Posted in Աշխարհագրություն

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

Ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

Մայրիկիս Իսպիրյան ազգանվան մասին ինձ հայտնի է պապիկիս քրոջ պատմություններից, նախ ասեմ, որ մայրիկիս նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բայազետ գավառից։ Նրանք իրենց բնակավայր ընտրել Գեղամա լճի տարածքում՝ այն համարելով նոր Բայազետ։ Չնայած պատմական աղբյուրների՝ այս անվանումը կապում են 8-րդ դարում այս տարածքում իշխող Աշոտ Բագրատունի մսակերի հետ , ով էլ հենց այդ տարծքը նվիրել է իր զարմիկներին՝ պայազետներին։ Մեծ հորաքրոջ պատմությունները վկայում էին այն մասին , որ Նոր Բայազետ անվանումը Արևմտյանի Բայազետից գաղթածներն են կնքել ։ Այդ գաղթականների մեջ են եղել պապիս տատը, որի անունը Իսպիր է եղել։ Նրա մեծ գերդաստանը իր անունով է կոչել իր ազգանունը՝ Իսպիրյան։ Մայրիկիս պապը ապրել է Գեղարքունիքի մարզում, եղել է խելացի և կրթված աձնավորություն, ղեկավարել է գյուղի բոլոր գործերը, գյուղացիների կողմից սիրված և հարգված մարդ, ով օգնել է շատ կարիքավորների։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, որտեղ էլ վիրավորվել էր։ Գալով գյուղ՝ շարունակել է գործը, սակայն ճակատագիրը նրան կարճ կյանք էր նախասահմանել։ Մահացել է 44 տարեկանում՝ թողնելով ժառանգներ՝ 2դուստր և 1որդի որոնցից էլ մենք լսել ենք այս պատմությունները։

հետաքրքիր ընտանեկան սովորույթներ՝

Մեր ընտանիքում մի այսպիսի սովորույթ կա։ Քանի որ բոլորը երաժշտական կրթություն ունեն մեր բոլոր հավաքույթները ունեն երաժշտական բովանդակություն։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *