Posted in Հասարակ․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 13-17,/

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  1. Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը
  2. Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:
  3. Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:
  4. Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:
  1. Հասարակությունը մարդկանց կայուն միավորում է, որոնք ապրում են միևնույն տարածքում, ունեն ընդհանուր լեզու, մշակույթ և ապրելակերպ։

2. Հասարակության հիմնական հատկանիշներն են, այն․

  • գիտակցությամբ և կամքով օժտված անհատների համակցություն է,
  • մարդկանց կայուն և կազմավորված ընդհանրություն է,
  • մարդկանց միավորում է իրենց պահանջմունքները բավարարելու համար,
  • սոցիալական նորմերի և սոցիալական իշխանության համակարգ է,
  • սոցիոմշակութային համակարգ է։

3. Միչպետական հասարակության զարգացման մեջ առանձնացնում է երկու գլխավոր ժամանակաշրջաններ, հետևաբար, գոյության և վերարտադրման երկու եղանակներ․

  • յուրացնող տնտեսություն/որսորդություն, ձկնորսություն, հավաքչություն և այլն/,
  • արտադրող տնտեսություն / հողագործություն, անասնապահություն, մետաղամշակում, խեցագործություն և այլն/։

4. Ցանկացած մարդկային հասարակություն պետք է որևէ ձևով կազմամակերպվի, հակառակ դեպքում կվերածվի հոտի։ Պատմականորեն միչպետական հասարակության կազմակերպման առաջին ձևը տոհմն էր, որը արյունակցական կապերով կապված մարդկանց միություն էր, հիմնվում էր գույքի և աշխատանքի ընդհանրության վրա։ Տոհմը միավորում էին ցեղերի մեջ։ Ցեղը մի քանի արյունակից տոհմերի միավորում էր, որն ուներ ընդհանուր տարածք։ Հասարակության կյանքի բոլոր կարևորագույն հարցերը՝ պատերազմ, կրոնական արարողություններ, վեճերի լուծում, որոշվում էր տոհմի բոլոր չափահաս անդամների ժողովի կողմից։ Ժողովը տոհմի իշխանության բարձրագույն մարմինն էր։ Տոհմի գործերի անմիջական կառավարման համար ժողովն ընտրում էր տոհմի ավագին կամ առաջնորդին, զինվորական առաջնորդին, քրմերին և այլն, որոնք որևէ նյութական առավելություն չունեին տոհմի մյուս անդամների նկատմամբ։ Նրանք աշխատում էին բոլորի հետ միասին ևօգտվում էին միայն բարոյական հեղինակությունից։ Այդ անձինք գործում էին տոհմի վերահսկողության ներքո և կարող էին փոխարինվել ցանկացած ժամանակ։ Տոհմերը միավորվում էին ցեղերի մեջ։ Ցեղը նույնպես իր իշխանության մարմինները։ Այդպիսիք էին՝ ցեղի առաջնորդը, ցեղի խորհուրդը, որը բաղկացած էրտոհմերի ավագներից և զինվորական առաջնորդներից և ցեղի ընդհանուր ժողովը։ Միչպետական հասարակությունում գործում էին վարքագծի որոշակի կանորններ՝ սոցիալական նորմեր։ Այդպիսիք էին սովորույթները, որոնք պատմականորոն ձևավորված վարքագծի կանոններ էին, որոնք երկարատև ժամանակաշրջանում և բազմիցս կրկնվելու հետևանքով կենսական պահանջմունք էին դարձել հասարակության անդամների համար։ Դրանք կարգավորվում էին տոհմում և ցեղում գոյություն ունեցող ոչ բարդ հասարարական հարաբերությունները։