Posted in Հայոց պատմություն

Պատմություն հաշվետվություն

Պատմություն առարկայի շնորհիվ ուսումնասիրում ենք  անցյալը, որպեսզի հնարավոր լինի բացատրել առկա իրավիճակը, այսինքն ՝ ներկան: Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական պատմությունը, ինչպես նաև մենք, որը իր մեջ ընդգրկում է այդ երկրի ծագման և զարգացման հետ կապված բոլոր փաստերն ու կարևոր իրադարձությունները:  Հին ժամանակներում պատմության մասին գրել են մատենագիրները, պատմիչները …… Նրանք գրել են Մատյաններում, մագաղաթների վրա և պահել հատուկ վայրերում:

Պատմություն առարկայից մենք սովորեցինք մեր պատմությունը, իմացանք բազմաթիվ հայրենասեր մարդկանց , ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն Հայրենիքի : Այս տարվա ընթացքում մենք կատարել ենք բազմաթիվ նախագծեր, որից ինձ ամենաշատ դուր է եկել Հայ ականավոր թագուհիների անհատական աշխատանքը, կատարելով այս անհատական աշխատանքները ես ավելի լավ ճանաչեցի մեր թագուհիներին իմացա իրենց գործունեույունը : Իմ կարծիքով շատ հետաքրքիր է ճանաչել և ուսումնասիրել մեր պատմությունը, իմանալ թե ինչպիսի թագավորներ և թագուհիներ ենք ունեցել նրանց կատարած բարի գործերը օրինակ լինի սերունդների համար։   

Անհատական նախագծեր՝

Աննա թագուհի

Կիլիկյան Հայաստանի գահին Զապել թագուհու արժանավոր հաջորդը եղավ նրա որդի Լևոն III(II)–ի կինը` Աննա (Կեռան) թագուհին, որ մեր պատմության մեջ, ի թիվս այլ արժանիքների, հիշատակվում է իբրև ամենաբազմազավակ հայ թագուհի…  Կեռանն իր նախորդի նման աչքի ընկավ մեծ բարեգործություններով, երկրի ժողովրդի հանդեպ հատուկ հոգածությամբ: Հայկական ձեռագրերի հիշատակարաններում թագուհին բազմիցս մեծարանքով է հիշվում իբրև գիտության ու մշակույթի հովանավոր, ձեռագրերի պատվիրատու։

Կատրանիդե Բ

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը։

Կատրանիդե Բ-ն Բագրատունյաց Հայաստանի յոթերորդ թագուհին էր, Հայոց շահնշահ Գագիկ Ա-ի (990-1020) կինը։

Զաբել թագուհի

Հայոց պատմության էջերում հիշատակությանբ արժանի շատ թագուհիներ կան։ Նրանցից մեկը Զաբել թագուհին է Կիլիկյան թագավորության Մեծագործ արքա Լևոն Բ-ի դուստրը։ Կներկայացնեմ նրա կյանքի, գործունեության մասին պատմող մի քանի կարևոր տեղեկություններ։ Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր։ 

կներկայացնեմ իմ չորս ամսվա աշխատանքները

Փետրվար՝

Հռոմեական դրածոները Հայոց գահին

Տրդատ Ա Արշակունի

Պատմական «հետքերի որոնում»

Երևանում գտա հելլենիստական ոճ ունեցող կառույցներ կամ կառույցի տարբեր բաղադրիչներ՝ կամարներ, սյուներ եւ այլն։

Իմացա, որ երեւանում կան կառույցներ, որոնք ունեն հելլենիստական ոճի սյուներ, գավիթներ և այլ ատրիբուտներ։ 

Մարտ՝

Տրդատ Գ

Դվին Մայրաքաղաք

Արշակունի արքաներ. Խոսրով 3-րդ, Տիրան, Արշակ 2-րդ

Ապրիլ՝

Պատմության առեղծվածի բացահայտում

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

Մայիս՝

Աննա թագուհի

Ճանապարհարդություն ունեցանք դեպի այս վայրերը Ագարակ,Կոշ, Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի, Թալինի քարավանատուն,Դաշտադեմի ամրոց, Գյուղ Կարմրաշեն բացահայտեցի Արագածոտնի մարզի գեղեցիկ տեսարժան վայրերը

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ․

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Ստեղծիր Google Doodle

Պատմություն առարկայից ստեղծեցի իմ առաջին Google Doodle -ը

Ընտրեցի խորհրդանիշներ, գույներ, պատկերներ, որոնցով ստեղծեցի Մեսրոոպ Մաշտոցին նվիրված Google Doodle-ը

Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

Իմ ստեղծած Google Doodle-ը

Մեսրոպ Մաշտոցին նվիրված Google Doodle