Posted in Գրականություն

Առաջադրանք

Մշո բարբառով առակը փոխադրիր գրական հայերենի։

Աղբյուր

image/jpeg

Ձմեռ էր, գառները հավաքված էին գոմի մեջ։

Դուռը զարկեցին։

-Այդ ո՞վ է,- հարցրեցին գառները։

-Ճամփորդ եմ , հեռու տեղից եմ գալիս , դուրսն էլ շատ ցուրտ է, սառած եմ, ոտքս ցավում է , մի ոտքս հիվանդ է, սառչելուց չի շարժվում, փայտացել է։ Ձեր հոր ու մոր հոգիների համար , դուռը մի քիչ բացեք, ոտքերս տաքացնեմ։

Գառները խորհրդակցում են։

-Բացենք թ՞ե չբացենք․ բացենք- ասեցին, — խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի ներս, տաքանա , մեզ ի՞նչ վնաս է լինում։

Դուռը բացվեց, ուղտը իր ոտքը ձգում է ներս։

-Տեսա՞ք, ձագուկնե՛ր, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մյուս ոտքս էլ ներս մտցնեմ, մեկ ոտքս, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա։

Ու դուռը կիսաբաց արեցին, ուղտը մյուս ոտքն ու գլուխը ու մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան՝ դուռն ու ծխնիները վրեն կախած՝ ներս խցկվեց, գառներից մի քանիսին ոտքերի տակ ճխլեց, իսկ երբ նստեց՝ մյուս մասին էլ ճխլեց, գառների կեսն էլ թողին փախան, գոմը մնաց ուղտին։