Posted in Աշխարհագրություն

Շիրակի մարզի կենդանաակն և բուսական աշխարհը

Աշխարհագրական դիրքի առումով Շիրակի մարզն ընկած է Կովկասյան և Փոքրասիական կենդանաաշխարհագրական մարզերի միջև: Կենդանական աշխարհի բազմազանությունն կապված է բուսականության բազմազանությամբ: Որոշ կենդանիներ, իրենց շարժունականության շնորհիվ, հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում:  Դրանցից են նապաստակը, գայը, աղվեսը, դաշտամուկը, աքիսը և այլն։

Նապաստակ
Նապաստակ
Գայլեր
Գայլ
աղվես
Աղվես
դաշտամուկ
Դաշտամուկ
Աքիս
Աքիս

Կենդանիների որոշ տեսակներ էլ փոփոխվում են ըստ վերընթաց գոտիների:

  1. Լեռնատափաստանային գոտին առաջին հերթին բնորոշ է կրծողներով: Տարածված են դաշտամուկը, ճագարամուկը, գետնասկյուռը փոքրասիական համստերը, կույր մուկը և այլն:
  2. Մերձալպյան և ալպյան գոտում տարածված են թռչունների մի քանի տեսակ` արծիվ, գառնանգղ, եղջերավոր արտույտ, լեռնային հնդկահավ, ճնճղուկ: Շատ են միջատներն ու թիթեռները: Կաթնասուններից երբեմն հանդիպում է վայրի ոչխարը (մուֆլոն) և հազվադեպ` բեզոարյան այծը[3]:
Արծիվ
Արծիվ
եղջերավոր արտույտ
Եղջերավոր արտույտ
հնդկահավ
Հնդկահավ
OLYMPUS DIGITAL CAMERA
Ճնճղուկ
Մուֆլոն
Մուֆլոն
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ

Բուսական աշխարհ

Շիրակի մարզն ունի բազմամազան բուսականություն, որը պայմանավորված է բնական պայմանների առանձնահատկություններով։ Բուսական ծածկույթի բազմազանության վրա առանձնապես մեծ ազդեցություն է թողնում մարզի մակերևույթը։ Շիրակի մարզում, ներքևից վերև իրար են հաջորդում բուսականության հետևյալ տիպերը.

Լեռնատափաստանային բուսականություն։ Ձևավորվում է բարեխառն և չոր կլիմայի պայմաններում, զբաղեցնում է ընդարձակ մակերես` տարածվելով մարզի ցածրադիր շրջաններից մինչև 2300-2400մ բարձրությունները։ Այն ունի հարուստ տեսակային կազմ։ Տարածված են տարատեսակ խոտաբույսեր` փետրախոտ, սեզ, շյուղախոտ, կծմախոտ, թիթեռնածաղիկ, լոբազգիներ, ինչպես նաև օշինդր (յավշան) դաշտավլուկ, անթառամ և այլն։ Փետրախոտային տափաստաններից մի փոքր ավելի բարձր տափաստանային բուսականության մի առանձին տիպ են կազմում հացազգատարախոտային բույսերը։ Դրանց հաճախ կոչում են տարախոտային տափաստաններ։

Փետրախոտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
փետրախոտ
Սեզ
Սեզ
Festuca eskia
Շյուղախոտ
Bothriochloa pertusa
Կծմախոտ

Մարգագետնատափաստանային բուսականություն։ Տարածվում է 2300մ-ից վեր, համեմատաբար խոնավ վայրերում, որի շնորհիվ հարուստ է փարթամ և հյութեղ խոտերով։ Այն բաժանվում է երկու ենթագոտու` ստորին կամ մերձալպյան և վերին կամ ալպյան։ Մերձալպյան մարգագետինները միջանցիկ դեր են կատարում և կազմված են բարձր խոտերից։ Այս ենթագոտին զբաղեցնում է 2800-2900մ բարձրությունները։ Մերձալպյան գոտում տարածվում են ցորնազգիները, լոբազգիները և տարախոտերի այլ տեսակներ` ցորնուկ, դաշտավլուկ, հոտավետ հասկիկ, ինչպես նաև երեքնուկ, խատուտիկ, մեխակ և այլն։

Բուն ալպյան բուսականությունը տարածվում է 2800-2900մ-ից վեր։ Այն ծածկված է խոշոր, վառ գույնի ծաղիկներով, որոնք հաճախ այնքան խիտ են և բազմերանգ, որ նմանվում են գորգերի` կոչվելով «ալպյան գորգեր»

Աղբյուրներ՝

Նկարների աղբյուր

https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6