Posted in Հայոց պատմություն

Պատմական «հետքերի որոնում»

«Հելլենիստական ոճի հետքերը Երեւանում» 

Ժամանակահատված՝ փետրվար 23-29

Նպատակը՝ ուսումնասիրել պատմությունն՝ պատմական հետքեր որոնելով, թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել

Խնդիրները՝ Երևանում գտնել հելլենիստական ոճ ունեցող կառույցներ կամ կառույցի տարբեր բաղադրիչներ՝ կամարներ, սյուներ եւ այլն։

Երեւանում կան կառույցներ, որոնք ունեն հելլենիստական ոճի սյուներ, գավիթներ և այլ ատրիբուտներ։ Հելլենիստական ոճ ունեցող կառույցների օրինակներ՝

  • Ազգային ժողովի շենքը։
  • Գրքի պալատի շենքը Վ․ Տերյանի փողոցում։

Կարեւոր է, որ ընտրած տարածքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել ոչ միայն հայտնի մեծ կառույցներին, այլեւ երբեմն աննկատ մնացող ճարտարապետական զարդանախշերին, հին դռներին եւ այլն։

Նախագծի հետազոտական հարցեր․

  • Ե՞րբ է կառուցվել շինությունը։
  • Ինչու՞ է շինությունը կառուցվել հելլենիստական մշակութային ոճին հատուկ տարբեր բաղադրիչներով՝ կամարներ, սյուներ, զարդանախշեր եւ այլն։

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։

Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը։

Armenia Museum of Art and History.jpg

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։Գտնվում է Հանրապետության հրապարակի շատրվանի դիմաց: Այս թանգարանում կարող եք հետևել Հայաստանի ամբողջ պատմությանը ՝ քարե դարից մինչև մեր օրերը: Այստեղ պահվում են ավելի քան 400 հազար մշակութային ժառանգության իրեր

Օպերա»` կենդանի պատմություն - Mediamax.am

1927 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Անուշավան Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռոմանոս Մելիքյան, Ս. Մելիքյան), սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան) և մեներգիչների կազմերով էլ 1932 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը։ Թատրոնը բացվեց 1933 թվականին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմականությունով։ Ազգային օպերային խաղացանկի ստեղծման գործում կարևոր նշանակություն ուներ նաև նոր ընդարձակված և վերամշակված խմբագրությամբ «Անուշ» օպերայի բեմադրությունը;1940 թվականին Ազգային օպերային թատրոնն ունեցավ հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով նորակառույց շենքը։

Музей Комитаса 1.jpg

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։

Author:

Ես Գոհար Սիմոնյան եմ 15 տարեկան։Սովորել եմ Նորագավթի 140 հիմնական դպրոցում ։ Ես հաճախել եմ գորգագործության , դիզայնի։ Սիրում եմ լուսանկարել բնությունը ։ Ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել և երաժշտություն լսել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *