Posted in Գրականություն

Հայրենիքիս

Մենք անցանք հայրենիքին նվիրված չորս բանաստեղծություններ։Ինձ այս չորս բանաստեղծություննեը շատ դուր եկան, քանի որ ամեն բանաստեղծ իր ձևով էր նկարագրում իր հայրենիքը։«Հայաստան ասելիս» բանաստեղծությունը, որը գրել էր Համո Սահյանը, շատ պարզ ձևով է գրված, բայց ամեն նախադասության մեջ իմաստը շատ մեծ է  և ավելի հպարտացնող։ Ավետիք Իսահակյանի  հայրենիքին նվիրված բանաստեղծությունից ես ավելի  ոգևորվեցի, «երնեկ ունենայի հազար ու մի կյանք հազարն էլ սրտանց քեզ տայի , բայց մի կյանքը թող ինձ պահեմ, որ հայրենիքիս փառքի գովքը երգեմ»- ասում է բանաստեղծը։ Եղիշե Չարենցը  «Հայրենիքում»  բանաստեղծության մեջ ավելի պատկերավոր է նկարագրում հայրենիքը, որը ավելի գեղեցիկ է դարձնում այն։ Վահագ Դավթյանի  բանաստեղծությունը նկարագրում է  ափսոսանքն ու ցավը կորցրած հայրենիքի հանդեպ։