Posted in Ճամփորդություն

Արագածոտնի մարզ

Մայիսի 6-ին իրականացրեցինք ևս մեկ հրաշալի ուղղեվորություն դեպի Արագածոտնի մարզի գեղատեսիլ վայրեր։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Կարմրաշենի ժայռափոր մատուռը, որն ինձ գրավել էր իր խորհրդավորությամբ։

Արագածոտնի մարզ

Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։ Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։ Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։ Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Ուջան-Կոշ-Թալին-Դաշտադեմ, Կարմրաշեն

Հայրենագիտական կանգառներ՝ 

  • Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի
  • Կոշ՝ Ականատեսի խաչքար
  • Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի
  • Թալինի քարավանատուն
  • Դաշտադեմի ամրոց
  • Գյուղ Կարմրաշեն, Կարմրաշենի ժայռափոր ամրոց

Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի


Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում, Ագարակ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Աշտարակ-Թալին մայրուղու ձախ կողմում: Հուշարձանը գրավում է մի տարածք, որը ձգվում է ժամանակակից Ագարակ և Ոսկեհատ գյուղերի միջև` Ամբերդ գետի արևմտյան ափի բարձունքին: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ: Ագարակն առաջին հնավայրն է, որտեղ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ կապված պեղումներ են իրականացվում: Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից:

Կոշ՝ Ականատեսի խաչքար

Հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խաչքարը, որը տեղադրվել է Կոշից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ։ Ի դեպ, այդ նույն ճանապարհը ժամանակին Դվինը կապում էր Անիի հետ։ Շուրջ յոթ մետր բարձրությամբ հսկայական խաչքարը 1194 թվականին կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն:Խաչքարի պատվանդանին 10 տող կարևոր արձանագրություն կա. վիմագիրը բացահայտում է, որ Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175թ. տեսիլքում, որի պատճառով էլ հավանաբար կոչվել է ականատես:

Արուճի տաճար

Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Թալինի քարավանատուն

Թալինի քարավանատուն, քարավանատուն Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Ավերակները պահպանվել են ՀՀ Թալինի շրջանում, Թալին-Հոկտեմբերյան ավտոճանապարհի վրա։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Պահպանվել է շինության չնչին մասը միայն։

ԹԱԼԻՆԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ – idiscoverarmenia

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը, որը հայտնի է նաև որպես Քաղենի ամրոց, գտնվում է Արագածոտնի մարզում։ Արաբական արշավանքների ժամանակ բնակչության մի մասը, Քաղենի բնակավայրից տեղափոխվելով Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղ, նրա տարածքի ավերակ բերդը անվանել են Քաղենի։ Միջնադարյան այս դղյակը, ի տարբերություն հայկական շատ ամրաշինական կառույցների, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է միայն իրեն չորս կողմից շրջափակող հզոր պարիսպներին։ Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չեն պահպանվել: Հետազոտությունները վկայում են, որ դրա առաջին կառույցները ուրարտական շրջանի են, իսկ մնացած շինությունները կառուցվել են վաղ միջնադարից մինչև XIX դար: Դաշտադեմի ամրոցի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն, ի տարբերություն հայկական բազմաթիվ ամրոցների, չի ապավինել բնական պաշտպանությանը: Այն չունի աշխարհագրական այնպիսի նպաստավոր պայմաններ՝ ձորեր, գետեր, ժայռեր, որոնք կապահովեին նրա պաշտմանությունը: Ամրոցի ապահովությունը դրված էր իր հզոր պարիսպների վրա: Եվ, չնայած սրան, այն համարվում էր պաշտպանական ամուր կառույց։Ամրոցի համալիրը բավականին հարուստ է եղել իր շինություններով: Տարածքում հայտնաբերվել են երկու եկեղեցի, միջնաբերդ, ջրամբարներ, Խանի պալատ, դրա երկշերտ պարիսպները: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է, որն իրենից ներկայացնում է եռահարկ շինություն, որն ամրացված է եղել իրեն բոլորող աշտարակներով։ Միջնաբերդ-դղյակը չի ունեցել պատուհաններ և լուսավորությանը միակ աղբյուրը եղել է երդիկը։ Դաշտատեմի ամրոցն ունեցել է նաև ստորգետնյա գաղտնուղիներ, որոնք տանում էին դեպի արմտյան կողմի ձորակը։

Կարմրաշեն ժայռափոր ամրոց

Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ 1,3 կմ հվ- արմ. գտնովում է Կարմրաշենի ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) 

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *