Posted in Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

Լռություն։ Հարուկի Մուրակամի

Այս պատմվածքի գլխավոր հերոսի անունը Օձավան էր։ Օձավան գլխավոր հերոսը պատմում է, թե ինչպես է դպրոցական տարիներին զբաղվել բռնցքամարտով: Օձավան օդանավակայանում նստած և իր թռիչքին սպասելով պատմում է մի պատմություն իր կյանքից, որը գլխիվայր շուռ է տվել իր աշխարհայացքը։ Ամեն ինչ սկսվեց «կռվի ժամանակ նա երբևէ հարվածե՞լ է մարդուն» հարցից։ Պարզվեց, որ նա ստիպված է եղել: Դա ավագ դպրոցում էր: Հերոսի հետ սովորել է մի շատ խելացի տղա, ով գայթակղել է բոլորին իր գիտելիքներով և դպրոցում ունեցած հաջողություններով։ Հենց սկզբից էլ նրան դուր չէր եկել Աոկիին, բայց նա էլ չգիտեր թե ինչու։ Մի օր էլ բան հասնում է նրան, որ Օձավան ստիպված էլինում հարվածել նրան, բայց մեկ է փոշմանում է իր արածի համար։ Արձակուրդների ժամանակ իր համդասարնցին Մացումոտո անունով, ինքնասպան է լինում: Ասում էին, որ վերջին շրջանում նրան ինչ-որ մեկն անընդհատ ծեծի էր ենթարկում, որն էլ նրան հասցնում է ինքնասպանության: Աոկին սկսում է լուրեր տարածել, որ Օձավան է Աոկիին ծեծի ենթերկել և բոլորը սկսեցին կասկածել Օձավային, քանի որ հենց նա էր Աոկիին հարվածել: Օձավային կանչում են ոստիկանություն: Նրա դեմ փաստեր չկային, միայն կասկածներ։ Այս դեպքից հետո Օձավանդադարեց դպրոցում որևէ մեկի հետ շփվել: Եվ դպրոցն ավարտեց առանց խոչըդոտների։ «Ամենասարսափելին մեր կայնքում վախը չէ: Այն միշտ կա, այն հիմա էլ տարբեր կերպարանքներով հայտնվում է մեզ, երբեմն թունավորելով մեր կյանքը: Ամենասարսափելին նրան թիկունքով շրջվելն ու աչքերը փակելն է: Այդ ժամանակ մենք ակամա նրան ենք զիջում մեր ունեցած ամենանվիրականը»:

Ինձ շատ դուր եկավ այս պատվածքը։ Կարդալով այս պատվածքը ես հասկացա, որ պետք չէ շատ վստահել մարդկանց և պետք է լռությամբ մարկանց հասկացնել իրենց սխալները։ Ինձ թվում է Աոկին հասկացավ իր սխալը և հաջորդ անգամ նույն սխալը չի կրկնի։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *