Posted in Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

Բառարանային ֆլեշմոբ

Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան

  1. Աբաենի-Հնագույն երկիր Նաիրիում։ Հիշատակված է Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար 1-ինի կողմից մ․թ․ա․ 1114թ․։
  2. Աբաշի— Գյուղ Պարսկահայաստանում, Սալմաստի շրջանում։
  3. Աբաս— Գյուղակ Արևմտյան Հայաստանում, Ալաշկերտի շրջանում։
  4. Աբարան-Գյուղաքաղաք Երևանի նահանգի Էջմիածնի գավառում, Ապարան։
  5. Աբովյան— Կոտայք-Վարչական շրջան ՀՍՍՀ-ում
  6. Ագարակ— Քաղաքատիպ ավան ՀՍՍՀ Մեղրու շրջանում, Արաքսի ձախ ափին։
  7. Ագռավաքար-Ամրոց Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Տաշիր քաղաքում։
  8. Ադանա-Գավառ Թուրքիայում՝ Կիլիկիայու, Ադանայի նահանգում։
  9. Ալափարս-Գյուղ ՀՍՍՀ Հրազդանի շրջանում։
  10. Ավան-Գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագածի հարավային լանջերին, Աշտարակ քաղաքից15կմ հս-արմ։
  11. Բագարան— Գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում։
  12. Բագարան— Քաղաքագյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում։
  13. Բագրևանդ— Քաղաք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գավառում։
  14. Բազումի լեռնաշղթա— Լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Փոքր Կովկաս լհմկ-ում։
  15. Բաղաբերդ— Բերդ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ձորք կամ Կապան գավառում, Գեղի և Ողջի գետերիկ միախառման տեղում։
  16. Բաբերդ— Գավառ արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգում։
  17. Բերքաշատ— Գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, Հոկտեմբերյան քաղաքից 12կմ հր-արմ․ հարթավայրում։
  18. Բերդ— Քաղաքատիպ ավան ՀՍՍՀ-ում, Շամշադինի վարչական շրջանի կենտրոնը։
  19. Բյուրական— Գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, Աշտարակից մոտ 7կմ հս-արմ, Ամբերդ գետակի ձախ կողմում։
  20. Բուրաստան— Գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, Արտաշատ քաղաքից 4,5 կմ հս-արմ, Երևան-Արտաշատ խճուղու վրա, Ազատ գետի ափին։
  21. Գագարին— Քաղաքատիպ ավան ՀՍՍՀ Աևանի շրջանում, Սևան քաղաքից 6-7կմ արմ, կայարան Երևան-Սրան երկաթուղու վրա։
  22. Գանձաքար— Գյուղ ՀՍՍՀ Իջևանի շրջանում, Իջևան քաղաքից 4-5կմ հարավ։
  23. Գավառ— Գյուղ Սյունիքում։
  24. Գետաշեն— Գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում։
  25. Գետիկ— Գետ ՀՍՍՀ-ում Աղստևի աջ վտակը։
  26. Գեղարքունիք-Գավառ Մեծ Հայքի Սյունիք աշխարհում, նրա հս-արմ կողմում, Սևանա լճի ավազանում։
  27. Գեղանիստ— Գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջանում, Արթիկ քաղաքից 9կմ հս-արլ։
  28. Գեղամ-Գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհիՄազազ գավառում։
  29. Գոշ— Գյուղ ՀՍՍՀ Իջևանի վարչական շրջանում, սակայն ենթարկվում է Դիլիջան քաղաքին։
  30. Գյումրի— Գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակի գավառում, հետագայում ավան, քաղաք Երևան նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ 1924թ․ վերանվանվել է Լենինական։
  31. Դալարիկ— Ավան ՀՍՍՀ Թալինի շրջանում, Երևան-Լենինական երկաթուղու հմանունկայարանի մոտ։
  32. Դարբնաձոր-Վայր Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշի գավառում։
  33. Դարման— Գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրում նահանգի Էրզրում գավառում։
  34. Դվին— Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում։ Ըստ Մովսես Խորենացու Դվինն այն բկլուրն է, որի վրա կառավուցվել է Դվին մայրաքաղաքը։
  35. Դսեղ— Գավառակ ՀՍՍՀ Լոռի-Փամբակի գավառում։
  36. ԴԴմաշեն— Գյուղ ՀՍՍՀ Սևանի շրջանում, Սևան քաղաքից 10կմ արմ։
  37. Դադի վանք— Վանք Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վերին Խաչեն գավառում, այժմյա ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանում։
  38. Դրախտիկ— Գյուղ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, անտառաշատ վայրում։
  39. Դրսեղ— Գյուղ Թիֆլիսի նահանգի Բորչալուի նահանգում։ Այժմ՝ Դսեղ, ՀՍՍՀ Թումանյանի շրջանում։
  40. Դիլիճան-Հանրապետական ենթակայության քաղաք ՀՍՍՀ-ում։ Երբեմն այդպես են տառադարձել Դիլիջանը։
  41. Եդեսիա— Քաղաք Վերին Միջագետքում, որը հնում կոչվում էր նաև Հայոց կամ Հայկական Միջագետք։
  42. Եզնկա-Քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգում։
  43. Եղեգնաձոր— Քաղաքատիպ ավան ՀՍՍՀ-ում, Եղեգնաձորի վարչական շրջանի կենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 115կմ հր․-արլ․։
  44. Երեվան— Քաղաք ՀՍՍՀ-ում, նրա մայրաքաղաքը։ Գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդանի երկու ափերին, ծովի մակարդակից 900-1200 մ վրա։
  45. Երերույք— Քրիստոնեական տաճար, վանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառում։
  46. Երեք Խորան— Գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Բայազետ գավառում։
  47. Երինճա— Գյուղ վրացական ՍՍՀ Ախալքաղաքքի շրջանում, տ, Երինջա։
  48. Երվանդաշատ— Քաղաք Մեծ Հայքի Այրաարտ աշխարհի Արշարունիք կամ Երասխաձոր գավառում։ Երևանդաշատը ժամանակագրական առումով Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, որը փոխարինել է Արմավիրին։
  49. Երվանդաշեն— Գյուղատեղի ՀՍՍՀ Ղափանի շրջանում։ Երվանդաշենի տեղում էր գտնվում պատմական Երվանդակերտ քաղաաքը՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառում։
  50. Երվանդավան— Քաղաք Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Տոսպ գավառում։ Ըստ Վարդան Արևելցու Վան քաղաքը սկզբնապես այդպես է կոչվել։