Posted in Հանրահաշիվ

Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

Սինուս

  1.  Սինուսի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն  է, իսկ արժեքների բազմությունը՝ [-1; 1] հատվածը՝ D(sin)=R և E(sin)=[-1; 1],
  2. սինուսը կենտ և 2π-պարբերական ֆունկցիա է,
    sin x=0, երբ x=πk, k ∈ Z,
  3. Քանի որ սինուսը դրական է I և  II քառորդներում և բացասական՝ III և IV քառորդներում, հետևաբար՝
    sin x>0, երբ x ∈ (2πk; π+2πk), k ∈ Z,
    sin x<0, երբ x ∈ (π+2πk; 2π+2πk), k ∈ Z,
  4. սինուսի մեծագույն արժեքը 1 է, ընդ որում,
    sin x=1, երբ x=π/2+2πk, k ∈ Z,
  5. սինուսի փոքրագույն արժեքը -1 է, ընդ որում,
    sin x=-1, երբ x=-π/2+2πk, k ∈ Z:
  6. սինուսն աճող է [-π/2+2πk; π/2+2πk], k ∈ Z, միջակայքերում,
  7. սինուսը նվազող է [π/2+2πk; 3π/2+2πk], k ∈ Z, միջակայքերում:

կոսինուս

  1. կոսինուսի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն է, իսկ արժեքների բազմությունը՝ [-1; 1] հատվածը՝
    D(cos)=R, E(cos)=[-1; 1],
  2. • կոսինուսը զույգ և 2π-պարբերական ֆունկցիա է,
  3. • cos x=0, երբ x=π/2+πk, k ∈ Z,
  4. • cos x>0, երբ x ∈ (-π/2+2πk; π/2+2πk), k ∈ Z,
    cos x<0, երբ x ∈ (π/2+2πk; 3π/2+2πk), k ∈ Z,
  5. • կոսինուսի մեծագույն արժեքը 1 է, ընդ որում,
    cos x=1, երբ x=2πk, k ∈ Z,
  6. • կոսինուսի փոքրագույն արժեքը -1 է, ընդ որում,
    cos x=-1, երբ x=π+2πk, k ∈ Z,
  7. • կոսինուսն աճող է [-π+2πk; 2πk], k ∈ Z, միջակայքերում,
  8. • կոսինուսը նվազող է [2πk; π+2πk], k ∈ Z, միջակայքերում:

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *