Posted in Աշխարհագրություն

Կոտայքի մարզ

կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ: | tamlime

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *