Posted in Ճամփորդություն

Դեպի Արարատի մարզ

Ապրիլի 14-ին ուղևորվեցինք դեպի Արարտի մարզ՝ բացահայտելու Հայաստանի զարմանահրաշ վայրերից ևս մի քանիսը։ Առաջին կանգառը Հրեշտակների ձորն էր։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Ճիշտ է՝ եղանակը անձրևոտ էր, բայց դա միևնույն է չխանգարեց վայելել Հայաստանի գեղեցկությունը։ Հաջորդ կանգառը Դվինի հնավայրն էր։ Քանի որ հայոց պատմությունից անցել էինք մեր հնագույն մայրաքաղաքի մասին, ինձ համար տպավորիչ էր տեսնել այն։ Ճիշտ է ասված «Լավ է մեկ անգամ տեսնել քան հազար անգամ լսել»։ Իսկ վերջին կանգառը Տիկնունիների ամրոցն էր, որն առաջին անգամ էի տեսնում, այն ինչ համար բացահայտում էր։ Ճամփորդելով ես նորովի բացահայտեցի իմ երկիրը։

Հրեշտակների ձոր

Դվինի հնավայր

Տիկնունի ամրոց