Posted in Գրականություն

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:

16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ’ է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա — սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք…»: Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:

Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում նրա վաղաժամ մահից հետո միայն:

1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:

Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:

Լճակ

Պետրոս Դուրյան

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

Posted in Աշխարհագրություն

Վայոց ձորի մարզի ռազմավարությունը

Վայոց ձորի հիմնախնդիրներ՝ վայրերի ուսումնասիրությունները, սպասարկման ոլորտը, ախտոտվածությունը, ճանապարհի հիմնախնդիրը

Վայոց ձորի առաձնահատկությունները, ունի բազմաթիվ գեղեցիկ տեսարժան վայրեր,

Վայոց ձորի աշխարհագրական առանձնահատկություն՝ բարձրադիր է , այնտեղ է գտնվում Արենի գյուղը, հարուստ է բնական և կենդանական աշխարհը,

Posted in Իսպաներեն

Տնային աշխատանք

Վարժ․1 էջ50

piscina-e
habitacion individual-b
habitacion doble-f
restaurante-a tarjetas de crédito-c
garaje-d

Վարժ․4 էջ49

Perdone ¿hay un supermercado cerca aqui?

Por favor,¿donde estan los cines ideal ?

Mañana no hay clase, es fiesta.

No hay agua en la botella.

El comedor esta al lado de la cocina.

¿Donde estan las liaves?

¿ Esta Jesus en la oficina?

¿ Hay leche en la nevera?

Կներեք, այստեղ մոտ սուպերմարկետ կա՞։

Խնդրում եմ, որտեղ են իդեալական կինոթատրոնները:

Վաղը դաս չկա, խնջույք է։

Շշի մեջ ջուր չկա։

Ճաշասենյակը խոհանոցին կից է։

Որտեղ են բանալիները:

Արդյո՞ք Հիսուսը գրասենյակում է:

Սառնարանում կաթ կա՞:

Posted in Կենսաբանություն

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սելեկցիա պրեզենտացիա

Սելեկցիա  գիտությունը,անհրաժեշտ է տարբեր օրգանիզմների և բնությանը  կենդանիների նոր ցեղատեսակների  բարելավմամբ և բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։Մարդու համար սելեկցիան անհրաժեշտ է տարբեր ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։ Բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից մեկը հենց սելեկցիան է, որը ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց սելեկցիան բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Կարգաբանություն, անատոմիյան, մորֆոլոգիյան, ֆիզիոլոգիյան, բույսերի և կենդանիների էկոլոգիիյա, կենսաքիմիան, իմունոլոգիյանի, բուսաբուծությունը, անասնաբուծությունը, ֆիտոպաթոլոգիյան, միջատաբանութիյան և այլ գիտությունները սերտորեն կապված են գենետիկայի հետ Գենետիկան սելեկցիայի գիտատեսական հիմքն է, որև օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Սելեկցիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը։ Սելեկցիոներներին հնարավորություն տվեցին մշակել բուսական և կենդանական օրգանիզմների ժառանգականության նպատակադիր կառավարման մեթոդներ։ Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։

Posted in Կենսաբանություն

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Սիմբիոզ, երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։

Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։


Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։ Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Աստղի՛կ,-դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին,-ասաց մորաքույրս։ Մորաքույրս ասաց․ Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։ Աստղի՛կ,-ասաց մորաքույրս,-դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

Նա հարցրեց․ -Թանկագի՛ն վարժապետ, ինչո՞ւ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնդոտում նրանց բախտավորությանը։ Թանկագի՛ն վարժապետ, — ինչո՞ւ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնդոտում նրանց բախտավորությանը- հարցրեց նա։ Թանկագի՛ն վարժապետ,- հարցրեց նա,- ինչո՞ւ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնդոտում նրանց բախտավորությանը։

Այգեպանը ասաց․

-Ժլատ մի լինիր սիրելի՛ս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։ -Ժլատ մի լինիր սիրելի՛ս,- ասաց այգեպանը,- նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։

Posted in Իսպաներեն

Տնային աշխատանք

Vocabularlo 1 Fijate en las fotos y completa con las palabras de los recuadros.

Esta es mi casa Mi cocina es grande y luminosa y tenemos un (1) frigorífico nuevo. Al lado hay un horno (2) y debajo de este hay un microodas. Hay muchos armarios y una mesa (5)con silla para desayunar.

En el salón-comedor tenemos un sofá muy cómodo y dos sillon pequeños. Los libros están en una libreria de madera que hay junto a una planta. En el centro del salón hay y una mesita .y una alfombra blanca.

El cuarto de baño es bastante grande tambien. Hay una bañera y un armario. El lavabo esta ensima del armario.

2 Completa las frases con la forma correcta de los verbos del recuadro.

1 En la cocina tú haces la comida

2 En el cuarto de baño tú te duchas

3 En el salón tú ves la televisión.

4 En el comedor tú cuermes

5 En el dormitorio tú duermes

6 En el salón tú escuchas  musica.

7 En los ammarios de la corina tú guardas los platos y las tazas.

8 En el cuarto de baño tú te lavas los dientes.

9 En el salón tu lees los libros de lectura.

10.En el microondas tu calientas la comida

Posted in Կենսաբանություն

Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:

Կենսաբանական էկոհամակարգը տարբեր տեսակների առանձյակների մի խումբ է, որոնք ապրում են մի որոշակի տարածքում և համագործակցում են իրար հետ, օրինակ՝ խոնավ արևադարձային անտառները, անապատները, կորալյան գաղութները, բարձրախոտային դաշտավայրերը և այլն։ Կենսաբանական էկոհամակարգը իր բնակության վայրի հետ միասին կոչվում է էկոհամակարգ։ Վերհողային էկոհամակարգերում ջուրը գոլորշանում է Երկրի հողային մակերեսներից և ջրի մակերեսից, որպեսզի նորից թափվի անձրևի և ձյան տեսքով, և ապահովի ջրային և ստորջրյա պաշարները։

Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոսինթեզող օրգանիզմները կլանում են CO2 և արտադրում են թթվածին, իսկ կենդանիները և սնկերը կլանում են O2 և արտազատում են CO2։ Սննդի հանքային տարրերը, օրինակ՝ ազոտը և ֆոսֆորը, կատարում են շրջանառություն էկոհամակարգի կենդանի և ոչ կենդանի բաղադրիչների միջև։ Շրջակա միջավայրի ֆիզիկական պայմանները, հատկապես կլոր տարվա ջերմաստիճանը, ազդում են էկոհամակարգի կառուցվածքի և բնույթի վրա և որոշում են տարածքի վերածումը անտառի թե՛ անապատի, կամ էլ ճահիճի ու արահետի։

Կենսաբանական էկոհամակարգը նույնպես կարող է ազդել միջավայրի ֆիզիկական պայմանների վրա։ Վերհողային էկոհամակարգերում, օրինակ, քամու արագությունը, խոնավությունը, ջերմաստիճանը կամ էլ այլ հիմնական պայմանները կարող են կախված լինել այնտեղ ապրող բույսերից և կենդանիներից։

Էկոհամակարգի կառուցվածքը որոշվում է նաև սիմբիոտիկ փոխհարաբերություններով, այդ թվում նաև մուտուալիտիկ ցիմբիոզը, օրինակ՝

  1. մսալի պտուղներով բույսերը և դրանցով սնվող կենդանիները, որոնք տարածում են բույսերի սերմերը,
  2. սնկերը և ջրիմուռները,
  3. կորալյան գաղութները և նրանցում ապրող ջրիմուռները և այլն։
Posted in Հանրահաշիվ

Ֆունկցիայի հետազոտում

y=f(x) ֆունկցիայի վարքի հետազոտման և գրաֆիկի ուրվագծի կառուցման համար, որպես կանոն, պետք է կատարել հետևյալ քայլերը:

  • 1) Գտնել y=f(x) ֆունկցիայի D(f) որոշման տիրույթը:
  • 2) Գտնել y=f(x) E(f) արժեքների բազմությունը:
  • 3) Պարզել ֆունկցիայի պարբերականությունը:
  • 4) Պարզել ֆունկցիայի զույգությունը:
  • 5) Պարզել ֆունկցիայի սահմանափակությունը և գոյության դեպքում գտնել ֆոունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները:  
  • 6) Պարզել ֆունկցիայի անընդհատությունը կամ գտնել նրա խզման կետերը:
  • 7) Գտնել ֆունկցիայի զրոները, մասնավորապես, որոշել ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերը:
  • 8) Գտնել ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը:
  • 9) Գտնել ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը:
  • 10) Գտնել ֆունկցիայի էքստրեմումի կետերն ու էքստրեմումները:
  • 11) Եթե ֆունկցիայի որոշման տիրույթը բաղկացած է մեկ կամ մի քանի միջակայքերից, ապա պարզել ֆունկցիայի վարքը այդ միջակայքերի ծայրակետերում:
Posted in Գրականություն

Սփյուռքահայ պատմվածքների վերլուծություն

Մենք այս ամիս ընթերցեցինք սփյուռքահայ գրողներ` Համաստեղի, Հակոբ Մնձուրու և Վահե Հայկի պատվածքներից։ Ինձ ամենից շատ դուր եկավ Վահե Հայկի <<Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛>> պատվածքը։ Այստեղ խոսվում է մոր և որդու անընդունելի և դատապարտելի հարաբերությունների մասին։ Հեղինակը շատ ազդված է որդու անտարբեր վերաբերմունքից։ Նրա համար անընդունելի է այն, որ որդին կոպիտ և սառն է վերաբերվում մոր նկատմամբ, նրանից պահանջելով գումար իր խանութից գնած մթերքների համար։ Եվ որպեսզի որդուն սթափեցնի, հեղինակը, ով ներկա էր այդ պահին, մորը խորհուրդ է տալիս հաջորդ անգամ խանութ գնալիս որդուց պահանջի որդուն սնուցած իր կաթի գումարը։ Հեղինակը այս պատվածքով ուզում է ցույց տալ, որ զավակները երբեք չպիտի մոռանան և ուրանան իրենց ծնողներին։

<<Մեր կարմիր եզը>> պատմվածքում տպավորիչ է այն, թե ինչպես են երկար փնտրելուց հետո գտնում իրենց կարմիր եզանը։ Նա այնքան էր փոխվել գեղեցկացել և բնության հետ դարձել ներդաշնակ, որ նրան հազիվ են ճանաչում տերերը։ Այստեղ խոսվում է ոչ միայն բնության գեղեցկության, այլ թե ինչքան շատ բարիք է ստեղծում եզը հայկական ընտանիքներում։ Նա եղել ապրուստի միջոց, և նրան շատ են գովերգել մեր գրողները։

3րդ պատվածքը Համաստեղի <<Աստղական սայլը>> պատվածքն է , որտեղ խոսվում է մարդկային ագահության մասին։