Posted in Հայոց պատմություն

Ազգագրության հետքերով․ նախագիծ

Վասպուրականի տարազ

Վասպուրականի տարազն ընդգրկում  է  Շատախը,  Վանա  լճի  շրջակայքը,  Մանազկերտը,  Սասունը:  Իշխող  գույնը կարմիրն  է: Վերնազգեստն ու գլխարկներն այստեղ պահպանված էին ըստ հասակային դասերի: Կանանց տարազի մեջ իշխող ձևը երկար շրջազգեստներն էին` գոգնոցի զուգակցությամբ։ Յուրաքանչյուր զգեստ ներքևից վերև մեկը մյուսից 5-6 սմ բարձր էր. երևում էին կարմիր ոտաշորի ծայրերը, սրա վրա հագնվող շապիկի զարդարուն փեշերը, վերջինիս վրա հագնվող պճղնավոր զբուն և կոլոտիկ – բաճկոնը: Տոն օրերին կայանք հագնում էին 2-5 զբուն, որոնց տարբեր գույները պետք է երևային: Հագնելու մի այլ կերպն այն էր, որ վերջին շրջազգեստը ծածկում էր տակի զգեստները` բացառությամբ շապկի քղանցքի: Բոլոր շրջազգեստները կրծքաբաց էին. լանջը ծածկվում էր ասեղնագործված կրծքակալով: Կոլոտիկ – բաճկոնի վրա փաթաթվում էր 2 – 4 մ երկարությամբ կարմիր կտավից մեջկապը:

 Կանանց  և  աղջիկների  գլխի  հարդարանքը  տարբերվել է:  Աղջիկները  կրել  են ֆեսանման  գլխարկներ՝ բազմաթիվ  զարդերով:  Պարանոցը,  կուրծքը   և բազուկները  զարդարվել  են  մի քանի  շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով: Հաճախ այդ լաչակների վրա ասեղնագործված էին բավական ոճավորած ձևերով, կենաց ծառերով: Կանանց գլխի  հարդարանքը  հետևյալն է.  երկու  իրարից անջատ գլաններ և 3-5  գլխաշոր: Այս  տարազում  պահպանվել է  քթի  արծաթի զարդը (այն  պիրսինգի հետ որևէ կապ չունի): Տղամարդկանց ներկայությամբ կանայք իրենց բերանը փակել են բերանակալով:

Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը: Գոգնոցը կարճ է և տոնական՝ զարդարված բուսական նախշերով: Հարուստ կանանց գոտու ճարմանդի վրա եղել է Նար աստվածուհու (ջրերի աստվածուհի Ծովինար) խորհուրդը:

Այս տարազի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, սուտակ, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:

 Վերնազգեստի վրայից կապում էին գծավոր կտորից գոտի, որի ծայրերին ամրացված էին հատուկ գունավոր թելերից փնջեր: Գուլպաները գործում էին գունավոր թելերով և վրայից հագնում էին կոշիկների տիպի ոտնամաններ (կունդուրաներ):

Վասպուրականի դպրոցին է պատկանում Մոկսի տարազը: Կնոջ տարազը զուրկ է ասեղնագործությունից, սակայն շատ նկարչագեղ է ու ճոխ`շնորհիվ արծաթե զարդերի և իր նմանը չունեցող օրիգինալ գոգնոցների: Ճոխ արծաթե զարդերով հարդարում էին ինչպես գլխի մաս – թասակը, այնպես էլ վզնոցը: Արծաթը պատրաստում էին կապույտ, կարմիր ուլունքների դասավորությամբ: Գլխին դնում էին փայտից պատրաստված կոտ, որը երեսպատված էր կարմիր մետաքսե կտորով: Մանուսա գծավոր կտորից կարված երկարաթև բաճկոնակի վրայից հագնում էին նուրբ շալ, կտորից կարված կարմիր ջուպպա: Նույն կտորից էր կարված նաև փեշը, որը երկար էր և երևում էր վերնազգեստի տակից: Մեջքին կապում էին գծավոր բուրդ կտորից գոտի` երկարությունը 4մ: Նրա ծայրերից կախում էին փնջիկներ: Գոգնոցը բացառիկ էր իր տեսակի մեջ: Այն պատրաստվում էր բրդե թելերից և զարդարվում կոճակներով` օրոճիկներով (խխունջներ), կարմիր մարջաններով, աչքի կապույտ հուլունքներով և փնջերով: Տարազի անբաժանալի մասը կազմում է գոգնոցը:

Կանացի զարդերը տարազի անբաժանելի մասն էին կազմում: Մոկսում կանայք ապարանջանի փոխարեն կրում էին կապույտ ուլունքներ: Շատախը հայտնի էր իր շալագործությամբ, որը արտահանվում էր նաև Եվրոպա:

Վասպուրականի տարազի նկարներ՝

Վասպուրականի տարազ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հայագիտարան Հայաստան - Վասպուրականի հայ կնոջ տարազ։ Նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյան  https://www.hayagitaran.am/2014/04/id-4415.html | Facebook

Օգտակար հղումներ՝

Վասպուրականի տարազ

Կանացի հայկական տարազ

Տեսանյութ՝

Վասպուրականի տարազ

Posted in Ռուսաց լեզու

20 января

Հայաստան-Армения, армянин, армянка

Ռուսաստան— Россия, россиянин, россиянка

Վրաստան— Грузия, грузин, грузинка

Ղազախստան— Казахстан, казах, казашка

Լեհաստան— Польша, поляк, полячка

Հունաստան— Греция, грек, гречанка

Թաթարստան— Татарстан, татар, татарка

Ֆրանսիա— Франция, француз, француженка

Անգլիա— Англия, англичанин, англичанка

Ամերիկա— Америка американец, американка

Գերմանիա— Германия, немец, немка

Ադրբեջան-, Азербайджан, азербайджанец, азербайджанка

Թուրքիա— Турция, турок, турчанка.

Posted in Գրականություն, Հայոց լեզու

Մշո բարբառի բառարան

  1. Ամիրա-գլխավոր,տեր, հրամանատար
  2. Ավլա-թավլա, ավլադ-թավլադ- զավակներ, սերունդ
  3. Աֆանդի-պարոն, տեր, աղա
  4. Բառբառ-վարսավիր, սափրիչ
  5. Գամի-նավ
  6. Դադ-արդարություն
  7. Դադե-տատ, տատիկ, մեծ մայրիկ
  8. Զան-ենթադրություն, կարծիք
  9. Էլման-նորից, կրկին, դարձյալ, վերստին
  10. Թաժա- նոր, թարմ
  11. Թունդիր- թոնիր
  12. Լա՜ո- որդի, որդյակ, զավակս
  13. Խախանդ- հանդարտ, խաղաղ
  14. Խզմաթ-ծառայություն
  15. Կածկածժ կասկած
  16. Կողել-թխել
  17. Կուլոն-հողի կամ խոտի կույտ
  18. Հլավ- հագուստ, շոր
  19. Համ- թե
  20. Ճիժ- երեխա, մանկիկ
  21. Մառթալ- վահան
  22. Մհոր- կնիք
  23. Յոդա- այստեղ
  24. Նամզ-զարկերակ
  25. Նանե-մայր, նանի
  26. Շահող- պահող, պահպանող
  27. Ոն- ով
  28. Ուր- իր, յուր
  29. Չանա- ծնոտ, ընչացք
  30. Չարա- ճար, միջոց, հնար
  31. Պալտվել- պահվել, թաքնվել
  32. Ջուլ- անկողին
  33. Ռազի- գոհ
  34. Սաղ-սելիմ- ողջ-առողջ
  35. Սունչ- շունչ
  36. Վախտ-ժաամանակ
  37. Վկեք-վկաներ
  38. Վի-վեր
  39. Տադո-տատիկ
  40. Տախտ- տան հողե հատակ
  41. Տիլ-ցեխ,տիղմ
  42. Ցլալ-սահել
  43. Փաթ-շրջան, պտույտ
  44. Փեջ-ուս
  45. Քալա-գլուխ,գանգ
  46. Քարպին-աղյուսակ
  47. Օրղան-վերմակ
  48. Օլոր-հաջորդ
  49. Ֆչի-տակառ
  50. Ֆլան-այսինչ, այնինչ