Posted in Աշխարհագրություն

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ պրեզենտացիա

Սյունիք մարզ Հայաստանում։ Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Սյունիքը համարվում է Հայաստանի ամենահարուստ արդյունաբերական շրջանը: Ամենամեծ գետը Որոտանն է, ամենաբարձր լեռը՝ Կապուտջուղը (3,904):

Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է՝ հայտնի նաև Ղափան անունով: Հայ արշավականների և լեռնագնացների ամենասիրելի Խուստուփ լեռը բարձրանում է Կապանի վրա և գեղեցկացնում քաղաքի համայնապատկերը:

Աշխարհագրություն

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև ԶանգեզուրՍիսական։

Պատմություն

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։

Մարզի բնակչությունը

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

2011 թվականի մարդահամարի տվյալներով Սյունիքում բնակվում է 141 771 մարդ: Մարզկենտրոն Կապանում՝ 45 500 մարդ:

Քաղաքները

Սյունիքի խոշոր քաղաքներն են՝ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):

Կապան

Kapan

Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

Գորիս

Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ`   մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ 

Սիսիան 

Սիսիանը Սյունիքի մարզի ևս մի գեղեցիկ քաղաք է, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում: Արևմուտքից այն շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավից՝ Բարգուշատի լեռներով։ Սիսիանը գտնվում է Որոտան գետի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Ձմեռներն այստեղ երկար են և ձյունառատ, իսկ ամառները կարճ և մեղմ։

Սյունիքը կապում է Հայաստանը Արցախի Հանրապետության և Իրանի հետ: Հյուսիսից Սիսիանին է նայում Ուխտասար լեռը (3563 մ), իսկ Մեծ Իշխանասար լեռը (3552 մ) գտնվում է քաղաքից 13 կմ արևելք:

Մեղրի

Մեղրին գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում և սահմանակից է Իրանին: Քաղաքը գտնվում է Մեղրի գետի ափին, հյուսիսարևելյան հատվածից շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավ-արևմտյան մասից՝ Մեղրու լեռնաշղթայով: Բարձրությունը ծովի մակարդակից 610 մ է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 376 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից 73 կմ հարավ

Քաջարան

Քաջարանը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Քաղաքը Երևանից 356 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից՝ 25 կմ հեռավորության վրա է։ Այն գտնվում է Հայաստան-Իրան սահմանից ընդամենը 50 կմ-ի վրա:  Քաջարանը տեղակայված է Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև: Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է, որն ունի 3905 մ բարձրություն և գտնվում է Քաջարանի արևմուտքում:

Ագարակ

‘Ագարակը»’ փոքր արդյունաբերական քաղաք է Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Այն Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է`   Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։ 

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *