ճանաչելու Արծրունիների իրավունքները: Չհասնելով հաջողության խալիֆը Բուղային 855թ. հարկադրված ետ է կանչում Հայաստանից և այնտեղ կառավարիչ նշանակում Աշոտ Բագրատունուն։ Այս ապստամբությունից հետո Հայաստանը ստացավ ինքնուրույնություն և բռնեց անկախության վերականգնման ուղին:

4.

Posted in Հայոց պատմություն

Ագարակ,Կոշ, Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի, Թալինի քարավանատուն,Դաշտադեմի ամրոց, Գյուղ Կարմրաշեն

Կոշի բերդ

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս, բլրի գագաթին է գտնվում Կոշի բերդ, որը թվագրվում է որպես 13-րդ դարի կառույց:

Բերդ – համալիրի կառուցվածքային առանձնահատկությունները

Ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված 6,8 մ բարձրություն ունեցող խաչքար-հուշարձան (1195թ.), որն ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն:

Կոշ գյուղի և Կոշի ամրոցի վերաբերյալ հիշատակություններ

Հայկական մատենագրության մեջ պահպանվել են IV դարին վերաբերող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է,որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշ գյուղում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները: Այդ պատճառով Տիրանը անիծում է Արշակին և վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։
Գոյություն ունեն նաև վաղ Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ: Գյուղում են գտնվում Սբ. Գրիգոր (13-14-րդ դդ.) և Սբ. Գևորգ (19-րդ դ.) եկեղեցիները: Արձանագրության համաձայն` Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին:

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատուն: Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով: Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Կաթողիկե եկեղեցի

Կաթողիկե եկեղեցին կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.: Այն եռանավ բազիլիկ, անգմբեթ եկեղեցի էր: Կառուցված էր տուֆով, կրաշաղախով: Աղոթասրահի և արտաքին պարագծի չափերով հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Պատերը զուրկ էին ճարտարապետական արտահայտչամիջոցներից: Նրանցում տեղ-տեղ ագուցված էին տարբեր թվագրության խաչքարեր՝ 1679, 1693, 1694 և 1695: Պատերը քանդելիս դրանց մեջ հայտնաբերվել են ավելի հին խաչքարեր՝ 1472, 1641 և 1642 տարեթվերով:
Հին եկեղեցու գոյության մասին վարկածը լիովին ճշտվել է Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ, երբ բացվել են եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը, որոնց կցակառուցվել էին երկու ավանդատները: Հիշյալ պատերին եղած արձանագրություններից ամենահինը 1264 թվականի է: Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229թթ. և XVI  դարի, իսկ հյուսիսային պատին` 1609թ. արձանագրություններ:           Սբ. Աստվածածին եկեղեցուն կից` արևմտյան կողմում, XVII դարի սկզբին կցակառուցվել էր ժամատուն, որտեղ նույն դարավերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին: Սբ. Աստվածածին եկեղեցին միջնադարյան Երևանի եկեղեցիներից միակն է, որ երկրաշարժից հետո կանգուն է մնացել: Պատմության և գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը որոշել էր հայտնաբերված հին եկեղեցին պահպանել` լիովին ազատելով Կաթողիկե եկեղեցու մնացորդներից: Վերականգնվել են Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ վնասված մասերը, ամբողջ հուշարձանը նորոգվել է,  շրջապատը բարեկարգվել:

Թալինի քարավանատուն

Թալինի մեծ քարավանատուն: Կառուցվել է Թալինից հարավ՝ Թալին-Դաշտադեմ ճանապարհի ձախ կողմում (XII-XIII դդ): Չափերով այն համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը: Պատկանում է բազմադահլիճ-բակավոր քարավանատների տիպին: Բաղկացած է եռանավ երկու քարավանատներից և բակից: Սկզբում կառուցվել է արևելյան կողմի եռանավ դահլիճը, ապա քառակուսի բակը և արևմտյան դահլիճը: Բակը և նրան արևմուտքից ու արևելքից կից դահլիճները բաժանված են խուլ պատերով և միմյանց անհաղորդ են: Բոլոր երեք կառույցներն ունեն մեկական մուտքեր և բացված են հարավային կողմից: Քարավանատան հարավարևելյան անկյանը կից առկա է ոչ մեծ սենյակ, որը հավանաբար ծառայել է պահակասենյակ: Բակը ներսի պարագծով, կողք-կողքի դասավորվածությամբ ունեցել է ճակատային բացվածքով թաղակիր սենյակներ` առևտուր, ապրանքափոխանակություն, առևտրային գործարքներ իրականացնելու:

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը, որը հայտնի է նաև որպես Քաղենի ամրոց, գտնվում է Արագածոտնի մարզում։ Արաբական արշավանքների ժամանակ բնակչության մի մասը, Քաղենի բնակավայրից տեղափոխվելով Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղ, նրա տարածքի ավերակ բերդը անվանել են Քաղենի։ Միջնադարյան այս դղյակը, ի տարբերություն հայկական շատ ամրաշինական կառույցների, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է միայն իրեն չորս կողմից շրջափակող հզոր պարիսպներին։ Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չեն պահպանվել: Հետազոտությունները վկայում են, որ դրա առաջին կառույցները ուրարտական շրջանի են, իսկ մնացած շինությունները կառուցվել են վաղ միջնադարից մինչև XIX դար:

Posted in Հայոց լեզու

Ծաղիկները իմ կյանքում

Բնության ամենավառ ու գեղեցիկ ստեղծագործություններից մեկը ծաղիկներն են։ Նրանք զարդարում են մեր այգիները, բակերը։ Ծաղիկները շատ գեղեցիկ և նուրբ էակներ են, որը բնությունը պարգևել է մարդուն։ Ցավոք սրտի, մարդիկ դրանք չեն գնահատում և ոչնչացնում են բնությունը, այդ թվում՝ նաև ծաղիկները։ Յուրաքանչյուր մարդ ունի իր սիրելի ծաղիկը: Ես սիրում եմ բոլոր ծաղիկները առանց բացառության, քանի որ նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև ունեն յուրահատուկ բուրմունք։ Ծաղիկների մասին բազմաթիվ բանաստեղծություններ կան, ինչպես նաև նկարներ։ Հիմա մարդիկ պետք է հասկանան, որ ծաղիկները պետք է պաշտպանել, խնամել, ջրել: Մենք պետք է սովորենք հիանալ նրանց գեղեցկությամբ:

Ծաղիկները

-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Հովհաննես Թումանյան