Posted in Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման հիմքերը և իրավական կարգավորումը

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ 5 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 103-105

5.2. Սպասարկման ծառայությունները համակարգող և ուղղորդող փաստաթղթերը

1.Ի՞նչն է նպաստում կառավարչական աշխատանքի և որակի բարձրացմանը:

Տարբեր կարևորության և ծավալի փաստաթղթերի կազմումը, ըստ նշանակության դրանց օգտագործումն ու տարբեր ժամկետներով պահպանումը բարձրացնում են կառավարչական աշխատանքը և որակը, ապահովում կազմակերպությունների արդյունավետ գործունեության իրավական և տեղեկատվական նախադրյալների ստեղծումը:

2. Ինչպե՞ս պետք է ձևակերպվի փաստաթուղթը:

Անկախ գործավարության վարման տեխնիկական միջոցներից՝ փաստաթուղթը պետք է
ձևակերպվի սահմանված կանոնների համաձայն:

3. Ե՞րբ է իրավական ուժ ստանում փաստաթուղթը:

Փաստաթղթի գրանցումը նրան իրավական ուժ տալու առաջին քայլն է, քանի որ հաստատում է
դրա ստեղծման կամ ստացման փաստը:

4. Ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաթղթի գրանցումը:

Գրանցումը հետապնդում է երեք նպատակ՝

  1. փաստաթղթերի հաշվառումը
  2. դրանց կատարման ընթացքի հսկումը
  3. փաստաթղթերի հետ տեղեկատվական աշխատանքը

5. Ո՞ր փաստաթղթերն են համարվում չգրանցվող:

Չգրանցվող փաստաթղթերին են վերաբերում.

  • գովազդային և շնորհավորական բնույթի բոլոր նամակները, հեռագրերը, հրավիրատոմսերը
  • սեմինարների, խորհրդակցությունների ու կոնֆերանսների ծրագրերը
  • գրքերը, գրքույկները, ամսագրերը
  • «անձամբ» մակագրություններով ծրարները
  • նորմատիվային փաստաթղթերի, պետական մարմինների որոշումների և կարգադրությունների պատճենները
  • տեղեկատվական նյութերը

6. Փաստաթղթերի ի՞նչ տեսակներ կան:

Մուտքի, ելքի և ներքին փաստաթղթերի գրանցում

7. Փաստաթղթերի գրանցման ի՞նչ ձևեր կան:

Փաստաթղթերի գրանցման ձևերը կարող են լինել երեք տեսակի՝
մատյանային, քարտային, էլեկտրոնային: