Posted in Աշխարհագրություն

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ պրեզենտացիա

Սյունիք մարզ Հայաստանում։ Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Սյունիքը համարվում է Հայաստանի ամենահարուստ արդյունաբերական շրջանը: Ամենամեծ գետը Որոտանն է, ամենաբարձր լեռը՝ Կապուտջուղը (3,904):

Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է՝ հայտնի նաև Ղափան անունով: Հայ արշավականների և լեռնագնացների ամենասիրելի Խուստուփ լեռը բարձրանում է Կապանի վրա և գեղեցկացնում քաղաքի համայնապատկերը:

Աշխարհագրություն

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև ԶանգեզուրՍիսական։

Պատմություն

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։

Մարզի բնակչությունը

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

2011 թվականի մարդահամարի տվյալներով Սյունիքում բնակվում է 141 771 մարդ: Մարզկենտրոն Կապանում՝ 45 500 մարդ:

Քաղաքները

Սյունիքի խոշոր քաղաքներն են՝ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):

Կապան

Kapan

Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

Գորիս

Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ`   մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ 

Սիսիան 

Սիսիանը Սյունիքի մարզի ևս մի գեղեցիկ քաղաք է, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում: Արևմուտքից այն շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավից՝ Բարգուշատի լեռներով։ Սիսիանը գտնվում է Որոտան գետի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Ձմեռներն այստեղ երկար են և ձյունառատ, իսկ ամառները կարճ և մեղմ։

Սյունիքը կապում է Հայաստանը Արցախի Հանրապետության և Իրանի հետ: Հյուսիսից Սիսիանին է նայում Ուխտասար լեռը (3563 մ), իսկ Մեծ Իշխանասար լեռը (3552 մ) գտնվում է քաղաքից 13 կմ արևելք:

Մեղրի

Մեղրին գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում և սահմանակից է Իրանին: Քաղաքը գտնվում է Մեղրի գետի ափին, հյուսիսարևելյան հատվածից շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավ-արևմտյան մասից՝ Մեղրու լեռնաշղթայով: Բարձրությունը ծովի մակարդակից 610 մ է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 376 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից 73 կմ հարավ

Քաջարան

Քաջարանը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Քաղաքը Երևանից 356 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից՝ 25 կմ հեռավորության վրա է։ Այն գտնվում է Հայաստան-Իրան սահմանից ընդամենը 50 կմ-ի վրա:  Քաջարանը տեղակայված է Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև: Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է, որն ունի 3905 մ բարձրություն և գտնվում է Քաջարանի արևմուտքում:

Ագարակ

‘Ագարակը»’ փոքր արդյունաբերական քաղաք է Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Այն Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է`   Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։ 

Posted in Իսպաներեն

Տնային աշխատանք

Վարժությունների գրքից

էջ 28 վարժ1

A. Perdona ¿cómo se va de Moncloa aVentas?
B. Mira, coge la línea 3 en dirección Legazpi. te bajas en Ia primera estación, Argruielles, y allí cambias a Ia línea 4.-

Ա. Կներեք, ինչպե՞ս եք Մոնկլոայից հասնում Վենտաս:
B. Նայեք, գնացեք 3-րդ գիծը դեպի Լեգազպի: Դուք իջնում ​​եք առաջին կայարանում՝ Argruielles, և այնտեղ անցնում եք 4-րդ գիծ:

A. Perdone, ¿cómo se va de Sol a Nuevos Ministerios? B. Coge la línea 2 en dirección Cuatro Caminos, allí cambias a la línea 6, es la primera estación.-

Ա. Կներեք, ինչպե՞ս եք Սոլից հասնում Նուևոս Մինիստրիոս: B. Վերցրեք 2-րդ գիծը դեպի Cuatro Caminos, այնտեղ դուք փոխում եք 6-րդ գիծը, դա առաջին կայարանն է:

A. Perdona. ¿cómo se va de Goya a Argüelles?
B. Es muy fácil. coges la línea 4 y te bajas en la última estación.-

A. Ներիր: Ինչպե՞ս եք գնում Գոյայից Արգյուելես:
Բ. Դա շատ հեշտ է: վերցրեք 4-րդ գիծը և իջեք վերջին կայարանում:

էջ 28 վարժ2

  1. Las estaciones de metro abren a las 6 de la mañana.
  2. Quiero un billete desde diez viajes.
  3. ¿Cómo se va a la plaza Mayor?
  4. De Argüelles a Metropolitano hav tres estaciones.
  5. Yo voy de casa al trabajo en metro
  6. Maribel va a su trabajo en coche.
  7. Luis. ¿puedes venir a mi oficina, por favor?
  8. Mis vecinos salen de su casa a las 7.
  1. Մետրոյի կայարանները բացվում են առավոտյան ժամը 6-ին։
  2. Ես տասը ճանապարհորդության տոմս եմ ուզում։
  3. Ինչպե՞ս եք գնում Պլազա Մայոր:
  4. Արգյուելից մինչև Մետրոպոլիտանո երեք կայարան կա.
  5. Տնից աշխատանքի եմ գնում մետրոյով
  6. Մարիբելը մեքենայով գնում է աշխատանքի։
  7. Լուիս. կարո՞ղ եք գալ իմ գրասենյակ, խնդրում եմ:
  8. Հարևաններս 7-ին թողնում են իրենց տունը։

Դասագրքից
Hola Elina, estoy de vacaciones en Charentsavan con mi familia. Estoy en casa de mi tía. está cerca de la casa de mi hermana. La casa es pequeña y luminosa. Tiene dos dormitorios, una cocina, una sala de estar, un pasillo y un baño.  En este momento, estoy en mi casa. !Hasta pronto! Muchos besos.-Բարև Էլինա, ընտանիքիս հետ արձակուրդում եմ Չարենցավանում։ Ես գտնվում եմ մորաքրոջս տանը: մոտ է քրոջս տանը։ Տունը փոքր է և լուսավոր։ Ունի երկու ննջասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, միջանցք և սանհանգույց։ Հենց հիմա տանն եմ։ Կհանդիպենք շուտով: Շատ համբույրներ:

էջ 54 վարժ1

1 En qué parte de la casa están normalmente las siguientes cosas?

1 cama: en el dormitorio

2 microondas: en la cocina

3 sillones: en el salon

4 equipo de música: en el salon

5 espejo: en el dormitorio

6 lavavajillas: en la cosina

7 bañera: en el baño

8 televisión. en la cocino

էջ 54 վարժ 4

4 Elige la forma correcta.

  • 1 En la clase hay muchos estudiantes.
  • 2 En mi casa la televisión no esta en el salón.
  • 3 Hay una cafetería aquí cerca.
  • 4 ¿Dónde están las llaves?
  • 5 En la nevera hay carne.
  • 6 La información esta en internet.
  • 7 ¿Dónde está el bolígrafo rojo?

1.Դասարանում շատ աշակերտներ կան։
2 Իմ տանը հյուրասենյակում հեռուստացույց չկա։
3 Մոտակայքում կա սրճարան։
4 Որտեղ են բանալիները:
5 Սառնարանում միս կա։
6 Տեղեկությունը համացանցում է:
7 Որտեղ է կարմիր գրիչը:

էջ 54 վարժ5

5 Completa con un / una / unos / unas / el /la/ los / las.

  • 1 Esta noche no salimos. Nos quedamos en casa y ponemos una película de vídeo.
  • 2 En la cocina hay cosas para comer. Podemos hacer unos bocadillos,
  • 3 ¿ Tienes queso? Sí, hay un paquete en la nevera.
  • 4 ¿Hay jamón? No, pero tengo unas anchoas muy ricas.
  • 5 Ponemos un poco de tomate Sí, aquí hay un tomate bastante grande.
  • 6 Dónde están unas servilletas? En el cajón de la derecha.
  • 7 Quieres una cerveza? No, prefiero el refresco
  • 8.Aqui están los vasos pequenos.
  1. Մենք այս գիշեր դուրս չենք գա: Մենք մնում ենք տանը և նկարահանում ենք տեսաֆիլմ։
    2 Խոհանոցում ուտելու բաներ կան։ Մենք կարող ենք պատրաստել սենդվիչներ,
    3 Դուք պանիր ունե՞ք: Այո, փաթեթը կա սառնարանում։
    4 Կա՞ խոզապուխտ: Չէ, բայց ես շատ համեղ անչոուս ունեմ։
    5 Մենք մի քիչ լոլիկ ենք դնում Այո, ահա բավականին մեծ լոլիկ:
    6 Որտե՞ղ կան անձեռոցիկներ: Աջ կողմի դարակում։
    7 Գարեջուր ուզու՞մ եք: Ոչ, ես նախընտրում եմ գազավորված ըմպելիքը 8. Ահա մի քանի փոքր բաժակներ.

Posted in Կենսաբանություն

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա.

Տեսակ է համարվում այն առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում ու բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ:

յլօնյվֆի.jpg

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։ Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

բեվեռաբայլ.jpg

Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։ Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներումմեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։

Իդեոադապտացիաներն օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն: Ի հակադրություն արոմորֆոզների իդեոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության ու կենսագործունեության մակարդակի ընդանուր բարձրացմամբ:

Ընդհանուր դեգեներացիա, այն, որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։