Posted in Գրականություն

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ժամանակներում երաժշտությանը մեծ տեղ է հատկացվել, այն մարդու կյանքի մի մասն է կազմում և դարձել է նրա անբաժանելի ուղեկիցը` կյանքի թե՛ ուրախության, թե՛ դժվարության պահերին: Այն թափանցել է մարդու կենցաղի տարբեր կողմերը: Օրինակ, կյանքում տեղի ունեցող բոլոր տոնակատարություններն ուղեկցվում են երաժշտությամբ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել դրանց անցկացումը:

Մարդու վրա ունեցած իր ներգործական ուժով և էմոցիոանալ բնույթով երաժշտությունը մոտ է կանգնած խոսքին: Այն ունի մարդու հոգու խորքը թափանցելու կարողություն: Նրա միջոցով կարելի է արտահայտել մարդկային զգացմունքները, մտքերը, գաղափարներն ու ապրումները:

Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, երաժշտությունը ազդում է մարդու ուղեղի, ինտելեկտի ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմի վրա: Նույնիսկ գոյություն ունի <<երաժշտաթերապիա>> կոչվող հասկացությունը, որն ապացուցում է երաժշտության ներգործությունը մարդու վրա:

Երաժշտության ազդեցությունը մարդու վրա շատ մեծ է, բայց իր կախարդական ուժը երաժշտությունը ձեռք է բերում միայն այն ժամանակ, երբ մարդն ամբողջությամբ նվիրվում է երաժշտությանը՝ իր հոգեկան-էմոցիոնալ վիճակը բարելավելու համար:

10 հետաքրքիր փաստեր երաժշտության մասին.

  1. Մոցարտի երաժշտությունը և էթնիկ երգերը օգնում են թեթևացնել սթրեսը և վերահսկել զգացմունքները:
  2. Երաժշտության ազդեցության տակ ծաղիկները ավելի արագ են աճում:
  3. Այն երաժշտական ժանրը, որը մենք լսում ենք՝ ազդում է մեր աշխարհայացքի վրա:
  4. Երաժշտությունը օգնում է նվազեցնել անհանգստությունը:
  5. Ըստ հոգեբանների, երաժշտությունը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլ նաև  օգնում է հասնել նպատակներին, լինել ավելի ինքնավստահ ու հավատալ սեփական ուժերին:
  6. Երաժշտությունը բարելավում է հիշողությունը և մտավոր ունակությունները:
  7. Երաժիշտներն ավելի լավ են լսում, քան այն մարդիկ, ովքեր երբևէ չեն զբաղվել երաժշտությամբ:
  8. Երաժշտությունը բուժում է սիրտը, օգնում է հիվանդներին վերականգնել առողջությունը սրտի կաթվածից կամ սրտի վիրահատությունից հետո: Ապացուցված է, որ հաճելի երաժշտությունը նպաստում է անոթային համակարգի բարելավմանը:
  9. Եթե ընդամենը 10 րոպե լուռ լսենք դասական երաժշտություն, ապա կսկսենք սովորել ավելի արագ ու ավելի լավ:
  10. Երաժշտությունը մարդկանց դարձնում է ավելի զգայուն և բարի: Հոգեբանական վերլուծությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով լսում են իրենց սիրելի երգերը՝ 5 անգամ ավելի պատրաստակամ են օգնել ուրիշներին և բարի գործեր կատարել:

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *