Posted in Աշխարհագրություն

Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Սյունիքը սահմանակից է Իրանին, արևմուտքից ՝ Նախիջևանին, արևելքից ՝Արցախին, իսկ հյուսիսից ՝ Վայոց ձորին։ Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն: Մարզակենտրոնը Կապանն է։ Ունի 7 քաղաքային և 106 գյուղական համայնք։ Ընդհանուր տարածքը ՝ 4506կմ։ Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:

Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն  է /3904/: Հայտնի են նաև Բաղացսար, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ, Ծղուկ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:

Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981): Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Աղբյուրներ՝

Posted in Իսպաներեն

Ghapama

Ghapama es un plato ritual, el sacramento ritual es paz. También tiene un símbolo de maternidad y fertilidad, se servía durante la Navidad, Año Nuevo y especialmente en ceremonias nupciales.

Ղափաման ծիսական կերակրատեսակ է, ծիսական խորհուրդը՝ խաղաղություն։ Այն նաև ունի մայրության և պտղաբերության խորհրդանիշ, մատուցվել է Սուրբ Ծննդյան, Ամանորի և հատկապես հարսանեկան արարողությունների ժամանակ։

Ahora quiero contar un poco cómo celebramos la fiesta de Ghapama en el complejo educativo. Primero vamos a la Iglesia de la Santísima Trinidad. Después de servir la misa allí, vamos a realizar el ritual de Ghapama. La ceremonia se lleva a cabo en la Escuela central. Cada escuela del complejo educativo presenta su propio plato y otros platos hechos de calabaza. Cada colegio tiene su propia mesa donde uno puede probarlos. Además de comer, todos cantan y bailan.

Հիմա ուզում եմ մի փոքր պատմել, թե ինչպես ենք կրթահամալիրում նշում Ղափամայի տոնը։ Նախ գնում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այնտեղ պատարագը մատուցելուց հետո կկատարենք Ղափամա ծեսը։ Արարողությունը տեղի է ունենում Կենտրոնական դպրոցում։ Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր ճաշատեսակը և դդմից պատրաստված այլ ուտեստներ։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր սեղանը, որտեղ կարելի է փորձել դրանք: Բացի ուտելուց, բոլորը երգում և պարում են:

Posted in Ռուսաց լեզու

Проект Вайоц Дзор