Posted in Կիրառական տնտեսագիտություն

Ռեսուրսներն ու արտադրական գործոնները

Տնտեսական հարաբերությունները ներկայացնում են երկու և ավելի անձի հարաբերություններ, որոնք կառուցված են փոխշահավետ հիմքի հիման վրա, և նախատեսում են ապրանքի և գումարի փոխանակում։

Տնտեսության մեջ օգտագործվում են երեք կարևոր արտադրական գործոններ

  1. Հողը-սա ընդհանուր հասկացություն է, որը ներառում է տարածք, բնական հանածոներ, ձկնաբուծական լճեր, գյուղատնտեսական հողեր, հանքարդյունաբերական տարածքներ և այլն։
  2. Կապիտալ— Նյութական և ֆինանսական բոլոր  ռեսուրսները, որոնք մասնակցում են արտադրության մեջ։
  3. Աշխատանք— Բնակչության այն մասը, որը անմիջապես մասնակցում են արտադրության մեջ (տնտեսապես ակտիվ բնակչութուն):

Տնտեսական ռեսուրսներ

  1. Բնական ռեսուրսներ ` այն ամենը, ինչ բնությունը կարող է տալ մեզ արտադրական գործընթացը կազմակերպելու համար։ Բոլոր բնական ռեսուրսները բաժանվում են երկու մասի ` սպառվող և անսպառ։ Սպառվողը իր հերթին բաժանվում է ` վերականգնվող և չվերականգնվող խմբերի։
  2.  Նյութական ռեսուրսներ ` այն ամենը, ինչ ստեղծված է մարդու աշխատանքի միջոցով և օգտագործվում է արտադրության մեջ։
  3.  Աշխատանքային ռեսուրսներ ` աշխատունակ բնակչությունը, որը դասվում է երեք սկզբունքներով ` սոցիալ, մասնագիտական և կրթական- մշակութային, ֆինանսական (գումարն ու այլ միջոցները, որոնք կարող են օգտագործվել որպես գումար արտադրական պրոցեսի ժամանակ)։
Posted in Անգլերեն

How much did the number of tourists increase in 2023?

The number of tourists who visited Armenia in the first five months of 2023 was 806,004, which is much higher than the figure of 2021 (464,231). The information is reported by the Tourism Committee.

More than half of the total number of tourists are from Russia (52% or 417 thousand people). Georgia is in second place with 12 percent or 94 thousand citizens, Iran is in third place with 6 percent or 45 thousand citizens.

2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 806 004, ինչը զգալիորեն գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (464 231)։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին Ռուսաստանից է (52% կամ 417 հազար մարդ)։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 12 տոկոս կամ 94 հազար քաղաքացի, երրորդ տեղում Իրանը է՝ 6 տոկոս կամ 45 հազար քաղաքացի։

The USA and Ukraine are also in the top five, and a total of 20,000 citizens from these countries visited Armenia.
Moreover, 176,000 citizens visited Armenia in May, 91,000 of them from the Russian Federation.

Առաջին հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան, որոնցից Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 20 հազար քաղաքացի։
Ավելին, մայիսին Հայաստան է այցելել 176.000 քաղաքացի, որից 91.000-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից։

As for the age group of tourists, mostly 36-63 year olds come to us, more rarely — 64 and older tourists.
Let’s remind that in 2019, a record number of people visited Armenia: 1 million 894 thousand 377 tourists. According to forecasts, according to the results of 2023, the flow of tourists may exceed 2 million.

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքային խմբին, ապա մեզ մոտ հիմնականում գալիս են 36-63 տարեկան, ավելի հազվադեպ՝ 64 և ավելի բարձր տարիքի զբոսաշրջիկներ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան է այցելել ռեկորդային թվով՝ 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ։ Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։

Աղբյուր՝

armeniasputnik.am