Posted in Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

Դժվար ճանապարհը

Հերման Հեսսե

Այս պատմությունը մի պատանու մասին էր,ով իր առաջնորդի հետ գնացել էր բարձրունքը հաղթահարելու։ Պատանու համար այդ ճանապարհը անտանելի էր, և Նա մտածում էր, որ կարող էին հետ գնալ։ Առաջնորդը ժպիտով նայեց նրան` կարծես կարդալով նրա մտքերը. Ժպիտն ասում էր, որ նա ճանաչում էր պատանու վախերը, և գիտեր թե նա ինչպես է իրեն զգում, և, նկատելով պատանու հուսահատությունը, հարցրեց նրան թե ավելի լավ կլինի վերադառնա՞ն։ Բայց պատանին չկարողացավ ասել այո, կարծես ողջ աշխարհը  ու հայրենիք գնդի նման կախվեց նրա ոտքերից։ Թրջված ու կեղտոտված՝ առաջ էին սողում, առաջնորդը սկսում էր մխիթարական երգ երգել։ Ամեն քայլի հետ բառերին չափում տալով՝ երգում էր իր զվարթ, հասուն, երիտասարդական ձայնով․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Առաջնորդը փորձում էր ոգևորել նրան և ի վերջո նա կարողացավ հնազանդեցնել պատանուն և սկսեց իր բառերով երգել։ Նրանք հաղթահարեցին բարձրունքը։ Պատանին հասկացավ, որ ճիշտ էր համբերելը։

Այս պատմությունը կարդալով ես հասկացա , որ ինչքան էլ ճանապարհը դժվար և լի խոչընդոտներով լինի, պետք է պայքարես ու հասնես քո նպատակներին, եթե անգամ այն քո կյանքի գնով լինի։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *