Posted in Հայոց պատմություն

Կատրանիդե Բ

Կենսագրություն․

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադստերն էր, ինչը փաստերով հերքվում է։ Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդեն ունեցել են 4 զավակ։ ԱբասըԽուշուշըՀովհաննես-Սմբատը և Աշոտը։

Գործոնեություն․

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով և թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։

Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ Անցած դարի սկզբներին, երբ արևմտահայերի մեծ մասը ազատվել էր հայ կամավորների կողմից, Անի մայրաքաղաքում խոշոր ու լայնածավալ պեղումներ են իրականացնում։ Երբ Կատրանիդեի գերեզմանը բացվեց և երևաց թագուհու կմախքը, զարմանք պատեց բոլորին։ Կատրանիդեի ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է թագուհու վերջին ցանկությունը։

Սա Կատրանիդե թագուհու խաչքարն է, համարվում է վաղ թվագրություն ունեցող առաջին խաչքարերից մեկը։ Կանգնեցվել է 879 թվականին, կերտված է Գառնու ամրոցի պարիսպներից վերցված մի սալաքարից։

Կատրանիդե Բ-ն Բագրատունյաց Հայաստանի յոթերորդ թագուհին էր, Հայոց շահնշահ Գագիկ Ա-ի (990-1020) կինը։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *