Posted in Անգլերեն

English

What do you want to be when you grow up? We have heard this question many times during our school years. Perhaps, it was difficult for us to give a definite answer earlier. But now we understand that the time to choose our future profession has come. Finishing school is the beginning of an independent life for million- Ինչ եք ուզում դառնալ, երբ մեծանաք: Այս հարցը մենք բազմիցս լսել ենք մեր դպրոցական տարիներին։ Միգուցե ավելի վաղ մեզ համար դժվարացավ որոշակի պատասխան տալ։ Բայց հիմա հասկանում ենք, որ եկել է մեր ապագա մասնագիտությունն ընտրելու ժամանակը։ Դպրոցն ավարտելը միլիոնների համար անկախ կյանքի սկիզբն է

Posted in Գրականություն

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ժամանակներում երաժշտությանը մեծ տեղ է հատկացվել, այն մարդու կյանքի մի մասն է կազմում և դարձել է նրա անբաժանելի ուղեկիցը` կյանքի թե՛ ուրախության, թե՛ դժվարության պահերին: Այն թափանցել է մարդու կենցաղի տարբեր կողմերը: Օրինակ, կյանքում տեղի ունեցող բոլոր տոնակատարություններն ուղեկցվում են երաժշտությամբ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել դրանց անցկացումը:

Մարդու վրա ունեցած իր ներգործական ուժով և էմոցիոանալ բնույթով երաժշտությունը մոտ է կանգնած խոսքին: Այն ունի մարդու հոգու խորքը թափանցելու կարողություն: Նրա միջոցով կարելի է արտահայտել մարդկային զգացմունքները, մտքերը, գաղափարներն ու ապրումները:

Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, երաժշտությունը ազդում է մարդու ուղեղի, ինտելեկտի ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմի վրա: Նույնիսկ գոյություն ունի <<երաժշտաթերապիա>> կոչվող հասկացությունը, որն ապացուցում է երաժշտության ներգործությունը մարդու վրա:

Երաժշտության ազդեցությունը մարդու վրա շատ մեծ է, բայց իր կախարդական ուժը երաժշտությունը ձեռք է բերում միայն այն ժամանակ, երբ մարդն ամբողջությամբ նվիրվում է երաժշտությանը՝ իր հոգեկան-էմոցիոնալ վիճակը բարելավելու համար:

10 հետաքրքիր փաստեր երաժշտության մասին.

  1. Մոցարտի երաժշտությունը և էթնիկ երգերը օգնում են թեթևացնել սթրեսը և վերահսկել զգացմունքները:
  2. Երաժշտության ազդեցության տակ ծաղիկները ավելի արագ են աճում:
  3. Այն երաժշտական ժանրը, որը մենք լսում ենք՝ ազդում է մեր աշխարհայացքի վրա:
  4. Երաժշտությունը օգնում է նվազեցնել անհանգստությունը:
  5. Ըստ հոգեբանների, երաժշտությունը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլ նաև  օգնում է հասնել նպատակներին, լինել ավելի ինքնավստահ ու հավատալ սեփական ուժերին:
  6. Երաժշտությունը բարելավում է հիշողությունը և մտավոր ունակությունները:
  7. Երաժիշտներն ավելի լավ են լսում, քան այն մարդիկ, ովքեր երբևէ չեն զբաղվել երաժշտությամբ:
  8. Երաժշտությունը բուժում է սիրտը, օգնում է հիվանդներին վերականգնել առողջությունը սրտի կաթվածից կամ սրտի վիրահատությունից հետո: Ապացուցված է, որ հաճելի երաժշտությունը նպաստում է անոթային համակարգի բարելավմանը:
  9. Եթե ընդամենը 10 րոպե լուռ լսենք դասական երաժշտություն, ապա կսկսենք սովորել ավելի արագ ու ավելի լավ:
  10. Երաժշտությունը մարդկանց դարձնում է ավելի զգայուն և բարի: Հոգեբանական վերլուծությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով լսում են իրենց սիրելի երգերը՝ 5 անգամ ավելի պատրաստակամ են օգնել ուրիշներին և բարի գործեր կատարել: