Posted in Ճամփորդություն

Թանգարանից թանգարան/ նախագիծ

Այսօր հետաքրիր անյցելություն ունեցանք Երևանի տարբեր թանգարաներ :

Բնության թանգարան

Խորհրդային տարիներին հիմնվել էր հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952 թվականին վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960 թվականին վերանվանվեց Հայաստանի բնության պետական թանգարան։ Հայաստանի բնության պետական թանգարանում ներկայացված է Հայաստանի բուսական և կենդանական բազմազան աշխարհը: Ընդհանուր մոտ 6000 նմուշներից ցուցադրության է դրված մեկ երրորդը :

Բնության թանգարանում ծանոթացա Հայաստանում հանդիպող կենդանական և բուսական աշխարհի հետ , ավելի նոր բաներ իմացա նրանց մասին :

 Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Երևանի պատմության թանգարանում ծանոթացանք մեր քաղաքի պատմության հետ : Ուսումնասիրեցինք նրա դարավոր պատմության կառույցների, ճարտարպետության մասին :

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Երևանի Պատմության Թանգարան— Անվճար՝ Երևան Քարտով | Թանգարաններ Երևանում
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - Chap.am
Բացահայտիր Հայաստանը. Երևանի Պատմության թանգարան (մաս 1) - Հանրային  հեռուստաընկերություն
Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան – Էրիկա
Yerevan History Museum | Երևանի պատմության թանգարան - History Museum in  Yerevan
Այցելություն Երևանի պատմության թանգարան — Նարե Խաչատրյան
Այցելություն՝ Երևանի պատմության թանգարան — Եվա Պապյանի բլոգ
Երևանի պատմության թանգարան, Երևան, Հայաստան - Հյուր սերվիս

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է հայկական արվեստի ամենամեծ հավաքածուն, գտնվում է Հանրապետության հրապարակում: Այն հիմնադրվել է 1921 թվականին և ի սկզբանե ընդգրկված էր Պատմության թանգարանի կազմում:Պատկերասրահը Հայաստանի կառավարության որոշմամբ սկսեց աշխատել ինքնուրույն 1935 թ-ից։ Առաջին հավաքածուների ցուցանմուշները վերցվել են 1921 թվականին հայ նկարիչների ցուցահանդեսներից: Հետագայում շատ արվեստագետներ իրենց աշխատանքները նվիրել են թանգարանին, իսկ 1925-ին այստեղ արդեն կար 400 նկար հայ, ռուս և եվրոպական նկարիչների կողմից, որոնք ցուցադրված էին վեց սենյակում:Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն պարունակում է ավելի քան 26,000 կտավ: Այստեղ կարող եք գտնել այնպիսի աշխարհահռչակ նկարիչների գործեր, ինչպիսիք են Իվան Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Մինաս Ավետիսյանը, Օգոստին Ռոդինը, Մարկ Չագալը, Պիտեր Պոլ Ռուբենսը և Գուստավ Կորբենը:  Կարևոր դեր են խաղում Իվան Այվազովսկու գործերը, որոնք գրավում են բոլոր արվեստասերներին: Նա հայկական ծագմամբ հայտնի նկարիչ է, ով բոլորին հմայել ու հմայում է իր ծովանկարներով: Այստեղ կարելի է գտնել նաև տարբեր քանդակագործների աշխատանքներ:

Շրջելով թագարանում ծանոթացանք արվեստի մի շարք գործիչների նկարների և աշխատանքների հետ :

Հայաստանի ազգային պատկերասրահ in Երեվան

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *