Posted in Անվտանգություն և առաջին բուժօգնություն

Կարմրուկը այսօր

Առողջապահության նախարարությունը սկսել է վիճակագրություն ներկայացնել Հայաստանում տարածվող կարմրուկի դեպքերի մասին. պաշտոնական վերջին տվյալներով՝ 14 դեպք է գրանցվել։ Հայաստանում մի քանի տարի չգրանցված խիստ վարակիչ այս հիվանդության աղբյուրը դեռևս պարզ չէ, սակայն հայտնի է,որ բոլոր վարակվածները եղել են չպատվաստված։

«Հիմնականում երեխաներ են, բայց կան նաև մեծահասակներ»

Հայաստանում կարմրուկի դեմ պլանային պատվաստումներին իրականացվում են 1 և 6 տարեկաններում, մյուս տարիքային խմբերի համար արդեն պատվաստումը կամավոր է:

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տվյաներով՝ 1 և 6 տարեկան երեխաների 95 տոկոսը պատվաստվել է կարմրուկի դեմ։ Հայաստանը 2007 թվականից միացել է կարմրուկի և կարմրախտի տեղական շտամներով հարուցված հիվանդացման դեպքերը վերացնելու ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությանը,

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչն ասում է՝ վերջին տարիների ընթացքում կարմրուկ հիմնականում օտարերկրացիներն են բերել Հայաստան։

Այս մի բռնկումից առաջ վերջին նման դեպքը գրանցվել էր 2019 թվականին։

Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, խիստ վարակիչ է, ունի գաղտնի շրջան։ Հիվանդի հետ շփված և չպատվաստված անձինք 100 տոկոս հավանականությամբ կվարակվեն։ Պատվաստումները կարող են երաշխիք լինեն, սակայն վտանգ միշտ էլ կա Բոլոր պատվաստումները ունեն իրենց 10-15 տոկոս պատուհանը, որը իմունիտետ չի առաջացնում հիվանդների մոտ:

Վարակի շղթան կոտրելու համար Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնն արդեն հրահանգել է հիվանդանոցներին յուրաքանչյուր կասկածելի դեպք դիտարկել որպես կարմրուկի պոտենցիալ աղբյուր։ Վստահեցնում են՝ այժմ աշխատում են հայտնաբերված 14 վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և շղթան կոտրելու ուղղությամբ։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *