Posted in Ղեկավարման հմտություններ, հոգեբանություն և սպասարկման էթիկա

Ղեկավարման ոճեր

Ավտորիտար ոճ

Ավտորիտար բառը ծագում է լատիներեն իշխանություն, ազդեցություն, նաև՝ նախաձեռնող, հիմնադիր, հեղինակ բառերից: Ավտորիտար ռեժիմր բնութագրվում է նրանով, որ ամբողջ իշխանությունը գտնվում է մեկ հոգու (միապետի, դիկտատորի) կամ կառավարող խմբի ձեռքում և բնակչությունը զրկված է քաղաքական որոշումների կայացման, ինչպես նաև դրանց կատարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքից։ Ավտորիտար ղեկավարությունը ենթադրում է մարդկանց հրամայող, առարկություններ չհանդուրժող կառավարում։  Ենթակաների հիմնական կապի ձևը հրամաններն ու հրահանգներն են, կոպիտ վերահսկողությունը, նկատողություններն ու պատժամիջոցները: 

Ժողովրդավարական կառավարման ոճը

Ենթակաները մասնակցում են որոշումներ ընդունելու գործընթացներին, և խրախուսվում են նրանց նախաձեռնությունները: Ղեկավարն անհատական մոտեցում է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, ընդունում է քննադատությունը։ Ժողովրդավար առաջնորդը չի ձգտում գերակայել իր ենթակաների վրա, նա նախընտրում է փոխշահավետ համագործակցություն այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու են ոչ միայն իրեն, այլև կազմակերպության մնացած աշխատակիցներին:

Լիբերալ կառավարման ոճը

Լիբերալ ղեկավարը նախընտրում է ենթակաների հետ ընկերական – եղբայրական փոխհարաբերություններ հաստատել, միասին զվարճանալ: Նա կամքի ուժ չունի, վախենում է որոշումներ, վճիռներ կայացնելուց և խուսափում է պատասխանատվությունից: Լիբերալ ոճը հաճախ քննադատվում է իր առաջնորդության բացակայության համար:

Posted in Մարզերի զբոսաշրջության ռեսուրսները

ՕՁՈՒՆ

Օձուն գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, քաղաքից 8 կմ. հարավ-արևմուտք, մարզկենտրոն Վանաձորից՝ 47 կմ. հյուսիս-արևելք, Դեբեդ գետի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա:

Օձուն վանական համալիր

Օձուն վանական համալիր գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղում: Տեղակայված է գյուղի կենտրոնում՝ լինելով գլխավոր խորհրդանիշն ու հուշարձանը: Հայտնի է նաև որպես Օձունի եկեղեցի, Օձունի տաճար, Սբ. Աստվածածին, Սբ. Նշան, Սբ. Հովհաննես, Խաչգոնդ կամ Խաչգունդ անուններով:

Անվան ծագում

Օձուն անվան հետ կապված կա երկու հիմնական վարկած։ Ըստ առաջին վարկածի,  Թովմաս առաքյալը՝ Հիսուսի 12 առաքյալներից մեկը, եկել է այստեղ և օրհնել քահանաների և գյուղի քրիստոնյաներին և վանքն իր անունը ստացել է «օծել» իմաստով: «Օձուն» բառը «օծել» բառի փոփոխված տարբերակն է, ու այտեղից էլ եկեղեցին սկսել էլ են այդպես կոչել և մինչ կհեռանար Օձունից, եկեղեցու տարածքում թաղել է Քրիստոսի բարուրի շորերը:

Իսկ մյուս վարկածի համաձայն «օձուն» բառը կապված է հեթանոսական ժամանակներից պահպանված կենդանիների պաշտամունքի հետ: Գուցե առաջին հայացքից կարող է թվալ, որ հայկական եկեղեցին հնարավոր չէր կոչել հեթանոսական պաշտամունքի պատվին, սակայն չպետք է մոռանալ, որ եկեղեցին այդպես են անվանել գյուղի անունով, իսկ ահա գյուղի, բնակավայրի դեպքում նման դեպքեր շատ են հանդիպում: Մասնավորապես օձի, վիշապի պաշտամունքը շատ տարածված է եղել Հայաստանում և կան բազմաթիվ բնակավայրեր, որոն կոչել են այդ պաշտամունքի պատվին՝  Օձասար, Օձտեղ գյուղ, Օձ քաղաք:

Խաչգունդ եկեղեցի

Ինչ վերաբերում է վանական համալիրի՝ Խաչգոնդ կամ Խաչգունդ անվանումներին, ապա դա կապված է համալիրի տարածքոււմ 13-րդ դարում թաղված քահանաներից մեկի հետ: 1261թ. Խաչգունդ անունով մի քահանա է ապրել Օձուն վանական համալիրում և այնտեղ մի խաչքար է կանգնեցրել՝ այդպիսով հիշատակվելով պատմության մեջ: Բացի այդ, քահանա Խաչգունդը թաղվել է վանական համալիրում՝ 1291թ., իսկ նրա պատվին Օձուն համալիրում կանգնեցրել են արձանագրակիր, քանդակազարդ խաչքար:

Ի դեպ, խաչգունդ անունը շատ տարածված է եղել 13-րդ դարում և խորհրդանշում է հաղթանակ:

Պատմություն

Ըստ ավանդության, Օձուն եկեղեցու մասին հիշատակվում է դեռևս 1-ին դարում, երբ Թովմաս առաքյալը օծեց մի շարք քահանաների և եպիսկոպոսների: Իսկ ավանդությունից զատ՝ պատմական վկայությունները սկսվում են 4-րդ դարից: Ըստ որի, ներկայիս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ 4-րդ դարում Տրդատ արքայի և Գր. Լուսավորչի կառուցած եկեղեցու հիման վրա:

Վանքի կողքին կանգնած է մի եզակի մահարձան՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Մահարձանն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում քանդակներով պատված սյուներ են։ Սյուների վրա պատկերված են քրիստոնեության տարածումը պատկերող տեսարաններ: Այս հուշարձանը վաղ հայկական կրոնական արվեստի ուշագրավ նմուշներից է: Կարծիք կա, որ Օձունի կոթողը խորհրդանշում է քրիստոնեության ընդունումը ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում և Աղվանքում։ Ավանդության համաձայն՝ այստեղ է թաղված Դվինում սպանված Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը (892-914 թթ.)։ Կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։

Օձունի եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է և բազմաթիվ խաչքարեր, որոնք թվագրվում են 13-20-րդ դարերով: Եկեղեցին կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտ քարով, որն արևի ճառագայթներից փայլում է տարբեր նրբերանգներով։

Օձունի հյուրանոցները

Օձունի հյուրանոց

       «Օձուն» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Դեբեդ գետի ձախ ափին:  Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ, որոնք ապահովված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լեռները: Հյուրերը կարող են իրենց ժամանակը ավելի հետաքրքիր անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդ, թենիս, բացօթյա լողավազան, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել մատչելի, միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ: Այստեղ կարելի է վայելել Լոռվա հիանալի բնությունը, մաքուր օդը և ծանոթանալ տեղի մշակութային ժառանգությանը: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Ծաղկեվանքը, Հոռոմայրի վանական համալիրը:

Aghasu Tun B&B

«B&B ODZUN» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Օձուն գյուղում։ Ունի բոլոր ժամանակակից հարմարությունները և հնարավորությունները հյուրերին սպասարկելու համար։ Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ, հայկական ավանդական հյուրասիրությունն էլ անպակաս է։ Բնության գրկում տեղակայված այս գողտրիկ անկյունը հարմար է ընտանեկան հանգստի համար։

Գյուղում գտնվող հինավուրց եկեղեցին, արվեստի այլ կարևորագույն հուշարձանները, մարդկային ջերմ վերաբերմունքը անտարբեր չեն թողնում գյուղ այցելած ոչ մի արտասահմանցի հյուրի։ Հյուրատան գտնվելու վայրը հարմար է գյուղում զբոսանք կազմակերպելու, եկեղեցի այցելելու, հարմարավետ հանգիստ վայելելու համար։

Հյուրատունը իրենից ներկայացնում է 3 հարկանի կառույց՝ շրջապատված գեղեցիկ այգով։ Սենյակներից 3-ը ունեն պատշգամբ, որոնցից բացվում է հրաշալի տեսարան դեպի գյուղը շրջապատող լեռներն ու սարերը։ Պատշգամբից երևում է նաև մի հուշարձան, որը գտնվում է սարի գագաթին և կառուցված է 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված օձունցիների հիշատակը հավերժացնելու համար։

Այցելելով հյուրատուն դուք կզգաք ձեզ ինչպես ձեր տանը, քանի որ անձնակազմի ցուցաբերած ջերմ և անհատական վերաբերմունքը ձեզ միայն դրական տպավորություններ կպարգևեն։

Հյուրատան ծառայությունները

  • Խորովածի մաստեր կլաս
  • Օղեթորման մաստեր կլաս
  • Դասընթաց մեղուների, մեղվաընտանիքների մասին և մեղրի համտես

Աղբյուրներ՝

Նկարների աղբյուրները՝

Posted in Uncategorized

Վայոց ձորի մարզի՝ Արատեսի երթուղիների մշակում

  • Ընդհանուր բնութագիրը՝ Վայոց ձորի մարզի և Արատեսի մասին։
  • Գրել նպատակը
  • Առանձնացնել իրականացված երթուղիները։
  • Առաջարկել 5-6 երթուղի դեպի Վայոց ձոր (գնալ, գալը)

  • Բովանդակություն
  • Ներածություն
  • Գլուխներ
  • Ենթագլուխներ
  • Եզրակացություն
  • Առաջարկություն
  • Գրականության ցանկ