Posted in Անգլերեն

mass media

news-նորություններ

television-հեռուստատեսություն

internet-Համացանց

People- Ժողովուրդ

newspaper-թերթ

radio-ռադիո

books-գրքեր

advertisement-Գովազդ

social network-սոցիալական ցանց

mobile-բջջային

TV— news, films, sport shows, musicools, cartoon, kitchen show, soap- opera

Posted in Գրականություն

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) — 1937թ., նոյեմբերի 27) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում: 1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը: Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ.-ին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ.-ին, զինվորագրվելով հայկական կամավորական խմբին, հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում տեղի ունեցող ողբերգությանը:  Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916թ.), «Ազգային երազ» (1917թ.), «Հատված» (1918թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով: 1918-1921թթ.-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև և այլն, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության:  Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Բանաստեղծությունների առաջին շարքերին («Հրո երկիր», 1913-1916թթ., «Լիրիկական բալլադներ», 1915-1917թթ., «Ծիածան», 1917թ., «Ողջակիզվող կրակ», 1918-1920թթ. և այլն), որոնց բնորոշ են անցած սիրո հիշողությունն ու սրբազան կարոտը, հաջորդել են 1920-1921թթ.-ին գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը: Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:

Եղիշե Չարենցի ստեղծագործությունները

Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին

Երազիդ մեջ տեսածի հիդ Ինձի մէ հեսաբ մի անի…
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ


Ես այն աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո՜ւ:

Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Վահագն

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

1916

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս  Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի – Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս – Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

  1. Հետևյալ բառերը համառոտագրիր՝
  • Դար-դ․
  • դարեր-դդ․
  • եզակի-եզ․
  • Կիլոգրամ-կգ
  • սանտիմետր-սմ
  • Ավետիք Իսահկյան- Ավ․ Իսահակյան
  • վայրկյան- Վրկ․
  • Ընկեր- ընկ․
  • Միլիոն-մլն․
  • Միլիարդ-Մլրդ․
  • Պարոն-պ․
  • Թվական- թ․
  • Ակադեմիկոս- ակադեմ․
  • Պորֆեսոր-պրոֆ․
  • կիլոմետր-կմ․
  • Սուրբ- Ս,
  • Օրիորդ-օր․
  • Գրիգոր Զոհրապ- Գ․ Զոհրապ
  • Հովհաննես Թումանյան- Հովհ․ Թումանյան

2. Լռացրեք հետևյալ շրջասությունները

  1. Բժշկության հայր-Հիպոկրատ 
  2. Բիբլիական երկիր- Հայաստան
  3. Ավետյաց երկիր-Պաղեստին
  4. Ավարայրի բլբուլ- Եղիշե
  5. Բոսֆորի հիվանդ- թուրքիա
  6. Բուրգերի երկիր- Եգիպտոս
  7. Գեղամա գեղեցկուհի- Սևանա լիճ
  8. Երաժշտության հայրենիք- Իտալիա
  9. Զալցբուրգի ծաղիկ- Մոցարտ
  10. Ծիծաղի մայրաքաղաք- Գյումրի

3. Տրված բայերի հրամայական եղանակի եզակի ձևերը գրիր

Խոսել- խոսի՛ր,

ուտել- կե՛ր,

Մոտեցնել- մոտեցրու՛

Բարձրացնել- բարձրացրու՛

Վաղեցնել- վախեցի՛ր

լինել- եղի՛ր

բերել- բե՛ր

ելնել- Ելի՛ր

թողնել-թո՛ղ

Վեր կենալ- վե՛ր կաց

Մեկական նախադասություն կազմիր տրված հատուկ անունները գործածելով բացահայտիչի կամ բացահայտյալի կանոնով։

Ակսել Բակունց, — Ակսել Բակունցը՝ հայ նշանավոր գրողը, 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ։

Ալեքսանդր Թամանյան, — Ալեքսանդր Թամանյանը՝ հայ ճարտարապետը, 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

Մինաս Ավետիսյան- Մինաս Ավետիսյան՝բազմաժանր նկարիչը, պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ՝ երբեմն ողբերգական շեշտերով ։